Ունեմ սմարթբոքս (հաղորդիչ) ու DVD փլեյեր (ընդունիչ), ձայնը փոխանցելու երկու տարբերակ կա՝ AUX և AUX optic, որոնցից առաջինով միացումը կատարում եմ 3,5 մմ (մի կողմից) ու «տյուլպան» անունով հայտնի անալոգային ծայրերով (մյուս կողմից) կաբելի միջոցով, իսկ երկրորդով միացումը՝ օպտիկական (SPDIF) կաբելի միջոցով: Մի որոշ ժամանակ առաջին եղանակով էի ձայնի փոխանցումը կատարում, բայց անցած շաբաթ օպտիկական կաբել բերեցի, միացրի, հիանալի աշխատում էր: Էսօր պատահական, ինքն իրեն ձայնը կտրուկ կորավ: Կաբելը վնասված չի, մի ծայրը միացրած ժամանակ կաբելի լույսը կա, բոքսի ու փլեյերի կարգավորումներն էլ խառնած չեն: Օպտիկական կաբելն ինքն իրան փչանալ ունի՞, ինչի՞ց կարա լինի խնդիրը:
Ես կարդացի, բայց բան չհասկացա։
Ի՞նչ ա smartbox-ը, ո՞նց ա DVD փլեյերը դառնում ընդունիչ, եթե ինքը ընդամենը DVD փլեյեր ա։
Իմ տեսած DVD փլեյերները մի հատ մուտք են ունեցել՝ DVD-rom.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ռոստելեկոմի սարքն ա: Վիդեոն առանձին HDMI կաբելով սարքից տվել եմ հեռուստացույցին, իսկ ձայնը՝ SPDIF կաբելով՝ DVD փլեյերին, որը նաև «ուսիլիտել» ա՝ 5.1 դինամիկներով:
Բայց առանց ձեռք տալու, ինքն իրան վնասվելու հատկություն ունի՞: Ու գլխիկը «փակ», միացված վիճակում կեղտոտվում ա՞: Եթե հա, ապա ի՞նչ եղանակով ա մաքրվում, հատուկ մաքրելու ձև կա՞:
Եթե ռոստելեկոմի սարքն ա, կարող ա թարմացում ա եղել, միջից բզբզես, output-ը փոխես օպտիկայի վրա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ