Ինքնակրթության հարցի շուրջ ես շատ եմ մտածել, դեռ մինչև էս թեմայի առաջացումը: Հետո որ թեման ստեղծվեց, ուրախացա, մտածեցի՝ գրառում կանեմ, ու մոռացա...
Հիմա հիշեցի պատահաբար
Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք ինքնակրթությունը կարող է փոխարինել ակադեմիական կրթությունը: Իմ կարծիքով, էսօր դա լրիվ հնարավոր բան է:
Ու հեչ անպայման չի մարդ տվյալ դիսցիպլինան ԲՈՒՀ-ում սովորած լինի՝ դրա մասնագետը լինելու համար: Չկա մի բան, որ մարդ հիմա ինքնուրույն սովորել չկարողանա:
Դրա համար, ցանկացած թեմայով ցանկացած մարդու հետ վիճելու դեպքում, լրիվ անբավարար եմ համարում մյուս կողմի բերած «դու մասնագետ չես» փաստարկը:
Ինքս մի քանի հոգու ճանաչում եմ, ովքեր թեև բարձրագույն կրթություն չունեն, բայց էնքան գիտելիքներ ունեն առնվազն հինգ մասնագիտությամբ, որ ամեն «մասնագետ» կնախանձեր:
Եվ իհարկե մարդիկ գիտեմ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն մի մասնագիտությամբ, բայց շատ խորացված գիտելիքներ ունեն նաև այլ ոլորտներում, ինչը իրենց լրիվ հավասար դիրքի մեջ է դնում այդ ոլորտում ակադեմիական կրթություն ստացած մարդկանց հետ:
Աշխատանք գտնելու հարցում, իհարկե աշխարհը դեռ սիրում է նայել «թղթերին», բայց հիմա նաև տենդենց կա նայելու նախկինում կատարած աշխատանքին, պրոյեկտներին, ինչը կարծում եմ, թույլ է տալիս մարդկանց, ովքեր «դիպլոմ» չունեն, բայց ունեն կատարած աշխատանք, նույնպես գտնել աշխատանք ինքնակրթության արդյունքում մասնագիտացած ոլորտում:
Ի՞նչ կարծիքի եք:
Համաձայն ե՞ք հետս, թե ի վերջ ակադեմիական կրթությանը ոչ մի բան չի հասնի: Կամ գոնե կա՞ն ոլորտներ, որտեղ ինքնակրթությւոնը բավարար լինել չի կարող:
Էջանիշներ