Լրիվ հետդ համաձայն եմ: Հույների մասով էլ ասեմ, որ նայած որտեղի հույները: Օրինակ Տրապիզոնի հույները մեր հետ շատ ընդհանրություններ ունեն: Ու իրանք էլ հայերին ախպեր են համարում: Բուն Հունաստանի հույներն ավելի քիչ: Բայց, ընդհանուր առմամբ մեր պես ռաբիզ, քյառթու ժողովուրդ են: Աթենքը վերջին քսան տարում շատ ա եվրոպականացել, բայց խորը Հունաստանը հաճախ մեր Աբարան-Գեղարքունիք-Սյունիքց ոչ մի բանով չի տարբերվում: Իրանց քյառթն էլ «մավրոֆորեմենո զվուրո»-ն ա, որը նշանակում «սև հագած հոլ»: Կամ ուղղակի «զվուրո»- հոլ: Հոլ ասելով ի նկատի ունեն աղջիկների կողքերը հավայի ֆռֆռացող, ծիծակ կոշիկներով, թուրքոբարոք լսող ապերո
Մի բան էլ ավելացնեմ, որ մենք մշակույթով ու պատմությամբ Կովկասի հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Մենք կովկասցի երբերք չենք եղել ու չենք, ու փիս չի դզում, որ նույն ռուսները կամ ուրիշները մեզ կովկասցի են ասում, չեչեն-մեչենների հետ: Մենք մերձավոր արևելյան ժողվուրդ ենք: Պարսիկները դեռ մի կողմ, շատ ընդհանուր բաներ ունենք քրդերի ու ասորիների հետ:
Թեմայի շրջանակներում - մոտ ընկերներիցս ու կոլեգաներիցս մեկը ֆրանսիացի ա, ու արդեն մոտ քսան տարի ա բնակվում ա Հայաստանում: Լրիվ ինտեգրվել ա: Կինը հայ ա: Ինքը հայերեն ահագին խոսում ա, բայց ռուսերեն գործի բերումով ավելի լավ ա խոսում: Լրիվ ապրում ա հայկական քաղաքական, սոցիալական, մշակութային, կենցաղային կյանքով: Որ իրար հետ դուրսն ենք լինում, ինձանից շուտ ասում. «հոգնեցինք, գնանք տուն, ընտանիք, ընգերութուն, շրջապատ ... »: Խաշի սեզոնին էլ առաջինն ա տրիվոգը դնում, որ գնանք խաշ ուտելու:
Վերաբերմունքս Հայաստանում բնակվող օտարեկրացիների նկատմամբ դրական ա՝ անկախ սեռից, գույնից, կրոնից: Հնդիկ ու պարսիկ լիքը ուսանողներ կան, որ հետո մնում են Հայաստանում: Վերջին անգամ պապաս հիվանդանոցում էր, բժիշկներից մեկը հնդիկ էր: Ինձանից լավ էր հայերեն խոսում, լավ էլ բարեխիղճ բժիշկ էր: Ցավում եմ, որ աֆրիկացիներ դեռ փաստացի չկան: Հույս ունեմ մի օր մենք էլ կունենանք աֆրիկյան երկրներից որոշակի ներհոսք: Էտ ահագին կսիրունացներ ու կհետաքրքրացներ մեր ահավոր միագույն հասարակությունը:
Էջանիշներ