User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ակումբը սոց. ցանց է դարձել

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբը սոց. ցանց է դարձել

    Կամ գուցե միշտ է սոց. ցանց եղել:

    Պարզաբանեմ վերնագիրը: Ակտիվ մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է, մասնակիցները իրար լավ ճանաչում են (հաճախ անուններով ու նաև ֆորումից դուրս), քննարկվող թեմաները կրում են սուբյեկտիվ բնույթ: Այս ամենը, իհարկե, վատ չէ, բայց ֆորումը դրա համար չէ նախատեսված: Ֆորումում պիտի լիներ այսպես. լիքը մասնակիցներ, մասնակիցները մեկը մյուսի նկատմամբ նիքնեյմից բացի բան չգիտեն, անընդհատ բացվող նոր թեմաներ, օբյեկտիվ ինֆորմացիայի փոխանակում:
    Պետք է իրատես լինել. որոշ բաժիններ ակումբում ապագա չունեն: Ասենք, IT-ն Աֆրիկայում էլ է IT, հայերի մեծամասնությունը անգլերեն կամ գոնե ռուսերեն գրել-կարդալ գիտի, իր հարցը կուղղի համապատասխան լեզվով մասնագիտացված ֆորում, որտեղ պատասխան ստանալու հավանականությունը էապես ավելի մեծ է: Բայց կան նաև թեմաներ, որոնց համար հայկական ֆորումից ավելի լավ տեղ գոյություն չունի: Օրինակ` որ ֆիրմայի երշիկն է լավը, որ պրովայդերի ինտերնետն է լավը, սիրահարվել եմ դասարանցուս` ի՞նչ անեմ (հաշվի առնելով հայկական մենթալիտետը և իրականությունը), Երևանում այսինչ վիզան ո՞նց ստանամ, և այլն:

    Համեմատության համար ասեմ, որ Ավստրալիայում նման ֆորում կա. http://forums.whirlpool.net.au/forum Հարցերիս մեծամասնության պատասխանները ես այնտեղ որոնումով գտնում եմ: Չգտնելու դեպքում էլ կարող ես հարցնել, կպատասխանեն: Օրինակ, հարց ունեի եկամտահարկերի հետ կապված, հարցրեցի, շատ արագ ու կոմպետենտ ձևով պատասխանեցին:

    Ես համոզված եմ, որ հայկական ֆորումի պահանջարկ կա: Ակումբը ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները լինելու այդ ֆորումը: Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ այն չեն օգտագործում ըստ նշանակության: Կուզեի այս թեմայում այդ հարցը քննարկվեր: Ինչպիսի՞ն եք տեսնում ակումբի ապագան: Իմ կարծիքով ներկա տենդենցով, այսինքն որպես սոց. ցանց, այն ապագա չունի, քանի որ vBulletin-ը չունի սոց. ցանցերի հնարավորություններն ու հարմարությունները (event-ներ, notification-ներ, գրառումը տեսանելի սարքել միայն որոշ մարդկանց համար, և այլն):

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.10.2013), Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), Lílium (31.10.2013), V!k (02.11.2013), Հայկօ (30.10.2013)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ պետք չի խորանալ էդքան, թե ակումբը ոնց ու ինչ, 2006 թվից սենց բաներ են քննարկվում ակումբում, բայց մեկ ա, նա իր կյանքով ապրում - գոյատևում ա: Ակումբի ֆորմատը ուրիշ ա, ոչ սոցիալական ցանց ա, ոչ էլ ֆորում, ու ինչքան ես եմ հիշում՝ ակումբում ակտիվ անդամները գնում էլ են, գալիս էլ են, այսինքն ստեղծվել ա դինամիկ հավասարակշռված համայնք, որտեղ հետաքրքիր ա: Ակումբը յուրահատուկ հայկական միջավայր ա, որի դերը պետք չի ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (31.10.2013), Նարե91 (30.10.2013), Շինարար (30.10.2013), Վահե-91 (30.10.2013)

  5. #3
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ անհամեստ կարծիքով փոխվել են մարդկան հետաքրքրությունները ուղղակի, նույն 2006-ին ինտերնետը դեռ շքեղություն էր ու ոչ բոլորին հասանելի, իսկ հիմա, ոնց որ ֆիլմում ա ասվում 10-и летние юнцы лезут в инет... նենց որ զուտ հետաքրքրության պահ ա, մեր ժամանակ, էհ բիձացել եմ արդեն` մեր ժամանակ, հա ինչ էի ասում,մեր ժամանակ "քաղց" կար վիրտուալ հաղորդակցման հիմա աջ ու ձախ էդ ա էլի, ով մի քիչ մեծ էկրանով հեռախոս ունի ինտերետում ա էլի:
    Դրա համար ակումբը դառել ա մերոնցական մի տեսակ, բայց սենց էլ վատ չի, թե մերոնցականներին կարենանք շատացնենք, կ տամու ժե շատերը ընտանիք են կազմել, հոգսեր և այլններ, նենց որ միանշանակություն չկա էս հարցում կարծում եմ` կամու կակ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.10.2013), Jarre (30.10.2013)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ գուցե միշտ է սոց. ցանց եղել:

    Պարզաբանեմ վերնագիրը: Ակտիվ մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է, մասնակիցները իրար լավ ճանաչում են (հաճախ անուններով ու նաև ֆորումից դուրս), քննարկվող թեմաները կրում են սուբյեկտիվ բնույթ: Այս ամենը, իհարկե, վատ չէ, բայց ֆորումը դրա համար չէ նախատեսված: Ֆորումում պիտի լիներ այսպես. լիքը մասնակիցներ, մասնակիցները մեկը մյուսի նկատմամբ նիքնեյմից բացի բան չգիտեն, անընդհատ բացվող նոր թեմաներ, օբյեկտիվ ինֆորմացիայի փոխանակում:
    Պետք է իրատես լինել. որոշ բաժիններ ակումբում ապագա չունեն: Ասենք, IT-ն Աֆրիկայում էլ է IT, հայերի մեծամասնությունը անգլերեն կամ գոնե ռուսերեն գրել-կարդալ գիտի, իր հարցը կուղղի համապատասխան լեզվով մասնագիտացված ֆորում, որտեղ պատասխան ստանալու հավանականությունը էապես ավելի մեծ է: Բայց կան նաև թեմաներ, որոնց համար հայկական ֆորումից ավելի լավ տեղ գոյություն չունի: Օրինակ` որ ֆիրմայի երշիկն է լավը, որ պրովայդերի ինտերնետն է լավը, սիրահարվել եմ դասարանցուս` ի՞նչ անեմ (հաշվի առնելով հայկական մենթալիտետը և իրականությունը), Երևանում այսինչ վիզան ո՞նց ստանամ, և այլն:

    Համեմատության համար ասեմ, որ Ավստրալիայում նման ֆորում կա. http://forums.whirlpool.net.au/forum Հարցերիս մեծամասնության պատասխանները ես այնտեղ որոնումով գտնում եմ: Չգտնելու դեպքում էլ կարող ես հարցնել, կպատասխանեն: Օրինակ, հարց ունեի եկամտահարկերի հետ կապված, հարցրեցի, շատ արագ ու կոմպետենտ ձևով պատասխանեցին:

    Ես համոզված եմ, որ հայկական ֆորումի պահանջարկ կա: Ակումբը ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները լինելու այդ ֆորումը: Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ այն չեն օգտագործում ըստ նշանակության: Կուզեի այս թեմայում այդ հարցը քննարկվեր: Ինչպիսի՞ն եք տեսնում ակումբի ապագան: Իմ կարծիքով ներկա տենդենցով, այսինքն որպես սոց. ցանց, այն ապագա չունի, քանի որ vBulletin-ը չունի սոց. ցանցերի հնարավորություններն ու հարմարությունները (event-ներ, notification-ներ, գրառումը տեսանելի սարքել միայն որոշ մարդկանց համար, և այլն):
    Մի քանի նկատառում

    1. Ի տարբերություն սոցիալական ցանցերի ֆորումներում մասնակիցների քանակը միշտ է սահմանափակ լինում: «Խիստ»-ը ընդամենը սուբյեկտիվ գնահատական է: Սահմանափակ ասելով էլ նկատի ունեմ, որ միշտ էլ ֆորումներում մարդկանց քանակը ավելի քիչ է լինում,

    2. Ֆորումը քննարկումների հարթակ է, ու բոլորովին պարտադիր չի, որ մասնակիցներն իրար չիմանան: Ավելին, հայկական բոլոր ֆորումները եղել են համայնքներ, որոնցում կարճ ժամանակում բոլորն իրար ճանաչել են (բոլոր ասելով նկատի ունեմ ինչ-որ ակտիվ կորիզ): Ավելին, սա տենդենց է եղել ու շարունակում մնալ ոչ միայն հայկական ֆորումների համար, այլ ֆորումների մեծ մասի համար:

    3. Զուտ ազգային ու տարածաշրջանային հարցեր քննարկելու համար կարելի է ֆորում ունենալ, բայց դա պարտադիր պայման չէ ֆորումի հաջողության հասնելու համար: Այն, որ նույն այթի բաժինը շատ զարգացած չէ ակումբում, խոսում է մեր թերացման, այլ ոչ թե նրա մասին, որ քանի որ կա անգլերեն ու մեծ այթի ֆորում, ուրեմն սա չէր կարող գոյություն ունենալ: Ավելին, եղել են հայկական այթի ուղղվածությամբ ֆորումներ, որոնք հաջողությամբ աշխատել են: Ավելին, նույն ակումբում շատերն են այթի ոլորտին վերաբերող թե՛ օգնություն ստացել, թե՛ տարբեր հարցեր քննարկել՝ օգուտ քաղելով:

    4. Եկամտահարկի մասին հարց եթե տաս ակումբում, մեծ հավանականությամբ կստանաս պատասխան: Ընդանրապես ակումբում նմանատիպ բազում հարցեր շատ արագ գտել են իրենց պատասխանները:

    5. Ակումբի ապագան սոց. ցանցը չէ, ֆորումն է, այն, ինչ կա: Բայց պետք է այն ավելի զարգացնել ու դարձնել վայր, որտեղ թե այթիի, թե եկամտահարկի, թե մեքենայի շահագործման, թե խոհարարության, թե այլ հարցերի մասին պատասխանները ավելի արագ ու ավելի վստահելի ստացվեն: Բայց դրան զուգահեռ պետք է պահպանվի նաև ազատ շփման, ժամանցի հնարավորություն: Իսկ կարևորագույնը՝ շարունակել պահպանել հայոց գիրն ու գրականությունը, ու էս կոնտեքստում ես շատ եմ կարևորում գրականություն, ստեղծագործողի անկյուն բաժինների շարունակական զարգացումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.10.2013), Jarre (30.10.2013)

  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, շնորհակալություն նկատառումների համար: Ավելի կոնկրետացնեմ ասածս:

    1. Նայենք Ակումբի վերջին թեմաները: Հինգից երկուսը ստեղծագործողի անկյունում են, մեկը շնորհավորանք է, մեկը հենց այս թեման է, և միայն մեկն է կոչված "ինֆորմացիայի օբյեկտիվ փոխանակման":

    2. Վերջին 24 ժամերին ակումբ այցելած անդամների քանակը 112-ն է: Վերոհիշյալ whirlpool-ում, որը իմ կարծիքով լավ աշխատող տարածաշրջանային ֆորում է` 17559: Հայաստանի բնակչության` Ավստրալիայինից 10 անգամ փոքրաթիվ լինելը էլի չի կոմպենսացնում թվերի այսչափ տարբերությունը:

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, շնորհակալություն նկատառումների համար: Ավելի կոնկրետացնեմ ասածս:

    1. Նայենք Ակումբի վերջին թեմաները: Հինգից երկուսը ստեղծագործողի անկյունում են, մեկը շնորհավորանք է, մեկը հենց այս թեման է, և միայն մեկն է կոչված "ինֆորմացիայի օբյեկտիվ փոխանակման":

    2. Վերջին 24 ժամերին ակումբ այցելած անդամների քանակը 112-ն է: Վերոհիշյալ whirlpool-ում, որը իմ կարծիքով լավ աշխատող տարածաշրջանային ֆորում է` 17559: Հայաստանի բնակչության` Ավստրալիայինից 10 անգամ փոքրաթիվ լինելը էլի չի կոմպենսացնում թվերի այսչափ տարբերությունը:
    Որ ակումբի այցելությունները պակասել են, էդ ակնհայտ է ու էդ ուղղությամբ աշխատել անհրաժեշտ է: Որ քննարկվող թեմաներն էլ են պակասել, էդ էլ է ակնհայտ:
    Ինչ վերաբերում բացվող թեմաներին, ապա էստեղ միանշանակ մեր մեղքն է:
    Մենք ակումբում մի հիմար սովորություն ենք արմատավորել, որ ասենք համակարգչային բոլոր հարցերը տրվում են մի թեմայում, քաղաքական բոլոր թեմաները քննարկվում են մի թեմայում և այլն:
    Նույն ստեղծագործողի անկյունում ավելի ազատություն ենք տվել, դրա համար ավելի շատ են թեմաներ բացվում:

    Ես բոլորովին չեմ առարկում, որ տարածաշրջանային հարցերի քննարկումը պետք է ավելի շատացնել, իմաստավորված է: Բայց կտրականապես դեմ եմ շեշտը ՄԻԱՅՆ դրա վրա դնելուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (30.10.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    One Way ջան, բայց ինչու՞ ես ուզում, որ ակումբը նմանվի քո իմացած ֆորումներին: Ես իմ կարճ կյանքի ընթացքում բավական մեծ թվով ֆորումներում եմ էղել, ոչ մեկն իրար նման չեն: Էն ա, մի հատը մի քանի օրից փակվելու ա, սաղի սրտից արյուն ա կաթում (իմ մտած առաջին ֆորումը): Էնտեղ էլ մարդիկ իրար անուններով գիտեին, շատ էլ որ միջազգային էր: Էնտեղ էլ էին հանդիպումներ կազմակերպվում, իրար ծնունդ շնորհավորում, բայց համ էլ քեզ պետք էղած թեմայով ինֆոն կարայիր գտնեիր: Ավելին ասեմ` կարող ա մտնեիր, ասեիր, էս ու էս երգերը որտեղից կարամ ճարեմ, մեկ էլ ֆորումի անդամներից մեկը քեզ փոստով ուղարկեր էդ բոլոր երգերը դիսկի վրա գրած: Կամ մի ուրիշ հայկական ֆորումում էլ քննարկումները եռալեզու էին, ու մեկ ա էլի սաղ իրար ճանաչում էին:

    Ախր ֆորումն իր ֆունկցիաներով շատ ավելի լայն հասկացություն ա, քան նիքերի տակ թաքնված լինելը, հարց տալ ու պատասխանի սպասելը: Իսկ էն, որ վերջին թեմաներից երկուսը ստեղծագործողի անկյունում են, արդեն լիքը դրական բան ա ասում ակումբի մասին: Ինչի քեզ համար ստեղծագործողի անկյունը բաժին չի՞:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.10.2013), ivy (30.10.2013), Jarre (30.10.2013), keyboard (30.10.2013), Vardik! (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  14. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    One Way ջան, բայց ինչու՞ ես ուզում, որ ակումբը նմանվի քո իմացած ֆորումներին: Ես իմ կարճ կյանքի ընթացքում բավական մեծ թվով ֆորումներում եմ էղել, ոչ մեկն իրար նման չեն: Էն ա, մի հատը մի քանի օրից փակվելու ա, սաղի սրտից արյուն ա կաթում (իմ մտած առաջին ֆորումը): Էնտեղ էլ մարդիկ իրար անուններով գիտեին, շատ էլ որ միջազգային էր: Էնտեղ էլ էին հանդիպումներ կազմակերպվում, իրար ծնունդ շնորհավորում, բայց համ էլ քեզ պետք էղած թեմայով ինֆոն կարայիր գտնեիր: Ավելին ասեմ` կարող ա մտնեիր, ասեիր, էս ու էս երգերը որտեղից կարամ ճարեմ, մեկ էլ ֆորումի անդամներից մեկը քեզ փոստով ուղարկեր էդ բոլոր երգերը դիսկի վրա գրած: Կամ մի ուրիշ հայկական ֆորումում էլ քննարկումները եռալեզու էին, ու մեկ ա էլի սաղ իրար ճանաչում էին:

    Ախր ֆորումն իր ֆունկցիաներով շատ ավելի լայն հասկացություն ա, քան նիքերի տակ թաքնված լինելը, հարց տալ ու պատասխանի սպասելը: Իսկ էն, որ վերջին թեմաներից երկուսը ստեղծագործողի անկյունում են, արդեն լիքը դրական բան ա ասում ակումբի մասին: Ինչի քեզ համար ստեղծագործողի անկյունը բաժին չի՞:
    Որովհետև ֆորում ասելով ես հենց դա եմ պատկերացնում: Չգիտեմ դու ինչ ֆորումներ ես մտնում, ես ուր որ մտնում եմ, բոլորն էլ իրար նման են: Այսինքն, նվիրված են հարցերի ինչ-որ ենթաբազմության օբյեկտիվ քննարկմանը: Տարբերվում է միայն ենթաբազմությունը: Մի տեղ դա տարածաշրջանն է, մեկ այլ տեղ բնագավառը: Շնորհավորանք, հանդիպում ամենուրեք էլ կա, բայց դա պիտի լրացնի ֆորումի հիմնական ֆունկցիային: Իսկ ակումբում հանդիպումները, լուսանկարներն ու օրագրերը գլխավոր ֆունկցիան են դարձել: Էլի եմ ասում, դա ինքն իրենով վատ չէ: Պարզապես vbulletin-ը լավագույն հարթակը չէ դրա համար: Նույն գրական մրցումների համար հաստատ ավելի հարմար հարթակ կարելի է հորինել:

  15. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև ֆորում ասելով ես հենց դա եմ պատկերացնում: Չգիտեմ դու ինչ ֆորումներ ես մտնում, ես ուր որ մտնում եմ, բոլորն էլ իրար նման են: Այսինքն, նվիրված են հարցերի ինչ-որ ենթաբազմության օբյեկտիվ քննարկմանը: Տարբերվում է միայն ենթաբազմությունը: Մի տեղ դա տարածաշրջանն է, մեկ այլ տեղ բնագավառը: Շնորհավորանք, հանդիպում ամենուրեք էլ կա, բայց դա պիտի լրացնի ֆորումի հիմնական ֆունկցիային: Իսկ ակումբում հանդիպումները, լուսանկարներն ու օրագրերը գլխավոր ֆունկցիան են դարձել: Էլի եմ ասում, դա ինքն իրենով վատ չէ: Պարզապես vbulletin-ը լավագույն հարթակը չէ դրա համար: Նույն գրական մրցումների համար հաստատ ավելի հարմար հարթակ կարելի է հորինել:
    Օբյեկտի՞վ քննարկում: Ո՞նց կարա օբյեկտիվ լինի քննարկումը, եթե մարդիկ իրանց սուբյեկտիվ կարծիքն են ասում այս կամ այն երևույթի մասին: Ֆորումները նաև համայնքներ են, ակումբն էլ էդ համայնքներից մեկն ա: Չեմ հասկանում` դու ինչի՞ց ես դժգոհ: Ի՞նչ առաջարկ ունես: Ակումբի անունը սոց. ցա՞նց սարքել, թե՞ ուղղվածությունը փոխել: Բայց ինչու՞ փոխել: Ախր յոթուկես տարի ա ակումբը սենց ա աշխատում, ու կարծես դա հեչ էլ վատ չի: Ակումբը ոնց որ թե ծառայում ա իրա առաքելությանը: Ինձ մի բան պետք ա լինում, գուգլում եմ, ակումբ ա բերում: Ի՞նչ վատ ա որ:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.10.2013), Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), keyboard (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  17. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օբյեկտի՞վ քննարկում: Ո՞նց կարա օբյեկտիվ լինի քննարկումը, եթե մարդիկ իրանց սուբյեկտիվ կարծիքն են ասում այս կամ այն երևույթի մասին: Ֆորումները նաև համայնքներ են, ակումբն էլ էդ համայնքներից մեկն ա: Չեմ հասկանում` դու ինչի՞ց ես դժգոհ: Ի՞նչ առաջարկ ունես: Ակումբի անունը սոց. ցա՞նց սարքել, թե՞ ուղղվածությունը փոխել: Բայց ինչու՞ փոխել: Ախր յոթուկես տարի ա ակումբը սենց ա աշխատում, ու կարծես դա հեչ էլ վատ չի: Ակումբը ոնց որ թե ծառայում ա իրա առաքելությանը: Ինձ մի բան պետք ա լինում, գուգլում եմ, ակումբ ա բերում: Ի՞նչ վատ ա որ:
    Օբյեկտիվ քննարկումն այն է, որ քննարկվում է օբյեկտը (կարծիքը կարող է և սուբյեկտիվ լինել): Անկախ նրանից թե ով է հարցրել ու ինչու է հարցրել: Ասենք, էսօր ես հարցրեցի, պատասխանեցիք, վաղը Պողոսը կգուգլի հարցը, կկարդա էդ թեման ու դրանից օգուտ կստանա: Երշիկի ու պրովայդերի մասին քննարկումները այդ առումով օբյեկտիվ քննարկումներ են: Շնորհավորանքներն ու ֆորումի անդամների լուսանկարները` ոչ:
    Այս պահին ակումբի գրառումների մեծամասնությունը հենց երկրորդ տիպի են: Այսինքն, օբյեկտիվ հետաքրքրություն չեն ներկայացնում:

  18. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում` դու ինչի՞ց ես դժգոհ: Ի՞նչ առաջարկ ունես: Ակումբի անունը սոց. ցա՞նց սարքել, թե՞ ուղղվածությունը փոխել: Բայց ինչու՞ փոխել: Ախր յոթուկես տարի ա ակումբը սենց ա աշխատում, ու կարծես դա հեչ էլ վատ չի: Ակումբը ոնց որ թե ծառայում ա իրա առաքելությանը: Ինձ մի բան պետք ա լինում, գուգլում եմ, ակումբ ա բերում: Ի՞նչ վատ ա որ:
    Կուզեի որ ֆորումում մասնակիցների քանակը էապես ավելի շատ լիներ: Այս պահին եթե մի օրում 100 հոգի է ակումբ մտնում, ես դրանից ավելի շատ մարդ ունեմ ֆեյսբուքում հայ ընկերներիս մեջ, ավելի շուտ իրենց կհարցնեմ: Եվ հակառակը կուզեի, որ մարդիկ ավելի շատ հարցեր տային ֆորումում: Հետո այդ հարցերը կգնային տվյալների բազա ու գուգլով կգտնվեին: Խոսքը, իհարկե, օբյեկտիվ հարցերի մասին է: Կոնկրետ օրինակ. ինչպես ստանալ ֆրանսիական վիզա Երևանում: Գուգլի, տես քանի գրառում կգտնես: Կաթիլ է ծովի մեջ, եթե հաշվի առնենք, թե օրական քանի հոգի է կանգնած դեսպանատան դռների առջև: Պարզապես մարդիկ անձամբ, հեռախոսով կամ սոց. ցանցերում են այդ մասին հարցնում, պատասխաններն էլ գնում-կորում են:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), VisTolog (30.10.2013), Հայկօ (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզեի որ ֆորումում մասնակիցների քանակը էապես ավելի շատ լիներ: Այս պահին եթե մի օրում 100 հոգի է ակումբ մտնում, ես դրանից ավելի շատ մարդ ունեմ ֆեյսբուքում հայ ընկերներիս մեջ, ավելի շուտ իրենց կհարցնեմ: Եվ հակառակը կուզեի, որ մարդիկ ավելի շատ հարցեր տային ֆորումում: Հետո այդ հարցերը կգնային տվյալների բազա ու գուգլով կգտնվեին: Խոսքը, իհարկե, օբյեկտիվ հարցերի մասին է: Կոնկրետ օրինակ. ինչպես ստանալ ֆրանսիական վիզա Երևանում: Գուգլի, տես քանի գրառում կգտնես: Կաթիլ է ծովի մեջ, եթե հաշվի առնենք, թե օրական քանի հոգի է կանգնած դեսպանատան դռների առջև: Պարզապես մարդիկ անձամբ, հեռախոսով կամ սոց. ցանցերում են այդ մասին հարցնում, պատասխաններն էլ գնում-կորում են:
    Ո՞վ չէր ուզի, որ ֆորումում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում ա հարցեր տալուն, ֆորումները դրա համա՞ր են նախատեսված: Էդ գուգլելով գտնելն ընդամենը էդ ամեն ինչի, քննարկումների կողմնակի էֆեկտն ա: Չգիտեմ` մյուսների համար ոնց, բայց դա ինձ համար հավաստի ինֆորմացիա չի: Ուզում ես Ֆրանսիայի վիզա ստանալ, ավելի հեշտ ա դեսպանատան կայք մտնելը, քան ֆորումներում հարցեր բարձրացնելը, առավելևս, որ քո գտած գրառումը կարող ա լինի, ասենք, 2011 թվի, իսկ դրանից հետո ահագին բաներ փոխված լինեն: Ինձ համար մեկը վիքին ավելի հավաստի աղբյուր ա, քան ֆորումը: Ֆորումներն ընդամենը քննարկումների համար նախատեսված հարթակներ են, իսկ թե ինչ բնույթ կունենան էդ քննարկումները, լիքը տարբեր հանգամանքներից ա կախված:

    Օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին:
    Սուբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Տարբրությունը տեսա՞ր

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), keyboard (30.10.2013), Աթեիստ (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  22. #13
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուգլով կգտնեն ինֆորմացիան, կմտնեն ակումբ, կկարդան, ու իրանց ինֆորմացիան ստանալուց հետո կմոռանան ակումբի մասին: Դրա համար թեգեր են պետք, որ գրանցվեն, նոր կարդան կարևոր գրառումները, որովհետև գրանցվելուց հետո հավանականություն կա, որ կմնան ստեղ:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (30.10.2013), Աթեիստ (30.10.2013), Նիկեա (30.10.2013)

  24. #14
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ չէր ուզի, որ ֆորումում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում ա հարցեր տալուն, ֆորումները դրա համա՞ր են նախատեսված: Էդ գուգլելով գտնելն ընդամենը էդ ամեն ինչի, քննարկումների կողմնակի էֆեկտն ա: Չգիտեմ` մյուսների համար ոնց, բայց դա ինձ համար հավաստի ինֆորմացիա չի: Ուզում ես Ֆրանսիայի վիզա ստանալ, ավելի հեշտ ա դեսպանատան կայք մտնելը, քան ֆորումներում հարցեր բարձրացնելը, առավելևս, որ քո գտած գրառումը կարող ա լինի, ասենք, 2011 թվի, իսկ դրանից հետո ահագին բաներ փոխված լինեն: Ինձ համար մեկը վիքին ավելի հավաստի աղբյուր ա, քան ֆորումը: Ֆորումներն ընդամենը քննարկումների համար նախատեսված հարթակներ են, իսկ թե ինչ բնույթ կունենան էդ քննարկումները, լիքը տարբեր հանգամանքներից ա կախված:

    Օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին:
    Սուբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Տարբրությունը տեսա՞ր
    Լավ ասացիր` քննարկումների համար նախատեսված հարթակ: Հիմա բաց ակումբի վերջին թեմաներն ու տես, թե դրանցից քանիսն են քննարկում պարունակում: Օրագրերը, անեկդոտները, ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը ես քննարկում չեմ համարում:
    Ինչ վերաբերվում է վիզայի օրինակին, ապա դեսպանատան կայքի պարունակությունը իր նշանակությունն ունի, անձնական փորձը` իր: Նույնը վերաբերվում է լիքը ուրիշ հարցերի: Ինտերնետ պրովայդերների կայքերը նայես, բոլորը կասեն որ իրենք ամենալավն են, իսկ մարդկանց անձնական փորձը կարող է օգնել ընտրություն կատարել:

  25. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ չէր ուզի, որ ֆորումում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում ա հարցեր տալուն, ֆորումները դրա համա՞ր են նախատեսված: Էդ գուգլելով գտնելն ընդամենը էդ ամեն ինչի, քննարկումների կողմնակի էֆեկտն ա: Չգիտեմ` մյուսների համար ոնց, բայց դա ինձ համար հավաստի ինֆորմացիա չի: Ուզում ես Ֆրանսիայի վիզա ստանալ, ավելի հեշտ ա դեսպանատան կայք մտնելը, քան ֆորումներում հարցեր բարձրացնելը, առավելևս, որ քո գտած գրառումը կարող ա լինի, ասենք, 2011 թվի, իսկ դրանից հետո ահագին բաներ փոխված լինեն: Ինձ համար մեկը վիքին ավելի հավաստի աղբյուր ա, քան ֆորումը: Ֆորումներն ընդամենը քննարկումների համար նախատեսված հարթակներ են, իսկ թե ինչ բնույթ կունենան էդ քննարկումները, լիքը տարբեր հանգամանքներից ա կախված:

    Օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին:
    Սուբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Տարբրությունը տեսա՞ր
    Բյուր, մի մոռացիր, որ հայալեզու ֆորումում ենք, հայերեն նյութեր դիր

    Հայերեն օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (30.10.2013), VisTolog (30.10.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու է երբեմնի ամենաակտիվ ֆորումը դարձել այսպիսի անհետաքրքիր վայր
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 27.11.2017, 21:50
  2. Շնորհավորանք Universe-ը պապա ա դարձել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.02.2015, 09:54
  3. Մոնկը հայր է դարձել
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 24.11.2012, 21:24
  4. Պետրոսը և Պետրանին պապա և մամա են դարձել))))
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 21.07.2011, 09:46
  5. Vkontakte.ru - Սոցիալական ցանց
    Հեղինակ՝ Norton, բաժին` Վեբ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 02.03.2011, 17:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •