Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Ստեղ կցանկանայի լսել կարծիքներ Հովհաննես առաքյալի գրած Հայտնության մասին...
Օրինակ երեկ Նեյշոնալ Ջեոգրաֆիքով մի հատ հաղորդում էին ցույց տալիս, որում փորձում էին բացահայտել Հայտնության գաղտնի մասերը: Ու ընդհանրապես,ասվում էր, որ Հովհաննեսը Հայտնությունը գրել է հատուկ կոդավորմամբ ու եթե փորձես ուղիղ իմաստով հականաս գրվածը ոչինչ չի ստացվի:
Ու սպասում եմ վարկածների 666 թվի մասին:Էսօր ինտերնետում կարդացի,որ մեկը ինչ-որ հաշվարկներ էր արել Լենինի,Ստալինի ու Հիտլերի ծննդյան ու մահվան օրերի հետ կապված ու չհասկացա թե ոնց ստացել էր 666-ը:
Հայտնության գիրքը, թերևս, ամենադժվարընբռնելին է Աստվածաշնչում։ Դա հանգեցրել է նրան, որ այն բազմաթիվ շահարկումների և կամայական մեկնաբանությունների առարկա է դարձել։ Անձամբ ես այդ գրքի տարբեր մեկնություններին այնքան էլ չեմ վստահում։ Համամիտ եմ նրա հետ, որ շատ տեղերում գրվածը ունի փոխաբերական իմաստ։ Որոշ տեղերում այն համահունչ է Դանիելի մարգարեությանը, որի մեկնություններից մեկը (կատարված Հայ Եկեղեցու հայրերի կողմից) տեսել եմ ինտերնետում, կարող է տանն էլ ունենամ։ Եթե գտնեմ, կտեղադրեմ այստեղ։
666 թվի մասին այսպիսի մի մեկնաբանույթւոն եմ լսել. մարդը ստեղծվել է արարչության 6–րդ օրը, ուստի 6 թիվը խորհրդանշում է մարդուն։ 666 նշանակում է՝ ամեն ինչ մարդուց (1–ին 6–ը), դեպի մարդը (2–րդ 6–ը), մարդու համար (3–րդ 6–ը), այսինքն՝ երբ մարդն իրեն դնում է Աստծո տեղ, ապրում է իր ստեղծած աշխարհում, որտեղ Աստծո համար տեղ չկա։ Թերևս այդ պատճառով էլ Ս. Հովհաննես առաքյալը գրում է, որ դա «մարդու թիվ է»։
Չգիտեմ, ինչքանով է այս բացատրությունը համոզիչ...