User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: 6 ամիս ակումբում կամ 1000-րդ գրառում

  1. #1
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    6 ամիս ակումբում կամ 1000-րդ գրառում

    Հետաքրքիր համընկնում ստացվեց-1000-րդ գրառաում-գրանցման 6 ամիս..
    Անձնական օրագիր կարելի է համարել միայն այնքանով,որ անձնական են ներկայացված նկատառումները,կարծիքները,մտորումները,առաջարկները, ցանկությունները…. հնարավոր համընկումներով կարդացողների ունեցածներին
    Փորձեմ հնարավորինս պահպանել ժամանակագրությունը:
    Գրանցվեցի շատ հապճեպ, խոստովանեմ, առանց կանոնադրությունը կարդալու ,բնազդորեն ենթարկվելով իմ ֆորումային փորձին և առանց հաշվի առնելու ԱԿՈՒՄԲ-ի յուրահատկությունները։Ընտրեցի ամենակարճ մականունը-
    համ անվանս ինիցիալներն են,համ էլ Հայկական Դար Ակումբ, ուու….սկսեմ
    նկատառում,կարծիք,մտորում, ,առաջարկ, ցանկությունն …

    1-խրախուսել հայատառ մականունները
    լրիվ ընդունելի համարելով նույնիսկ լատինատառ մականունով գրանցվելու անհնարինությունը
    Առաջին,իսկ գրառման ընթացքում զգացվեցին դժվարությունները։Քանզի մինչ այս ֆորումը հայատառ գրելու ոչ կարիք, ոչ էլ անհրաժեշտություն է եղել։Խնդրի հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ ամեն մեղքիս հիմնական օգտագործվող ստեղնաշարս ֆրանսիական AZERTY է,որի հետ QWERTY համար նախատեսված ծրագրերն ու փոխարկիչները կորեկտ չեն աշխատում:Չհաշված ստեղների քանակային տարբերությունը:Առիթից էլ օգտվելով հայցեմ ձեր ներողամտությունը,հատկապես կապված Խ-Ծ-Շ տառերի հետ:Չ -ն մինչ հիմա էլ չսիրեցի:Այս ամենի պատճառով էլ 1000 գրառման համար պահանջվեց վեց ամիս:Հիմա էլ տպում եմ դժվարություններով:Տուգանքներն էլ չուշացան ու կարծես կասկածի տակ էր դրվում հայերենի իմացությունս:Սկսեց դժվարին ժամանակահատված այս ամենին հարմարվելու ու այդ ընթացքում էլ ...

    2 --միայն հայատառ գրելը բավար չէ,եկեք գրենք նաև հայերեն խոսքով, հղկենք մեր խոսքը:
    Գալիս է պահ,որ ֆորում կարդալու ¨ ու հեռարձակվող ոչ« հայերեն» հաղորդումների միջև վերանում է տարբերությունը:Ֆորումը լինելով գրավոր խոսք,որն էլ ավելի տպավորիչ ու ուսուցանելի է, թող բարձր լինի այդ հաղորդումներից:

    3--ավատար,ոչ պակաս նշանակությամբ տարր քան մականունը:Լինի անկրկնելի,սեփական ստեղծագործություն:Անձամբ կատարված լուսանկարն էլ գերադասելի է ինտերնետից բեռնված ամենաճոխ, պատրաստի ավատարից:Կամ էլ պատրաստի ավատարին մի փոքր նշան-շտրիխ ավելացնելով յուրօրինակացնել այն:Ավելի շուտ է աչքի ընկնում , քան մականունը,ուստի հաճախակի փոխելն էլ անցանկալի է:

    4---կարգավիճակի ինքնուրույն նշանակում....Թող համակարգը որոշի այն,ըստ մեր ակտիվության,արդյունավետության...,որն էլ անմիջական կապված է հաջորդող գրաֆիկ ցուցիչի հետ:

    5--բնակության վայր:Եթե նշվում է,ապա ինչու ոչ իրականը՞:Ասեք նշելով հավաբուն, դա ինչ կնշանակի՞ ֆանտազիա,հումոր,կարոտ....չէ որ այդ ամենի դրսևորման համար ֆորումում կան ավելի նպաստավոր հնարավորություններ:Նույն էլ տարիքի հետ կապված:

    6-ստորագրություն-տեխնիկական ֆորումներում օգտագոծվում է այլ կերպ ու իմաստով:Ասենք եթե ավտոմեքենաներին է նվիրված,նշում ես ավտոմենայիդ մոդելը,կարող ես ավելացնել, ասենք, գույնը,անվադողերն ու այլ տվյալներ կապված
    մեքենայիդ հետ:Ակումբը լինելով,մեղմ ասած,բավականին բազմաբնույթ, ենթադրվում է այլ բնույթի ստորագրություններ,սակայն դարձյալ չխրախուսելով հաճախակի փոփոխությունները:Վերը նշված տեխնիկական ֆորումներում դա արվում է հարկադրված,կախված տեխնիկական վերազինումից:

    7---կարծես շռայլվում են շնորհակալությունները ,փոխանակ օգտագործելու ստացված հարցադրման պատասխանի կամ խորհրդի կամ որևէ կարևոր տեղեկատվության դեպքում,կիռարվում է հաճախ իրար սատարելու այն էլ հենց շնորհակալությունները հայտնողների միջև:

    Այսօր ես առաջին անգամ այսքան երկար գրառում կատարեցի Ակումբում...չեմ
    կողնորոշվում..միգուցե այդ բաժնում պիտի տեղադրվեր...գերադասում էմ շարունակել հաջորդ գրառումներով:Մինչ այդ հնարավոր համարելով տեսնել ձեր անձնական վերաբերմունքը արդեն թվարկածների վերաբերյալ,(խնդրելով առայժմ նորերը չավելացնել) որոնց նկատմամբ յուրաքանչյուրն էլ հնրավորություն ունի իր անձնական որոշման,քանի համակարգի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կամ ադմինիստրատիվ կանոնակարգում չի արված,ինչը անհրաժեշտության-նպատակահարմարության դեպքում կարծում եմ չի հապաղի:
    Այսքանից հետո էլ բնական էր ենթադրել անձնագրային փոփոխություններս...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (09.05.2010), E-la Via (09.05.2010), My World My Space (09.05.2010), VisTolog (09.05.2010), Yellow Raven (09.05.2010), Արևածագ (12.05.2010), Դատարկություն (09.05.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ես առաջին անգամ այսքան երկար գրառում կատարեցի Ակումբում...չեմ
    կողնորոշվում..միգուցե այդ բաժնում պիտի տեղադրվեր...գերադասում էմ շարունակել հաջորդ գրառումներով:Մինչ այդ հնարավոր համարելով տեսնել ձեր անձնական վերաբերմունքը արդեն թվարկածների վերաբերյալ,(խնդրելով առայժմ նորերը չավելացնել) որոնց նկատմամբ յուրաքանչյուրն էլ հնրավորություն ունի իր անձնական որոշման,քանի համակարգի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կամ ադմինիստրատիվ կանոնակարգում չի արված,ինչը անհրաժեշտության-նպատակահարմարության դեպքում կարծում եմ չի հապաղի:
    Այսքանից հետո էլ բնական էր ենթադրել անձնագրային փոփոխություններս...
    Մոդերատորական. հաշվի առնելով թեմայի հեղինակի առաջին գրառման մեջ առկա վերը մեջբերածս հատվածը՝ հարկ եմ համարում հիշեցնել բոլորին «Օրագրեր» բաժնի կանոնները, մասնավորապես՝ համաձայն 2.1 կետի՝ անհատական օրագիրը անձի սեփական օրագիրն է, այնտեղ օրագրային գրառումներ կարող է անել միայն թեմայի հեղինակը, բաժնի մոդերատորները ջնջելու և տուգանելու են նման թեմաներում այլոց կողմից կատարված բոլոր մյուս գրառումները:

    Ավելացնեմ նաև, որ «Օրագրեր» բաժնի կանոնները թեմայում առաջարկվում են օրագրային գրառումների քննարկման հնարավոր տարբերակներ:
    Եթե օրագրի հեղինակը ցանկանում է օրագրային գրառման վերաբերյալ քննարկում կազմակերպել, ապա մշտապես ազատ է դրանք հրապարակել որպես բլոգային գրառում՝ սեղմելով գրառման տակ գտնվող «Ուղարկել բլոգ» կոճակը, այնտեղ կազմակերպելով դրա քննարկումը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.05.2010), Hda (09.05.2010), My World My Space (09.05.2010), Yellow Raven (09.05.2010), Ձայնալար (11.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 23
    Վերջինը: 01.04.2022, 08:47
  2. Արտագաղթ.1000+1
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 06.12.2018, 01:29
  3. Խաղ - 1000 դրամ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 56
    Վերջինը: 26.06.2010, 01:47
  4. Ակումբում կան հոգեբաններ?
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2009, 18:35
  5. 1000 ու մի ձևականություն…
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 19.12.2007, 12:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •