Ivy ջան,
ախր ես էլ նման մի բան եմ պատկերացնում ու արդեն տոմսերի մասին ենք մտածում,
որ նույն օրը հենց փախչենք

Համաձայն եմ բոլորի հետ, որ առաջնայինը քո ներսինն է, բայց ախր շատ եմ ուզում, որ էդ օրը նայեւ արտաքնապես սիրուն ու հետաքրքիր լինի։
Քիչ մարդկանցով կարելի է ռոմանտիկ ու հավես բաներ մտածել,
բայց ախր, ո՞նց կարող ես տատիկ-պապիկներին արգելել ու չհրավիրել թոռնիկի հարսանիքին, կամ մորքուր-հորքուրներին, ովքեր սրտանց ուրախանում են քեզ համար, բայց սիրում են տաշի-տուշի, նստել-ուտել-խմել, մեկ-մեկ էլ Արամ Ասատրյանի երգերի տակ պարել։
Բացօթյա ֆուրշետ կամ թեթեւ շնորհավորանքի տարբերակն ամենաշատն է ինձ դուր գալիս, այն էլ մտավախություն ունեմ, որ հոկտեմբերի վերջին եղանակը կարող է անակնալներ մատուցել։

Ամեն դեպքում, շնորհակալ եմ խորհուրդների համար ու սպասում եմ նոր, հետաքրքիր գաղափարների։
P.S. Շնորհավորանքների համար էլ շնորհակալություն։
Էջանիշներ