Շնորհավորում եմ, Ան ջան: Կան մարդիկ, որոնց մասին հեշտ է խոսել, ուրեմն` հեշտ է և նրանց ինչ-որ բան ցանկանալը, քանի որ գիտես, թե նա ինչ չունի և ինչ լավ կլիներ, եթե ունենար: Քո պարագայում դժվար է ասել, թե դու ինչ չունես, իսկ որ շատ բաներ ունես, դա ակնհայտ է: Ուրեմն` ցանկանում եմ ունեցածիդ պահպանում ու զարգացում, կյանքի, մարդկային գոյության, սեփական հոգու ու մերձավորի ապրումի քո վերապրումի օրեցօր ընդլայնում ու խորացում, ու որպես այս ամենի արդյունք` մարդկային, խորապես մարդկային երջանկություն: Դու այն մարդկանցից ես, որոնք արժանի են ոչ թե պարզապես երջանկության, այլ մարդկային երջանկություն: Ուրեմն մարդկային երջանկություն քեզ, և սեր, սեր, սեր... Կյանքն ավելին է, քան մենք կարող ենք մտածել ու զգալ: Ուրեմն մտածումիդ ու զգացումիդ ամենօրյա ընդլայնում դեպի այդ ավելինի նոր տարածքներ, կենդանի կյանքի նոր տարածքների նվաճում քեզ, նվաճում, որ գուցե կարող է քեզ համար բացահայտվել մանկիկիդ աչքերում նոր լույս տեսնելով կամ մարդկանց մեջ մարդկայինի նոր որակների բացահայտմամբ: Եղիր երջանիկ և եղիր մարդ` իր ամբողջությամբ ու հակասություններով: Ու ապրիր... Անկեղծորեն ուրախ եմ գոյությանդ համար: Կրկին` շնորհավոր տարեդարձդ: Երջանի'կ եղիր:
Էջանիշներ