Մի քանի ամիս անց Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները փաստեցին մի շարք հանգամանքներ, որոնք ընդգծելով՝ կարելի կլինի առավել ճշգրիտ վերլուծել նախագահական ընտրությունների, հաղթանակի հավանական թեկնածուների, իշխանության ու ընդդիմության գործելաոճի և այլ հարցեր: Այդ հանգամանքներն են.
ա. Երկրում, ընտրողների տոտալ ինֆորմացիոն, սոցիալական, բարոյա-հոգեբանական կառավարելիության պայմաններում, կարող են տեղի ունենալ ընտրություններ, որոնք ժողովրդավարական ընտրությունների մակերեսային չափանիշներին համապատասխանելով և խորքում լինելով խորապես հակաժողովրդավարական, կապահովեն իշխանության անկորուստ վերարտադրությունը:
բ. Այսպիսի ընտրությունները միջազգային կազմակերպությունների կողմից չեն արժանանում իրական, ժողովրդավարության փիլիսոփայության խորը ընկալման վրա հիմնված վերլուծության, այլ բացառապես փաստում են արտաքին մի քանի դրսևորումներ, որոնց համադրության արդյունքում ձևավորվում է մի բազմատարր եզրակացություն, որը ոչ միայն հեռու է իշխանության իրական գնահատականը լինելուց, այլև փաստում է միջազգային կազմակերպությունների, նրանց առանձին խմբերի և իշխանության սերտաճումը: Միջազգային կազմակերպությունների ուրվականը ուրվականի նման էլ հեռանում է՝ տանելով հայաստանյան անասնաֆերմայի նկատմամբ արհամարհանքի մեծ չափաբաժիններ:
գ. ՀՀ-ում չկա իրական, ֆինանսական, բարոյական, գաղափարական առումով անկախ ընդդիմություն: Հայաստանում գործում է ֆիկտիվ ընդդիմություն, որը առավելուգույն դեպքում կարող է ծառայել որպես իշխանության գործողությունների քողարկմանն ուղղված մակերեսային քննադատության միջոց: Հայաստանում ընդդիմության ոչ լեգիտությունը սկսվում է իշխանության ոչ լեգիտիմությունից և ընդհակառակը` ընդդիմության ոչ-լեգիտիմությունը ծնում է իշխանության ոչ-լեգիտիմություն:
դ. Հայաստանում լեգիտիմ չէ և երկրի զարգացման համար պատասխանատվություն չի կրում շարքային ընտրողը և այս հանգամանքն է ծնում վերևում թվարկված բոլոր փաստերը: Ժողովրդավարական առումով ոչ-լեգիտիմ ընտրողը չի կարող ձևավորել ոչ լեգիտիմ իշխանություն, ոչ լեգիտիմ ընդդիմություն:
Եվ ահա, այս բոլոր հանգամանքների արդյունքում`
ա. ինչպե՞ս կանցնեն նախագահական ընտրությունները
բ. ո՞վ է այդ ընտրություններում հաղթելու ամենահավանական թեկնածուն.
գ. ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ապագան այդ ընտրություններից հետո:
Էջանիշներ