Սերժականներին կոչ եմ անում Հյուսիսային Պողոտայով զբոսնելիս պոնչիկ ուտեն, որպեսզի՝ իրենց խոսքով ասած «շաուրմա ուտող լևոնականներ»-ից տարբերվեն և չձեռբակալվեն:
Սերժականներին կոչ եմ անում Հյուսիսային Պողոտայով զբոսնելիս պոնչիկ ուտեն, որպեսզի՝ իրենց խոսքով ասած «շաուրմա ուտող լևոնականներ»-ից տարբերվեն և չձեռբակալվեն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բայց էս «Սոտեռը» դուրս էկավ հա, ահագին զվարճացրեցՎերջն եք։
Փաստորեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելը օրենսդրության խախտում է դարձել, հա՞։Չգիտեի։
![]()
Հարգելի՛ «ՍՈՏԵՌ», իսկ նկարտե՞լ եք արդյոք, որ Ձեր այս հայտարարությունը ևս պարունակում է այդ «ապօրինի միջոցառումների» կազմակերպման ու անցկացման մասին լուսաբանում։ Փաստորեն դուք ևս օրինախախտ եք։
Ավելացվել է 18 րոպե անց
Որքան գիտեմ, այդ «ապօրինի միջոցառումերի» էությունը զբոսանքն է Հյուսիսային պողոտայով։
Այսինքն՝ ձեզ՝ «Սոտեռին» դիմած այդ բողոքավոր երիտասարդների պահանջն այն է, որ որոշակի քաղաքական դիրքորոշում ունեցող մարդկանց արգելվի զբոսնել Հյուսիսային պողոտայում։ Ճի՞շտ եմ հասկացել։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 31.03.2008, 12:07: Պատճառ: Գրառման ավելացում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մեր կազմակերպությունը որևէ ուժի, այն էլ քաղաքական, չի սատարում: Մենք պաշտպանում ենք հասարակության շահերը և եթե այս պահին դիմել են մարդիկ, որոնք մի գուցե և իշխանամետ կեցվածք են դրսևորում, ապա դա չի նշանակում, որ վերջիններս իրավունք չունեն լինել պաշտպանված, կամ առավել ևս` չունեն դրա կարիքը:
Իսկ իօնչ վերաբերվում է հարցիդ, ապա որևէ տռրամաբանություն չկա, իմ կողմից կանոնադրության մեջբերման և այդ ստորագրությունը ուշադրության արժանացնելու մեջ:
Ի դեպ, միանում եմ քո ներկայիս ստորագրությանը:
ի դեպ էդ ոնց ա լինում նման անհայտ կազմակերպությունը պաշտպանում է այդքան "իրավազուրկ" իշխանական կեցվածք ունեցող երիտասարդներին,բայց օրը ցերեկով տասնյակ մարդկանց,էդ թվում բավական ծեր անօրինական ձևով տանում են բաժանմունք դուք լռում եք,կամ Հրազդանում դպրոական երեխեքին տեռոր են անում հարցաքննում,ամեն ձևով վախացնում ,բա ձեր կազմակերպությունը էդ դեպքերում ուր ա՞
ԴԵ ուրեմ եկեք ինրերնետն ել անջատենք(վրացական խակեռները հաճույքով տռակտորով կանցնեն մեր կաբելի վրայով) և բոլոր հայալեզու կայքերը
,րադիոն և նայենք միայն Հ1-"կեցցես" "ՍՕՏԵՌ"
http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm
Հոդված 27 լավ կլիներ, որ կարդայիր![]()
Բայց ինչ կլինի, եթե ձեր հասցեն այստեղ նշեք, որ եթե դիմելու կարիք լինի, մենք էլ դիմենք ձեզ: Թե չէ ստացվում ա, որ մենակ <<իշխանամետ>> ու <<իրենց զբոսանքի մասին մտածողների>> իրավունքներն եք պաշտպանում
Ավելացվել է 4 րոպե անց
Էս էլ իմ ստորագրությունը: Հուսով եմ` կգա ժամանակ, որ կփոխեմ, բայց եթե միանում եք, ուրեմն ինչու չեք պաշտպանում հասարակության լայն շերտերի իրավունքները? Անպայման պիտի ձեզ դիմեն, որ նոր զբաղվեք իրավապաշտպանությամբ? Որ իմանաք հիմա բանտում մեկին ծեծում են, չեք միջամտի? Թե կասեք` մեզ բանտարկյալը չի դիմել: Որ դիմելով լինի, էնքան փաստաբաններ կանԱՄՈԹ մարտի 1-ի սպանդը կազմակերպողներին
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.04.2008, 17:37: Պատճառ: Գրառման ավելացում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ամբողջ խնդիրը կայանում է իրավական դաշտի տիրապետման մեջ, որը չէի ասի քո համար: Դատապարտյալների կամ կալանավորների իրավունքների պաշտպանության համար գոյություն ունի հասարակական դիտորդական խումբ, որը բաղկացած է տարբեր իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից: Այդ խմբի հաջորդ համալրման ժամանակ, մեր կազմակերպությունը նույնպես կունենա իր ներկայացուցիչն այդ խմբում:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.04.2008, 22:16:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
հարգելի Սոտեռ կարող եք փաստերով ցույց տալ հայաստանում մի իրավապաշտպան կազմակերպություն որ ամերիկյան ֆինանսավորում ունի, դուք իրավապաշտպան կազմակերպություն եք, գրանցված ՀՀ ԱԴ նախ-ում որտեղ ինչպես նշել է Ֆոբուս անունով անդամը ".."ՍՈՏԵՌ" իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության կողմից գրանցված կազմակերպություն է… գրանցվել է երբ, ինչ պայմաններում, ինչ են սիրում "ՍՈՏԵՌ"-ի անդամները, ում են սիրում կամ ում ինչ են անում, կարաս ճշտես ՀՀ արդարադատության պետական ռեգիստեռից… 2 օրվա ընթացքում նրանք տալիս են այդ ինֆորմացիան…" հարց- ինչու եք գրանցման ժամանակ նշել թե ինչ են սիրում անդամները, ում են սիրում կամ ում ինչ անել են սիրում, արդյոք դա արել եք սեփական նախաձեռնությամբ թե օրենքով են դա պահանջել, հետաքրքրիր կլիներ տեսնել պետռեգիդտրի վկայականը որտեղ մի քանի տասնյակ էջերի վրա մանրամասն շարադրված կլիներ Սոտեռի անդամների նախասիրությունները, մի հարց եվս, ուրեմն կա ՀՀ Կառավարության մի որոշում, որը 2007 թվականի հունիսի 14-ին ստորագրել է ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Որոշման վերնագիրն է. «Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը եւ ծանուցման կարգը հաստատելու մասին»։ Ծանուցման ենթակա իրավունքների ցանկից պարզվում է, որ մարդն իրավունք ունի իմանալ «իր իրավունքների սահմանափակման պատճառները, հիմքերը, իր իրավունքները սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը։ Մարդն իրավունք ունի նաեւ ստանալու իրավաբանական օգնություն, բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց։ Բացի այդ իրավունք կա ծանոթանալու սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղերին կամ նյութերին։ " կարող եք ըստ այս որոշման իրավական օգնություն ցույց տալ կոնկրետ քաղաքացու եթե նա դիմի ձեզ, եթե այո ինչպես է դիմելու, եթե ոչ ինչով կհիմնավորեիք իրավական օգնություն չցուցադրելը
Սոտեռ-ին հարգանքներս
Մի քանի տեղից լսել եմ, որ ամսի 9-ին ժողովուրդը հավաքվելու ա Լևոնի տան մոտ ու կոչ ա անելու Լևոնին՝ դուրս գալ և իրենց ուղեկցել Ազատության Հրապարակ:
Ո՞վ հաստատ բան գիտի այս մասին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ