Որպես Հայաստանի հասարակության մի մաս, ՎիվաՍելը հոգ է տանում երեխաների` հասարակության առավել խոցելի խմբերից մեկի մասին: ՎիվաՍելն իր առջև նպատակ է դրել մանուկների համար ստեղծել ապահով և գեղեցիկ մթնոլորտ:
Այսօր, նոյեմբերի 23-ին, ՎիվաՍելը հայտարարեց, որ ավարտվել են ՎիվաՍելի սոցիալական ներդրումի շնորհիվ իրականացված Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՙԱռաջինը երեխաներին՚ ՀԿ-ի նախագահ Նանի Օսկանյանը, ինչպես նաև Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող դեսպանների տիկնայք Դիլիջանի քաղաքապետի ուղեկցությամբ մասնակցեցին Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի մուտքի մոտ երեխաներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին: Կարճատև շրջայցից հետո հյուրերը հրավիրվեցին երեխաների հետ ճաշելու:
Ռալֆ Յիրիկյանն ասաց. - ՙԻնչպես ասում են, մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Մենք գիտենք, թե որքան խորն են մանկությունից մնացած տպավորությունները: ՎիվաՍելը ցանկանում է, որպեսզի Հայաստանի երեխաները երջանիկ լինեն, նրանց դեմքին միշտ ժպիտ լինի, ու չլինեն արցունքներ՚:
23/11/2007
Առաջին անգամ Հայաստանում` GPRS ռոումինգ
Ուրախ ենք տեղեկացնել, որ ս. թ. Դեկտեմբերի 19-ից, ՎիվաՍելի հետվճարային քարտի բաժանորդները կարող են օգտվել GPRS ծառայությունից` գտնվելով ռոումինգում Էմ-Տե-Էս-ի (МТС) Ռուսաստանի ցանցում: Իսկ Էմ-Տե-Էս-ի (МТС) հետվճարային քարտի բաժանորդները կարող են օգտվել GPRS ծառայությունից` գտնվելով ռոումինգում ՎիվաՍելի ցանցում:
GPRS` ինտերնետն ամենուրեք քեզ հետ, այժմ նաև Ռուսաստանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 111:
Ամանորյա հերթական անակնկալները ՎիվաՍելից
Նոր Տարվա կապակցությամբ ՎիվաՍելի ինչպես նոր կանխավճարային, այնպես էլ առկա բաժանորդները կստանան հաճելի անակնկալներ
Անակնկալ առաջին
Դուք դեռ ՎիվաՍելի բաժանո՞րդ չեք
Դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ը, գնելով և ակտիվացնելով Ալո կանխավճարային քարտ, Դուք կստանաք 2008 դրամի բոնուս` ՎիվաՍելի ցանցում առաջիկա 4 ամիսների ընթացքում կատարվող զանգերի և ուղարկվող SMS և MMS հաղորդագրությունների համար:
Բոնուսը տրվում է հետևյալ սկզբունքով.
Քարտն ակտիվացնելու պահից սկսած յուրաքանչյուր ամիս Ձեր բոնուսային հաշվին կավելանա 502 դրամ (ընդամենը` 2008 դրամ 4 ամսվա ընթացքում)
Յուրաքանչյուր ամսվա համար տրված բոնուսը կարելի է օգտագործել միայն այդ ամսվա ընթացքում. չօգտագործված բոնուսը հաջորդ ամիս չի փոխանցվում
Վավերականության ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, լիցքավորելով Ձեր հիմնական հաշիվը Դուք կարող եք շարունակել օգտվել Ձեր բոնուսային հաշվից, հակառակ դեպքում այն կզրոյացվի:
Օրինակ.
Եթե ակտիվացնեք քարտը դեկտեմբերի 27-ին, նույն օրը Ձեր բոնուսային հաշվին կավելանա 502 դրամ, որը դուք կարող եք օգտագործել դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև Դուք կստանաք 502-ական դրամ հունվարի 27-ին, փետրվարի 27-ին և մարտի 27-ին:
Անակնկալ երկրորդ
Դուք արդեն ՎիվաՍելի կանխավճարային կամ հետվճարային բաժանորդ եք
Ուրեմն հավաքեք անվճար *208# կոդը և դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ը խոսեք ՎիվաՍելի ցանցում Ամանորյա 20% իջեցված սակագներով:
Դեպի եվրոպական երկրներ կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը կազմում է 378 դրամ (ներ. ԱԱՀ) պիկ և 331 դրամ (ներ. ԱԱՀ) ոչ-պիկ ժամերին:
Նշում` Դեկտեմբերի 20-ից հետո ակտիվացված կանխավճարային քարտերի բաժանորդները չեն կարող օգտվել զեղչերից:
ՎիվաՍելը շնորհավորում է Ձեր Ամանորը և ցանկանում է ամենայն բարիք:
Մանրամասների համար զանգահարեք 111:
21/12/2007
Ըհը խնդրեմ կարգին բան
VivaCell 4ever
Ավելացվել է 13 րոպե անց
Քարտուղար ծառայություն
Որքան կարևոր զանգերի չեք կարողացել պատասխանել հեռախոսագծի զբաղված լինելու կամ ռադիոծածկույթից դուրս գտնվելու պատճառով…
Նման բան այլևս չի կրկնվի:
ՎիվաՍելը ներկայացնում է նոր անվճար ծառայություն` Քարտուղար:
Ձեր բջջային Քարտուղարը տեղյակ կպահի Ձեզ ուղղված բոլոր այն զանգերի մասին, որոնք Դուք այս կամ այն պատճառով չեք կարողացել ստանալ: Ամեն անգամ, երբ Ձեզ փորձեն զանգահարել այն ժամանակ, երբ հեռախոսագիծը զբաղված է, Դուք գտնվում եք ռադիոծածկույթից դուրս, կամ Ձեր հեռախոսն անջատված է, Քարտուղարը հաղորդագրության տեսքով կտեղեկացնի Ձեզ զանգի մասին: Հաղորդագրության մեջ կնշվի զանգահարողի հեռախոսահամարը, զանգի օրը և ժամը:
Հաղորդագրություն չի ուղարկվում, երբ.
Զանգահարողն օգտվում է Ինքնորոշման արգելափակում կամ Պահմտոցի ծառայությունից
Դուք օգտվում եք Զանգի վերահասցեավորում կամ Ձայնային փոստ ծառայությունից
Ծառայությունն ակտիվացված է ՎիվաՍելի բոլոր բաժանորդների համար:
Ծառայությունն ապաակտիվացնելու համար հավաքեք *142*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ծառայությունը կրկին ակտիվացնելու համար հավաքեք *142*1# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Քարտուղար` Ձեր անձնական բջջային օգնականը
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:
19/12/2007
Հա բայց սրա իմաստը որն էր չհասկացա նույնը ձայնային փոստով էլ ա ըլնում էլի:
Էս ակումբը էլի գժվավ![]()
Վերջին խմբագրող՝ BOBO: 21.12.2007, 18:07: Պատճառ: Գրառման ավելացում
Առաջին անգամ Հայաստանում` Փողանցում
Ի՞նչով կարող եք օգնել Ձեր մտերիմին, եթե նրա հաշվեկշռի գումարը վերջացել է ամենաանհրաժեշտ պահին.
Փոխանցեք գումարն անմիջապես Ձեր կանխավճարային քարտի հաշվից:
Պարզապես հավաքեք Ձեր բջջային հեռախոսից
*126*հեռախոսահամարը*փոխանցվող գումարը#
և սեղմեք զանգահարելու կոճակը: Գումարն անմիջապես կավելանա նշված բաժանորդի հաշվին:
Ծառայության արժեքն է 30 դրամ(ներ. ԱԱՀ) յուրաքանչյուր փոխանցման համար:
Ծանոթություն
Փոխանցվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 200-ից 20.000 դրամ միջակայքում
Փոխանցում կատարող բաժանորդի հաշվի մնացորդը փոխանցումից հետո պետք է լինի 300 դրամից ոչ պակաս
Փոխանցում հնարավոր չէ իրականացնել գտնվելով ռոումինգում
Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո
12/01/2008
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Բողոք Վիվասելից.
http://mmviewer.vivacell.am/ կայքը ոչ մի կերպ չի բացում![]()
Ինչիտ ա պետք?![]()
Խորհուրդ ով քեզ ՄՄՍ ա ուղարկում ասա թող ուղղարկի [email protected] հասցեյով
Այո չէ որ համարյա բոլոր հեռախոսները կարողանում են մաիլին ուղղարկել ՄՄՍ տենց թող փորձի
Յանիմ թե mms.armentel.com-ը շատա բացում:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
mms.armentel.com-ը ընենց լավ ա բացում որ էլ չասեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ