User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

  1. #1
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեծ Հադրոնային Կոլլայդերը (LHC, Large Hadron Collider), ներկայումս կառուցվում է Միջուկային Ուսումնասիրությունների Եվրոպական Կենտրոնում (Centre Europeen de Recherche Nucleaire) ամբողջ աշխարհի ֆիզիկոսների ջանքերով: Այն իրենից ներկայացնում է արագացուցիչ՝ նախատեսված պրոտոնների և ծանր իոնների արագացման համար: LHC նախագծի նպատակն է հանդիսանում Հիգգսի Բոզոնի հայտնաբերումը (այն ստանդարտ մոդելի կարևորագույն փորձնականորեն չհայտնաբերված մասնիկն է): Ինչպես նաև նպատակ կա ուսումնասիրել ստանդարտ մոդելից դուրս ֆիզիկայի երևույթները և W, Z բոզոնները: Եթե կհետաքրքրի, ավելի մանրամասն ինֆորմացիա կգտնենք: Քննարկենք:

    Նկարում պատկերվածը 27կմ-անոց թունել է արագացուցիչի տեղավորման համար:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 30.04.2008, 12:52:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #2
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Արդեն սկսվել է պրոտոնների բախման գործը։

    Լավ ընկերներիցս մեկը, ով գիտնական է եւ տիեզերագետ, ինձ ասաց այս գործի մասին։ Նրա հաշվարկներով այս փորձը բավականին վտանգավոր է, քանզի անհայտ են ակնկալիքները։ Երկու պրոտոնները, որոնք բաց են թողնվելու՝ մոտավորապես լույսի արագությամբ, երկու երկար թուննելանման գետնատակային լաբորատորիայում, բախվելով իրար պետք է որ կոտրվեն (գոնե նրանցից մեկը։) Ըստ ընկերոջս հաշվարկների, այն շատ վտանգավոր է, քանզի այն պրոտոնը, որն արդեն կոտրված է, կարող է մյուս պրոտոնին դուրս քաշել իր կազմից, լուծարելով ատոմային կապը։ Որն էլ կարող է «մութ անցքեր» (black hole) առաջացնել մեր մոլորակի վրա։ Ավելին, շխփայական ռեակցիայի ժամանակ շատ ու շատ բաներ կփոխվեն։ Ու այդ բանը, որը դուրս է գալու պրոտոնի միջից, հնարավոր է որ կազմաքանդի այն բանը, որն Աստված էր… (առանց կատակի, պրոտոնին նորսում գտնվող տարը այլ կերպ չի կարելի անվանել. այն մի բան է, որ ոչ ոք դեռ չգիտի։)

    LHC նախագծի տվյալներով կրիտիկական վտանգի հավանականությունն է 1/500,000,000 փորձից։
    Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 11.09.2008, 06:20:

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեկդ ասեք բոզոնը ինչ ա, քանի չեմ ջրիկացել

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (23.07.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկդ ասեք բոզոնը ինչ ա, քանի չեմ ջրիկացել
    Վայթեմ քվազիմասնիկ ա, ինչպես մյուոնը

    Ավելացվել է 9 րոպե անց
    Բոզոնները դրանք այն քվազիմասնիկներն են, որոնք եթնթարկվում են Բոզե-Այնշտայնի տեսությանը, միևնույն քվանտայնի վիճակում կարող են լինել ցանկացած քանակի այսպիսի մասնիկներ, որպեսզի ավելի պարզ լինի բերեմ օրինակ
    Բոզոններ են համարվում.
    Գրավիտացիոն դաշտի քվանտը` գրավիտոնները (ինչքան հիշում եմ փորձնականորեն հայտնաբերված չի), և լուսային սպեկտրի էլեկտրամագնիսական դաշտի քվանտը ֆոտոնները: Բոզոնների շարքը սրանցով չի սհմանափակվում ուղղակի նշեցի քիչ թե շատ հայտնի քվանտները, որպեսզի պարզ լինի

    Ավելացվել է 13 րոպե անց
    Հա ճշտեցի գրավիտոնը փորձնականորեն հայտնաբերված չի, բայց դե տեսությունը ասում ա, որ պիտի լինի, որովհետև եթե կա գրավիտացիոն դաշտ ուրեմն այն օժտված է էներգիայով, եթե կա էներգիա ուրեմն պիտի լինեն դրա կրողները այսինքն քվանտները` գրավիտոնները
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 11.09.2008, 11:10: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    ես ենա որ ասումեն պոտենցիալ աշխարհի վերջնա?
    ուզումեն ապացուցեն որ երկրագունդը պայթյունիցա առաջացել չե, թե ետ ուրիշ բաներ?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայթեմ քվազիմասնիկ ա, ինչպես մյուոնը

    Ավելացվել է 9 րոպե անց
    Բոզոնները դրանք այն քվազիմասնիկներն են, որոնք եթնթարկվում են Բոզե-Այնշտայնի տեսությանը, միևնույն քվանտայնի վիճակում կարող են լինել ցանկացած քանակի այսպիսի մասնիկներ, որպեսզի ավելի պարզ լինի բերեմ օրինակ
    Բոզոններ են համարվում.
    Գրավիտացիոն դաշտի քվանտը` գրավիտոնները (ինչքան հիշում եմ փորձնականորեն հայտնաբերված չի), և լուսային սպեկտրի էլեկտրամագնիսական դաշտի քվանտը ֆոտոնները: Բոզոնների շարքը սրանցով չի սհմանափակվում ուղղակի նշեցի քիչ թե շատ հայտնի քվանտները, որպեսզի պարզ լինի

    Ավելացվել է 13 րոպե անց
    Հա ճշտեցի գրավիտոնը փորձնականորեն հայտնաբերված չի, բայց դե տեսությունը ասում ա, որ պիտի լինի, որովհետև եթե կա գրավիտացիոն դաշտ ուրեմն այն օժտված է էներգիայով, եթե կա էներգիա ուրեմն պիտի լինեն դրա կրողները այսինքն քվանտները` գրավիտոնները
    Շատ մանարմասն ես բացատրել էս տարօրինակ անունով տեսությունը Նոր ջան

  8. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Հիմա վերջը երկրագունդը ե՞րբ կարող է գմփալ: Մի քանի գործ ունեմ, ուզում եմ հասցնեմ անեմ

  9. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ենա որ ասումեն պոտենցիալ աշխարհի վերջնա?
    ուզումեն ապացուցեն որ երկրագունդը պայթյունիցա առաջացել չե, թե ետ ուրիշ բաներ?
    Հենց էդ ա որ կա: Կոլլայդերի փորձնական գործարկումը «հիասթափեցրեց» սկեպտիկներին: Ոնց տեսնում ենք աշխարհը դեռ չի քանդվել: Հիմա էլ սպասում են, որ աշխարհը կվերանա, երբ արագացուցիչը ամբողջ հզորությամբ գործարկեն: Շատ սայթերում կարելի է հանդիպել այսպիսի հաշվիչներ:

    Իմ անձնական կարծիքով դա պարզապես շատ թանկարժեք փորձ է: Բախել իրար 2 պրոտոն և տեսնել ինչ դուրս կգա մեջից: հետաէրքիր է: Իսկ հնարավոր միկրո «սև անցք»-ը դժվար թե կլանի Երկիրը: Հուսով եմ:
    էսպես չի մնա

  10. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ Հադրոնային Կոլլայդերը (LHC, Large Hadron Collider), ներկայումս կառուցվում է Միջուկային Ուսումնասիրությունների Եվրոպական Կենտրոնում (Centre Europeen de Recherche Nucleaire) ամբողջ աշխարհի ֆիզիկոսների ջանքերով: ...
    Այ դու ապրես Ես էլ ուզում էի ամսի 10-ին, երբ առաջին փնջերի բախումն էր տեղի ունեցել արագացուցիչում, թեմա բացեի, բայց ժամանակ չկար։
    Շատ լավ թեմա է։ Ասեմ, որ Հայաստանը CERN–ում ներկայացված է Ֆիզիկայի ինստիտուտի երեք աշխատանքային խմբերով (ALICE, ATLAS և CMS գիտափորձերի, LHCb–ում չկանք, կարծեմ)։ Մասնավորապես, մեր գիտափորձի (ես ALICE–ի խմբից եմ), գլխավոր նպատակն է՝ ստեղծել Մեծ պայթյունին անմիջքապես հաջորդած ժամանակաշրջանի պայմանները։
    Կարող եմ ասել, որ նույնիսկ գիտափորձի նախապատրաստական աշխատանքների ընթացքում ձեռքբերումները շատ տպավորիչ են, օրինակ հաշվողական տեխնիկայում (computing, մեր բնագավառն է )։ Ստեղծված է գրեթե աշխարհով մեկ սփռված հաշվողական ցանց (grid), որն օգտագործում են իրենց հաշվարկների և տվյալների մշակման համար հազարավոր օգտագործողներ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում ոչ ֆիզիկոսներ՝ բժշկությունում (օրինակ՝ կանացի կրծքի քաղցկեղի դեմ պայքարելու համար), աստղագիտությունում, էկոլոգիայում, և այլն։ Եվ սա որպես «կողմնակի էֆեկտ», կարելի է ասել

  11. #10
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    մարդկության մեծագույն նախագծերից է հաստատ, ինչքան կարդում եմ, էնքան հիանում եմ էս նախագծով: Էն շաաատ հազվադեպ դեպքերից է, երբ միլիարդներ են դրվում բացառապես գիտական նպատակների համար (արդեն 6մլրդ դոլլար ծախսվել է): Շաաատ-շատ հարցերի պատասախաններ են ակնկալում ստանալ էստեղ կատարվող փորձերից: Բայց շատերն էլ ասում են, որ հավանաբար ավելի շատ հարցեր կառաջանան, քան կլուծվեն Հենց դա էլ շատ հետաքրքիր կլինի

    Օրինակ` BBC-ի հետ հարցազրույցում էն հայտնի աստղագետ-ֆիզիկոսը (Hawking) ասել է, որ ավելի հավանական է համարում, որ Հիգգսի բոզոնը չհայտնաբերվի, ինչը ցույց կտա, որ պետք է նոր տեսություններ մշակել http://news.bbc.co.uk/today/hi/today...00/7605748.stm

    Էնքան ուրախացա, որ հայերն էլ են մասնակցում ! Իսկ էդ գրիդի "ճյուղերից" Հայաստան գալի՞ս է...

    Հա, մի բան էլ էի ուզում ասեի... էդ աշխարհի վերջին մասին "ամենավերջը" էս էր. http://www.HasTheLHCDestroyedTheEarth.com/

  12. #11
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, աշխարհի վերջ, բան, դրանք ստից բաներ են, ուղղակի ափսոս իմ մոտ չկարողացա հարցազրույցը նայել, իսկ ինչ հիմքերից ելնելով է ասվում, որ հնարավոր է, որ չհայտնաբերվի: Չէ որ եթե պրոտոնը արագացնեն, բախեն իրար, պետք ա որ հենց հայտնաբերվի էդ բոզոնը: Ուղղակի շատ հետաքրքիր ա, թե ինչ հիմնավորումներ կան
    Лучше Гор могут быть только Горы.

  13. #12
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, աշխարհի վերջ, բան, դրանք ստից բաներ են, ուղղակի ափսոս իմ մոտ չկարողացա հարցազրույցը նայել, իսկ ինչ հիմքերից ելնելով է ասվում, որ հնարավոր է, որ չհայտնաբերվի: Չէ որ եթե պրոտոնը արագացնեն, բախեն իրար, պետք ա որ հենց հայտնաբերվի էդ բոզոնը: Ուղղակի շատ հետաքրքիր ա, թե ինչ հիմնավորումներ կան
    Ես սենց եմ հասկանում. Մասնիկային ֆիզիկայի ստանդարտ մոդելի համաձայն, բոլոր տարրական մասնիկները, որոնք "պատասխանատու են" ֆունդամենտալ փոխազդեցությունների համար (gauge boson` ֆոտոն, գրավիտոն(եթե կա) և այլն), բոլորը պիտի դադարի զանգված չունենան: Բայց պարզվում է, որ մի քանիսը (W+, W- և այլն) լավ էլ ծանր են Ու էդ պրոբլեմը լուծելու համար գիտնական Հիգգսը ինչ-որ մեխանիզմ է առաջարկել: Անկեղծ ասած էդ մեխանիզմի մասին հոդվածը 10-15 անգամ կարդացել եմ, բայց ոչ մի բան չեմ հասկացել (ուղեղս չի ընկալում ): Էդ մեխանիզմը հիմա գիտնականների մեծ մասի կողմից ընդունված է, միայն թե որ էդ մեխանիզմը ճիշտ "դուրս գա", պետք է գոյություն ունենա մի նոր մասնիկ (որը կոչվեց Higgs Boson): Հիմա էս LHC-ն հնարավորություն ունի էդ մասնիկը գտնել կամ չգտնել, այսինքն թույլ կտա պարզել տենց մասնիկ կա թե չէ:

    Հիմա էս մարդը ասում է, որ իր կարծիքով հավանաբար էդ մասնիկը չի գտնվի, ու պետք կլինի նոր մեխանիզմներ մտածել

  14. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան ուրախացա, որ հայերն էլ են մասնակցում !
    Բավականաչափ ակտիվ (չնայած, ավելի լավ կլիներ ավելի ակտիվ լիներ այդ մասնակցությունը, բայց պետական ֆինանսկան աջակցության չափը գիտությանը բավարար չէ)։ Նույնիսկ LHC արագացուցչի կոնստրուկցիաներից մեկը, ալյումինե օղակը, որն օգտագործվում է ALICE դետեկտորի մյուոնային թևում (մյուոնների գրանցման համար) պատրաստված է Հայաստանում, ալյումինի գործարանում, տարվել է CERN, ստուգվել, այնուհետև տեղադրել մեր խմբի անդամ մասնակիցներից մեկի մասնակցությամբ Գրիդի ALICE համագործակցության ծրագրային ապահովման մեջ կան մեր մասնագետների գրած կոդի կտորներ։ Այնպես որ, ներդրում ունենք։

    Իսկ էդ գրիդի "ճյուղերից" Հայաստան գալի՞ս է...
    Որոշ ժամանակ առաջ մենք Ֆիզիկայի ինստիտուտում ունեինք հավաստագրում անցած (այսինքն՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող) գրիդ–հանգույց, սակայն ինտերնետ–կապի անբավարար լինելու պատճառով հանգույցի գործունեությունը ստիպված դադարեցվեց։ Գրիդի զարգացման համար ՀՀ–ում աշխատանքներ են տարվում հիմա (tարբեր ֆինանսավորման դրամաշնորհների միջոցով (օրինակ, NATO–ի), տեսնենք, թե պետությունն ինչպես կաջակցի)։ Գիտական ինստիտուտներին հատկացվող կապը պետք է որ ավելի լավանա՝ Թուրքիայի միջոցով եվրոպական Géant ցանցին միանալուց հետո։ Դա էլ պիտի որ ինչ–որ չափով նպաստի գրիդի զարգացմանը։

  15. #14
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Ամենա հետաքրքիրն այն է, որ եթե այս փորձը ձախողվի, ոչ միայն Երկիր մոլորակն է ցվրվում, այլ Արեգակնային համակարգը…

    Եվ, որքան հիշում եմ Վիկտոր Համբարձումյանը մի անգամ ասել է [տիեզերքում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ մարդուն պետք չէ խառնվել դրանց…] (մոտավորապես եմ հիշում, եթե կա մեկը որ կարող է վավերացնել այն, կխնդրեմ անպայման դա անել)

  16. #15
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. LHC-Մեծ Հադրոնային Կոլլայդեր

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենա հետաքրքիրն այն է, որ եթե այս փորձը ձախողվի, ոչ միայն Երկիր մոլորակն է ցվրվում, այլ Արեգակնային համակարգը…

    Եվ, որքան հիշում եմ Վիկտոր Համբարձումյանը մի անգամ ասել է [տիեզերքում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ մարդուն պետք չէ խառնվել դրանց…] (մոտավորապես եմ հիշում, եթե կա մեկը որ կարող է վավերացնել այն, կխնդրեմ անպայման դա անել)
    Այ մարդ եթե երկրին մի բան լինի ջանդամ թող արեգակնաային համակարգին էլ լինի.. մեկա մեր համար արդեն միևնույն կլինի
    Loading your personal settings....

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •