Վերջին զարգացումների շուրջ․
- Պուտինը վայթե խաղաղություն չի ուզում, երբեք չի ուզել, խաղաղությունն իր արժեհամակարգում հավայի բան է։ Ինտրիգներն ու պատերազմները իր կյանքի սնունդն ու իմաստն են, ինքը հենց դրանցով է պահել իշխանությունն ու ինքնահաստատվել։
Խաղաղություն կուզի, եթե պատերազմի միջոցները սպառվեն, ու միջուկային մարտագլխիկները ժանգոտվեն։
Ուրեմն ԱԲ-ին արագ հարցմանս հիման վրա՝ Ռուսաստանում ներկայումս շաբաթական ծնվում է մոտ 24000 երեխա, 18-20 տարի առաջ ավելի բարձր էր ծնելիությունը, շատ կոպիտ հաշվարկներով կարելի է համարել,
որ Ռուսաստանը «հանգիստ» կարող է «թույլ տալ» ներկայիս շաբաթական 1500-2000 զոհը ևս ձգվող տարիներ, կայուն տեմպերով ու ցանկալի է մեծ արդյունքների, դե ոնց հիմա է։
Հյուսիսային Կորեայից ներմուծված զորքը ավելի շատ ռուս զինվորների (զոհվելու) մոտիվացիան բարձր պահելու համար է, ոչ քանակի համալրման։
Դրա համար Պուտինը շարունակում է մանիպուլյացիոն բարբաջանքներն ու բլեֆները։
- Ներկա ամերիկյան վարչախումբը փորձում է՝ արդեն ոնց որ ապարդյուն, շարունակել կիրառել բոլոր հնարավոր դիվանագիտական ճնշումները Պուտինի վրա, բայց Մարկո Ռուբիոյի երեկվա պատասխաններից զգացվեց, որ մեծ հույսեր այլևս չունեն։ Այսինքն պատային իրավիճակը շուտով ավելի կսրվի։
- Նահանգները միարժամանակ Թրամփի անհանգիստ քայլերով կտրուկ սրեց տնտեսական պատերազմն ու մեկուսացումը բարձր տարիֆներ կիրառելով,
թեևս սպասելի էր, հաշվի առնելով, որ Դեմոկրատների տպած փողերով ստեղծած փուչիկը այսպես թե այնպես թանկ էր նստելու բոլորի վրա։ Սա վայթե լավագույնն է, որ կարելի էր ունենալ (ողջ աշխարհի համար)։
Չնայած ներկա մռայլ տրամադրություններին, իմ կարծիքով միտումները դրական են, ինչու․
- Շատ երկրներ նոր մարտահրավեր ստացան, ու ստիպված են վերանայել իրենց տնտեսություններն ու քաղաքականությունները
- Արժեքների, համակարգների, ռեսուրսների, նպատակների, պլանների ու առհասարակ ամեն ինչի վերանայման, վերագնահատման ու դրական փոփոխությունների պոտենցիալը աշխարհում մեծանում է ի հակադրություն լճացման
- Միևնույն ժամանակ տեխնոլոգիական կտրուկ զարգացումը՝ ավտոմատացման ու արհեստական բանականության վերջին դրական միտումները ահագին հուսադրող են
- Խելացի լուծումներն ու տնտեսական աճի դանդաղումը կբերեն են աղբի պահանջարկի ու արտադրության ու սպառման նվազեցման, մարդիկ ստիպված կլինեն ավելի ռացիոնալ օգտագործել ռեսուրսներն ու միջոցները
- Ինչքան էլ որ մարդիկս ընդհանուր բթանում ենք, խելացի ու ինտելեկտուալ կորիզն այնուամենայնիվ հաստատուն զարգանում է, ու տեխնոլոգիական լծակները խելացիների ձեռքում են
Իսկ հոռետեսական առումով՝ երրորդ համաշխարհային պատերազմի շանսերը միևնույն է մեծանում են, որովհետև մի քանի վատ հանգամանքների զուգակցումը շատանում է՝
- մարդաքանակի -> սպառման աճ
- շահերի բախման աճ
- ռազմական սպառնալիքների ու ծախսերի աճ
- ռիսկային տեխնոլոգիաների աճ
- իռացիոնալ ու հիմար մարդկանց աճ
- նպատակների խառնաշփոթի աճ
- ռեսուրսների նվազում
Ահագին հետաքրքիր ու դինամիկ ժամանակներ են՝ պոտենցիալ արժեհամակարգային հեղափոխության ու վերելքի, կամ էլ կործանման հեռանկարներով։
Հ․Գ․ Միս կերեք։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ