Լիոն ձյա, դու ասիր, որ ավելացրած ունես: Ես պիտի կոնկրետացնեմ?
Էդ դեպքում կարող ես քո ունեցած փաստերի հիման վրա նոր աշխատանք կատարել` հիմնվելով նախորդի վրա և լրացնելով: Մեծ գործ կատարած կլինես Իվանով-Գամքրելիձե տեսության դիրքերն ամրապնդելու հարցում, էլ չեմ ասում,թ ե ազգի համար ինչ մեծ գործ կլինես կատարած:
Վերջին տարբերակների հետ այդքքան էլ համամաիտ չեմ, մասնավորապես նախավերջինի, քանի որ պատմությունը բազմաթիվ փաստեր ունի, որ.
1. առանց առանձին լեզվի, կան առանձին ինքնագիտակցություն ունեցող ժողովուրդներ` իրենց մայր լեզուն չեն հիշում վաղուց կամ չեն ունեցել, բայց օտարի լեզուն ընդունելով իրենց ուրույն ինքնագիտակցությունը չեն կորցրել: Օրինակ` մեքսիկացի, գվատեմալացի, մարակացի, լիբիացի, լիբանանցի (բոլոր արաբախոս, բայց ոչ արաբական էթնոսները) և այլն
2. ունենք լեզուներ, որոնք կան, կիրառվում են, նույնիսկ կիրառվում են այլ ազգի կողմից, բայց այդ լեզվի կրող ազգը կամ չկա, կամ էլ ուծացվել է: Օրինակ` լատիներեն, հինդի: Սա չի հերքումմ քո այն ասածը, որ եթե կա լատիներեն ապա կա կամ առնվազն ինչ-որ ժամանակ եղել է լատինացին (հռոմեացին)` այդ լեզվի կրողը:
Այնպես որ, չենք էլ կարող ասել, սկզբից եղել է լեզուն, թե հայ ժողովուրդը:
Ես հակված եմ երկրորդ տարբերակին` հայերը ձևավորվելով որպես առանձին ժողովուրդ ձևավորել են նաև իրենց լեզուն, ընդ որում, ԻՀԿ հին հայերենը կարելի է անվանել նախահնդեվրոպական լեզվի բարբառ` մի փոքր ներմուծված բառերով: Այս տարբերակը նաև չի հակասում Պատմահորը, Աստվածաշնչին և լինգվիստիկայի առկա փաստերին:
Հիշում ես չէ, որ բացի նետաձիգից մարտակառքում այլոք ևս կան Հոլիվուդյան ֆիլմերը գեղեցիկ են, բայց հորիզոնական դիրքով աղեղ քաշելը էդքան էլ անվտանգ չի մարտակառքում: Ըստ այդմ. մարտըակառքերում իրառվել են կարճ աղեղներ, որոնք հեշտ էր ձգելը, արագ էր "վերալիցքավորելը", հեշտ էր ընթացքի ժամանակ կայունություն պահպանելը և ավելի փոքր էր կողքին կամ առջևում կանգնած զինակցին վիրավորելու հավանականությունը:
Բայց ավելի հաճախ կիրառվում էին կարճ և միջին երկարության նիզակները, մի փոքր ավելի ուշ արդեն նկարագրածս "ծանր հրետանին"` մակրակառքի իրանին ամրացված մեծ աղեղները, որոնք մասնավորապես օգտակար էին հակառակորդի խիտ շարքերի դեմ` մեկ նետով, որը արդեն կարճ նիզակի չափ էր, կարելի էր միանգամից մի քանի հակառակորդ "շամփրել" (հայկական խորովածի վարպետության նոր դրսևորում )
Էջանիշներ