User Tag List

Էջ 21 23-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Սեռական հարաբերություններ ընկերների միջև

  1. #301
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայի գրածը մի հարց առաացեց իմ մոտ։ Ասենք եթե ընկերների մեջ սեքսը նորմալ ա ու կարելի ա ընկերոջ հետ սեքս անել ու շարունակել ընկերությունը, ու եթե քեզ սեքս ա պետք ու դու դիմում ես քո ընկերոջը որ քեզ էդ հարցում սատար կանգնի՝ կարելի՞ ա արդյոք նույն սկզբունքով դիմել քրոջը/եղբորը կամ տնեցիքից մեկին, ասենք քեզ էդ հարցում սատար կանգնելու, ասենք իրանցից մոտ մարդ հո չունես, ինչքան էլ ընկերի լինի, մեկ ա տնեցին մնում ա տնեցի։
    Էս հարցս լուրջ ա, ջրիկություններ չեմ ուզում լսեմ/կարդամ։
    Ինչ կարծիք ունեք սրա մասին հարգելի աշխարհի ամենահանդուրժող ժողովուրդ։

  2. #302
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մարդիկ տարբեր են,տարբեր արժեհամակարգեր ունեն։Մեկի համար ընկերությունը վեհ գաղափար է ու սեռականը էդտեղից ի սպառ բացակայում է։Դե մյուսի համար էլ առնանդամնա արժեք ու բոլոր տեղերը խցկումա։
    Փորձում եմ ստեղ ինչ-որ իմաստ գտնել, չեմ կարողանում, կներես:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (21.08.2017), Rhayader (21.08.2017), Աթեիստ (21.08.2017), Նաիրուհի (24.08.2017)

  4. #303
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձում եմ ստեղ ինչ-որ իմաստ գտնել, չեմ կարողանում, կներես:
    Նորից փնտրի,մի օր կգտնես ։ճ ներում եմ

  5. #304
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ վերջին հարցն իմն էր, իմ տարբերակն էլ ասեմ:

    Ես օրինակ Հայաստանում ունեցել եմ աղջիկ-ընկերներ (հատուկ նշում եմ «Հայաստանում»-ը, որովհետև դրսում կարողա 2 հատ հահա-հիհի պաչիկ-մաչիկից հետո էլ ասեն ընկերներ ենք, իսկ Հայաստանում՝ գոնե իմ շրջապատում, մարդիկ իրար հետ մի քիչ ավելի երկար ճանապարհ էին անցնում՝ ընկեր կոչվելուց առաջ):

    Հետն էլ՝ մի քանի հոգի են եղել նման աղջիկները, որոնցից մեկի ախպերն էլ, ի միջի այլոց, էլի ընկերս էր:

    Իհարկե համարել եմ նրանց գեղեցիկ ու համակրելի, բայց երբեք մտքովս չի անցել տածել նրանց նկատմամբ կիրք:
    Չեմ ասում, թե իմ տարբերակն ամենա-ամենան ա, բայց դե իմ մոտ էդպեսա եղել ու միշտ հավատացած եմ եղել, որ կրքի/ցանկության հայտնվելուն պես դադարում ես մարդուն վերաբերվել նույն կերպ՝ ինչ մինչև այդ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (21.08.2017)

  7. #305
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայի գրածը մի հարց առաացեց իմ մոտ։ Ասենք եթե ընկերների մեջ սեքսը նորմալ ա ու կարելի ա ընկերոջ հետ սեքս անել ու շարունակել ընկերությունը, ու եթե քեզ սեքս ա պետք ու դու դիմում ես քո ընկերոջը որ քեզ էդ հարցում սատար կանգնի՝ կարելի՞ ա արդյոք նույն սկզբունքով դիմել քրոջը/եղբորը կամ տնեցիքից մեկին, ասենք քեզ էդ հարցում սատար կանգնելու, ասենք իրանցից մոտ մարդ հո չունես, ինչքան էլ ընկերի լինի, մեկ ա տնեցին մնում ա տնեցի։
    Էս հարցս լուրջ ա, ջրիկություններ չեմ ուզում լսեմ/կարդամ։
    Ինչ կարծիք ունեք սրա մասին հարգելի աշխարհի ամենահանդուրժող ժողովուրդ։
    Եթե իմ կարծիքն ես հարցնում, եթե մի բան անելը ոչ մեկին ոչ մի վնաս չի տալիս, ես դրա մեջ հանցանք չեմ տեսնում: Կոնկրետ իմ դեպքում ինցեստի ցանկություն երբեք չի առաջացել, ոչ թե որովհետև էդպես են սովորեցրել, այլ եսիմ, երևի ինչ-որ մեխանիզմ կա, որ արգելակում է դա: Բայց ես նաև Բայրոնի ու իր քրոջ մասին էսսե եմ գրել մի անգամ, որտեղ իրենց հարաբերությունները չեմ քննադատել, այլ Բայրոնի նախկին կնոջ ու ժամանակաշրջանի հասարակության մորալիզմն ու հոգեբանական ճնշումն Ավգուստայի վրա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.08.2017)

  9. #306
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայ, իսկ հեչ եղել ա՞, որ քեզ պետք լինի, բայց իրան՝ չէ կամ հակառակը։
    Կներես էլի, որ մտնում եմ ձեր ինԴիմի մեջ
    Եղել ա որ ինքը մոնոգամ հարաբերությունների մեջ լինի, էդ սիտուացիան բացառել ա սեքսը, բայց ընկերությունը դրանից չի տուժել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #307
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ով որ ասում ւաա , թե սեքսը հաց ուտելու նման անհրաժեշտություն ա՝ մեղմ ասած քուանշ։ Եկեք ես մի շաբաթ սեքս չանեմ, դուք մի շաբաթ հաց մի կերեք, հետո կխոսանք։ Մինչև էդ լուրջ չենմ վերաբերվում ձեր պնդմանը։ Կարող ա էս նախորդ դարում եմ մնացել, բայց էդ հարբաբերության համար ինձ ավելին ա պետք, քան ուղղակի մարըմնական ցանկությունը։ Դրա համար էլ ես ընկերներիս երբևէ որպես սեռակռռան օբյեկտ չեմ ընդունել։ Ու հա, ինչքան էլ ինչքան ակումբցիների հետ մտերմություն-ընկերություն եմ արել՝ ոչ մեկին սեքսի առաջարկ րչեմ արել։ Էս վերջիջնը կարող եք 30 փաստում գրանցել։

  11. #308
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կարծիքով՝ յուրաքանյուրը ինքն ա ընտրում ոնց իր հարաբերությունները կառուցի իր ընկեր-ընկերուհիների հետ: եթե դու չես ուզում սեքսով զբաղվել ու միաժամանակ ընդամենը ընկերությամբ բավարարվել, քո խնդիրն ա: ես էլ չեմ անում տենց բան, օրինակ, բայց ով իմանա էս փչացած Եվրոպաներում, բայց միևնույն ժամանակ անընդունելի չեմ համարում, ընդհանրապես ինձ այլոց սեռական կյանքը քիչ ա հետաքրքրում, այսինքն՝ սուտ եմ ասում, հետաքրքրում ա, բայց աշխատում եմ հետաքրքրասիրությունս մեջս պահեմ: ամեն դեպքում՝ եթե երկու հոգի ընկերներ են էսպես ասած ուիզ բենեֆիթս, իմ խնդիրը չի դա: իմ ընկերների մեջ եղել են, ընդ որում՝ մեկը էնպիսի մարդ էր, որ ես պարտավոր էի դա տեսած-նկատած լինել, հետո որ ասացին ինձ էդ միսն, զարմացան, որ ես չեմ էլ նկատել ու ևս մի անգամ համոզվեցին, որ ահավոր քշված եմ: է հա, երիտասարդ կին, քիչ ըմ տարիքով տղամարդ մտնում են սենյակ, ոչ տնքոց ա գալիս, ոչ էլ բաժակը պատին եմ դնում, լսեմ ինչ են անում, ինչի՞ց պիտի ենթադրեմ, կամ իմ ինչին ա պետք, որ ենթադրեմ: կամ որ ասին՝ ինձ ի՞նչ: կարճ ասած չեմ հասկանում ինչի՞ համար ենք հավաքվել, ինչի շուրջ ենք վիճում, նրանք ովքեր չեն ուզում, համոզում ենք, որիրանց ընկերներին օմբո անե՞ն, թե՞ ովքեր ուզւոմ են, համոզում ենք, որ չի կարելի:

    ես ամենաշատ դեմ եմ, որ սեքսի ընկած ա բարոյականության հիմքում: ով շատ սեքս ա անում, անբարոյական ա, ով շատ զուգընկերներ ունի, անբարոյական ա, ով այլ պոզաներով ա սեքս անում, անբարոյական ա, ով առանց զգացմունքի սեքս ա անում անբարոյական ա, ով սեքսի դիմաց ձող ա վերցնում, անբարոյական ա, մինչդեռ սեքսը մարդասպանություն չի, հարստահարում չի, ընտրակեղծիք չի, թալան չի, հանցագործություն չի: մարդ կա չի ուզում զուգընկերային հարաբերություն ունենա, ուզում ա անկախ լինի, բայց հետն էլ չի ուզում միայն մաստուրբացիայով բավարարվել, ի՞նչ պիտի անի, պիտի փողով սեքս առնի, պատահական մարդկանց հետ սեքսով զբաղվի, կամ իր համար վստահելի հակառակ սեռի կամ իր օրիենտացիայի ընկեր-սեռական պարտնյոր(ներ) ունենա: ջանը սաղ, ինձ ու քեզ ի՞նչ:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.08.2017), CactuSoul (23.08.2017), GriFFin (22.08.2017), John (21.08.2017), Progart (21.08.2017), Rhayader (22.08.2017), StrangeLittleGirl (21.08.2017), Աթեիստ (21.08.2017), Արամ (23.08.2017), Հայկօ (22.08.2017), Մուշու (21.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Վիշապ (22.08.2017)

  13. #309
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կարծիքով՝ յուրաքանյուրը ինքն ա ընտրում ոնց իր հարաբերությունները կառուցի իր ընկեր-ընկերուհիների հետ: եթե դու չես ուզում սեքսով զբաղվել ու միաժամանակ ընդամենը ընկերությամբ բավարարվել, քո խնդիրն ա: ես էլ չեմ անում տենց բան, օրինակ, բայց ով իմանա էս փչացած Եվրոպաներում, բայց միևնույն ժամանակ անընդունելի չեմ համարում, ընդհանրապես ինձ այլոց սեռական կյանքը քիչ ա հետաքրքրում, այսինքն՝ սուտ եմ ասում, հետաքրքրում ա, բայց աշխատում եմ հետաքրքրասիրությունս մեջս պահեմ: ամեն դեպքում՝ եթե երկու հոգի ընկերներ են էսպես ասած ուիզ բենեֆիթս, իմ խնդիրը չի դա: իմ ընկերների մեջ եղել են, ընդ որում՝ մեկը էնպիսի մարդ էր, որ ես պարտավոր էի դա տեսած-նկատած լինել, հետո որ ասացին ինձ էդ միսն, զարմացան, որ ես չեմ էլ նկատել ու ևս մի անգամ համոզվեցին, որ ահավոր քշված եմ: է հա, երիտասարդ կին, քիչ ըմ տարիքով տղամարդ մտնում են սենյակ, ոչ տնքոց ա գալիս, ոչ էլ բաժակը պատին եմ դնում, լսեմ ինչ են անում, ինչի՞ց պիտի ենթադրեմ, կամ իմ ինչին ա պետք, որ ենթադրեմ: կամ որ ասին՝ ինձ ի՞նչ: կարճ ասած չեմ հասկանում ինչի՞ համար ենք հավաքվել, ինչի շուրջ ենք վիճում, նրանք ովքեր չեն ուզում, համոզում ենք, որիրանց ընկերներին օմբո անե՞ն, թե՞ ովքեր ուզւոմ են, համոզում ենք, որ չի կարելի:

    ես ամենաշատ դեմ եմ, որ սեքսի ընկած ա բարոյականության հիմքում: ով շատ սեքս ա անում, անբարոյական ա, ով շատ զուգընկերներ ունի, անբարոյական ա, ով այլ պոզաներով ա սեքս անում, անբարոյական ա, ով առանց զգացմունքի սեքս ա անում անբարոյական ա, ով սեքսի դիմաց ձող ա վերցնում, անբարոյական ա, մինչդեռ սեքսը մարդասպանություն չի, հարստահարում չի, ընտրակեղծիք չի, թալան չի, հանցագործություն չի: մարդ կա չի ուզում զուգընկերային հարաբերություն ունենա, ուզում ա անկախ լինի, բայց հետն էլ չի ուզում միայն մաստուրբացիայով բավարարվել, ի՞նչ պիտի անի, պիտի փողով սեքս առնի, պատահական մարդկանց հետ սեքսով զբաղվի, կամ իր համար վստահելի հակառակ սեռի կամ իր օրիենտացիայի ընկեր-սեռական պարտնյոր(ներ) ունենա: ջանը սաղ, ինձ ու քեզ ի՞նչ:
    Էս հարցն ի՞նձ էր ուղղված:

    Քավ լիցի՝ ես քիթս ոչ ոքի անկողին չեմ խոթել, անուններ ու մանրամասներ չեմ հարցրել: Ոչ էլ սեքսի կոնտեքստում անբարոյականությունն եմ փորձել սահմանել:

    Տեսնում ես՝ արդեն մի քանի օրա Ակումբում քննարկվումա, որ Հայաստանում տղամարդիկ կանանց/աղջիկների մեջ սեքսի պարտնյոր են հիմնականում փնտրում: Հենտներն ընկերություն են անում, հետո սեքս առաջարկում ու, մերժում ստանալով, ոչ ադեկվատ վարք ցուցաբերում (չնայած նաև ասվեց, որ համաձայնություն ստանալու դեպքում էլ են ոչ ադեկվատ վարք ցուցաբերում):
    Կոնկրետ թվեր էին դրվում շրջանառության մեջ՝ Հայաստանի տղամարդկանց 90% (թե՞ 99.. հետ չգնամ ստուգեմ..):

    Սա քո համար նորմալա՞:

    Մի քանի հոգի փորձեցին հարց բարձրացնել, թե էդ ում հետ են ընկերություն արել, որ սենց պատկերա ստացվել ու լրիվ նույն պատմությունները՝ փոփոխված բառերով, ի պատասխան ստացան:

    Ինձ համար որ սա նորմալ պատկեր չի:
    Չեմ բացառում, որ սեքսի հողի վրա կտտցրածներ լինեն, բայց 90 տոկո՞ս:
    Տղամարդկային սոլիդարություն ցուցաբերելով՝ կոնկրետ հարց եմ բարձրացրել, թե Ակումբի տղամարդկանցից քանիսնա մարդուն ընկեր համարելով հետը փորձում անկողին մտնի:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (21.08.2017)

  15. #310
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    2․ «Ընկեր» եզրույթի շահարկումը։ Սաղ հարցը նրանում ա, թե ով ոնց ա ընկալում էս բառը, ով ինչ ա հասկանում դրա տակ։ Չեմ զլանա կրկնել, որ ես իգական սեռի ընկեր չունեմ։ Տենց ա դասավորվել իմ կյանքն էլ, ես «ընկեր» եզրույթը նենց եմ ընկալում, որ էս պահի դրությամբ ոչ մի իգական սեռի ներկայացուցիչ չի հայտնվել էդ կատեգորիայի տակ։ Վարդան ախպեր, անբարոյականություն չի չէ՞ արածս հուսով եմ։
    Հոս, էս պահն ինձ ահագին հետաքրքրեց։ Դու ո՞նց ես սահմանում ով ա քո ընկերը ու ինչու՞ իգական սեռի ընկեր չունես։ Ու եթե ընկեր չեն, ուրեմն ի՞նչ են իրանք։

  16. #311
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոս, էս պահն ինձ ահագին հետաքրքրեց։ Դու ո՞նց ես սահմանում ով ա քո ընկերը ու ինչու՞ իգական սեռի ընկեր չունես։ Ու եթե ընկեր չեն, ուրեմն ի՞նչ են իրանք։
    կոնկրետ սահմանում չկա Բյուր, լավագույն դեպքում կարող ե կոնկրըետ մարդկանց նշել՝ ասեմ իրանց ընկեր համարում եմ թե չէ։ Ովքe՞ր են ինչ, Բյուր։ Նաիրուհու մասին կարամ ասեմ, որ քուրս ա ինքը, տենց եմ իրան ընկալում, ինքը տեղյակ ա ու ոնց որ թե չի նեղվում, որ ընկերներիս ցանկում չկա ))) բայց Լիզան օրինակ իմացել ու նեղվել ա։ Ու փոխանակ խոսի իմ հետ էդ մասին՝ 5-6 ամիս ա չէր ասում, թե խի՞ ա «մի տեսակ» հետս, լավ ա հարցազույցն առիթ էղավ՝ իմացա։
    Ու վաբշե խի՞ էդ էդքան խորանում դրա մեջ։ Եթե օրինակ Լիզային թվում ա, թե իրան ընկեր համարելը որևէ բան պետք ա փոխեր իմ ու իր հարաբերություններում՝ սխալվում ա։ Մաքսիմում նեղված վախտ զանգեի, ասեի որ «ք#քի մեջ եմ, Լիզ, 1500$ ա պետք, շտապ, մի բան արա»։ Լավ չի՞, որ ես իրան մաքսիմալ լավ եմ վերաբերվում, բայց պրոբլեմներս վզին չեմ փաթաթում։ Դրանից կայֆ բա՞ն։
    Ընկերությունն առաջին հերթին պատասխանատվություն ա ենթադրում։ Ես Լիզայի նկատմամբ պատասխանատվություն չեմ զգում, ոչ էլ համարում եմ, որ ինքն ա ինչ-որ հարցում ինձ համար պատասխանատու։
    Այ Յոհանի նկատմամբ զգում եմ պատասխանատվություն։ Ու գիտեմ, որ պետք էղած պահին կարամ իրա վրա հույս դնեմ։ Ու գիտեմ, որ գիշերվա հազարին որ զանգի ու ասի «Հոս, գնում եմ ռազբոռկի, կյանքի-մահու հարց ա», ուղղակի տեղ-ժամ եմ հարցնելու, էդքան բան։
    Վերջին խմբագրող՝ John: 21.08.2017, 21:52:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (21.08.2017)

  18. #312
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցն ի՞նձ էր ուղղված:

    Քավ լիցի՝ ես քիթս ոչ ոքի անկողին չեմ խոթել, անուններ ու մանրամասներ չեմ հարցրել: Ոչ էլ սեքսի կոնտեքստում անբարոյականությունն եմ փորձել սահմանել:

    Տեսնում ես՝ արդեն մի քանի օրա Ակումբում քննարկվումա, որ Հայաստանում տղամարդիկ կանանց/աղջիկների մեջ սեքսի պարտնյոր են հիմնականում փնտրում: Հենտներն ընկերություն են անում, հետո սեքս առաջարկում ու, մերժում ստանալով, ոչ ադեկվատ վարք ցուցաբերում (չնայած նաև ասվեց, որ համաձայնություն ստանալու դեպքում էլ են ոչ ադեկվատ վարք ցուցաբերում):
    Կոնկրետ թվեր էին դրվում շրջանառության մեջ՝ Հայաստանի տղամարդկանց 90% (թե՞ 99.. հետ չգնամ ստուգեմ..):

    Սա քո համար նորմալա՞:

    Մի քանի հոգի փորձեցին հարց բարձրացնել, թե էդ ում հետ են ընկերություն արել, որ սենց պատկերա ստացվել ու լրիվ նույն պատմությունները՝ փոփոխված բառերով, ի պատասխան ստացան:

    Ինձ համար որ սա նորմալ պատկեր չի:
    Չեմ բացառում, որ սեքսի հողի վրա կտտցրածներ լինեն, բայց 90 տոկո՞ս:
    Տղամարդկային սոլիդարություն ցուցաբերելով՝ կոնկրետ հարց եմ բարձրացրել, թե Ակումբի տղամարդկանցից քանիսնա մարդուն ընկեր համարելով հետը փորձում անկողին մտնի:
    ես չգիտեմ ակումցիներիոց ով ոնց խի, ես քննարկումներին տեսական մակարդակով եմ մասնակցում, գրառումս էլ կոնկրետ քեզ կամ այլ մեկին չէր ուղղված, թեմայի շրջանակում իմ կարծիքն էր: ես զգում եմ, որ էստեղ լիքը անձնական բաներ են քննարկվում, միջանձնային հարաբերություններ բան, բայց ոչ քո չնեղանա, էդ ամենին լուրջ չեմ վերաբերվում, հակապես երբ մոտավորապես իմ տարիքի ու ինձնից մեծ մարդիկ են մասնակցում: ինքս վաղուց հարաբերություններ չեմ պարզում մարդկանց հետ ու էդ կարգի խոսակցությունները ինձ քիչ են հետաքրքրում:

  19. #313
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    կոնկրետ սահմանում չկա Բյուր, լավագույն դեպքում կարող ե կոնկրըետ մարդկանց նշել՝ ասեմ իրանց ընկեր համարում եմ թե չէ։ Ովքe՞ր են ինչ, Բյուր։ Նաիրուհու մասին կարամ ասեմ, որ քուրս ա ինքը, տենց եմ իրան ընկալում, ինքը տեղյակ ա ու ոնց որ թե չի նեղվում, որ ընկերներիս ցանկում չկա ))) բայց Լիզան օրինակ իմացել ու նեղվել ա։ Ու փոխանակ խոսի իմ հետ էդ մասին՝ 5-6 ամիս ա չէր ասում, թե խի՞ ա «մի տեսակ» հետս, լավ ա հարցազույցն առիթ էղավ՝ իմացա։
    Ու վաբշե խի՞ էդ էդքան խորանում դրա մեջ։ Եթե օրինակ Լիզային թվում ա, թե իրան ընկեր համարելը որևէ բան պետք ա փոխեր իմ ու իր հարաբերություններում՝ սխալվում ա։ Մաքսիմում նեղված վախտ զանգեի, ասեի որ «ք#քի մեջ եմ, Լիզ, 1500$ ա պետք, շտապ, մի բան արա»։ Լավ չի՞, որ ես իրան մաքսիմալ լավ եմ վերաբերվում, բայց պրոբլեմներս վզին չեմ փաթաթում։ Դրանից կայֆ բա՞ն։
    Ընկերությունն առաջին հերթին պատասխանատվություն ա ենթադրում։ Ես Լիզայի նկատմամբ պատասխանատվություն չեմ զգում, ոչ էլ համարում եմ, որ ինքն ա ինչ-որ հարցում ինձ համար պատասխանատու։
    Այ Յոհանի նկատմամբ զգում եմ պատասխանատվություն։ Ու գիտեմ, որ պետք էղած պահին կարամ իրա վրա հույս դնեմ։ Ու գիտեմ, որ գիշերվա հազարին որ զանգի ու ասի «Հոս, գնում եմ ռազբոռկի, կյանքի-մահու հարց ա», ուղղակի տեղ-ժամ եմ հարցնելու, էդքան բան։
    Այսինքն դու աղջիկներին չե՞ս դիմի նեղված ժամանակ ու աղջիկների նկատմամբ չե՞ս ուզում պատասխանատվություն վերցնել։ Իսկ քուրը ո՞նց ա սահմանվում։ Ինչու՞ Նաիրուհին ընկեր չի։

  20. #314
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն դու աղջիկներին չե՞ս դիմի նեղված ժամանակ ու աղջիկների նկատմամբ չե՞ս ուզում պատասխանատվություն վերցնել։ Իսկ քուրը ո՞նց ա սահմանվում։ Ինչու՞ Նաիրուհին ընկեր չի։
    Բյուր, էս հարցաքննության կայֆը կբացատրե՞ս, նոր անցնենք առաջ։ Ի՞նչ են քեզ տալիս իմ պատասխանները, կամ ինչի՞ ես ուզում հանգեցնել էս ամենը։ Հիմա տենց ա իմ մոտ։ Օրենք խախտե՞լ եմ, չէ։ Ուրեմն ոչ մի պռետենզիա չպտի ունենաք իմ նկատմամբ։ Հիմա ով նեղվում ա, ով վիրավորվում ա՝ էդ իրա խնդիրն ա։ Եթե անձնական կապի միջոցով դիմի, քննարկենք, մի քիչ էլ իմ խնդիրը կդառնա։ Էս ամենը հանրային քննարկելու իմաստը ո՞րն ա։ Մանավանդ որ էսքան վախտ էս թեմայի քննարկումը ոչ մի լավ բանի չի հանգեցրել։

  21. #315
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, էս հարցաքննության կայֆը կբացատրե՞ս, նոր անցնենք առաջ։ Ի՞նչ են քեզ տալիս իմ պատասխանները, կամ ինչի՞ ես ուզում հանգեցնել էս ամենը։ Հիմա տենց ա իմ մոտ։ Օրենք խախտե՞լ եմ, չէ։ Ուրեմն ոչ մի պռետենզիա չպտի ունենաք իմ նկատմամբ։ Հիմա ով նեղվում ա, ով վիրավորվում ա՝ էդ իրա խնդիրն ա։ Եթե անձնական կապի միջոցով դիմի, քննարկենք, մի քիչ էլ իմ խնդիրը կդառնա։ Էս ամենը հանրային քննարկելու իմաստը ո՞րն ա։ Մանավանդ որ էսքան վախտ ոչ մի լավ բանի չի հանգեցրել։
    Հոս, ուղղակի շոկի մեջ եմ, որ դու ոչ մի աղջկա քեզ ընկեր չես համարում ու ուզում եմ հասկանալ՝ ինչու։ Եթե չես ուզում պատասխանել, բարի, քո գործն ա։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով ա նեղվել, ով չի նեղվել, ում հետ ես խոսում, ում հետ՝ չէ։ Ինձ հետաքրքրում ա զուտ քո վերաբերմունքը երևույթների հանդեպ։

Էջ 21 23-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  3. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1394
    Վերջինը: 26.06.2011, 00:15
  5. Օրալ/անալ հարաբերություններ ամուսինների միջև
    Հեղինակ՝ FactorX, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 07.01.2008, 10:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •