Ժող, փորձեմ իմ տեսած խնդիրը վերաձևակերպել։
Ասուլը լավ աղջիկ ա, իմ կարծիքով։ Բայց էլի իմ կարծիքով ինքը սիրում ա ուշադրության կենտրոնում լինել։ Իրա արարքները մի անգամ չի, որ բերել են էդ ուշադրությանը։ Ու ես չեմ կարծում, որ ինքը դեպրեսիա ա ապրում էս քննարկումից։ Հավանաբար հակառակը, գոհ ա, որ թեմա ա բացատրել։
Բայց խնդիրը բնավ ինքը չի։ Խնդիրը մենք ենք։ Ինքը կարողանում ա լինել ուշադրության կենտրոնում, որտև մենք չռնք կարողանում ընդունել տարբերվողին էնպես, ինչպես կա։ Որտև չենք կարողանում մեր քիթը չխոթենք ուրիշ անձնական կյանքի մեջ, անկախ նրանից էդ ուրիշը դրանից թաքուն հաճույք ստանում ա, թե չէ։
Իմ պատկռրացրած նորմալ հասարակությունում սա չպետք ա դառնար քննարկման թեմա։ Իրա կոպույտմազռրը չպետք ա դառնային քննարկման թեմա։ Արցախի ոստիկանների հետմիջադեպը չպետք ա վերածվեր մազերի գույնի, աղջկա ծխելու, սեռական կողմնորոշման, ոչ ամուսնական սեքսիու ու նման այլ քննարկումների թեմա։ Իրա էջում ֆրած կիսատկլոր նկարը չպետք ա դառնար սաղ հասարակությանը հուզող հարց։ Իրա ու որևէայլազգիի ընկերությունը, նույնիսկ ադրբեջանցիի, չպետք ա դառնար հիթ թեմա
Մենք պետք ա թքած ունենայինք որևէ Ասուլի խաղաղասիրակամ հայացքների վրա։
Խնդիրը, կրկնում եմ, մենք ենք։ Դրա համար ներվայնացա, դեռ @
Lion-ին էլ արձագանքելիս կոպիտ գրեցի, ինչի համար ներողություն։
Էջանիշներ