User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: 25 լավագույն թրիլլերները

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    25 լավագույն թրիլլերները

    Լավ կինո բոլորս էլ սիրում ենք, իսկ խելացի, անսպասելի լուծումներով, բարդ սյուժեով թրիլլերներ կարծում եմ բոլորն էլ սիրում են դիտել: Մեկ այլ ցուցակ - այս անգամ բոլոր ժամանակների լավագույն թրիլլերները: Սկսեցինք.

    Կապ / Bound



    ԱՄՆ, 1996

    Նախքան Վաչովսկի եղբայրների հանրահայտ դառնալը որպես «Մատրիքս» ֆիլմաշարի ռեժիսյորներ, նրանք 1996թ-ին նկարահանեցին իրենց առաջին ֆիլմը: Այս neo-noir ֆիլմը պատմում է երկու լեսբուհիների մասին, ովքեր փորձում են մաֆիայից փող գողանալ:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (21.09.2010), Yellow Raven (12.09.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կասկածյալ դեմքերը / The Usual Suspects



    ԱՄՆ, 1995

    Այս խիստ հնարամիտ ու հանճարեղ լուծումով ֆիլմը պատմում է, թե ինչպես է ոստիկանությունը հարցաքննում սպանություններով ու հրդեհով ավարտված գողության անհաջող փորձի միակ վկային:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.09.2010), Albus (30.01.2011), ivy (21.09.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆարգո / Fargo


    ԱՄՆ, 1996

    Չնայած շատերը «Ծերուկներն այստեղ տեղ չունեն» ֆիլմը համարում են Քոեն եղբայրների լավագույն թրիլլերը, սակայն այն պարզապես համեմատելի չէ Ֆարգոյի հետ: Ֆարգոյի գործողությունները տեղի են ունենում ձյունածածկ Հյուսիսային Դակոտա նահանգում, որտեղ հղի ոստիկան Մարջ Գունդերսոնը հետաքննում է մի գործ, որի ժամանակ ամուսինը փրկագին ստանալու ակնկալիքով առևանգում է իր սեփական կնոջը:

    Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը Գունդերսոնի դերը փայլուն կատարելու համար արժանացավ Օսկար մրցանակի, իսկ Քոեն եղբայրները նույնպես հեռացան Օսկարով՝ լավագույն սցենարի համար
    I may be paranoid but no android!

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կինո բոլորս էլ սիրում ենք, իսկ խելացի, անսպասելի լուծումներով, բարդ սյուժեով թրիլլերներ կարծում եմ բոլորն էլ սիրում են դիտել: Մեկ այլ ցուցակ - այս անգամ բոլոր ժամանակների լավագույն թրիլլերները: Սկսեցինք.

    Կապ / Bound



    ԱՄՆ, 1996

    Նախքան Վաչովսկի եղբայրների հանրահայտ դառնալը որպես «Մատրիքս» ֆիլմաշարի ռեժիսյորներ, նրանք 1996թ-ին նկարահանեցին իրենց առաջին ֆիլմը: Այս neo-noir ֆիլմը պատմում է երկու լեսբուհիների մասին, ովքեր փորձում են մաֆիայից փող գողանալ:


    Ահ, ոնց եմ սիրում էս ֆիլմը... Եթե անգամ ամբողջը մի կողմ թողնես, մենակ Ջենիֆեր Թիլիի ու Ջինա Գերշոնի համար արժի նայել: Իրենք ընդհանրապես շատ լավն են, բայց էս ֆիլմում ուղղակի հոյակապ են:

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասկածյալ դեմքերը / The Usual Suspects



    ԱՄՆ, 1995

    Այս խիստ հնարամիտ ու հանճարեղ լուծումով ֆիլմը պատմում է, թե ինչպես է ոստիկանությունը հարցաքննում սպանություններով ու հրդեհով ավարտված գողության անհաջող փորձի միակ վկային:
    Դերասանական կազմը, խաղը, սցենարը... Որ մեկն ասես. ընտիր ֆիլմ է: Քևին Սփեյսիին առաջին անգամ էս ֆիլմում եմ տեսել ու դրանից հետո մինչ oրս անհույս սիրահարված եմ իրեն: Երևի կինոակադեմիան էլ էր տպավորվել իրենով. էս դերի համար Օսկար է ստացել:

    Հ.Գ. Հայկ, հիմա կարելի՞ էր մեկնաբանություններ անել, թե պետք էր սպասել՝ ամբողջ ցուցակը վերջացնեիր, նոր:

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Հայկ, հիմա կարելի՞ էր մեկնաբանություններ անել, թե պետք էր սպասել՝ ամբողջ ցուցակը վերջացնեիր, նոր:
    Մեկը մյուսին չի խանգարում, կարող եք մեկնաբանություններ թողնել
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.09.2010), Yellow Raven (12.09.2010)

  10. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տապ / Heat


    ԱՄՆ, 1995

    Ալ Պաչինոն ու Ռոբերտ Դե Նիրոն խաղում են օրենքի տարբեր կողմերում գտնվող պատվարժան մարդկանց: Տապը հրաշալի դրամա է քաղաքային կյանքի, տղամարդության, պատվի մասին, որը անընդհատ դիտելու կարիք ես զգում: Իսկ երկրորդական դերերը կատարում են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Վել Քիլմերը, Ջոն Վոյթը, Նատալի Պորտմենը և Ջերեմի Փայվենը:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (28.09.2010)

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեոն / Leon



    Ֆրանսիա, 1994

    Նախքան Լյուկ Բեսսոնը կդառնար որպես անկապ Եվրո-էքշն ֆիլմերի ռեժիսոր, նա նկարահանեց Լեոն ֆիլմը, որն իր նախորդ Նիկիտա ֆիլմի շարունակությունն էր: Մարդասպան Լեոնի ու 12-ամյա Մաթիլդայի պատմությունը շատ ջերմորեն ընդունվեց կինոմանների ու քննադատների կողմից:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 14.09.2010, 09:53:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.09.2010), Claudia Mori (03.05.2011), ivy (21.09.2010), Yellow Raven (30.01.2011), Ֆրեյա (29.10.2010)

  14. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարաթոն Մարդը / Marathon Man



    ԱՄՆ, 1976

    Այս պարանոիդ թրիլլերը պատմում է ադամանդների գողության մեջ կասկածվող Բեյբ անունը կրող պրոֆեսիոնալ վազորդի մասին (Դաստին Հոֆֆման), ում հետապնդում է նախկին նացիստական հանցագործ Շելլը (Սըր Լոուրենս Օլիվիեր): Ֆիլմի ամենաահասարսուռ պահը ատամնաբուժական գործիքներով կտտանքների դրվագն է, որից հետո ոչ մեկդ ատամնաբույժի երես էլ չեք ուզենա տեսնել

    Իսկ ամենահետաքրքիրը երկու դերասանների խաղի շատ տարբեր ոճերն են, Հոֆֆմանը խաղում է Ստանիսլավսկու մեթոդով, իսկ Օլիվիերը թատերական ոճի ներկայացուցիչ է: Ֆիլմի նկարահանումների ժամանակ մի անգամ Օլիվիերը Հոֆֆմանին ասել է. «Զավակս, խնդրում եմ, գոնե փորձիր մի փոքր դերասանություն անել…»
    I may be paranoid but no android!

  15. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշի՛ր / Memento


    ԱՄՆ, 2000

    Այս չափից դուրս խճճված, ինտելեկտուալ, խելացի ու անսպասելի դրվագներով լեցուն սցենարով ֆիլմը հանդիսանում է հանրաճանաչ բրիտինացի ռեժիսյոր Քրիստոֆեր Նոլանի առաջին ամերիկյան ֆիլմը: Հակառակ քրոնոլոգիայով, իրար հաջորդող գունավոր և սև ու սպիտակ մի քանի րոպեանոց դրվագներով ֆիլմը պատմում է կարճաժամկետ ամնեզիայով տառապող Լենարդ Շելբիի մասին, ով փորձում է գտնել իր կնոջ սպանողին: Իսկ ֆիլմի վերջն (ինչն իրականում պատմության սկիզբն է) այնքան անսպասելի է, որ ձեր մոտ ցանկություն կառաջանա կրկին ու կրկին դիտել այս գլուխգործոցը...
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (30.01.2011), Yellow Raven (30.01.2011), Ֆրեյա (06.10.2010)

  17. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով / North By Northwest


    ԱՄՆ, 1959

    Սա Ալֆրեդ Հիչքոքի ամերիկյան տարիների (որը սկսվում է Rear Window ֆիլմով ու ավարտվում The Birds-ով) թերևս ամենաուշագրավ ֆիլմն է: Ֆիլմի ռեժիսյորը առնվազն պետք է հանճար լիներ, որ կարողանար առաջին հայացքից աբսուրդ ու ծիծաղելի թվացող սցենարից իսկական գլուխգործոց սարքեր: Ֆիլմը վաղուցվանից դարձել է կուլտային, բրավո՜ Ալֆրեդ, բրավո՜
    I may be paranoid but no android!

  18. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշի՛ր / Memento

    ԱՄՆ, 2000

    Այս չափից դուրս խճճված, ինտելեկտուալ, խելացի ու անսպասելի դրվագներով լեցուն սցենարով ֆիլմը հանդիսանում է հանրաճանաչ բրիտինացի ռեժիսյոր Քրիստոֆեր Նոլանի առաջին ամերիկյան ֆիլմը: Հակառակ քրոնոլոգիայով, իրար հաջորդող գունավոր և սև ու սպիտակ մի քանի րոպեանոց դրվագներով ֆիլմը պատմում է կարճաժամկետ ամնեզիայով տառապող Լենարդ Շելբիի մասին, ով փորձում է գտնել իր կնոջ սպանողին: Իսկ ֆիլմի վերջն (ինչն իրականում պատմության սկիզբն է) այնքան անսպասելի է, որ ձեր մոտ ցանկություն կառաջանա կրկին ու կրկին դիտել այս գլուխգործոցը...
    Ռուֆ, ախր ընդհանրապես անսպասելի չէր : Մոտավորապես կեսերից արդեն հստակ ընդգծվում են հանգուցալուծման երկու ամենահավանական տարբերակները, ու ինչքան վերջը մոտենում ա, էնքան պարզ ա դառնում՝ ինչն ինչոց ա: Պրիմիտիվ կինո էր (շատ կոպիտ ասած), որովհետև իր մեջ ընդամենը մեկ լավ մտահղացում կար՝ հենց էդ կարճաժամկետ ամնեզիաների գաղափարը: Մնացածը ստանդարտ էր: Երբ ես էի առաջին անգամ նայում, ինձ ուղղակի հետաքրքիր էր՝ իմ սպասած կերպ ա՞ վերջանալու, թե՞ չէ. վերջացավ նենց, ոնց որ սպասում էի:

  19. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, ախր ընդհանրապես անսպասելի չէր : Մոտավորապես կեսերից արդեն հստակ ընդգծվում են հանգուցալուծման երկու ամենահավանական տարբերակները, ու ինչքան վերջը մոտենում ա, էնքան պարզ ա դառնում՝ ինչն ինչոց ա: Պրիմիտիվ կինո էր (շատ կոպիտ ասած), որովհետև իր մեջ ընդամենը մեկ լավ մտահղացում կար՝ հենց էդ կարճաժամկետ ամնեզիաների գաղափարը: Մնացածը ստանդարտ էր: Երբ ես էի առաջին անգամ նայում, ինձ ուղղակի հետաքրքիր էր՝ իմ սպասած կերպ ա՞ վերջանալու, թե՞ չէ. վերջացավ նենց, ոնց որ սպասում էի:
    Հարգելի կոլլեգա, դուք նույն բանը արդեն գրել էիք մեկ այլ թեմայում, մի անգամ էլ ինձ անձամբ եք ասել: Խնդրում եմ իմ սիրած կինոյին անուն չդնել, մանավանդ որ էդ կինոն ոչ պրիմիտիվ է, ոչ էլ ստանդարտ է:

    Ես քո Անզուսպներին բան ասու՞մ եմ, յա
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (30.01.2011)

  21. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օլդբոյ / Oldboy


    Հարավային Կորեա, 2003

    Հանրահայտ կորեացի ռեժիսյոր Չան Վուկ Պարկի «Վրիժառություն» տրիլոգիայի երկրորդ ֆիլմը մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր սահմռկեցուցիչ սյուժեի: Ֆիլմի հերոսին՝ Օհ Դայ Սունին հափշտակում են, երկար տարիներ բանտարկում ու մի օր ազատ արձակում՝ նրան ասելով, որ պետք է հինգ օրում պարզի իր հափշտակման պատճառը, այլապես վերջը վատ կլինի: Իսկ սրանից հետո Չան Վուկ կառուցում է չափազանց բարդ սյուժե, որն ի վերջո հանգեցնում է ֆիլմի սարսափելի ու անմոռանալի ավարտին:
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.10.2010), Հայկօ (28.10.2010)

  23. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատուհան դեպի բակ / Rear Window



    ԱՄՆ, 1954

    Ալֆրեդ Հիչքոքի հերթական գլուխգործոցը պատմում է շարժասայլակին գամված լուսանկարչի մասին, ով տեսախցիկով հետևում է իր հարևանին, ում կասկածում է կնոջը սպանելու մեջը: Պատուհան դեպի բակ ֆիլմը համարվում է թրիլլերների ու սարսափ ֆիլմերի դասական ու Հիչքոքի լավագույն գործերից մեկը:
    I may be paranoid but no android!

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձեր լավագույն նվերը
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2012, 14:49
  2. Լավագույն դարպասապահ:
    Հեղինակ՝ Rossoner, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.04.2011, 22:43
  3. Հոդված. 25 լավագույն թրիլլերները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2010, 18:14
  4. Լավագույն 3 ռոք վոկալիստները
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 19.05.2010, 05:08
  5. C++, լավագույն գրքեր
    Հեղինակ՝ Անանուն, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.08.2006, 17:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •