Հաաաաա.Ես լիստ.ամ եմ նայում ընդեղել կա 65000 դրամով բաից օգտագործած
Հաաաաա.Ես լիստ.ամ եմ նայում ընդեղել կա 65000 դրամով բաից օգտագործած
Աթեիստ ջան, մգացրած հատվածը արդեն ամեն ինչ ասում ա : Հին են, ու քանի գնա՝ ավելի են հնանալու: UIQ3-ը արդեն մեռավ, Symbian3-ը շնչում ա միայն էն բանի շնորհիվ, որ Nokia-ն իսկական գիգանտ ա ու, կարելի ա ասել, միայնակ պահում ա էդ պլատֆորմը, Microsoft-ը արդեն լրիվ հրաժարվել ա նախկինում եղած ամեն ինչից ու «զրոյից» նոր բան՝ WM7 ա փորձում ստեղծել (մենակ էն, որ մուլտիթասկինգ չկա, արդեն հերիք ա )... Samsung-ը իր Bada-ն ա առաջ հրում՝ Android-ի հետ զուգահեռ... WM-ն երբեք էլ շուկայի մեծ կտոր չի ունեցել, ավելին՝ գրեթե միշտ ամենափոքր սեկտորն ա իրենը եղել: Symbian-ի լավ օրերը արդեն անցել են՝ հաստատ, էդ համակարգով հեռախոսների վաճառքը անընդհատ նվազում ա, իսկ իրենք՝ հեռախոսները, հիմնականում middle-end են: Իսկ շուկայի փոքր հատվածի համար ոչ ոքի ձեռնտու չի շատ ծրագրեր ստեղծելը. հազար անգամ ավելի շահավետ ա նույն iOS-ի համար աշխատել, առնողները շատ են: Android-ների վաճառքի ծավալը ամեն ամիս բազմապատկվում ա, պլյուս՝ հեռախոսների մեծագույն մասը ապարատային առումով Symbian-ներից լավն են: Android-ը հիմա հեռանկարային ա: Օրինակ՝ արդեն սկսել են iPhone-ի ամենահայտնի խաղերը պորտ անել դրա վրա (Fruit Ninja, Angry Birds...): Մի խոսքով՝ էս ամեն ինչը իմ անձնական տպավորություններն են ու իմ անձնական կարծիքը, միայն ուրախ կլինեմ, եթե ինչ-որ նոր ու տարբեր բան կարողանամ քեզնից իմանալ:
Վիշապ (16.10.2010)
Ես շատ քիչ եմ բզբզել և Անդրոիդը և IOS-ը, բայց այդ հարցերում լրիվ վստահում եմ Էքսլերին (Exler.ru), քանի որ նա և՛ բզբզելու լավ հնարավորություններ է ունենում, և՛ հավես:
Վերջին բզբզոցից (http://exler.ru/blog/item/8633/) պարզ երևում է, թե ինչքան քիչ են դեռ գործնական ծրագրերը Անդրոիդի համար, տվյալ դեպքում չկա հասարակ սինխրոնիզացիա Աութլուքի հետ (Iphone-ի համար բավականին ուշ, բայց նման բան ստեղծեցին):
Նշեմ, որ այստեղ ընդամենը 7 ծրագիր է պահանջվել, որոնցից առնվազն առաջին երկուսին լուծում չի տրվել:
WM7-ի նորմալ обзор դեռ չի հանդիպել, դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց որ նրա նախորդ տարբերակների ու symbian-ի համար ինչ պետք լինի, կարող ես ճարել, դա ինձ համար արդեն փաստ է:
Ես ընդունում եմ, որ Iphone-ը ունի բավական շատ առավելություններ շուկայում առկա մյուս սմարթերի համեմատ, բայց ինքս, որպես սոֆթ փորձարկող ու բզբզող, կնախընտրեմ ոչ թե լիքը խաղեր ունեցող ՕՀ, այլ հենց բազմազան հետաքրքիր ու պետքական ծրագրերով հարուստ ՕՀ:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ, ես հենց հիմա ունեմ IOS-ի մի քանի ծրագրեր՝ Adobe Photoshop Express, WiFi Finder, iBooks, Kindle, Remote, Stanza, Twitter, Dictionary.com Dictionary&Thesaurus, Facebook, Foursquare, Gorillacam, ICQ, iGmail, iHandy Flashlight, Nimbuzz, Opera Mini, Skype, Windows Live Messenger: Ոնց որ թե դաշնամուրներ չկան: Կարո՞ղ ես սրանց փոխարինողներ ցույց տալ WinMobile-ի կամ առավել ևս Սիմբիանի համար: Սիմբիանն ընդհանրապես մեռնող պլատֆորմ է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Nokia-ի նոր օպերացին համակարգով(symbian^3) սմարտֆոն ինչ որ մեկն ունի? Մասնաորապես n8 շատ լավ սմարտֆոն, բայց ապսոս Հայաստանում դեռ չկա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ