Որևէ մեկը կարո՞ղ է կիսվել Չինաստանի վիզա ստանալու փորձով:
Որևէ մեկը կարո՞ղ է կիսվել Չինաստանի վիզա ստանալու փորձով:
Ինչոր մեկը գիտի՞, թե Եգիպտոսի քաղաքացուն Հայաստան գալու համար վիզա հարկավորա՞, թե՞ չէ: Ու եթե պետքա, ապա էդ վիզան ո՞նց են ուղարկում:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Tig (14.07.2010)
Իրանի քաղաքացիներն անում եմ, Եգիպտոսի քաղաքացիները՝ ոչ: ԱԳՆ-ն ունի երկրների ցանկ, որոնք Հայաստանի մուտքի վիզա կարող են ձեռք բերել իրենց երկրներում հավատարմագրված հյուպատոսարաններում, միայն Հայաստանից հրավերքի առկայության դեպքում:
Մնացած բոլոր երկրները, եթե մուտքի վիզա պահանջվում է, ապա կարող են ստանալ հենց սահմանի վրա: Բայց կան երկրներ, որոնցից մուտքի վիզա ընդհանրապես չի պահանջվում, ու կան երկրներ որոնց որոշ անձնագրերի տեսակների համար վիզա չի պահանջվում:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.07.2010, 14:01:
Kita (14.07.2010), One_Way_Ticket (15.07.2010), Tig (14.07.2010), Ֆրեյա (14.07.2010)
Իսկ հետաքրքիր ա, ինչի Ադրբեջանի դիմաց աստղանիշ դրած՞ Մարդ կա, որ կարող ա ուզի գալ՞
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Մենակ Ադրբեջանի դիմացը չի դրված, ուզբեկստանի դիմացն էլ կա դրված ու էլի սենց մի քանիսի: Սա նշանակում ա, որ իրանք ԱՊՀ անդամ էն , ու ԱՊՀ համաձայնագրով առանց վիզայի պիտի լինի մուտքը, բայց երկկողմանի համաձայնագիր մինչև հիմա չեն կնքել, ու առանց վիզայի մուտքը թույատրվում ա միայն բացառւկ դեպքերում ու հատուկ նպատակներով - լրագրողներ, կոնֆերանսների մասնակիցներ, սպորտսմեններ և այլն:
Tig (14.07.2010)
Ժողովուրդ, ինձ հետ վիզայի հետ կապված մի հատ ահավոր խառըխշտիկ խնդիր ա: Փորձեմ բացատրել, եթե նման փորձ ունեցողներ կան, կիսվեք:
Ուրեմն սեպտեմբերից պիտի մեկնեմ Եվրոպա: Առաջին տարվա դասավորությունս սենց ա. սեպտեմբեր - Գերմանիա, հոկտեմբեր - փետրվար - Հոլանդիա, մարտ - օգոստոս - Գերմանիա:
Էնպես ա, որ էդ երկրների համար առանձին ուսանողական վիզաներ պիտի ստանամ: Դե Գերմանիայի հարցն ըստ էության պարզ ա, Հոլանդիան չգիտեմ ինչ անեմ: Հետևյալ տարբերակներն ունեմ.
1. Գերմանիայի դեսպանատունը կարճաժամկետ վիզա կտա՞:
2. Արժե՞ հասնել Թիֆլիս:
3. Գերմանիայում եղած մեկ ամսվա ընթացքում ձեռք բերե՞լ:
Բյուր, եթե զանգես Գերմանիայի դեսպանատուն, չեն ասի՞ ոնց վարվես: ԻՄՀԿ Գերմանիայից պետք ա ստանաս, որովհետև համ առաջինը Գերմանիա ես մտնում, համ էլ ամենաերկարը Գերմանիայում ես մնալու:
I may be paranoid but no android!
Իմ կարծիքով պետք է անել այսպես:
1. Ստանում ես շենգենյան վիզա Երևանում Գերմանիայի դեսպանատնից սեպտեմբերի համար:
2. Չնայած, որ Երևանում Գերմանիան ներկայացնում է նաև Հոլանդիային, վերջինիս անունից նա վիզա կարող է տալ միայն կարճաժամկետ այցելության համար: Կարծեմ այդ դեպքում դու իրավունք ունես դիմելու ցանկացած այլ երկրում, որտեղ Հոլանդիայի դեսպանատուն կա: Խորհուրդ կտամ նամակ գրել Գերմանիայում Հոլանդիայի դեսպանատանը, ճշտել, արդյոք նրանք կընդունեն քո փաստաթղթերը տվյալ պարագայում:
3. Հոլանդիայում ստանում ես Գերմանիայի երկարաժամկետ վիզա մարտից օգոստոսի համար: Այս դեպքում հաստատ կնդունեն քո փաստաթղթերը, քանի որ տվյալ պահին Հոլանդիայում երկարաժամկետ ես գտնվում: Ասեմ ավելին: Եղբայրս Անգլիայից հետո Գերմանիա էր գնալու սովորելու: Երևանում Գերմանիայի դեսպանատունը չընդունեց նրա փաստաթղթերը, ասաց, որ պիտի գնա Լոնդոնում դիմի:
StrangeLittleGirl (16.05.2011)
Գերմանիայի համար ուսանողական վիզան Գերմանիայում են ստանում, Հայաստանում մեկ անգամվա մուտքի վիզա են տալիս /վիզաների անուները հստակ չգիտեմ/, որը պետք է սատանս Գերմանիայում գտնվելուդ մեկ ամսվա ընթացքում. տվյալ ուսանողական վիզայով կարող ես Շենգենյան ցանկացած երկրում մինչև վեց ամիս մնաս՝ նաև սովորես, ասինքն՝ առանձին վիզա հանել պետք չէ, եթե վեց ամսից ավելի չէ:
Ժողովուրդ, շնորհակալ եմ ինֆոյի համար: Հոլանդիայի հարցերն արդեն պարզեցի: Ամեն ինչ շատ ավելի հեշտ ա, քան ինձ թվում էր: Դե եթե Հոլանդիան լուծվեց, Գերմանիան շատ ավելի հեշտ կլուծվի:
երկու տարվա առաջվա. դե եթե հիմա արդեն հենց Հայաստանում են տալիս, շատ ավելի հեշտ. ոնց հասկացա այդ ողջ պրոցեսի ընթացքում դո ինչ-որ գերմանական կրթական հաստատության ես պատկանելու /քանի որ հետո հետ ես գալու էլի Գերմանի/, այդ դեպում կարող ես ողջ ժամանակահատվածի համար՝ մեկ տարի, գերմանական վիզա վերցնես ու արանքի հինգ ամսում գնաս Հոլանդիա գաս:
Բայց կարծում եմ ըւնդհանրապես խնդիր պետք է որ չլինի, էնքան որ վիզա ստանաս գաս, ստեղ արդեն կարող ես երկարացնել գերմանականը, կամ կարող ես Հոլանդիայի համար առանձին հանես հենց այստեղ, բայց պարզության համար ավելի լավ ա մենակ Գերմանիայի համար մեկ տարի հանես ու բոլոր հարցերը լուծված են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ