Լևոնին նախագահ պիտի հայտարարեն
Նոր արդար ընտրություններ պիտի կազմակերպվեն
ես դուրս չեմ գա պայքարի, կմնամ տանը
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Լևոնը էլի խաբեց... Ասում էր որ իր կողմն են անցել գեներալներ, բայց 1 ժամ առաջ Հ1-ով ցույց տվեցին ՀՀկ-ի նիստը և բոլոր ՀՀԿ-ականների ստորագրությունները` այդ թվում գեներալներինը... Էլ ինչ կարաս ասես սենց մարդու մասին ?
այ ժողովուրդ ջան, մինչև հիմա չհասկացա՞ք, որ Հայլուրը էսօր Լևոնին վերաբերող որևէ հարցում օբյեկտիվ չէ, ամեն բան փորձում է թաքցնել բոլոր նրանցից, ովքեր իրենց ոտքով չեն կարող գնալ Ազատության հրապարակ կամ գոնե ինտերնետ մտնել!!!
Համ էլ գուցե մի բան սխալ ես հասկացել, էդ ուրիշ գեներալներ են եղել...
Լևոնի կողքին էսօր գեներալ Մանվելն է` Էջմիածնի, ինչպես կասեր Հախվերդյանը, "բդեշխը"` տերուտիրականը, նրա հետ նաև Սեյրանը ու ուրիշներ...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.02.2008, 00:24:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
ՈՒրախալի է, որ այդպես մտածողները կան ու հուսամ կշատանան...
Ցավոք 1996ին նման գիտակցությունը քիչ էր, ուզածները Վազգեն նախագահն էր, որ ինչ էլ լինի Վազգենը իրենց փրկի...
Իմացեք ԼՏՊն էլ հիմա չպիտի լինի նա ում վրա պիտի հույս դնենք, ՄԵՆՔ ենք մեր ձայնի տերը։
Կարող են թող օգնեն օվ գիտակցում է պայքարի արդարությունը, իսկ ով փորձի խանգարել, կպատժվի ՉԿԱՍԿԱԾԵՔ...
ԱԶԱՏ ԱՐԴԱՐ ՀԱ—ՅԱՍ–ՏԱՆ~~~~
Հարգելի Smergh, եթե նույնիսկ ԼՏՊ–ի հասցեին ձեր մեղադրանքները համապատսխանում են իրականությանը, ապա գոնե ընդունեք, որ ԼՏՊ–ին ամեն դեպքում քաղաքական դիակ հնարավոր չէ անվանել. դրական թե՝ բացասական, բայց նա էս պահի ամենաակտիվ ու բախտորոշ քաղաքական ֆիգուրն է դարձել։ Ինչը չի կարելի ասել Վազգեն Մանուկյանի մասին։
Իրերն իրենց անուններով կոչենք
Վերջին խմբագրող՝ Արշակ: 24.02.2008, 00:01:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ձնծաղիկ, հաաաաաաա, հենց ետ գեներալներն են !! Թուղթը մոտիկից 2 անգամ ցույց տվեցին ( Տիգրան Թորոսյանի ձեռքում էր, դահլիճում էլ լիքը մարդ կար ), հետն էլ ասում էին:
Smergh, նոր ընտրություններ չեն լինի...
Արշակ, ինչ էլ ակտիվ ա... Մարդիկ իրա համար են պայքարում օպերայում, ինքը տունը կոֆե ա խմում...
իմ կարծիքով միայն ՍՍ-ն է իր վզին ժող փաթաթել, այն էլ ընտրակաշառքներով ` 5000 դրամ
Ժողը էնքան չարացած է ու ագահ, որ չի հասկանում ինչ է անում, ԼՏՊ-ն մեզ կարող էր օգտակար լինել մեր արտաքին կարգավիճակը բարելավվելու համար , իսկ ՍՍ-ի տեսքն ամեն ինչ ասում է նրա վարելիք քաղաքականության մասին ՎՄ-ն էլ վատը չէ, բայց նա թույլ է....
Տեսեք ինչ է կատարվում ՄԵՐ շուրջ?
ԼՏՊ-ն է կազմակերպում?
Քիչ առաջ Ջահանգիրյանին են առևանգել, վստահված անձինք հիվանդանոցներում են... ծեծուջարդ, բռնություն.... մինչև ՈՒՐ պիտի գնանք այսպես? Ողորմելի տեսք է տալիս այս ամենը մեր երկրին
իսկ ինչու համար? որ մի քանի մեծահարուստ սրիկա "ՎԻԶ" ա դրել, հասնի ամենաբարձր աթոռի?
ԲԱ ՈՒՐ ՄՆԱՑ ՄԵՐ ԺՈՂԻ ԹԱՍԻԲՆ ՈՒ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ?
Հ.Գ.
մեր ազգն այսպիսին է.... լավություն որ անում ես, դեմքիդ նայում է ասում է ՄԵՐՍԻ, շուռ է գալիս ու քֆրտում
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.02.2008, 01:06:
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Մի քաղաքական գործիչ, որը անպատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի անձը, նաեւ մի շարք հեղինակավոր պետությունների նախագահներին, նա բարոյական իրավունք չունի ասելու.« Ով այս հրապարակում մեր կողքին չէ, նա տականք է»:
Փաստորեն Լ.Տ.Պ-ն մեր ազգի մեծամասությանը՛ անվանում է տականք:
Սա ցինիզմի գերագույն դրսեվորում է, նրան չանաչելու համար, դետեցեք հետեվյալ սայթը:
Louysworld.com
ապեր Օպերայումա մնացել Լևոն Տեր–Պետրոսյանը գիշերըԱրշակ, ինչ էլ ակտիվ ա... Մարդիկ իրա համար են պայքարում օպերայում, ինքը տունը կոֆե ա խմում...
դու գեներեալ Մանվել Գրիգորյանի անունը տեղ տեսար?Ձնծաղիկ, հաաաաաաա, հենց ետ գեներալներն են !! Թուղթը մոտիկից 2 անգամ ցույց տվեցին ( Տիգրան Թորոսյանի ձեռքում էր, դահլիճում էլ լիքը մարդ կար ), հետն էլ ասում էին:
հլը պարզ չի ով ումա խաբել
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հարկեմ համարում նշել, որ գեներալ Մանվելը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ հայտարարել, որ ինքը միանում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ավելին` ՀՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը հաստատեց այն փաստը, որ բոլոր պաշտպանության նախարարի տեղակալները կատարում են իրենց` օրենքով սահմանված պարտականությունները, և ոչ ոք չի խառնվում քաղաքականությանը:
Թվով 7 պատգամավորներից թվով երկուսը արդեն իսկ հերքել են Լևոնենց տարածած այն ՍՈՒՏ լուրերը, որով ասվում էր, թե թվով 7 պատգամավոր` ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական անցել են Լևոնի ճամբարը:
Լևոնը կամ լևոնենք /կարևոր չի/ ԷԼԻ ՍՈՒՏ ԽՈՍԱՑԻՆ, տենանք մինչև ուր...
Քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում լևոնի ձայները պակասել են, այսինքն` նա իրականում ստացել է ավելի քիչ ձայն, քան սկզբում էր, իսկ Սերժի ձայները շատերում` ավելացել...
Միակ ընտրատեղամասը դա Աջափնյակի ընտրաեղամասն էր, որտեղ Սերժի ձայները մոտ 300-ով պակասեց- դա միակն էր!!! Գիտեմ, որ լիքը մարդ չի հավատա, բայց ես ԻՄ հավաստի աղբյուրներից պարզել եմ, որ իրականում դա լևոնենք էին սարքել, ի դեպ լևոնենք հենց այդ ընտրատեղամասն էին ի սկզբանե պնդում, որպեսզի վերահաշվարկեն...
Ուրիշ ընտրատեղամասերում եղել են դեպքեր, որ Սերժի ձայները պակասել են, բայց ասնեք մի 2-3 ձայնով, որը հասկանալի է, որ չի կարող ազդել ընտրությունների ելքի վրա:
Ավելացվել է 4 րոպե անց
Իսկ դու չես համարում, որ Հայաստանում ընտրողների մեծ մասը, մոտ 60-70 տոկոսը իրականում չի գիտակցում ումա ընտրում, ինչուա ընտրում, չունի սեփական կարծիքը, նայումա տենա ով ինչա կողքից ասում և շատ բաներել հալած յուղի պես ընդունումա առանց իրա ուղեղին զոռ տալու, առանց տրամաբանելու, առանց վերլուծելու...
Վերջին խմբագրող՝ Guetta: 24.02.2008, 00:28: Պատճառ: Գրառման ավելացում
Համաձայն եմ, ինքս ել գիտեմ բազմաթիվ նման մարդկանց: Քաղաքապետի ընտրությունը կատարվում է միայն ԽԾԲ-ով: Սակայն, եթե ուզում ենք դեմոկրատիա, ամենքս պետք սկսենք մեզանից: Եթե ես այսօր անտեսում եմ (արհամարում) մյուսի (պակաս գրագետ, պակաս ինֆորմացված) կարծիքը և ընտրական իրավունքը, վաղը ես չեմ կարող երրորդից պահանջել հարգել իմ նույն իրավունքը, որովհետև արդեն նա է ինձ համարում պակաս գրագետ, պակաս ինֆորմացված:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ