User Tag List

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 140 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Ինչպե՞ս շուտ արթնանալ

  1. #136
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ ինձ համար մենակ մի կանոն էր աշխատում առավոտները շուտ արթնանալու համար․ պետք ա ուղղակի չքնես գիշերը, որ առավոտ 6-7-ին կարողանաս ոտքի վրա լինել։ Վերջերս հասկացա, որ շուտ արթնանալու համար շատ կարևոր ա առավոտյան նախաճաշելը։ Նախ էդ մոտիվացիա ա տեղերից հելնելու ու խոհանոց գնալու համար, որտեղ հավանաբար քեզ համով բաներ են սպասում։ Հետո, համենայն դեպս իմ դեպքում տենց ա, ես զգում եմ թե ոնց եմ իմ մասին հոգ տանում ու դա ինձ դուր ա գալիս։ Ինձ համար էս վերջերս շատ կարևոր ա նաև առավոտ շուտ լսածս առաջին երգը, աշխատում եմ նենց երգեր լսել, որ դրանց դրական տրամադրությունը հնարավորինս երկար կուղեկցի։ Ու մի բան էլ, առավոտ շուտ արթնանալ, ինձ համար նշանակում ա էներգիա ունենալ, իսկ էներգիա ունենալու համար բնականաբար պետք ա օրվա ընթացքում էնպես աշխատել, որ վերջում լրիվ քամված տուն չգնաս։ Պարբերաբար պետք ա ընդմիջումներ անել, լիցքավորվել ու անընդհատ էներգիայի ինչ-որ միջին մակարդակ կայուն պահել։ Ու իմ դեպքում տրամադրությունն էլ կապ ունի արթնանալու ցանկության հետ․ երբ ես ուզում եմ էդ օրը ինչ-որ բան փոխել, շատ հեշտ եմ արթնանում։

    Ուզում էի ասել, որ հիմնվելով սեփական փորձի վրա, կարծում եմ, առավոտ շուտ արթնանալը իրականում մենակ "գրագետ" քնելու հետ կապված չի, լիքը ուրիշ, քնելու հետ կապ չունեցող գործոններ էլ կան։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (11.01.2018)

  3. #137
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամանակ ինձ համար մենակ մի կանոն էր աշխատում առավոտները շուտ արթնանալու համար․ պետք ա ուղղակի չքնես գիշերը, որ առավոտ 6-7-ին կարողանաս ոտքի վրա լինել։ Վերջերս հասկացա, որ շուտ արթնանալու համար շատ կարևոր ա առավոտյան նախաճաշելը։ Նախ էդ մոտիվացիա ա տեղերից հելնելու ու խոհանոց գնալու համար, որտեղ հավանաբար քեզ համով բաներ են սպասում։ Հետո, համենայն դեպս իմ դեպքում տենց ա, ես զգում եմ թե ոնց եմ իմ մասին հոգ տանում ու դա ինձ դուր ա գալիս։ Ինձ համար էս վերջերս շատ կարևոր ա նաև առավոտ շուտ լսածս առաջին երգը, աշխատում եմ նենց երգեր լսել, որ դրանց դրական տրամադրությունը հնարավորինս երկար կուղեկցի։ Ու մի բան էլ, առավոտ շուտ արթնանալ, ինձ համար նշանակում ա էներգիա ունենալ, իսկ էներգիա ունենալու համար բնականաբար պետք ա օրվա ընթացքում էնպես աշխատել, որ վերջում լրիվ քամված տուն չգնաս։ Պարբերաբար պետք ա ընդմիջումներ անել, լիցքավորվել ու անընդհատ էներգիայի ինչ-որ միջին մակարդակ կայուն պահել։ Ու իմ դեպքում տրամադրությունն էլ կապ ունի արթնանալու ցանկության հետ․ երբ ես ուզում եմ էդ օրը ինչ-որ բան փոխել, շատ հեշտ եմ արթնանում։

    Ուզում էի ասել, որ հիմնվելով սեփական փորձի վրա, կարծում եմ, առավոտ շուտ արթնանալը իրականում մենակ "գրագետ" քնելու հետ կապված չի, լիքը ուրիշ, քնելու հետ կապ չունեցող գործոններ էլ կան։
    Հա, հիմնականում արթնանալու մոտիվացիան ա։ Ասենք, ինձ առավոտյան նախաճաշելու միտքը հեչ չի կարա ոտի հանի, որովհետև առավոտները զոռով եմ որևէ բան խցկում օրգանիզմս, նույնիսկ աշխարհի ամենահամով բանը, բայց սիրելի աշխատանքն ահագին լուրջ մոտիվացիա ա, որ շուտ արթնանամ, ինչը, իհարկե, ոչ մի դեպքում չի նշանակում շուտ արթնանալով նաև պրոդուկտիվ լինել։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (13.01.2018)

  5. #138
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2018
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիրք կարդացեք։

    Մոդերատորական. Ակումբում արգելվում են տրանսլիտով գրառումները։ Խնդրում ենք գրել հայատառ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 16.01.2018, 20:36:

  6. #139
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուտ քնելու լավագույն ձևը մի գիշեր չքնելն ա ու ամբողջ ցերեկ դիմանալն ու երեկոյան նոր պառկելը։
    ։Դ հիմա էլ ընդհանրապէս չեմ քնում ։Դ ։Դ
    այսինքն օրը 2ժամ կամ 3

  7. #140
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր էր էս թեման կարդալը ու հասկանալը տարիների ընթացքում ինչ էվոլյուցիա եմ ապրել։ Նախ, ինչ 2015-ին գրել եմ, որ սկսել եմ առանց բուձիլնիկի արթնանալ, տենց էլ մինչև հիմա շարունակում եմ։ Այսինքն, բուձիլնիկը լարում եմ 7:15-ի վրա, բայց սովորաբար 6-6:30 ոտի վրա եմ։ Ու վայ էն հազվագյուտ օրերին, եթե ինչ-ինչ պատճառներով բանը բուձիլնիկին հասնի. էդ օրերին լրիվ զոմբի եմ, սթրեսված ու անտրամադիր։

    Ասեմ, որ ոչ մի բան հատուկ չեմ արել, ամեն ինչ ինքնաբերաբար ա ստացվել։ Բայց փորձեմ հետհայացքով որոշ կետեր առանձնացնել.

    1. Քնի տևողությունն էնքան էլ կապ չունի։ Այսինքն, կարան լինեն օրեր, որ վեց ժամ եմ քնում ու օրեր, որ ինը ժամ եմ քնում։ Դա հիմնականում կախված ա երբ եմ գնում քնելու, որը երեկոյան իննից մինչև կեսգիշեր ընկած միջակայքում ա ու կախված ա ընդամենը նրանից, թե օրվա ընթացքում ինչքան եմ հոգնել
    2. Ռիտուալներ. թե քնելու, թե արթնանալու ռիտուալներ ունեմ։ Նախապես ամեն ինչ պատրաստում եմ առավոտվա համար. հաջորդ օրվա հագուստը տեսանելի տեղում դրած, աշխատանքային պայուսակս լրիվ դասավորած, երբեմն նաև նախաճաշը (եթե չիայի շիլա ա լինելու)։ Լողանալը տեղափոխել եմ երեկոյան (առաջ առավոտյան էր, ու դա էլ վեր կենալու մի մեծ դեմոտիվատոր էր)։ Լողանալուց հետո մոտ մի ժամ պառկում եմ անկողնում լույսերը վառ, կարամ հեռախոսը բզբզամ (հակառակ բոլոր խորհուրդներին էկրաններից հեռու մնալու), գիրք կարդամ կամ ուղղակի անջատված պառկեմ, կախված օրվա տրամադրությունից ու հոգնածությունից։ Իսկ հոգնածությունն էլ կախված ա օրվա ընթացքում զբաղվածության աստիճանից. ութ ժամ աշխատանքային օրը կարա գժանոց լինի մոտ 30+ տարբեր մարդկանց հետ շփվելով ու լարված մտավոր աշխատանքով, կարա թեթև լինի։ Առավոտյան էլ արթնանում, մի 15-20 րոպե անկողնում նստում եմ, էլի հեռախոսս փորփրում, լուրեր-մուրեր, գիշերն օվկիանոսի էն կողմից ստացած հաղորդագրություններ և այլն, հետո նոր վեր կենում։ Նախաճաշում եմ, կատվին կերակրում (որ իմ արթնանալու պահից ի վեր մլավում ու սնունդ ա պահանջում), հեծանիվ նստում, գործի գնում։
    3. Մոտիվացիա. երբ էս թեման բացեցի, ես լավ չէի հասկանում, որ էն ժամանակվա գործս ինձ ոչ մի կերպ չէր մոտիվացնում, ու ուշ արթնանալուս հիմնական պատճառն էր։ Դա իմ միակ աշխատանքն ա էղել էդ աստիճանի դեմոտիվացնող։ Դրանից հետո մնացածներին նորմալ արթնանում էի, բայց դե մինչև կեսօր զոմբի էի լինում
    4. Նախաճաշ. պարզվում ա՝ մինչև կեսօր զոմբի լինելս ոչ թե իմ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով էր պայմանավորված, այլ նախաճաշով։ Ավելի ճիշտ, նախաճաշի՝ իմ ֆիզիոլոգիական պահանջներին չհամապատասխանելով։ Էն ժամանակ սովորաբար մածուն ու վարսակի փաթիլներ, երբեմն վրան խնձոր կամ բանան էի կտրտում։ Սովորաբար էս նախաճաշի կեսը հազիվ էի ուտում կամ ընդհանրապես մի գդալից ավել բերանս չէր մտնում։ Ու արդյունքում շատ ժամանակ առանց նախաճաշելու էլ տնից դուրս էի գալիս՝ էն սխալ եզրակացությամբ, որ իմ օրգանիզմն էդ ժամին ուտելիք չի ընդունում։ Բայց հիմա երկու տարբերակներից մեկն են իմ նախաճաշը. կա՜մ վարսակի կաթով տարեկանի cereal, կա՜մ չիայի շիլա մի գդալ գետնանուշի կարագով։ Երկու դեպքում էլ վրան հատապտուղներ, երբեմն նաև բանան։ Արդյունքում առավոտը նույնիսկ անհամբեր եմ, թե երբ եմ նախաճաշելու։
    5. Ֆիզիկական ակտիվություն. իհարկե, նախկինում էլ աշխատանքի գնալը որոշակի ֆիզիկական ակտիվությամբ էր պայմանավորված, լիներ դա 15-30 րոպե հեծանիվ քշել, թե 10-30 րոպե քայլել։ Բայց ամեն օր մի ժամ բլուրն ի վեր հեծանիվ քշելը լրիվ ուրիշ ժանրից ա։ Նախ, էնքան երկար ճանապարհ ա, որ ընթացքում որևէ հաճելի բանով ես զբաղվում (օրինակ՝ աուդիոգիրք լսում կամ մտքերի մեջ խորասուզվում կամ հեռախոսով խոսում որևէ մեկի հետ)։ Հետո, նաև որոշակի մարտահրավեր ա. մի օր որոշում ես սովորականից արագ քշել (14 երգում կհասցնե՞ս), մի օր թե ինչքան քիչ շորով կմրսես, մի օր՝ անձրևի տակ էդքան քշելով լրիվ չոր տեղ հասնես։ Հետո, անընդհատ նույն ուղին անցնելու արդյունքում ու զգալով, թե ոնց ես դրանից հետո թարմանում՝ անհամբերությամբ ես սպասում դրան։

    Իսկ շաբաթ-կիրակին լրիվ թողնում եմ ինքնահոսի, եթե որևէ հանդիպում չկա (օրինակ էրեկ առավոտը ընկերներիցս մեկին պիտի հանդիպեի նախաճաշի, ուրեմն ինքս ինձ տեղյակ էի պահել, որ ամենաուշը իննին պիտի ոտի լինեմ)։ Կարամ շուտ արթնանամ, հետո ցերեկը քնեմ։ Կարամ երկար քնեմ։ Կարամ նախորդ օրվա գիշերային ռիտուալս խախտեմ։ Կարամ արթնանամ ու ուզեմ տնից դուրս գալ մի կես ժամ քայլելու, կարամ ուզեմ մենակ աթոռիս վեր ընկնել ու սուրճս խմել։ Բայց սենց ինքնահոսի շնորհիվ անհամբերությամբ եմ սպասում նոր շաբաթվա ռուտինին ու կիրակի օրվա երկրորդ կեսից սկսում տրամադրվել։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.02.2023), Հայկօ (23.02.2023), մարդ եղած վախտ (12.02.2023)

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքից շուտ ազատվելու դիմում
    Հեղինակ՝ Alximik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2015, 20:29
  2. Ինչպե՞ս դիմել PhD-ի
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.08.2014, 10:58
  3. Ժամանակից շուտ ծնված տաղանդների մասին
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.03.2013, 14:41
  4. Ինչ շուտ մեծացար
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.11.2008, 12:19
  5. Ինչպե՞ս վարվել...
    Հեղինակ՝ Friend, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 27
    Վերջինը: 06.09.2007, 13:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •