Quyr Qery (04.10.2019), Sambitbaba (10.10.2019), StrangeLittleGirl (02.10.2019), Varzor (04.10.2019), Նաիրուհի (05.10.2019)
Էս ինչ փիլիսոփայորեն եք սաղդ մեծանում։ Ես տարիքի հետ մենակ սկսել եմ ուժեղ խըռըցնել, մնացած սաղ նույնն ա։
boooooooom (02.10.2019), Freeman (10.10.2019), Quyr Qery (04.10.2019), StrangeLittleGirl (02.10.2019), Գաղթական (02.10.2019), Ծլնգ (02.10.2019)
Տրիբուն (02.10.2019)
Հըմ, լավ չի, լավ չի։
Իրականում էդ տուն֊տեղ, կարիերա֊բան սաղ սուտ են, բայց մտերիմ հարաբերությունները կարևոր են հետագայի համար։ Թե չէ սաղ կյանքներս ջահել չենք մնալու։
Ապեր, էտ ուղիղ պատասխանից խուսափելու ձև էր ոչ մի պոշլիություն չկար:
Իսկ հիմա իրավիճակը հարթելու համար պիտի խոստովանեմ, որ հա, բլին, համ էլ փոր եմ քցել: Սաղ կյանքս ջինսերս W32 ա եղել, հիմա W34-ը զոռով եմ քաշում: Բայց մեկա վրից գոտի եմ կապում. Էտ արդեն իմիջի հարց ա .... ու slim fit ... դե գնա:
boooooooom (02.10.2019), ivy (02.10.2019), Quyr Qery (04.10.2019), Բարեկամ (02.10.2019), Վիշապ (02.10.2019)
Բոլորս էլ հաստատ ունենք ինչ-որ բաներ, որոնք կարևոր են, ու շատ գնահատում ենք: Ես ամենալայն իմաստով եմ նկատի ունեցել` ոչ միայն ընտանիք, հարաբերություններ, տուն-տեղ, այլև որոշակի մտածելակերպ, գիտակցություն, գիտելիքներ, սովորություններ, հոգեվիճակներ: Չեմ կարծում, թե գտնվի մարդ, որի համար սրանցից ոչ մեկը կարևոր չի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (03.10.2019)
Մեծանալու հետ կապված մի փոփոխություն էլ եմ նկատել. սկսել եմ ոչ թե շուտ քնել, որ շուտ արթնանամ, այլ շուտ արթնանալ, որ շուտ քնեմ։
ivy (04.10.2019)
Մազերս սպիտակել են:
Quyr Qery (04.10.2019), StrangeLittleGirl (04.10.2019), Նաիրուհի (10.10.2019)
Իմ արտաքինն էլ է իհարկե փոխվում: Հատկապես վերջին մի տարում նկատում եմ, որ դեմքիս արտահայտությունը, թե հայացքս, թե չգիտեմ կոնկրետ ինչը արդեն ջահելական չի: Ահագին անսովոր է հայելու մեջ «հասուն կին» տեսնելը:
Բայց դեռ առաջվա պես սիրում եմ ինձնով զմայլվել, ու ոչ մի հայելի բաց չեմ թողնում. սա դժվար էլ երբևէ անցնի, ինձ դուր եմ գալիս, ինչ անեմ:
Իսկ ընդհանրապես, մեծանալը դեռ ահագին հետաքրքիր է թվում. հլը որ հիմնականում ինձ դուր եկող փոփոխություններ են: Հավես բան է հասունությունը:
Իսկ այ ծերությունից, հատկապես՝ խոր ծերությունից, լավ վախենում եմ: Գեներս ու ֆիզիկական/առողջական վիճակս հաշվի առնելով՝ պիտի որ շատ երկար ապրեմ, դե եթե ինչ-որ դժբախտ պատահար չլինի: Բայց հեչ հավես չունեմ մի 90 տարեկան տատիկ դառնալու. տեսնես դեռ էդ ժամանակ էլ եմ ինձնով զմայվելո՞ւ: Հաստատ մի խփնված պառավ եմ լինելու, մի քիչ վհուկոտ:
boooooooom (10.10.2019), Գաղթական (10.10.2019), Նաիրուհի (10.10.2019), Շինարար (10.10.2019)
Թյուրիմացությունից խուսափելու համար նշեմ, որ վերևի գրառումը լայքել եմ՝ առանց վերջին նախադասությունը հաշվի առնելու :p
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էլ չեմ երազում աշխարհը փոխելու մասին։ Աշխարհն առանձնապես չեմ սիրում ու բոլոր լավ ու վատ բաները բնական եմ համարում։
Հա, մեկ էլ մի օր քիչ քնելը հանգեցնում է մի ամբողջ շաբաթ անտանելի տրամադրությամբ ու վախենալու դեմքով ֆռֆռալուն։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Varzor (10.10.2019)
Երկար ապրելու հետ կապված մի բան հիշեցի: Մի առակ կար, է, որ մի երկարակյաց մարդու հարցնում են, թե որն ա իր երկարակեցության գաղտնիքը, ասում ա` ես երբեք ոչ ոքի հետ չեմ վիճում, հարցնողն էլ զարմացած ասում ա` բայց, ախր, դա հնարավոր չի, սա էլ պատասխանում ա` այո, Դուք ճիշտ եք, հնարավոր չի: Հիմա ես նկատել եմ, որ դու էլ ես ինչ-որ չափով տենց` չես սիրում երկար վիճել. մի անգամ կարող ա հակարակ կարծիք արտահայտես, բայց երբ ի պատասխան դիմացինդ էլ քեզ ա հակաճառում, դու սովորաբար կամ էլ ոչ մի բան չես ասում, կամ էլ ասում ես` լավ, ու դրանով ամեն ինչ ավարտվում ա : Նենց որ դու հաստատ երկար ապրեցիր :
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2019, 00:55:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ