Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա
«Երբ մի այտիդ են հարվածում, մյուսն էլ դեմ տուր»:
Յուրաքանչյուր ոք իր նպատակին հասնելու ճանապարհին բախվում է մյուսների շահերին ու հաճախ, հաշվի չնստելով դրանց հետ, բռնություն է կիրառում իր ճանապարհին հայտնվածի հանդեպ: Նման պահվածքը նմանատիպ պատասխանի է աժանանում ու առաջացնում վրեժի ցանկություն: Այդպես իրար հաջորդող ագրեսիվ գործողությունների շնորհիվ խորացող կոնֆլիկտը շարունակական բնույթ է սկսում կրել: Միակ ելքը այս փակ շրջանը կոտրելու մեջ է: Ինչ-որ մեկը պետք է կանգ առնի: Չարը չեն հաղթում չարով: Այս մասին խոսել են բոլոր մեծ ուսուցիչները, այդ թվում Հիսուսն ու Բուդդան: Մինչ այժմ համարվում էր, որ այդպես կարող են վարվել միայն շատ քչերը, որոնք իրենք իրենց դատապարտում են տառապանքի ու չհասկացվածության: Բայց Մոհանդաս Կարամչանդ Գանդին իր մշակած Սատյագրահայի մեթոդով ցույց տվեց, որ այս սկզբունքը կարելի է արդյունավետ կիրառել թե անհատական, թե մասսայական պայքարում: Իսկ դրա արդյունավետության մասին վկայում են 20-րդ դարում տեղի ունեցած մի շարք կարևոր պատմական դեպքեր:
Այստեղ կներկայացնեմ Գանդիի հակաբռնության փիլիսոփայության ` Սատյագրահայի կոնցեպցիան` ոմանց ծանոթացնելով դրա հետ, ոմանց էլ հրավիրելով քննարկման: Վաղուց էի ուզում բացել այս թեման, բայց նախ ցանկանում էի ինքս քչից-շատից նյութի մասին տեղյակ լինել: Իսկ հետո էլ մտածում էի` ինչպես այն այստեղ ներկայացնել: Մի քանի տողով նյութի էությունը բացատրելով քննարկում առաջարկելը սխալ կլիներ: Սա այն թեման չէ, որ կարելի է միանգամից ըմբռնել ու եզրակացություններ անել, եթե իհարկե առաջ դրա շուրջ չես մտածել ու եզրահանգումների եկել: Դրա համար որոշեցի մի քիչ թարգմանություն անել ու այստեղ տեղադրել դա, նոր դրանից հետո քննարկում առաջարկել: Բայց թարգմանությունս ծավալուն ստացվեց: Իսկ ակումբցիները չեն սիրում ծավալուն նյութեր կարդալ: Այնուամենայնիվ այն այստեղ եմ տեղադրում ու առաջարկում բոլորին, այդ թվում նաև նրանց, ովքեր վերջերս բողոքում են ակումբում հետաքրքիր թեմաների , նոր ծավալվող քննարկումների բացակայությունից օրվա ընթացքում մի քիչ ժամանակ տրամադրել, ծանոթանալ թե տեղադրվող նյութին, թե վավերագրական ֆիլմին: Ի վերջո ակումբում հավաքված են բնույթով պայքարող մարդիկ: Իսկ ներքևում շարադրված թեման հենց պայքարի ուղիներից մեկի, իմ կարծիքով շատ կարևոր ուղղու մասին է, որ կարելի է կիրառել թե առօրյա կյանքում, թե մասսայական գործողություններում:
Նրանց, ովքեր չեն ալարի ծանոթանալ թեմայի հետ, հետաքրքիր ժամանց եմ մաղթում: Ու խնդրում ներել ոչ հաջող թարգմանությունս:
Էջանիշներ