բայց ինչով ես վստահ, որ չեմ մասնակցելու
բայց ինչով ես վստահ, որ չեմ մասնակցելու
Find what you love and let it kill you. (c) Bukowski
ivy (31.03.2017), Sambitbaba (31.03.2017), Աթեիստ (31.03.2017), Արէա (31.03.2017)
Ուզում եմ հիշեցնել, որ գրական դիմակներն ու գրական դուետները միշտ բաց են մասնակցության համար:
Մնացածը՝ նամակագրական կապով:
Վերջին խմբագրող՝ ivy: 25.07.2017, 12:52:
Sambitbaba (25.07.2017), Աթեիստ (25.07.2017)
Նորից հիշեցնեմ, որ ցանկացած ժամանակ կարող եք մասնակցել «Գրական դիմակին» և «Գրական դուետներին»:
Գրական դիմակի համար ընդամենը ուղարկեք ինձ ստեղծագործությունը, որը կդրվի համապատասխան թեմայում՝ առանց հեղինակի անվան:
Գրական դուետների համար գրանցվեք նամակագրական կապի միջոցով. ամեն երկու գրանցումից հետո կբացվի նոր դուետ:
Բացի դրանից, կարող ենք փորձել մի հին նախագիծ վերակենդանացնել:
Հիշո՞ւմ եք «Պատմվածք փակ աչքերով»-ը: Անունը մի քիչ տարօրինակ է, բայց դե էսպես էլ կարող ենք թողնել:
1. Ակումբի ցանկացած անդամ նամակագրական կապի միջոցով ուղարկում է մի ամբողջական պատմվածք:
2. Պատմվածքը բաժանվում է երկու պայմանական կեսերի և Ակումբում տեղադրվում միայն առաջին հատվածը:
3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Բոլոր շարունակությունները, ներառյալ՝ նախաբանը գրած հեղինակինը, կդրվեն համապատասխան թեմայում՝ փակ անուններով:
4. Կբացվի քվեարկություն և կորոշվի, թե որ վերջաբանն էր ավելի լավը:
Ցանկության դեպքում, կարող ենք նաև ուրիշ բաներ կազմակերպել:
Նոր թարգմանչաց մրցո՞ւյթ:
Կամ ուրիշ մի բա՞ն:
Ցանկություններով, առաջարկներով և գաղափարներով կարող եք էստեղ կիսվել:
Mr. Annoying (10.11.2017), Smokie (18.11.2017), Արէա (10.11.2017), Նիկեա (11.11.2017)
Պասիվությունից հոգնած, թրոլինգից զզված ու ստեղծագործական ջիղը դեռ արթուն պահող ահելներ և ջահելներ, եկեք գլուխ գլխի տանք, մի նոր բան կազմակերպենք։
Ընդունվում են ամեն տեսակի առաջարկներ ու գաղափարներ։
Օրինակ` կարող ենք մի նոր թարգմանչաց մրցույթ անցկացնել։ Կամ լրիվ ուրիշ մի բան։
John (20.11.2017), Mr. Annoying (20.11.2017), Sambitbaba (20.11.2017), Աթեիստ (20.11.2017), Նիկեա (20.11.2017)
ես էն օրը «5-ը՝ 5-ում»-ի առաջին շաբաթների պատմվածքներն էի կարդում, նենց հավես էր
ivy (21.11.2017), Sambitbaba (21.11.2017)
Էսպիսի նախագիծ արդեն եղել է թե ոչ՝ չգիտեմ, բայց, դասական երաժշտություն լսելիս (էն որ խորանում ես), թվում է թե այն ինչ-որ բեմադրություն է ներկայացնում՝ հնչյունների փոխակերպված մենախոսությամբ կամ երկխոսությամբ:
Կարելի է ընտրել ինչ-որ ստեղծագործություն ու, դրա հիման վրա, ներկայացնել, թե ով ինչպես է այն ընկալում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (21.11.2017)
Փակ աչքերով պատմվածք անենք։ Եթե սկիզբը գրող լինի։
ivy (21.11.2017), Sambitbaba (21.11.2017)
Փակ աչքերով պատմվածքի համար ոչ միայն սկիզբն է պետք, այլ մի ամբողջ պատմվածք, որը կիսվելու է, ու թեմայում առաջին մասը դրվի։ Հետո մնացած բոլոր շարունակությունների հետ միասին նաև ամբողջ պատմվածքը գրած հեղինակի շարունակությունն է դրվում։
Եթե որևէ մեկը մի ամբողջական պատմվածք ուղարկի նախագծի համար, կարող ենք անցկացնել։
Sambitbaba (21.11.2017), Արէա (21.11.2017)
Sambitbaba (21.11.2017)
Գաղթական ջան, նոր հիշեցի, որ երաժշտության հիման վրա գրական մրցույթ անցկացնելու փորձը մի անգամ ձախողվել է։
Չգիտեմ, արժի՞ մի անգամ էլ փորձել, թե չէ։
Վախենամ՝ մասնակցող չլինի։
Mr. Annoying (21.11.2017), Գաղթական (21.11.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ