User Tag List

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: "Ազատություն" ռ/կ ......

  1. #16
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ԸՆԴՈՒՆՎԵՑ




    Րոպեներ առաջ խորհրդարանում 79 կողմ, 16 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեցին՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ եւ ՚Պետական տուրքի մասինՙ օրենքների փոփոխությունները: Դեմ էին քվեարկել ՕԵԿ եւ ՚ժառանգությունՙ խմբակցությունների պատգամավորները, Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ էր քվեարկել Դավիթ Հարությունյանը:

    Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ կարգելվի ՚Ազատությունՙ ռադիոկայանի հեռարձակումը հանրային ռադիոյով, իսկ մասնավոր ռադիոկայաններով հեռարձակվելու դեպքում ՚Ազատությունըՙ ամեն մի հեռարձակման համար պետք է վճարի 70000 դրամ:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=50829

  2. #17
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ինչի կասկածողներ կային, որ չի ընդունվելու՞։

  3. #18
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    անկեղծ ասած` չկար....

    ամեն ինչ արվում է բլից կարգով, որ ոչինչ հնարավոր չլինի փոխել: Հատուկ հարցը դրել են արտահերթ նստաշրջան, որ երկար քննարկումներ չլինեն...

    Ժողովուրդ, բայց շատ հետաքրքիր է տարբեր լրատվամիջոցների պահվածքը... Այսօր առավոտյան Արմենիան խոսում էր այս թեմայի շուրջ այնպես, կարծես թե Կանադայի եսիմ որ նահանգում ինչ-որ օրենք պիտի ընդունվի...... ոնց որ լուսնից լինեն:

    Բայց ասում են` որոշակի հիմքեր կան օրինագծերը ՍԴ-ում վիճարկելու համար... Ասում են` Կառավարությունը չի կարող տուրք սահմանել այնպիսի լրատվամիջոցի համար, որին նա ոչ մի ծառայություն չի մատուցում...

  4. #19
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ժողովուրդ դուք մոռացել եք որ Հայաստանում արդեն միջազգային չափանիշներով դեմոկրատիա է: Այնպես որ «Ազատություն» ռադիոն իր առաքելությունը կատարել է ու կարող է հեռանալ: Օրինակ Ֆրանսիայում էլ չկա «ազատություն» ռադիո..

  5. #20
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Վրաստանում նույնպես չկա, բայց դրա մասին որոշում կայացրել են «Ազատություն» ռ/կ-ի կենտրոնական գրասենյակում, իսկ Հայստանում իշխանություններն են եթերից զրկում:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.06.2007, 21:58:

  6. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Որ ցույց կազմակերպվի, ես էլ կգամ… չնայած ցույցը շատ քիչ է: Ավելի լուրջ բաներ պետք է մտածել

  7. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Էս էլ նայեք:

  8. #23
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    «Ազատությունը» կհնչի Ազատության հրապարակում


    Իշխանությունների բեսպրեդելի հետեւանքով փակման վտանգի առաջ է կանգնել Հայաստանի միակ անկախ էլեկտրոնային լրատվամիջոցը` ՚Ազատությունՙ ռադիոկայանըՙ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Ազատության հրապարակում շուրջ 30 րոպե ՚Ազատությունՙ հաղորդում լսելուց հետո: Հրապարակում հավաքված անվտանգության աշխատակիցները ցանկացել էին արգելել Փաշինյանի ելույթը` ասելով, որ նա իրավունք չունի այսօր հանրահավաք անելու, ինչի վերաբերյալ վերջինս նշեց. ՚Սա ոչ զանգվածային հանրահավաք է, ես այստեղ եմ եկել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչի համար ինձ թույլտվություն անհրաժեշտ չէՙ: Փաշինյանն այսօր միայնակ էր կանգնած հրապարակի հարթակում:

    Վերջինս շուրջ 200 հավաքված մարդկանց վաղը ժամը 19:00ին Ազատության հրապարակում ՚Ազատությունՙ լսելու կոչ արեց` ասելով, որ իրենց են միանալու ՚Հանրապետությունՙ-ը եւ ՀԺԿ-ն: ՚Ինչպես 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ փակեցին ՚Ա1+ՙ հեռուստաընկերությունը, այնպես էլ 2008-ի ընտրություներից առաջ փորձում են փակել ՚Ազատությունըՙ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը,- մենք չպետք է թույլ տանք, որ իշխանությունները հերթական անեն այն, ինչ ուզում ենՙ: Փաշինյանը անրադարձավ նաեւ ձերբակալվածներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Արման Բաբաջանյանի դատավարություններին` քաղաքացիներին զգուշացնելով, որ նրանց վիճակում կարող է հայտնվել նրանցից յուրաքանչյուրը:

    ՚Մեր պայքարելու հիմնական միջոցն այս հրապարակը լցնելն էՙ,- ասում էր Փաշինյանը: Հրապարակում հաջորդ օրվա անելիքները քննարկելուց հետո մարդիկ ՚Այդ մեկը դու եսՙ, ՚1+1+1+1+1...ՙ եւ ՚Ազատությունՙ վանկարկելով Աբովյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակի ուղղությամբ, նույնը կրկնելուց հետո` ցրվեցին:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=50864

  9. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Վրաստանում նույնպես չկա, բայց դրա մասին որոշում կայացրել են «Ազատություն» ռ/կ-ի կենտրոնական գրասենյակում, իսկ Հայստանում իշխանություններն են եթերից զրկում:
    Ա՛րթ ջան, դու տեղյակ չես. Վրաստանում «Ազատություն» կա, պարզապես ռեյտինգը շատ ցածր է: Հայաստանում բարձր է, որովհետև բնակչությունը օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու այլընտրանք չունի:
    Ա՛յ, Սլովակիայի, Մերձբալթյան պետությունների և մի շարք այլ երկրների ծառայություններ իսկապես փակվել են, բայց ոչ նրա համար, որ իշախանություններն են արգելել:

  10. #25
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Այս քաղաքականության նպատակը ըստ իս շատ պարզ է:Քոչարյանը փակում է «Ազատությունը», այնուհետև նախագահ է դառնում Սերժը և այն դարձյալ բացում է, ու ցույց է տալիս հայ հասարակությանը և ամբողջ աշխարհին թե ինքը ինչ «թույն» դեմոկրատ է:
    Իսկ ինչ վերաբերում է այդ 70 000 դրամ պետտուրքին, որն իբր ելնում է պետ անվտանգության շահերից, ապա դա լրիվ աբսուրդ է:Ստացվում է կարելի է վճարել 70000 և վնասել երկրի անվտանգությանը:Ուղղակի հիմարություն: Դա նույնն է ինչ արտասահմանյան լրտեսներին հարկատու դարձնելը ասելով՝ «հարկը վճարիր և ինչքան ուզում ես լրտեսություն արա»:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  11. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛րթ ջան, դու տեղյակ չես. Վրաստանում «Ազատություն» կա, պարզապես ռեյտինգը շատ ցածր է: Հայաստանում բարձր է, որովհետև բնակչությունը օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու այլընտրանք չունի:
    Ա՛յ, Սլովակիայի, Մերձբալթյան պետությունների և մի շարք այլ երկրների ծառայություններ իսկապես փակվել են, բայց ոչ նրա համար, որ իշախանություններն են արգելել:
    Բանից պարզվեց, սխալվում էի: Բայց ինչո՞ւ եմ ես հիշում, որ Վրաստանում նույնպես դադարեցրել էին http://www.tavisupleba.org/
    Երևի իրոք այնքան տարբեր տեսանկյուններ ներկայացնողներ կան, որ Ազատության կարիքը չի զգացվում:
    Իսկ Հայաստանում Ազատությունը միակ ազատ լրատվամիջոցն է (չհաշված մի քանի թերթ + էլեկտրոնային պարբերականներ):

  12. #27
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Հայաստանում ազատության վերջին ծորակը փակելու իշխանության քայլերի դեմ համախմբվում են Հայաստանի բոլոր ազատ լրատվական ծառայություններն ու այլ կազմակերպությունները:
    «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
    Կապանի «Սյունյաց երկիր» թերթը

    Ինչպես նաև
    Հանրապետություն կուսակցությունը
    Նոր ժամանակներ կուսակցությունը
    Այլընտրանքը

    Միացողները գնալով ավելի են շատանալու:
    Միակ հարցը, որը մնում է բաց՝ ի՞նչ կանի հասարակ ժողովուրդը: Կհետևի՞ Ռ. Հախվերդյանի հայտնի երգին, թե՞ կպայքարի հանուն ազատության, անկախության ու արժանապատվության:

  13. #28
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ


    Երկուշաբթի, հուլիսի 2-ին, առավոտյան 10:30, ՚Ազատությանՙ հրապարակում, մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպում են բողոքի ակցիա, ի պաշտպանություն ՚Ազատությունՙ ռադիոկայանի:

    Կազմակերպիչները դիմում են բոլորին` անհատներին, հ/կ-ներին, բոլոր նրանց ում համար թանկ է խոսքի ազատությունը, միանալու , մասնակցելու բողոքի ակցիային:Կազմակերպիչները կարեւորում են յուրաքանչյուրի մասնակցությունը:

    Եվ այսպես. երկուշաբթի, ժամը 10:30, ՚Ազատությանՙ հրապարակ:

    [15:28] 30 Հունիսի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50870 ]

  14. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ես անպայման գնալու եմ

  15. #30
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ազատություն ռադիոկայանի լուրերը կարող եք լսել http://www.rferl.org/listen/ondemand...ar-default.asp հասցեով:

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •