User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը, և ինչո՞ւ այժմ
    Արիս Ղազինյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից

    Լևոն Տեր-Պետրոսյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն առաջին անգամ քննարկվել էր 2003 թ. նախագահական ընտրությունների շեմին, երբ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Լևոն Զուրաբյանն ակնարկեց Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությունը: Սակայն հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չհամարձակվեց առաջադրել իր թեկնածությունը` քաջ գիտակցելով արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ նախապայմանների բացակայությունը:

    Առաջադրման ցանկացած այլ տարբերակ նա ի սկզբանե մերժում էր, քանի որ դա հակասում էր ժողովրդին ուղղված նրա հայտնի հայտարարությանը` «միայն եթե խնդրեք ինձ վերադառնալ»: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված այն ռիսկը, որին նա ենթարկում էր իրեն և իր խոստումը` 2008-ի ընտրություններում առաջադրելով իր թեկնածությունը:

    Լևոն Տեր-Պետրոսյան. պետք է նոր որոշո՞ւմ ընդունել
    Բանն այն է, որ նախընտրական վիճակը հիշեցնում էր 1997-ը, երբ անտագոնիզմը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու վարչապետ Ռոբերտ Քոչարյանի միջև հասել էր բարձրակետին, և կշեռքի նժարն այս կամ այն կողմ թեքելու համար անհրաժեշտ էր հզոր գործոն: Բոլորը շատ լավ հասկանում էին, որ այդ գործոնը Վազգեն Սարգսյանն էր: Սակայն պաշտպանության ամենակարող նախարարը մի քանի ամիս ընդգծված լռություն պահպանեց և միայն 1998-ի հունվարին որոշեց հայտարարել Քոչարյանին սատարելու մասին, «քանի որ հարցը վերաբերում է Արցախին և ոչ թե անձերի»: Այդ ելույթից հետո պարզ էր, որ առաջին նախագահի հրաժարականը օրերի հարց է:

    Տեր-Պետրոսյանի վերադարձը պայմանավորված էր գիտակցմամբ, որ իր ստեղծած իշխանական բուրգի հիմքը անցած 10 տարվա ընթացքում միայն չնչին ձևափոխությունների է ենթարկվել, որոնք չեն կարող կամ չպետք է խոչընդոտեն «սպիտակ ձիու վրա իր վերադարձը»: Բուրգի հիմք ասելով պետք է հասկանալ պատերազմի ու ճգնաժամի տարիներին ձևավորված քրեական-օլիգարխային շերտը, որը սերտաճելով խորհրդային բյուրոկրատիայի հետ` ձևավորել էր նրա «քաղաքական ռեսուրսը»:

    Ակնհայտ է, որ այսօր Վազգեն Սարգսյանի նման հզոր գործոն չկա, սակայն կան բազմաթիվ մանր գործոններ, որոնք միասին կարող են ապահովել ցանկալի առավելության էֆեկտ կամ, ինչպես վերլուծաբաններն են ասում` «Վազգենի էֆեկտ»: Այդ ֆունկցիան դեռ կարող է կատարել «Երկրապահ» կամավորական միությունը, եթե հետընտրական շրջանում բացահայտորեն սատարի Տեր-Պետրոսյանին: «Երկրապահի» ներկայացուցիչներ կան բոլոր ուժային կառույցներում, ինչպես նաև իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) ու «Հանրապետություն» կուսակցությունում, որը գլխավորում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որը միացել է առաջին նախագահին:

    Առաջին նախագահը լավատեղյակ է, որ իրեն սատարող ռեսուրսը կենտրոնացած է ոչ միայն մունիցիպալ ու ֆինանսական կառույցներում, այլև կառավարությունում: Հանրահայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների զգալի զանգված կա, ըստ էության, բոլոր, ներառյալ` պաշտպանության ու արտաքին գործերի նախարարություններում: Դեռ ավելին` նախագահի աշխատակազմում կան կադրեր, որոնք գրեթե չեն թաքցնում իրենց ընդգծված հարգանքը երկրի նախկին ղեկավարի գործունեության նկատմամբ:

    Մեկ այլ բնորոշ օրինակ է առաջին նախագահի դիմումը Սահմանադրական դատարան (ՍԴ) այս ամսվա սկզբին (ընտրությունները հետաձգելու ակնկալիքով): Տեր-Պետրոսյանն աjստեղ տեսնում է անձնական գործոն, քանի որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն աշխատել է իր աշխատակազմում և եղել է 1996-ին իր վերընտրման ջատագովներից:

    Տեր-Պետրոսյանի ներկա իշխանական բուրգը ներառում է առևտրային, բանկային, արտադրական կապիտալի ներկայացուցիչներ, սպայական կազմի և տեղական իշխանությունների ղեկավարների որոշակի մասը:

    Առաջին նախագահի թեկնածությունը սատարողների մեջ քիչ չեն իշխանական կառույցների ներկայացուցիչները: Եվ այդ աջակցությունն արտահայտվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում: Դեռ անցյալ տարվա վերջից Լոռու մարզի շատ բնակիչների [խանութի] պարտքեր դուրս էին գրվում` Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցելու դիմաց, բնականաբար` փոխադրամիջոց տրամադրելով: Ընդ որում, ինչպես «ԱրմենիաՆաուին» հայտնեց «Երկրապահի» տեղական բաժանմունքի մի անդամ, այդ գործընթացը ղեկավարում էր և շարունակում է ղեկավարել ՀՀ հարկային ծառայության Թումանյանի բաժանմունքի պետ Կարեն Սոֆյանը: Այստեղ կարևորը ոչ թե այս կամ այն ծառայողի դիրքորոշումն է, որքան հակասությունների առկայության փաստը իշխանական կառույցներում:

    Այսօր, երբ առաջին նախագահը պայքարում է երեքշաբթի կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու համար, կապահովե՞ն, արդյոք, իշխանությունների կազմում առկա ներքին տեղաշարժերը «ցանկալի առավելության էֆեկտ»:

    http://www.armenianow.com

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Այո շատ ճիշտ վերլուծություն է:

    Բյուրոկրատիկ-օլիգարխա-քրեական վերնախավը արդեն շատ նեղված է զգում իրեն որովհետև իրենց ազատությունները սաստիկ սահմանափակվել են վերջի տարիներին: Իրենք ձգտում են ազատություն ստանալու, ինչպես Լևոնի ժամանակ էր ասենք մի մարզպետ կարող էր ամիսներով թոշակ չվճարել ու փողը ֆռռացնել իրա գրպանում:

    Բացի դրանից մի ուրիշ ֆակտոր էլ կա: Ժողովրդի մեջ կուտակվել էր ընդվզման էներգիա: Ինձ թվում է Լևոնը նրա համար է հայտնվել որպեսզի չեզոքացնի այդ Էներգիան ու ընդվզումը:

    Այնուամենայնիվ ես կարծում եմ որ Սերժի հետ պայմանավորվածություն կա այլապես Սերժը սեպտեմբերի մեկին չեր գնա Բլեյանի դպրոց, ու դրանից հետո ԼՏՊ-ն հասկացավ որ դաբռո կա քաղաքական դաշտ վերադառնալու համար....

    Համ էլ մեր ժողովուրդը հոգնել էր, Սերժից ու ռեալ շանս ուներ հաղթելու երիտասարդ Արթուր Բաղդասարյանը, բայց դե Լևոնը եկավ ու խանգարեց Արթուրին, օգնելով Սերժին:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    հետաքրքիր նյութ է..
    ...

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    "Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…"

    Ախորժակը ՆՈՐԻՑ բացվելա: Ուզումա գա երկիրը գցի իրան վայել, բնորոշ, արժանի վիճակի մեջ:

  5. #5
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…"
    Իրականում Լևոնը երբեք էլ չէր լքել քաղաքական դաշտը: Ժողովրդական լեզվով ասած` մարաղ էր մտել , որպես իր քաղաքականության հիմնական կրող քաղաքական դաշտում թողնելով ՀՀՇ-ին և սպասում էր հարմար առիթի:
    Ժողովրդավարական զարգացումների մարդկության կուտակած ամբողջ փորձը ցույց է տալիս, որ երկիրն այնքան ուժեղ է, որքան ուժեղ է նրա ներսում ընդիմությունը, ոչ թե քաղաքական հակառակորդները` այլ քաղաքական ընդիմությունը:
    Օգտվելով երկրի քաղաքական իշխանության ապիկարությունից ու թողտվությունից, դեռևս 1995 թվականից ՀՀՇ-ն ձեռնամուխ է եղել պետության հիմքերը խարխլելու գործընթացին, որի հիմնական առանցքը եղել է նաև ընդիմադիր դաշտի պառակտումն ու վավարկաբեկումը: Քոչարյանի վարչախումբն այնքան քաղաքական հոտառություն չուներ, որ հասկանար ՀՀՇ-ի այդ պահվածքի ամբողջ վնասակարությունը պետության ու նաև վարչախմբի նկատմամբ, որ փոխանակ դրա դեմն առնելու` ամեն կերպ աջակցում էր պետականության խարխլմանը նպատակաուղղված այդ գործողություններին:
    Արդյունքում` ժողովրդի աչքին օր-օրի նվազում էր ընդիմության վարկանիշը, դրան նպաստում էր նաև համատարած կեղծվող ընտրություններում իրական ընդիմությանը "տրամադրվող" խղճուկ տոկոսները, որոնք խրախճանք էին առաջացնում ՀՀՇ-ական ճամբարում, ինչո՞ւ չէ, նաև իշխանությունում:
    Չեմ կարող մոռանալ հերթական կեղծված ընտրություններից հետո Քոչարյանի այն հրճվանքը, որով նա ընդիմությանն ու հանրությանը ՀՀՇ-հաճո բնորոշումներով փորձում էր ապացուցել թե` "...ամենափորձառու քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի մեկ տոկոսից պակաս հավաքած ձայներն ամեն ինչ ասում են..." Այսինքն իշխանությունն ու ՀՀՇ-ն այս հարցում ձեռք ձեռքի տված էին վարկաբեկում մեր ընդիմադիրներին: Այդ նույն տանդեմը` սկսած 1995 թվականից տանում էր նաև քաղաքական դաշտի այլասերման ու այլափոխության մի այնպիսի վտանգավոր գործընթաց, որը նույնպես նպաստում էր քաղաքական ուժերի փոշիացմանն ու դաշտի վտանգավոր` անհիմն վերադասավորումների, որոնց արդյունքում դարձյալ տուժում էին պետությունն ու պետական շահերը:
    Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական դաշտ էին նետվում կուսակցություններ, որոնց միջոցով լուծվում էին այդ օրվա խնդիրներն իշխանություններին հաճո սցենարներով, այնուհետև դրանց մի մասը շպրտվում էր քաղաքական աղբանոց, մնացածներն էլ շարունակում էին իշխանությունների հորինած "ընդիմություն-ընդիմություն" խաղերը խաղալ: Այդ շարքի ձնծաղիկը դարձավ "Շամիրամ"-ը, այնուհետև ստեղծվեցին ՀԺԿ-ն ,ՕԵԿ-ը ՄԱԿ-ը "Բարգավաճ Հայաստանը" և այլն:
    Քաղաքական դաշտի համար ոչ բնականոն գործընթացները մի կողմից, մյուս կողմից արհեստականորեն պառակտված ու վարկաբեկված ընդիմադիր դաշտում ստեցծված վակուումի առկայությունն ու միջազգային քաղաքական զարգացումները /Կոսովոյի անկախացման գործընթացի շնորհիվ/, որոնք կարող էին Արցախի խնդրի լուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծել` թե Լևոնին և թե արտաքին ուժերին, որոնք շահագրգռված չեն այդ խնդրի արդարացի լուծման մեջ` ստիպեցին գործի դնել 10 տարուց ի վեր մշակվող մարտավարությունը: Իսկ այդ մարտավարությունը կայանում է նրանում, որ ինչպես պատերազմի /որում մեր հաղթանակին դեմ էր հենց ԼՏՊ-ն / ավարտից հետո ուզուրպացվեց ժողովրդի տարած հաղթանակը, այնպես էլ հիմա վատնելով ստեղծված բարենպաստ պայմանների բացառիկ հնարավորությունները հասնել մի ադրբեջանանպաստ լուծման և դա մեր հանրության վզին փաթաթել որպես "Լևոնի կողմից իրականացված բացաառիկ ձեռքբերում":
    Ահա բուն նպատակը, որի համար էլ վերադարձել է ԼՏՊ-ն, իսկ որ նա այս առիթն օգտագործում է նաև մեր ժողովրդից 1996 թվականին իրեն մերժելու վրեժը լուծելու համար` դա կարելի է հասկանալ հանրահավաքներում նրա ելույթներից յուրաքանչյուրի ենթատեքստում:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 26.02.2008, 12:12:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  6. #6
    ʎ1ǝuo1 Lonely-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Ռոբերտ Քոչարյանը...

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական դաշտ էին նետվում կուսակցություններ, որոնց միջոցով լուծվում էին այդ օրվա խնդիրներն իշխանություններին հաճո սցենարներով, այնուհետև դրանց մի մասը շպրտվում էր քաղաքական աղբանոց, մնացածներն էլ շարունակում էին իշխանությունների հորինած "ընդիմություն-ընդիմություն" խաղերը խաղալ: Այդ շարքի ձնծաղիկը դարձավ "Շամիրամ"-ը, այնուհետև ստեղծվեցին ՀԺԿ-ն ,ՕԵԿ-ը ՄԱԿ-ը "Բարգավաճ Հայաստանը" և այլն:
    ՕԵԿ? Սա էլ?
    ՀԺԿ-ն սկզբիցա եղել իշխանական, երբ կար Կարեն Դեմիրճյանը:

  8. #8
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    ՕԵԿ? Սա էլ?
    ՀԺԿ-ն սկզբիցա եղել իշխանական, երբ կար Կարեն Դեմիրճյանը:
    ՕԵԿ-ն ասում են Սերժի փողերով է ստեղծվել, ես դա պնդել չեմ կարող, սակայն, որ Քոչարյանի երկու ընտրություններին Արթուրը անընդհատ նրա հետ էր՝ դա հաստատ : Ավելին, խորհրդարանական ընտրություններին Արթուրը Սերժից ու Ռոբից հրագահանգ ստացավ՝ հայհոյել իշխանություններին իրենց դրած նշաձողի սահմաններում, որպեսզի դյուրին լինի ընդիմադիրների ձայները նրան տալու գործընթացը, ինչն էլ հրաշալի կերպով կատարեց ՕԵԿ-ը և պատկառելի թվով մտավ խորհրդարան…
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո շատ ճիշտ վերլուծություն է:

    Բյուրոկրատիկ-օլիգարխա-քրեական վերնախավը արդեն շատ նեղված է զգում իրեն որովհետև իրենց ազատությունները սաստիկ սահմանափակվել են վերջի տարիներին: Իրենք ձգտում են ազատություն ստանալու, ինչպես Լևոնի ժամանակ էր ասենք մի մարզպետ կարող էր ամիսներով թոշակ չվճարել ու փողը ֆռռացնել իրա գրպանում:
    Համաձայն եմ, եւ շահագործում են ժողովուրդի բողոքը այս անգամ իրենց շահերի համար:

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ ԱՄՆ-ի պետդեպից:

  11. #11
    Սկսնակ Pchuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    88
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Փողերը պրծել էր

    Իսկ եթե լուրջ, խոստացված պայծառ, չէ ավելի ճիշտ , հարուստ ապագան և ինչու չէ մի մեծ դղյակ միջերկրական ծովի արևելյան ափին:
    Վերջին խմբագրող՝ Pchuk: 22.03.2008, 02:46:

  12. #12
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ մեր ժողովուրդը հոգնել էր, Սերժից ու ռեալ շանս ուներ հաղթելու երիտասարդ Արթուր Բաղդասարյանը, բայց դե Լևոնը եկավ ու խանգարեց Արթուրին, օգնելով Սերժին:
    Նոր իմացա, որ ԼՏՊն ու ՍՍն պայմանավորվել էին, որ Արթուրին խանգարեին: Շատ հետաքրքիր ինֆորմացիա էր:

    Էս բաժնի գոյության մասին տեղյակ ես?` Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  13. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Ես հիմա ոչ մի փաստ չեմ ուզում քննարկել ոչ Լևոնի, ոչ էլ իշխանությունների վերաբերյալ: Ուղղակի ուզում եմ հայտնել իմ կարծիքը այս ամենի վերաբերյալ: Նախ ասեմ, որ իմ կարծիքով Լևոնը իրոք ազգի դավաճան է: Միայն այն հանգամանքը, որ նա բաժանեց ազգը երկու մասի բավական է: Նա ամեն մի առիթով շեշտում էր ղարաբաղցի ու հայաստանցի հասկացությունները ու ինչ որ աբսուրդային տարբերակումներ դնում նրանց միջև: Եվ իր հետևորդները աջակցում են նրան առաջնորդվելով միայն այն սկզբունքով, որ պիտի ազատվեն ղարաբաղցիական իշխանություններից: Բայց մենք բոլորս մի ենք ու պարտավոր ենք պահպանել միասնականություն, ու ոչ թե ինչ ոչ բողոք ներկայացնելուց շեշտը դնել այն բանի վրա, թե որտեղ է ծնվել իշխանավորը, այլ այն բանի վրա, թե ինչ սխալներ է անում նա: Ու օգնել նրան միասին ուղղել այդ սխալը և իշխանավորին փոխել միայն այն դեպքում, երբ նա չի ընդունում իր սխալները ու չի ցանկանում դրանք ուղղել: Սա իհարկե իդեալական տարբերակ է ու շատ դժվար կլինի այն կայանքի կոչել, քանի որ մենք դեռ չենք սովորել ազգային շահերը, վեր դասել մեր անձնական շահերից: Բայց կարծում եմ պիտի գոնե ձգտել որոշ մակարդակով հասնել այս մոտեցմանը:
    Ինչ վերաբերվում է իշխանություններին: Իմ կարծիքով իշխանությունները շատ սխալ մոտեցմամբ են վարում տնտեսական և հարկային քաղաքականությունը: Կարծես թե մեծ տնտեսական աճ է արձանագրվում, բայց հասարակ քաղաքացու վրա շատ չնչին անդրադարձ է ունենում: Հետո այդ մոնապոլիստաօլիգախիային դաշտը ահավոր մեծ ծանրությամբ ճնշում է հասարակ քաղաքացուն, թե սոցիալապես, թե հոգեբանորեն: Ու մարդիկ ինչ գնով էլ ուզում է լինի ցանկանում են ազատվել այդ բեռից: Բայց կարծում եմ պիտի հասկանալ, որ մի օլիգարխին մյուսով փոխարինելը մեզ ոչինչ չի տա ու դրա դեմ այլ կերպ պիտի պայքարել: Ոչ թե պիտի փոխարինել մեկը մյուսով, այլ պիտի ստիպել իշխանություններին, որ այդ մոնապոլիստաօլիգախիային դաշտը, նախ հրաժարվի իր մոնոպոլիստական տնտեսվարությունից, երկրորդ օրինական ձևով մտնի հարկային դաշտ: Սա նույնպես շատ դժվար իրականացվող հարց է, բայց կարծում եմ իշխանությունները հասկացան, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չի, ու կարծում եմ այս ուղղությամբ նույնպես քայլեր կձեռնարկեն:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #14
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Մեջբերում Pchuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փողերը պրծել էր

    Իսկ եթե լուրջ, խոստացված պայծառ, չէ ավելի ճիշտ , հարուստ ապագան և ինչու չէ մի մեծ դղյակ միջերկրական ծովի արևելյան ափին:
    Ամեն մարդ չափում է մյուսներին իր չափանիշներով:
    Եթե հիմիկվա իշխանությունները իշխանության գալու ուրիշ իմաստ բացի հարստանալուց չեն տեսնում, և չեն էլ պատկերացնում, թե դա ոնց է լինում դա չի նշանակում, որ բոլորն են այդպիսի փչացածներ

  15. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Բյուր բայց դու ինչ դեմք ես
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառելու պատճառը
    Հեղինակ՝ insider, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.05.2015, 03:28
  2. Գրառումներ: 83
    Վերջինը: 23.09.2012, 23:40
  3. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....
    Հեղինակ՝ sharick, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.01.2010, 23:27
  4. Համակարգիչը քիչ միացնելու պատճառը
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.08.2009, 18:22
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.08.2008, 20:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •