<<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները
Վերջին ժամանակներում մի քանի անգամ լսել եմ աթեիզմ <<դավանող>> մի քանի մարդկանց, որ իբրև Աստծուն հավատալը դա նույնն է ինչ ձմեռ պապին հավատալը և որ ինտելեկտուալ առումով զարգացած գիտնականը, ով զբաղվում է գիտությամբ կամ աթեիստ է կամ ագնոստիկ, բայց ոչ թեիստ: Աթեիստները շատ հաճախ մեր՝ Քրիստոնյաներիս հավատքը համեմատում են ձմեռ պապին հավատալու հեքիաթի հետ: Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ով երեխայական տարիքից դուրս է եկել և մի խոսքով հասունացել և չափահաս է դարձել, հստակորեն գիտի, որ իրականում գոյություն չունի ձմեռ պապ, ով Ամանորի գիշերը իր սահնակի վրա նստած օդում սավառնելով գալիս է և նվերներ բաժանում մարդկանց, մտնում ներս ծնելույզից և նվերները դնում հեռանում: Ինչ խոսք կարող են մարդիկ ձմեռ պապի շորերը հագնել, և ձմեռ պապի կերպարի ներքո հանդես գալ, բայց կարծում եմ և աթեիստները և թեիստներս, այստեղ այդ կերպարի տակ դերասանություն կատարելու մասին չենք խոսում, այլ իրական ձմեռ պապի մասին, ով իբր ապրում է օրինակի համար հեռավոր Լապլադիաներում, տարվա 4 եղանականերին իր ձմեռ պապի այդ շորերով և բեղերով: Աթեիստների կողմից քիչ չէ նաև հնչեցված հետևյալ խոսքերը՝
<<Մենք չենք հավատում մորուքով պապիկի, երկնքում նստած>>: Անկեղծ զարմանում եմ, աթեիստների կողմից հնչեցված այս անմիտ խոսքերի վրա: Ի՞նչ է, մենք Քրիստոնյաներս պնդում ենք, որ Աստված ձմեռ պապիկ է կամ երկնքում նստած մորուքով մի ծեր պապի՞կ: Որտեղ է Աստվածաշնչի մեջ Աստված համեմատվում ձմեռ պապի հետ կամ որտեղ է գրված Աստվածաշնչի մեջ, որ Աստված ունի մորուքներ և մի ծեր պապիկ է երկնքում նստած իր թագավորական գահի վրա: Աստվածաշունչը մեզ հստակորեն սովորեցնում է, որ Աստված չունի ֆիզիկական կառուցվածք, նյութեղեն մարմին: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված հոգի է և ոչ թե ֆիզիկական մարմին ունեցող մեկը:
Եկեք հիշենք մեր փառավոր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը այս մասին:
Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (Հովհ. 4:24)։
Հիսուսը պարզ և հստակ կերպով փաստեց, որ Աստված հոգի է և ոչ թե ձմեռ պապիկ կամ մորուք ունեցող ինչ-որ պապիկ երկնքում նստած: Հետաքրքիր է այն աթեիստները ովքեր նման անմիտ բաներ են ասում, կարդացել են Աստվածաշունչ թե ոչ, ընթերցել են Հիսուսի կողմից ասված այս խոսքերը թե ոչ: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված թեև ամենուրեք է, բայց ունի բնակության վայր, և դա հոգևոր երկինքն է, որը կոչվում է նաև ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ: Աստված արարել է տարածությունը, ժամանակը, մատերիան(նյութը), բայց նախքան դա արարելը Աստված հավերժության մեջ լինելով հոգևոր երկնքում, մշտապես գոյություն է ունեցել և չի եղել ֆիզիկական, նյութեղեն երևույթներ այդ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ: Հրեշտակները ևս ֆիզիկական մարմին չունեն, թեև կարող են ֆիզիկական մարմին հագնել և այդ կերպարի ներքո հանդես գալ, երբ անհրաժեշտ է: Հոգևոր ոլորտում բնակվում է Աստված իր բյուր-բյուրավոր, տասնյակ հազարավոր հրեշտակների հետ:
Էջանիշներ