Այս թեման բացել եմ նպատակ ունենալով իմանալ Ձեր կարծիքը Կարճ շրջազգեստի վերաբերյալ, այսինքն
1.ինչ են զգում տղաները, երբ տեսնում են լավ Կարճ շրջազգեստով աղջկա (կցանկանայի որ խոսեք երկու դեպքի համար էլ, երբ այն սազում է և երբ այն չի սազում) և արդյոք ճիշտ եք համարում երբ այդ աղջիկների հասցեին ռեպլիկներ են բաց թողնում, ճիշտ է արդյոք նրանց բոլորին համեմատել թեթև բարքի տեր աղջիկների հետ: Իմ երկու հարցադրումներին իմ կողմից միանշանակ կպատասխանեմ ՈՉ
2.ինչու են աղջիկները կրում կարճ շրջազգեստ,
I պարզապես ուզում են ուշարություն գրավել՞, II պարզապես հարմար է, III սկզբունքային հարց է թե ուղակի այդպես եք ուզում:
Ինձ օրինակ դուր է գալիս, երբ աղջիկները կարճ շրջազգեստ են հագնում, եթե իհարկե դա նրանց սազում է և այն չի հասնում վուլգարության աստիճանի, իսկ այն աղջիկները, ում այն չի սազզում, իմ կարծիքով ուղակի այն կրում են ուշադրություն գրավելու համար:
Ինձ հայտնի է, որ տղաների մեծամասնության մեջ նստած է այն գաղափարը, որ իրենց մտերիմներին չեն թույլ տա հագնել կարճ շրջազգեստ, օբյեկտիվության համար ասեմ որ ես էլ եմ նրանցից մեկը, հիմա ասեմ թե ինչու:
Օրինակ ես եթե տեսնում եմ գեղեցիկ աղջկա կարճ շրջազգեստով, ապա ինձ թուլ չեմ տալիս նրա հասցեին վուլգար ռեպլիկներ թողնել, սակայն մեր երկրում, իմ կարծիքով դեռ կուլտուրան այն մակարդակի վրա չէ, որպեսզի ազատ թողնես քո մտերիմը հագնի կարճ շրջազգեստ, քանի որ փողոցում նա հաստատ կհանդիպի մեկին ով իրեն թույլ կտա անել հիմար ռեպլիկ այդ աղջկա հասցեին դրանով իսկ ստեղծելով դիսկոմֆորտ տվյալ աղջկա համար, և այդ հանգամանքը անձամբ ինձ ստիպում է թույլ չտալ իմ մտերիմներին կրելու կարճ շրջազգեստ:
Էջանիշներ