Տարբեր տեսակի սպորտով էլ եմ զբաղվել, յոգայով էլ մոտ վերջին երկու տարին։ Պարբերաբար զբաղվելու դեպքում բոլոր մկաններն էլ զարգանում են, ուժեղանում, ընդ որում ամբողջ մարմնում հավասար չափով։ Բացի դրանից նաև ճկունություն է տալիս յոգան, ինչը կարծում եմ կարևոր է, քանի որ քանի դեռ ճկուն ես, մարմինդ երիտասարդ է մնում։ Յոգայի առավելություններից են շնչառական վարժությունները, որոնք, համենայն դեպս ինձ, օգնում են երբ սիրտս է խառնում, գլուխս է ինչ֊ինչ պատճառներով ցավում, հուզվում եմ։ Մեկ այլ օգուտ յոգայից մեդիտացիան է, կամ հայերեն խոկումը։ Խոկման շնորհիվ էլ ավելի հանգիստ ու հավասարակշռված ես դառնում։ Ինչևէ, շատ կարևոր է ուսուցչի դերը։ Մի քանի հոգու մոտ եղել եմ, վերջին ուսուցիչից լավը կարծում եմ Հայասանում դժվար թե լինի։
Ընդհանրապես յոգան ապրելակերպ է, բայց կարելի է և որպես սպորտի մոտենալ։
Ավելի ակտիվ սպորտի մասին։ Զբաղվել եմ շատ ակտիվ, մարմնի բոլոր մկաններն աշխատեցնող, ուժեղություն ու ճկունություն ապահովող սպորտով՝ կապոեիրայով։ Ընտրել կապոեիրայի ու յոգայի մեջ չեմ կարող։ Մի պահ կարողանում էի հարմարեցնել, շաբաթը մի օր յոգայի գնալ, մի օր կապոեիրայի, իդելական էր
Էջանիշներ