User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Կենցաղային «թերապիա»

  1. #91
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահագին համընկնում ա իմի հետ` որոշ բաներ ավելացրած, մեկ էլ դեղեր խմելու, ծխելու ու մարիխուանայի մասերը հանած: )))
    Հավեսի գցեցիր. ժամանակ գտնեմ, ես էլ իմը գրեմ: Էս թեմայում ժամանակին գրել եմ, բայց դրանից հետո շատ բան ա փոխվել:
    ուխ, գրի, հետաքրքիր ա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.07.2023)

  3. #92
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, եկել֊եկել եմ, ես էլ էս թեմայով գրեմ, թե ինձ համար որն ա հետևողական առողջ ապրելու ձևը, որը նաև աճ ա ենթադրում, այսինքն նպատակը ինչ-որ հարմարավետ կետի հասնելը չի, այլ կատարելագործելը նաև։
    Երկար ա ստացվել՝ որոշ մասեր, որոնք ինձ սուբյեկտիվորեն կարևոր են կարողա պետք եղածից շատ եմ ծավալվել, ներող։
    Մեր սննդակարգի դերը իհարկե շատ կարևոր ա մեր ինքնազգացողության մեջ, ինչպես նաև կարևոր ա ֆիզիկապես ակտիվ լինելը, լավ հարաբերություններ ունենալը շրջակա մարդկանց հետ ու high level իմաստ ունենալը ապրելու, համ էլ կարևոր ա էդ իմաստին հասնելուն ուղղված ամենօրյա գործողությունների առկայությունը։
    Էս վերևի քննարկումները ցույց են տալիս, որ ամեն մեկը ինչ֊որ ձև իր համար բալանսը գտել ա։ Ամեն կետի հետ կապված գրեմ, թե ոնց եմ ես պատկերացնում։


    Սննդակարգ
    Սննդակարգի հետ կապված փորձել եմ համ մսի վրա շեշտադրված կետո, առանց մսի կետո ու վեգետերիան դիետաները։ Կետոն հետաքրքիր ձևով օգնում էր, սուտ կլինի ասել դարդերս մոռանում էի, բայց գոնե ֆիզիկական թուլությունն ու հոգնածությունը ամեն աստծո օր հարամ չէին անում ու արժեզրկում բոլոր փորձերս նորմալ-կանխատեսելի մարդու նման ապրել։ Հետո զզվեցի մսից ու 3 տարի միս չէի ուտում։ Անկեղծ լինեմ էլի՝ ես ոչ հավես, ոչ էլ ժամանակ ունեմ ճաշ եփելու կամ պլանավորելու ուտելիքս. դրսում էի ուտում, կամ ամուսինս երբ հավես էր անում ինձ ապուր էր սարքում։ Մնացած դեպքերում քաղցս չէր հագենում, ու չնայած թեթև էի ինձ զգում, ինչ-որ բան մեկա էն չէր։ Ընթացքում էքսպերիմենտալ փորձում էի տարբեր բաներից հրաժարվել ու հետո-առաջ չափել՝ ասենք չափելով, թե ինչքան հաճախ եմ սպորտով զբաղվել, ինչքան հաճախ եմ օրվա մեջ պլանավորածս արել ու ինչ գնահատականներ տվել օրերին։

    Հղիության ժամանակ էնքան սոված էի, որ սկսեցի միս ուտել։ Օ՜ աստվածներ, մի ուրիշ հաճույք ա սովամահ չլինելը ու ցանկացած պահի ուտելիք գտնելը։ Ավելորդ ա ասել, թե վեգետերիան լինելուց հետո որոշ համերի հանդեպ ինչքան վատ եմ տրամադրված՝ ֆալաֆելից, հումուսից, ռուկոլայից, քինուայից, վենեգրետից բացի ուրիշ բան հիմնականում չկար ուտելու, եթե չընկնեի հատուկ ման գայի կամ մի փեշ փող ծախսեի, որը որ ժամանակատար էր ու որի հավեսը չունեի։
    Երբ սկսեցի միս ուտել, մարմինս շոկահար վիճակում էր, հղիության հետ մեկ տեղ էլ ընդհանրապես, սաղ աղեստամոքսային տրակտս խառնվել էր իրար, մարմինս լրիվ հետ էր վարժվել մսից, դե ես էլ անցած տարիների չկերածը մի քանի շաբաթում հանեցի
    Էս բժիշկն էլ թե բա կաթնաշոռ կեր,հայ կաթնաշոռ կեր։ Տեղից էլ կաթնամթերք սիրում եմ, բայց էդ ընթացքում ավելի շատ սկսեցի ուտել ու ավելի վատացավ ամեն ինչ, հիմա սաղ վատ բաներին ավելացավ օրական պատահական կոլապսը։ Էն որ տեղդ նստած ոնց որ լավ էիր, մեկ էլ ճտիկի նման անջատվում ես, ու մի խզա մնում գիտակցություն կորցնելուց։ Գիշերներն էլ ոտքերի ցավից չէի կարողանում քնել։
    Մի խոսքով որոշեցի լակտոզի թեստ հանձնել։ Պարզվեց լակտոզ intolerance ունեմ ու տեղից սկսած սկսեցին սաղ բաները իմաստ ստանալ՝ համ կետոն, համ վեգետերիան լինելը։
    Հիմա բալանսը գտել եմ` հաց ուտում եմ, միս եմ ուտեւմ ու մեկ֊մեկ ավելի շատ քան կուզեի, բանջարեղեն ըստ ցանկության։ Շաքար չեմ օգտագործում մոտ երկու ամիս, բայց տեղ֊տեղ երբ օգտագործում եմ, ծանր չեմ տանում առանձնապես։ Շաքարի փոխարեն պետք եղած դեպքում օգտագործում եմ ստեվիա կամ գետնախնձորի օշարակ։ Այսինքն մոտս ծայրայեղ ոչինչ չկա, նույնիսկ կաթնամթերքի նկատմամբ սենց ա` հիմնականում՝ մի 80% ու ավել դեպքերում չեմ ուտում, բայց եթե շատ եմ ուզում պաղպաղակ կամ մարդավարի կապուչինո խմել, ինքս ինձ չեմ մերժում։ Իհարկե հետևանքները հաշվի եմ առնում, որ մի 3 օր գլուխս մշուշոտ կարա լինի ու հստակ չստացվի մտածել։
    Օքեյ, սնունդը կարծես թե դզեցի քիչ թե շատ։
    Բայց սնունդս մեկ ա ոչ խնդիրներս լուծեց, ոչ դեպրեսիան, ոչ տագնապները, ոչ էլ սելֆ դիսցիպլինան։

    Ինքնագիտակցություն, անձի պատմություն ու էմոցիոնալ ինտելեկտ
    Ստեղ մի հատ նյուանս կա, էդ կոչվում ա ինքնագիտակցություն ու էմոցիոնալ ինտելեկտ։ Ստեղ խնդիրներ են առաջանում շատուշատ պատճառներով, իմ դեպքում հիմնականը էդ էն ա, որ ծնողներս իրենք իրենց մոտիվները լավ չէին պատկերացնում ու չեն կարողացել օգնել, որ ես ինձ ճանաչեմ ու հասկանամ։ Ստեղից երկու խնդիր ա առաջանում` համ ինքդ քեզ չես հասկանում համ չես կարողանում դիմացիններին հասկանալ։ Ստացվում ա մեխանիզմներ չկան իրականությունը ճանաչելու ու դրա հիման վրա որոշումներ կայացնելու ու շարժվելու, ինչն էլ արվում ա ինտուիտիվ մակարդակում ա արվում ու հստակ կառուցվածքի չի վերածվում։

    Ստեղ գալիս են սնկերը։ Էս մասով շատ չեմ խորանա։ Մենակ կասեմ, որ կախվածություններ ունենալուց շատ հեռու եմ` չեմ ծխում, մարիխուաննա կյանքիս մեջ երկու անգամ եմ փորձել ու չի ձգում, ինձ համար ամենալավ ալկոհոլը գարեջուրն ա, երևի միակ կախվածությունս մեկ֊մեկ ավելի երկար սքռոլ անելն ա քան կուզեի։ Նյութերի մեջ էլ էքսպերիմենտատոր չեմ՝ փսիխոդելիկներից էն կողմ փորձ չունեմ ու չեմ էլ ուզւոմ, դրա հետ կապված շատ հստակ եմ։ Ի դեպ փսիխոդելիկները ֆիզիկական կախվածություն չեն առաջացնում ու իհարկե ոչ հղիության ընթացքում, ոչ կերակրման ժամանակ չեմ օգտագործել ու առանձնապես դժվար բան էլ չի էդ։ Ոնց նախկինում ապա հիմա էլ պատրաստվում եմ փսիխոդելիկները օգտագործել 3 ամիսը մեկ՝ երբ ուղեղիս boost ա պետք եղած֊չեղածը մարսելու ու հասկանալու համար։ Չեմ համարում, որ սնկերը հրաշք են, բայց վստահ գիտեմ, որ հիմա շատ ուրիշ տեղում կլինեի, եթե դրանց հետ ծանոթացած չլինեի։

    Պարզվեց կողքի մարդիկ ու իրանց հետ հարաբերությունները շատ կարևոր են, էնքան կարևոր, որ կարան ստեղծեն ու քանդեն։

    Չեմ կարա նկարագրեմ, թե ինչքան կարևոր ա փորփրել ու հասկանալ ընտանիքում եղած կոնֆլիկտներն ու ցավոտ մասերը, փորձելը բոլորի տեսատեսանկյունները հասկանալ ու ներել, ընդհանրապես ներելը֊բաց թողնելը շատ կարևեր հմտություն ա, ու ուրիշներին չէ, հենց ինքդ քեզ ներելն էլ։
    Սկսեցի հասկանալ թե ինչքան մեծ ազդեցություն ունեն մարդկանց սպասումները ինձ վրա, որ սեփական որոշումներս ուրիշների սպասումների հետևանքով կարամ հետ մղեմ ու հետո զարմանամ թե ինչի եմ հոռի զզգում։ Էդ տեղից սկսեցի մտածել սահմանների, ինքնախնամքի ու ընկերության մասին։
    Սկսեցի նաև պատկերացնել, թե դաստիրակությունը ոնց ա ազդում հետագա երջանկություն զգալու վրա։ Սենց ասեմ` շատ եմ ցավում, եթե ձեզ մեծացրել են Кнут и пряники սկզբունքով, որովհետև ձեր ներքին կոմպասը արդեն փչացած ա ու դժվար ա լինելու դզել ու փորձել self-self-driven դառնալ, նույննա՝ չսպասել գովասանքի կամ նախատանքի, որ հասկանաս մի բան լավա թե վատ։
    Զուգահեռ մտածում էի թե ինչպիսին եմ պատկերացնում առողջ ընտանիքը` հարաբերությունների դինամիկան, պատասխանատվությունների բաշխումը, կենցաղը, միասին խնդիրներ լուծելը, ապագա պլանավորելը, իրար մասին հոգ տանելը և այլն։
    Հետո պարզվեց ոնց փոքր տարիքում, ապա հիմա էլ սեքսիզմը էդ էն ա ինչի դեմ պայքարում եմ։ Որոշեցի, որ չեմ փորձելու ինչ֊որ մեկին ինչ-որ բան ապացուցել կամ անիրական սպասումներ փորձել արադարացնել ու դրա դիմաց ոչինչ չստանամ վերջում։ Համատարած նկատում եմ ` կանանց արած լավ բաները շատ դժվար են խոստովանվում. եթե հաջողացրել ես վերևներում հայտնվել, երբ կին ես, անընդհատ պիտի անընդհատ ապացուցես, որ արժանի ես լինելու ընդեղ որտեղ կաս, այսինքն տղամարդիկ իրար մի անգամ վստահում են, հետո հանգիստ թողնում ամեն մեկն իր գործը անի։ Եթե վերևներում չես՝ ոչ մեկի մտքով չի անցնի promote անել, փոխարենը կգնան մի հինգ անգամ ավել փող կծախսեն մի հատ տղամարդ կբերեն, որ շեֆություն անի էն կանանց, որ սովորաբար էդ շեֆություն անողից կոմպետենտ են։ Էս մասը էլ չձգեմ, էս մասում խնդիրները շատ են, բայց ուղղակիորեն ես չեմ հասցեատերը։
    Հաջորդը ուժի դինամիկան ա։ Սովորեցի, որ օքեյ չեմ, երբ ճնշելով քյար են պոկում, մանիպուլացնում են, խեղաթյուրում իրականությունը ու մոտիվները։ Էս բացահայտումները համ մեծ ընտանիքի հետ հարաբերությունների վրա ազդեցին, համ գործիս տեղը։ Ինքս երբեք տենց չեմ արել ու անում, եթե նկատում եմ՝ գործի տեղը իրար հանդեպ տենց են վարվում, կանխում եմ, որովհետև փորձը ցույց ա տվել, որ էդ գործին խանգարումա, նույնն էլ ընտանիքում կանխում եմ բոլոր արհեստական ստեղծված դրամաները ու օգնում, որ մարդիկ կարողանան խոսել իրար հետ, արտահայտեն հստակ իրանց կարիքները ու սովորեն հարգել դիմացինների կարիքներն ոի ցանկութնունները։

    Շրջապատի հետ խաղաղ հարաբերություններ ու ընկերներ

    Հաջորդը մտերիմ հարաբերություններն են։ Էս ընթացքում մոնոգամիայի մեջ ինքս ինձ խցկելուց կորցրել էի ընկերություն անելու զգացումը՝ իմ ու մարդկանց մեջ անդունդ էի զգում։ Ցանկացած ընեկերություն ենթադրում էր, որոշակի intiamcy, իսկ մոնոգամիան էդ մերժում էր կոցեպտուալ։ Ամուսնուս հետ էդ թեմաներով խորանալուց հետո էդ սաղ սահմանափակումները բաց թողեցինք ու արհեստական սահմանափակումների փոխարեն հարաբերությունը դրեցինք փոխօգնության, հիմնովի վստահության ու հարաբերության վրա ակտիվ աշխատանքի վրա։
    Չէի մտածում, որ կարող եմ մարդկանց հետ խոսել, relate անել, փոխանակվել ու դրանից լավ զգալ, էլի խնդիրը էն մոդելների մեջ էր, որը տեսել էի ու նաև reward systemի մեջ էր, որով մեծացել էի։
    Բաց թողեցի փորձել պետքական լինել ապացուցել, այսինքն մտածում էի, որ պիտի պետքականություն ցույց տամ, որ շփվեն մարդիկ ինձ հետ։ Երբ մարդիկ լավ էին վերաբերվում, ամեն ձև ուզում էի հետ վերադարձնել, որը լրիվ ուրիշ հոսքի տակ էր դնում հարաբերություններս մարդկանց հետ։

    Հոբբիները, որպես մեխանիզմ ներկայի իրադարձությունները ու ինքդ քեզ էդ իրադարձություններում ընկալելու համար

    Հոբբիները շատ լավ օգնում են հետ գնալ դեպի ինքներս մեզ ու ֆիքսված պատմություն չունենալ մեր մասին, այսինքն մնալ ադապտիվ, ճկուն ու իրադարձությունները ինտեգրել ու լայնացնել պատկերացումները։ Գրելը, էտապ առ էտապ նկարելը, տարբեր թեմաներ ուսումնասիրելը, երաժշտությունը, վազելը, լողը։ Էդ են տեղերն են, որտեղ էնտրոպիա կա ու որտեղ կարելիա շարունակել հստակեցնել պատկերացումներս իմ ու աշխարհի մասին։ Այսինքն հստակ կառուցվածք ես տալիս սովորածիդ-փորձիդ հիման վրա, բայց նաև կարևորա տեղ թողնել էդ համակարգը ու աշխարհը ավելի լավ ճանաչելու համար։


    Հիմնական իմաստ ու տեսլական ապրելու
    High level գիտեմ` ուղղություններով եմ ուզում շարժվել ու ուր եմ ուզում գնալ։ Այսինքն ապագայի որոշակի կարկաս կա։ Ընդ որում եթե առաջներում ավելի էքսպերիմատիվ էի, հիմա ավելի հստակ գիտեմ, թե որ ուղղություններն են իմը, որոնք են զուտ հետաքրքրություն պահային կամ կողքից, որոնք միջոց են դառնում իմ հիմնական ուղղությունները ավելի լավ հասկանալու համար։


    Տարբեր իրադարձություններից հետո վերականգնվելը ու հավասարակշռության հետ գալը
    Ամենաբարդ բաներից ա նաև հիասթափություններից ու մանր ֆրուստրացիաներից , էմոցիոնալ խիտ իրադարձություններից հետո վերականգվելու մեխանիզմներ ունենալը, այսինքն զգացումների տակ չմնալը։ Էս մասով դեռ աշխատում եմ։
    Վերջին խմբագրող՝ enna: 17.07.2023, 15:05:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (21.07.2023), ivy (18.07.2023), մարդ եղած վախտ (17.07.2023), Ուլուանա (17.07.2023)

  5. #93
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց ուզում եմ կետադրություն/շարադասությունը ճիշտ դնել, որ հասկացվող տեքս դառնա, չի ստացվում։ Աչքիս գնամ Ուլուանայի մոտ դասերի լեզվական թեմաներով

  6. #94
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ գրի առա էս թեմայի շուրջ նոր (կամ ոչ էնքան նոր) մտքերս, որոնց ուզում եմ հետևել։

    - Արժի «զենքերը վայր դնել»
    Այլ կերպ ասած՝ դադարել զայրանալ, նյարդայնանալ բաներից, որոնք փոխել չեմ կարող։ Ընդունել իրերն ու մարդկանց, ինչպես որ կան՝ առանց ֆիքսվելու դրանց/իրենց վրա, ավելի շատ կենտրոնանալ էն ամենի վրա, ինչը դուր է գալիս ու հաճույքով եմ անում:
    Դադարել ընդվզել, քննադատել, փորձել փոխել, իրերի ու երևույթների դեմ դուրս գալ, բացասական կարծիք բարձրաձայնել, էն դեպքում, երբ ուրիշների մի բանին էլ չի:
    Արժի զենքերը վայր դնել ու հանգիստ ապրել։ Աշխարհն էնպիսին է, ինչպիսին որ կա, ես դա փոխել չեմ կարող, մենակ գլխացավանք կամ դեռ ավելի մեծ վնասներ եմ ինձ հասցնում՝ գլուխս հա պատին հարվածելով։

    - Օքեյ է մարդկանցից հրաժարվել, երբ ոչ միայն վատ տրամադրված չեմ իրենց հանդեպ, այլ անգամ շատ ջերմ եմ վերաբերվում: Վերաբերմունքն էնքան կարևոր չի, ինչքան թողած ազդեցությունը: Եթե մարդիկ լավ չեն ինձ ու իմ կյանքի համար, ուրեմն արժի մեկընդիշտ բաց թողնել / հեռու մնալ:
    Ու նաև օքեյ է տխրել դրա պատճառով, բայց դա չպիտի ազդի որոշման վրա։

    - Ոչ ոք ավելի կարևոր չի, քան մյուսները, ու ընդհանուր վերցրած՝ ոչ ոք էլ կարևոր չի: Ես ընդամենը մեկն եմ միլիարդների մեջ: Չարժի սեփական եսին, կարծիքին, տեսակետին հատուկ կարևորությամբ վերաբերվել: Իմ լինել-չլինելուց աշխարհում բան չի փոխվում:

    - Ինչն է էս ամենի իմաստը, ինչու ենք ապրում, ինչ ենք մենք, հավանաբար երբեք էլ չիմանամ, էնպես որ արժի ուղղակի ապրել՝ առանց անվերջ խորանալու հարցերի անծայրածիր անդունդի մեջ: Ու դադարել անընդհատ ամեն ինչում իմաստ փնտրելուց (և էդպես էլ չգտնելուց):

    - Օքեյ է լինել էնպիսին, ինչպիսին կամ: Չպիտի ատեմ ինձ՝ ավելին / ուրիշ լինել չկարողանալու համար: Ընդհանապես, ես դեռ (հավանաբար) երկար ժամանակ ինքս ինձ հետ եմ անցկացնելու, պիտի լեզու գտնեմ ինձ հետ ու համերաշխության գամ:

    - Գրելը մնում է ինձ համար ամենալավ թերապևտիկ միջոցներից մեկը։ Բայց նաև ընթերցանությունն է թերապևտիկ ազդեցություն թողնում։ Ու խոսքը մասնագիտական գրականության մասին չի, այլ գեղարվեստականի։ Ինչքան էլ հոգնած լինեմ, արժի օրական գոնե մի քանի էջ կարդալ ու հատկապես էն գրողներից, որոնք հմուտ «պատմողներ» են, որոնք նարատիվի մեջ են խորասուզում էնպիսի սահունությամբ, որ լրիվ հայտնվում ես իրենց պատկերած աշխարհում՝ քոնինից կտրվելով, ու դուրս ես գալիս էնտեղից՝ գլխումդ պտտվող-տանջող մտքերից ազատված․ դրանով իսկ կարդալը թերապևտիկ սեանսի է վերածվում։ Սա պիտի հա հիշել ու ամեն օր կարդալ։

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (28.08.2023), enna (29.08.2023), kitty (14.03.2024), Արէա (28.08.2023), Բարեկամ (29.08.2023), մարդ եղած վախտ (28.08.2023), Նաիրուհի (29.08.2023), Ուլուանա (28.08.2023)

  8. #95
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հետաքրքիր ա, որ էս թեմայում անընդհատ կրկնվում ա մոտավորապես «ընդունել, որ ոչինչ չեմ կարող փոխել» միտքը որպես թերապևտիկ միջոց։ Իմ հոգեկան հավասարակշռվածության ու հանգստության համար ճիշտ հակառակն ա. «ընդունել, որ ես կարող եմ ինչ-որ բան փոխել»։ Ավելին՝ անընդհատ էքշընի մեջ լինելով շատ ավելի հեշտ ա լինում աշխարհում, իմ երկրներում, իմ քաղաքներում ու իմ շրջապատում տեղի ունեցող տարբեր բաներից հավասարակշռությունս չկորցնել։ Ու նաև ոչ մի բան էնքան հոգեկան բավարարվածություն չի տալիս, ինչքան երբ տեսնում ես քո արածի բերած փոփոխությունը։

    Սրան գումարած՝ փորձում եմ ինձ հնարավորինս շրջապատել մարդկանցով, որոնք հավատում են, որ ինչ-որ բան անելով կարելի ա ինչ-որ բան փոխել ու հեռու մնալ նրանցից, ովքեր հավատացած են, որ իրենցից ոչինչ կախված չի։ Սա նաև հոգեկերտվածք ու արժեհամակարգ ա. ինչ-որ բան փոխել փորձող մարդիկ սովորաբար ավելի դրական են տրամադրված ապագայի նկատմամբ, նույնիսկ երբ ամեն ինչ անհույս ա թվում, ու դրանով իրանցից ավելի դրական էներգիա ա գալիս, ի տարբերություն նրանց, ովքեր ասում են, որ իրենցից ոչինչ կախված չի (չնայած կարող են միաժամանակ պնդել, որ ապագան ավելի պայծառ ա, քան թվում ա)։ Ու նաև հույսը չկորցրած մարդկանց հետ խելք խելքի տալով, միասին նույն խնդիրների մեջ խրված լինելով ու համայնք ստեղծելով ա հոգեկան հավասարակշռվածությունը պահպանվում։ Հետո, զարմանալի բան ա, թե ոնց են իրար հետ աշխատող 5 ուղեղները ոչ թե 5 առանձին ուղեղ, այլ բազմապատկվում, հզորանում, ու մեծ արդյունք են տալիս։ Կարծում եմ նաև, որ էս «մեզնից ոչինչ կախված չի» նարատիվը թելադրվում ա հենց էն տեղերից, որտեղից վախենում են ժողովրդի ցասումից ու հավատից, որ իրենցից իսկապես ինչ-որ բան կախված ա։

    Ընդհանրապես, թիմային աշխատանքը, համագործակցությունը ինձ համար ամենամեծ թերապիաներից ա՝ թե անձնական կյանքում, թե աշխատավայրում։ Ու հենց աշխատավայրում էլ երբ սթրեսված եմ լինում, վերլուծում եմ, թե որտեղ ա թիմային կոմպոնենտը թուլացել։

    Ու ամենակարևորը. ես ահավոր շատ եմ սիրում մարդկանց։ Առանց մարդկանց կյանքը տխուր ա, ու աշխատում եմ հնարավորինս շատ որակյալ ժամանակ անցկացնել սիրելի և ոչ այնքան սիրելի մարդկանց հետ (որովհետև ոչ այնքան սիրելի մարդիկ էլ մարտահրավեր են որևէ բան փոխելու)։ Արդեն նույնիսկ հայտնաբերում եմ, որ տնից աշխատելու օրերին տրամադրությունս էն չի լինում, որովհետև մարդկանց հետ շփումը մենակ էկրանից էն կողմ ա լինում։

    Մի խոսքով, որպես վերջաբան.
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.08.2023, 14:55:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (29.08.2023)

  10. #96
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան հետաքրքիր ա, որ էս թեմայում անընդհատ կրկնվում ա մոտավորապես «ընդունել, որ ոչինչ չեմ կարող փոխել»միտքը որպես թերապևտիկ միջոց:
    Էս մտքին չգիտեմ, թե որտեղ ես հանդիպել, բայց սա ինձ համար էլ թերապևտիկ միտք չի։
    Կոնկրետ իմ գրածը հետևյալն էր՝ «դադարել զայրանալ, նյարդայնանալ բաներից, որոնք փոխել չեմ կարող»։
    «Կան բաներ, որոնք չեմ կարող փոխել» ու «ոչինչ չեմ կարող փոխել» էապես տարբեր մտքեր են։
    Օրինակ՝ ուրիշ մարդկանց փոխել ես չեմ կարող (դա ամեն մարդու սեփական գործն է, ու չարժի գլուխը պատերով տալ, որ մարդիկ էնպիսին են, ինչպիսին կան), բայց ինքս ինձ կարող եմ փոխել։

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.08.2023), StrangeLittleGirl (29.08.2023), Նաիրուհի (29.08.2023), Ուլուանա (29.08.2023)

  12. #97
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ուխ, գրի, հետաքրքիր ա
    Վաղուց սկսել, թողել էի, վերջապես ավարտեցի.

    Ինչպես էն մյուս թեմայում գրել էի, ես ֆիզիկականն ու հոգեկանը չեմ տարանջատում, դրանց վերաբերվում եմ որպես մեկ ամբողջություն ու համարում եմ, որ էն ամենը, ինչ հատուկ անում եմ ինձ համար, հիմնականում և՛ ֆիզիկականիս վրա է դրականորեն ազդում, և՛ հոգեկանիս:

    Նախ շատ եմ կարևորում ռեժիմով ապրելը: Անձամբ ինձ վրա դա շատ լավ է ազդում բոլոր առումներով, դրա համար արդեն քանի տարի է` ռեժիմը սուրբ բան է ինձ համար, աշխատում եմ ռեժիմիցս չշեղվել, եթե հատուկ անհրաժեշտություն չկա, այսինքն` զուտ հավես չունենալը չպիտի պատճառ լինի ռեժիմիցս շեղվելու (դե, իրականում շատ հազվադեպ պատահում է, որ շեղվում եմ, բայց էդ մեկ-մեկը ներելի եմ համարում): Ռեժիմին հետևելը շատ բարդանում է միայն ճամփորդելիս, թեև էլի փորձում եմ անել էն բաները, որ հնարավոր են:

    Երբ ինքս ինձ համար որոշեցի, որ իմ բարօրությունը կարևոր է, որ ես արժանի եմ բոլոր առումներով լավ լինելու, մնացածը մի տեսակ ինքնաբերաբար ստացվեց, ոչ միանգամից, այլ` քիչ-քիչ, հերթով, բայց` կանոնավոր զարգացմամբ: Մի տեսակ աննախադեպ ինքնապահպանման ու ինքնազարգացման եռանդ մտավ մեջս ու զարկ տվեց մի շարք կարևոր գիտակցումների ու սովորությունների ձևավորմանը, որոնք ահռելիորեն փոխեցին կյանքիս որակը: Ինչի մասին որ հիմա գրեմ, ամբողջը միանգամից չեմ սկսել կիրառել, ընթացքում մշտապես օպտիմալացնում եմ ռեժիմս` ինչպես գիտելիքներիս աճին, էնպես էլ իրավիճակին համապատասխան, ու կարծում եմ` միշտ էլ էդպես է լինելու, քանի որ կյանքն առաջ է գնում, ես էլ փոխվում եմ:

    Առողջ սննդակարգը բավական վաղուց եմ սկսել կարևորել, երևի որովհետև ընտանիքումս էլ հորս կողմից էդ հարցում ի սկզբանե բավական լուրջ ու հիմնավոր ներդրումներ են եղել, ինչը շատ եմ գնահատում: Իսկ տարիների հետ ինքնուրույն լիքը ուսումնասիրություններ անելու արդյունքում ավելի ու ավելի շատ եմ կարևորում` մշտապես էդ գործում նորանոր բարելավումներ անելով: Ներկայումս ես հետևողականորեն հեռու եմ մնում էն ամենից, ինչ ակնհայտորեն անառողջ է համարվում: Ինչպես վերջերս գրել էի մեկ այլ թեմայում, վնասակար բաները «չափի մեջ» ուտելը, խմելն ու անելն ինձ համար բոլորովին ընդունելի տարբերակ չի, ես նախընտրում եմ ուղղակի կատեգորիկ հրաժարվել դրանցից: Ու, նորից ասեմ, ի տարբերություն տարածված կարծիքի` դա շատ ավելի հեշտ ա, քան մշտապես չափ պահել փորձելը, որը մեծ մասամբ չի հաջողվում:

    Ինձ համար շատ կարևոր է կախվածություններ չունենալը: Դեռ մանկուց (հավանաբար էլի հորս ազդեցությամբ) առանձնահատուկ կերպով խորշում եմ կախվածություններից: Միշտ խուսափել եմ ցանկացած բանից, որը կախվածություն առաջացնելու պոտենցիալ ունի: Ուղղակի չեմ կարող նկարագրել, թե ինձ համար ինչ աստիճանի անընդունելի է ինչ-որ սովորության գերի լինելու միտքը: Էդ առումով ինձ նաև շատ օգնել է շրջապատումս եղած զանազան կախվածություններ ունեցող մարդկանց փորձն աչքիս առաջ ունենալը. կախվածության օբյեկտի բացակայության ժամանակ մարդկանց աննախանձելի վիճակները տեսնելիս ամեն անգամ իմ մեջ նորովի ամրապնդվում է էն միտքը, որ ես ոչ մի դեպքում չեմ ուզում նման իրավիճակում հայտնվել: Սրանից ավելի մեծ մոտիվացիա ինձ համար չկա:

    Ֆիզիկական ակտիվությունն էլ եմ շատ կարևորում` թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր-էմոցիոնալ բարօրությանս համար: Արդեն քանի տարի է` կանոնավոր կերպով համ քայլում եմ ահագին, համ վազում (էս մեկը վերջին ժամանակներում ոչ միշտ է հաջողվում, բայց աշխատում եմ հնարավորինս շատ անել), համ էլ յոգա և այլ վարժություններ անում: Դրանք անելիս հստակ զգում եմ, թե ոնց է արյունս խաղում ամբողջ մարմնով, ոնց է մարմինս թարմանում, առույգանում ու ձգվում: Ֆիզիկական ակտիվությունն ինձ համար թիվ մեկ էներգիայի աղբյուրն է: Ամբողջ կյանքս նստակյաց, ֆիզիկապես պասիվ ու անէներգիա անցկացրած լինելուց հետո ֆիզիկական ակտիվության հրաշագործ ազդեցությունը չգնահատել ուղղակի չեմ կարող: Կյանքիս որակը միանշանակ փոխած բան է: Դրա համար հիմա նույնիսկ երբ զգում եմ, որ հավես չունեմ, ինքս ինձ հիշեցնում եմ դրանից «առաջի և հետոյի» մասին, ու էդ գիտակցումը ստիպում է չծուլանալ ու խելոք անել ինչ որ պետք է:
    Ինչպես գիտեք, մարզանքը նպաստում է նաև լավ հոգեվիճակին, քանի որ մարզվելու ընթացքում զգալիորեն ավելանում է օրգանիզմում երջանկության հորմոնի` սերոտոնինի արտադրությունը: Ինձ համար էդ առումով ամենաուժեղ ազդեցությունը վազքն է ապահովում, դրանից հետո` ծանրություն բարձրացնելը:

    Իմ մարմնին անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելն էլ մեկ այլ բան է, որ աշխատում եմ անել: Սա մեկ-մեկ մոռանում եմ, բայց հիմնականում խմում եմ ինչքան որ պետք է: Ցերեկները հաճախ լիմոնաջուր եմ խմում ջրի փոխարեն, դա էլ է որոշակիորեն առույգացնող ազդեցություն ունենում:

    Վերջին ամիսներին սկսել եմ նաև շուտ քնել ու շուտ վեր կենալ: Ճիշտ է, Հայաստանի ստանդարտներով ես միշտ էլ շուտ քնող ու շուտ արթնացող եմ եղել, միշտ գոնե յոթին արթնացել եմ առանց զարթուցչի ու առանց հատուկ անհրաժեշտության, զուտ բնականորեն: Բայց դե արևածագից առաջ արթնանալը մի ուրիշ հաճույք է: Ու ինչպես վերջերս պարզեցի` նաև բավական օգտակար հաճույք: Հիմա քնում եմ 10-ին, արթնանում 5-ին կամ ավելի շուտ: Դրսում եմ դիմավորում և՛ արևածագը, և՛ մայրամուտը: Արևածագին ու մայրամուտին դրսում լինելու օգտակարության մասին վերջերս եմ իմացել: Էդ ժամերին ստացած լույսն օգնում է կարգավորել ցիրկադային ցիկլը: Ի դեպ, ինչ սկսել եմ էներգիաս կարգավորել, քնի կարիք շատ չեմ զգում. նույնիսկ շատ քիչ քնելու դեպքում կարողանում եմ էներգիայով լի լինել ու օրվա ընթացքում լիարժեք պահպանել աշխատունակությունս: Նախկինում, բացի նրանից, որ նորմալ քնելու դեպքում էլ էներգիաս առանձնապես նախանձելի չէր, քիչ քնելու դեպքում ընդհանրապես անաշխատունակ էի դառնում. ամբողջ օրը քնկոտ էի լինում, սովորականից ավելի թույլ ու հոգնած: Այլ կերպ ասած` օրս կարելի էր լրիվ կորած համարել:

    Աշխատում եմ շաբաթը մի քանի անգամ կոճապղպեղ (ginger) ու քրքում (turmeric) օգտագործել` որպես հակաբորբոքիչ, կանխարգելիչ միջոց օրգանիզմի ընդհանուր բարօրության համար:

    Վերջին տարիներին բացահայտածս մեկ այլ հրաշք միջոց է սառը ցնցուղը: Լողանալու վերջում հաճախ սառը ցնցուղ եմ ընդունում, աշխատում եմ շաբաթը գոնե մի քանի անգամ ընդունել: Չեմ կարող ասել, թե բուն պրոցեսը ֆիզիկապես հաճելի է ինձ համար, բայց հոգեկանիս վրա մոտավորապես նույն ազդեցությունն է ունենում, ինչ վազքը: Իսկ ավարտելուց հետո ֆիզիկապես մի այլ կարգի թարմություն ու առույգություն է պարգևում. ոնց որ ամբողջ մարմինդ ռեստարտ արված լինի:
    Սրա վերաբերյալ էլ լիքը հետաքրքիր գիտական հետազոտություններ կան, որոնք վկայում են էն մասին, որ սառը ցնցուղը, բացի թարմացնող ու առույգացնող ազդեցությունից, նաև կոփում է, բարձրացնում դիմացկունությունը, նպաստում մի շարք առողջական խնդիրների բուժմանը, բարերար է ազդում նաև մտավոր ունակությունների ու տրամադրության վրա (ցնցուղն ընդունելուց անմիջապես հետո): Իհարկե, ունի նաև որոշ հակացուցումներ, օրինակ` սրտի, շնչառական խնդիրների դեպքում:

    Իմ ընդհանուր, հատկապես հոգեբանական բարօրության համար ինձ պետք է նաև բնություն, հետևաբար աշխատում եմ հնարավորինս շատ լինել բնության գրկում: Բացի պարբերաբար ընտանիքով հատուկ բնությունոտ վայրեր այցելելուց ու էնտեղ մի երկու ժամ անցկացնելուց, նաև աշխատում եմ հնարավորինս վայելել հենց մեր տան շրջակայքի բնությունը. առավոտյան քայլքի ժամանակ հաճույքով ուսումնասիրում եմ ինձ հանդիպած ծառերն ու ծաղիկները, թփերն ու խոտերը ու ներքուստ ամեն անգամ խոր երախտագիտության զգացում եմ ապրում էդ ամենը շուրջս ունենալու համար:

    Ընդհանրապես իմ կյանքում ու իմ շուրջը եղած թեկուզ մանր-մունր դրական բաները նկատելն ու դրանցով ուրախանալն իմ ընդհանուր բարօրության ահագին մեծ մաս է կազմում: Ամենակարևորն այն է, որ դա լիովին իմ ձեռքերում է. ոչ մի արտաքին հանգամանքից ու ոչ մեկից կախված չի, այ ներսից է գալիս: Դա էն բաներից է, որ ես տարիների ընթացքում հետևողականորեն սնուցել ու զարգացրել եմ իմ մեջ ու իմ կարևորագույն ձեռքբերումներից եմ համարում:

    Ստեղծագործական աշխատանքն էլ է ինձ լիքը դրական լիցքեր տալիս ու իմ կյանքի շատ կարևոր մաս կազմում: Ընդհանրապես արվեստը, գեղեցիկը իմ կյանքը զարդարող բաներից է, ու ոչ միայն իմ ստեղծելը կամ ստեղծածը: Ես կարող եմ մեծագույն երանություն ապրել զուտ սիրուն արվեստի գործ, սիրուն բնության տեսարան տեսնելուց, ինչ-որ դրական բան անելուց կամ ուրիշին անելիս տեսնելուց ու դրա արդյունքում մեծ քանակությամբ դրական կենսատու էներգիայով լցվել ամբողջ օրվա համար: Ու ընդհանրապես էն կայֆի զգացողությունները, որ մարդիկ ստանում են թմրամիջոցներից, ալկոհոլից, սնկերից, փսիխոդելիկների, այաուասկայից ու նմանատիպ բաներից, ես լիարժեք ստանում եմ բնական, անվնաս աղբյուրներից: Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ փսիխոդելիկների արդյունքում մարդկանց ունեցած հետաքրքիր դրական զգացողությունների, ընկալումների մասին, հասկանում եմ, որ ես էդ ամենն ապրում եմ առանց հատուկ խթանիչների:

    Ժամանակ կար, երբ տոքսիկ մարդիկ ահագին ազդեցություն ունեին վրաս ու զգալի չափով խժռում էին առանց այդ էլ սակավ էներգիաս: Ես ահագին ուշ հասկացա, որ ինքս եմ դա թույլ տալիս: Հենց որ հասկացա, դրա վերջը տվեցի: Նախ էդպիսի մարդիկ հիմնականում իրենց նախաձեռնությամբ հեռացան կյանքիցս (ես այլևս չէի սնուցում նրանց իմ էներգիայով), բացի դրանից, հիմա, երբ թեկուզ պատահաբար հանկարծ հանդիպում եմ էդպիսի մարդու, արդեն գիտեմ` ինչպես չընկնել թակարդը, ինչպես թույլ չտալ, որ էներգիաս քամի: Նախկինում հաճախ տոքսիկ մարդու հետ նույնիսկ կարճատև խոսակցությունը կարող էր էներգիաս էնպես քամել, որ ամբողջ օրս փչանար:

    Էներգիա խնայելուն ինձ օգնում է նաև ընդհանուր առմամբ բացասական մտքերից, հույզերից հնարավորինս զերծ մնալը: Սովորել եմ անօգուտ, անիմաստ բացասական հույզերն ու մտքերը չեզոքացնել, երբ նկատում եմ դրանք իմ մեջ: Սկսել եմ հոգեկանիս վերաբերվել էնպես, ինչպես ֆիզիկականիս. աշխատում եմ հնարավորինս թույլ չտալ, որ ամեն աղբ` բացասական հույզերի կամ մտքերի տեսքով, ներս մտնի ու տնավորվի մեջս: Եթե ինչ-որ վատ բան է եղել, փորձում եմ ուղղակի հասկանալ, թե ինչն եմ սխալ արել, և/կամ թե ինչ կարող եմ անել այն շտկելու կամ հետագայում կրկնվելը կանխելու համար` առանց ինքնակեղեքման ու անիմաստ դրամաների: Նույնը` այլ մարդկանց հետ կապված. եթե կարող եմ օգնել, փորձում եմ օգնել հնարավորություններիս սահմաններում, եթե գիտակցում եմ, որ իրավիճակն էնպիսին է, որ ես ոչինչ անել չեմ կարող, փորձում եմ դա գիտակցել ու ընդունել իրավիճակը` առանց տառապելու: Իհարկե, ոչ միշտ է հաջողվում էս ամենը, բայց մեծ մասամբ հաջողվում է: Իսկ երբ չի հաջողվում, հստակ տեսնում եմ, թե ինչքան էներգիա անիմաստ խժռեց զուտ բացասական հույզերին ու մտքերին տրվելը: Նաև աշխատում եմ ոչ մեկի նկատմամբ բացասական էմոցիաներ մեջս չկրել: Վերջին տարիներին հազվադեպ է լինում, որ որևէ մեկի նկատմամբ մեջս ուժեղ բացասական հույզեր առաջանան, բայց առաջանալու դեպքում էլ աշխատում եմ դրանց վրա ու հիմնականում շատ արագ ձերբազատվում:

    Մի կարևոր բան էլ կա, որ ինձ շատ է օգնել կյանքիս որակի բարձրացման հարցում: Լինելով բնածին էմպատ` ես միշտ աննկարագրելի խորությամբ ու ուժգնությամբ զգացել եմ ուրիշների ցավը, տառապանքը, հաճախ բառացիորեն նույնացել եմ տվյալ մարդու հետ` իր հետ լիարժեք ապրելով իր խնդիրներն ու տառապանքը: Դա ինձ անտանելի ուժասպառ է արել միշտ` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մի շրջան կար, երբ համարյա բոլոր մտերիմներս ինչ-որ լուրջ ու առնվազն էդ պահին անլուծելի խնդիրներ ունեին, անելանելի իրավիճակների մեջ էին, ու ես ամեն օր առնչվում էի իրենց բոլորի հետ ու իրենց խնդիրներն ամբողջությամբ ներծծում: Էդ ժամանակ ամարյա միշտ էնպիսի զգացողություն ունեի, կարծես գլուխս շուտով կտրաքի էդ ծանր բեռից ու պրկվածությունից: Ու զարմանալի չի, որ էդ շրջանում նաև առողջականս ահավոր վատացավ: Տարիներ շարունակ էդպիսի վիճակների մեջ ընկնելուց հետո ինձ պատահաբար հանդիպեցին էդ թեմայով նյութեր, որոնք կարդալով` քիչ-քիչ սովորեցի էմպատիաս կառավարել ու էներգիաս պահպանել: Հիմա էլ եմ հաճախ էդ նույնացման վիճակների մեջ հայտնվում, բայց, ի տարբերություն նախկինի, հիմա կարողանում եմ շատ արագ ինձ դուրս հանել էդ վիճակից վիզուալիզացիայի տեխնիկաների ու գիտակցական որոշ հնարքների միջոցով: Հիմա հասկանում եմ, որ մարդուն հասկանալու, օգնելու ու սատարելու համար բոլորովին պարտադիր չի էմոցիոնալ առումով անընդհատ հետը նույնացած լինել: Նույնիսկ հակառակը` համոզվել եմ, որ առանց դրա ավելի սթափ ես դատում ու ավելի արդյունավետ լուծումներ ես գտնում: Բացի դրանից, նաև շատ դեպքերում, երբ զուտ էմոցիաներն են գործում, առանց մտածելու նետվում ես «օգնելու»` առանց գիտակցելու, որ որոշ դեպքերում ոչ միայն չես օգնում, այլև վնասում ես:

    Ես նաև աշխատում եմ հաճախ լսել ու կարդալ ինձ ոգեշնչող, իմ անձնային ու հոգևոր աճի վրա դրականորեն ազդող մարդկանց (գրքեր, տեսանյութեր, բլոգներ), ինչպես նաև իրականում շփվել էդպիսի մարդկանց հետ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.08.2023), erexa (08.10.2023), ivy (29.08.2023), մարդ եղած վախտ (29.08.2023)

  14. #98
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մտքին չգիտեմ, թե որտեղ ես հանդիպել, բայց սա ինձ համար էլ թերապևտիկ միտք չի։
    Կոնկրետ իմ գրածը հետևյալն էր՝ «դադարել զայրանալ, նյարդայնանալ բաներից, որոնք փոխել չեմ կարող»։
    «Կան բաներ, որոնք չեմ կարող փոխել» ու «ոչինչ չեմ կարող փոխել» էապես տարբեր մտքեր են։
    Օրինակ՝ ուրիշ մարդկանց փոխել ես չեմ կարող (դա ամեն մարդու սեփական գործն է, ու չարժի գլուխը պատերով տալ, որ մարդիկ էնպիսին են, ինչպիսին կան), բայց ինքս ինձ կարող եմ փոխել։
    Կներես, սխալ հասկացա, բայց խոսքս մենակ քո մասին չէր, այլ ընդհանրապես էս ու այլ թեմաներում արված նմանատիպ գրառումների, ու տպավորություն էր, որ փոխել չկարողացող տեղերը շատ ավելի մեծ են մյուսների համար, քան ինձ համար։ Հենց թեկուզ մարդկանց փոխելը վերցնենք. իհարկե, եթե մարդ չի ուզում փոխվել, դու ոչինչ չես կարող անել։ Բայց հենց մարդուն փոխելու թիմային աշխատանքն էլ ա հրաշալի մի բան, երբ էնքան անկեղծ եք, որ զրուցում եք իրար հետ, հասկանում իրար, միասին փորձում փոխվել իրար օգնելով։ Ու սա հատկապես ու ամենաշատը աշխատանքային հարաբերությունների մասին եմ ասում։

    Բայց դե հասկանում եմ, որ կլինեն մարդիկ, որոնց համար ավելի հանգիստ ա ուղղակի ընդունելը, որ բան չեն կարա անեն կամ նույնիսկ նման անկեղծ զրույց ունենալը մեծ սթրես ա։

    Ու ճիշտն ասած մտածում էի առանձին թեմա բացել էն մասին, թե ինչի վրա ազդեցություն ունենք մեր կարծիքով։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.08.2023), Նաիրուհի (30.08.2023)

  16. #99
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք նրա մասին խոսենք, թե ով որտեղից ու ինչպես է ստանում ամենօրյա կյանքում պոզիտիվ մնալու մոտիվացիան։
    Եթե նույնիսկ աշխատանքը մի կողմ թողնենք (օրինակ՝ իմն ամբողջովին մարդկային ցավով, տառապանքով ու խնդիրներով է լցված), կամ ենթադրենք, թե աշխատանքում հիմնականում դրական լիցքեր ենք ստանում, ապա անգամ դրանից դուրս առօրյան ապրելու համար լիքը ոգեշնչում է պահանջվում, որովհետև շուրջն էնքան դառնություն, անարդարություն ու չարիք կա, որ երբեմն դժվար է լինում պոզիտիվ մնալ, հավատալ ու ուժ գտնել՝ առաջ գնալու։

    Ինձ օրինակ լավ գործերի մասին պատմություններն են ոգեշնչում կամ իմ պատկերացմամբ «դեմք» մարդկանց կենսագրությունները, կյանքի ուղին։
    Ու անգամ փոքրիկ դրական պատմությունները՝ լինեն աշխատանքային, թե կենցաղային, լիքը դրական լիցքեր են տալիս։
    Եթե ունեք էդպիսի պատմություններ՝ սեփական գործերի կամ ուրիշների մասին, դրա համար «Մանրապատումներ» թեման ունենք, որտեղ կարող ենք պատմել դրանց մասին։

    Իսկ էստեղ հետաքրքիր կլիներ լսել ձեր մոտիվացիայի աղբյուրների մասին, ինչից եք ոգեշնչվում, ոնց եք մնում պոզիտիվ ու առաջ գնում՝ անկախ ամեն ինչից։

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.10.2023), մարդ եղած վախտ (08.10.2023), Նաիրուհի (08.10.2023), Ուլուանա (09.10.2023)

  18. #100
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոզիտիվ լինելու կամ մնալու երկու ձև գիտեմ․ մեկը գիտակցաբար, մյուսը՝ ենթագիտակցաբար։
    Առաջինը՝ կենսափորձով հասել ես մի համոզմունքի, որ կյանքում ամեն ինչ փոփոխական է, ընդ որում՝ դեպի դրականը փոխվելու տենդենցով, և դա այդպես է՝ դրական անակնկալները լինելու են նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար որևէ հիմք կամ տեսանելի հեռանկար թվում է թե չկա։ Պարզապես պիտի իմանաս (=հավատաս), որ այդպես է, որովհետև այդպես էլ կա, դա տեսնելու համար պիտի շարունակել ապրել՝ հանդարտ ու խաղաղ, որ դա լինելու է։
    Երկրորդը՝ ենթագիտակցականը, երբ ինքնապաշտպանությունդ վատացնում է հիշողությունդ․ մոռանում ես բացասական հույզերն ու իրադարձությունները, նույնիսկ եթե դրանք ժամ առաջ են եղել։ Ուղեղդ զարմանալի ձևով ակտիվ չի պահում դրանք ուղեղումդ։ Եթե ինքնաբերաբար այդպես չի լինում, կարելի է որոշակի մշակումներով "վատացնել" հիշողությունդ, վարժեցնել այն՝ որևէ բանի վրա չկենտրոնանալու, չխորանալու, չմտածելու։ Ճիշտ է, դրա հետևանքով հիշողությունդ առհասարակ կարող է վատանալ ՝ որևէ բանի վրա չկենտրոնանալու սովորություն ձեռք բերելով, բայց դա էլ գինն է, որ վճարում ես բացասական տրամադրություններից հնարավորինս խուսափելու համար։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.10.2023, 16:47:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (08.10.2023)

  20. #101
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    դրական անակնկալները լինելու են նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար որևէ հիմք կամ տեսանելի հեռանկար թվում է թե չկա։
    Ես կասեի՝ հենց էդ ժամանակ էլ հիմնականում լինում են։ Վերջերս մտածում էի էդ մասին, հասկացա թե ինչու է այդպես (մի մեծ հայտնագործություն չէ, պարզապես առաջ մտքովս չէր անցել)։ Ոչ թե ինչ-որ կախարդանքով պոզիտիվ իրադարձություններ են տեղի ունենում այն ժամանակ, երբ դրանց չես սպասում, այլ պարզապես լրիվ նույն իրադարձությունը տարբեր կերպ ես ընկալում։ Դրա համար իրոք օգտակար է պարզապես անջատվել ու ոչ մի սպասումներ չունենալ։ Երբ սպասում ես, ենթագիտակցորեն բարձրացնում ես պլանկան, թե ինչ պիտի տեղի ունենա, որ քեզ գոհացնի։

  21. #102
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք նրա մասին խոսենք, թե ով որտեղից ու ինչպես է ստանում ամենօրյա կյանքում պոզիտիվ մնալու մոտիվացիան։
    Եթե նույնիսկ աշխատանքը մի կողմ թողնենք (օրինակ՝ իմն ամբողջովին մարդկային ցավով, տառապանքով ու խնդիրներով է լցված), կամ ենթադրենք, թե աշխատանքում հիմնականում դրական լիցքեր ենք ստանում, ապա անգամ դրանից դուրս առօրյան ապրելու համար լիքը ոգեշնչում է պահանջվում, որովհետև շուրջն էնքան դառնություն, անարդարություն ու չարիք կա, որ երբեմն դժվար է լինում պոզիտիվ մնալ, հավատալ ու ուժ գտնել՝ առաջ գնալու։

    Ինձ օրինակ լավ գործերի մասին պատմություններն են ոգեշնչում կամ իմ պատկերացմամբ «դեմք» մարդկանց կենսագրությունները, կյանքի ուղին։
    Ու անգամ փոքրիկ դրական պատմությունները՝ լինեն աշխատանքային, թե կենցաղային, լիքը դրական լիցքեր են տալիս։
    Եթե ունեք էդպիսի պատմություններ՝ սեփական գործերի կամ ուրիշների մասին, դրա համար «Մանրապատումներ» թեման ունենք, որտեղ կարող ենք պատմել դրանց մասին։

    Իսկ էստեղ հետաքրքիր կլիներ լսել ձեր մոտիվացիայի աղբյուրների մասին, ինչից եք ոգեշնչվում, ոնց եք մնում պոզիտիվ ու առաջ գնում՝ անկախ ամեն ինչից։
    մի քիչ մտածեցի ու զգացի, որ չեմ հասկանում՝ ինչ ա նշանակում պոզիտիվ մնալու մոտիվացիա, ինչ ա էդ ենթադրում կամ ինչի ա պետք ունենալ պոզիտիվ մնալու մոտիվացիա․ ինձ թվում ա պոզիտիվ լինելը ինձ համար կատեգորիա չի․ գուցե նրանից ա, որ մենակ եմ ու ոչ մեկ իմ պոզիտիվության կարիքը չունի․ այսինքն՝ մարդիկ (ասենք՝ ընկերներ) իմ պոզիտիվության կարիքը ունեն հիմնականում որպես զվարճություն, իսկ ես երբեմն մարդկանց զվարճացնելու հավես չունեմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.10.2023)

  23. #103
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ամեն ինչ հոռի ա թվում ու ես էլ ոչ մտածելու, արձագանքելու կարողություն ունեմ, ոչ էլ առանձնապես մոտիվացիա, վերջին տարիներին օգնում ա ինչ֊որ գիտական թեմայով գիրք կամ ավելի ցանկալի ա դասագիրք կարդալը, հատկապես թեմայով, որից էդքան էլ գաղափար չունեմ, ու գուցե ոչ էլ պետքս գա։ Սովորաբար դասագրքերը սկսում են պարզագույն գաղափարների ներածությունից, բոլոր մտքերը գծային են, ամեն տեսակի խճճվածությունից, անորոշությունից, մարդկային դրամաներից զերծ։ էդ պարզությունից ու նրանից, որ սկսում եմ մանրից ինչ֊որ բաներ հասկանալ, մանրից ոգևորվում եմ, գլխումս էլ քիչ֊քիչ տարածք ա ազատվում

    էս օրերին պատմական թեմաներ են ձգում․ throughline պոդքասթն եմ լսում հաճախ, որ տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների ա սովորաբար անդրադառնում․ սրա կայֆն էլ էն ա, որ երբ հիշում կամ սովորում եմ, թե աշխարհն ինչեր ա տեսել, իմ տեսածները, մեր ժամանակաշրջանը կոնտեքստ են ստանում, պակաս դրամատիկ են դառնում, նույնիսկ հասկանալի

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.10.2023), Freeman (08.10.2023), ivy (09.10.2023)

  25. #104
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ մտածեցի ու զգացի, որ չեմ հասկանում՝ ինչ ա նշանակում պոզիտիվ մնալու մոտիվացիա, ինչ ա էդ ենթադրում կամ ինչի ա պետք ունենալ պոզիտիվ մնալու մոտիվացիա․ ինձ թվում ա պոզիտիվ լինելը ինձ համար կատեգորիա չի․ գուցե նրանից ա, որ մենակ եմ ու ոչ մեկ իմ պոզիտիվության կարիքը չունի․ այսինքն՝ մարդիկ (ասենք՝ ընկերներ) իմ պոզիտիվության կարիքը ունեն հիմնականում որպես զվարճություն, իսկ ես երբեմն մարդկանց զվարճացնելու հավես չունեմ
    Չնայած ես մենակ չեմ, ու օրը հազար հոգու հետ շփվում եմ, բայց ես էլ պոզիտիվ լինելու մոտիվացիա չեմ տեսնում։ Այսինքն, պոզիտիվությունը կեղծ կատեգորիա ա, կասեի նույնիսկ՝ տոքսիկ։ Եթե աշխարհը քաք ա, էդ քաքերի նկատմամբ նորմալ ռեակցիա չի պոզիտիվությունը։ Ու հավանաբար քաքը շարունակվում ա նաև էն պատճառով, որ լիքը մարդիկ քողարկում են իրանց ռեակցիաները կեղծ պոզիտիվության տակ ու բան չեն անում քաքը վերացնելու համար։

    Իսկ քաք աշխարհում մաքսիմումը, որ անում եմ, հավասարակշռությունս ու նորմալ (ոչ թե պոզիտիվ!) տրամադրությունս պահելն ա։ Դրան հասնում եմ աշխարհի քաքի դեմ ուղղված գործողություններով. ինքս ինձ հնարավորինս կրթում եմ քաքի առաջացման պատճառների, հնարավոր հետևանքների մասին ու այլ թեմաներով, կարդում եմ քաքը վեր հանող հեղինակների, ընդգրկված եմ քաքի դեմ պայքարող զանազան քաղաքական խմբերում, ինձ էլ շրջապատում եմ մարդկանցով, ովքեր աշխարհի քաքը լավ հասկանում են, ոչ թե պոզիտիվի քողի տակ մոռանում մեր իրականությունը։

    Հուզիչ պատմությունները, ինչ խոսք, սիրուն են ու հաճելի կարդալը, բայց դրանք բոլորը քաքի հետևանքներ են ու թմրամիջոց, որ չմտածես, թե քաքը որտեղից ա գալիս ու ուր ա գնում։

  26. #105
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ մտածեցի ու զգացի, որ չեմ հասկանում՝ ինչ ա նշանակում պոզիտիվ մնալու մոտիվացիա, ինչ ա էդ ենթադրում կամ ինչի ա պետք ունենալ պոզիտիվ մնալու մոտիվացիա․ ինձ թվում ա պոզիտիվ լինելը ինձ համար կատեգորիա չի․ գուցե նրանից ա, որ մենակ եմ ու ոչ մեկ իմ պոզիտիվության կարիքը չունի․ այսինքն՝ մարդիկ (ասենք՝ ընկերներ) իմ պոզիտիվության կարիքը ունեն հիմնականում որպես զվարճություն, իսկ ես երբեմն մարդկանց զվարճացնելու հավես չունեմ
    Հետաքրքիր է, որ գրեցիր սրա մասին․ գրառում անելիս իմ մտքով էլ անցավ, որ ոչ բոլորի համար է սա կարևոր։
    Ինձ համար լավատեսությունը կյանքում անհրաժեշտ ուժերից է, առանց դրա լրիվ թևաթափ եմ լինում։ Հնարավոր է, որ նաև աշխատանքիս բնույթի հետ է կապված, բայց կարծում եմ՝ միայն դա չի պատճառը։ Խոսքը ուրիշներին զվարճացնելու մասին չի, այլ սեփական կյանքում առաջ շարժվելու ուժ ունենալու մասին։
    Հնարավոր է, որ ուրիշների համար բացասական էմոցիաներն էլ կարող են մղիչ ուժ լինել, ասենք՝ ատելությունը։ Ինձ մոտ էդպես չի։

    Բացի դրանից, իմ կարծիքով, իրատեսությունը լավատեսության դեմ մարտնչող կատեգորիա չի․ երկուսն էլ կարող են միասին գոյատևել։ Ինչքան էլ վատ լինի վիճակը, ու պարզ տեսնես դա (իրատեսություն), պոզիտիվությունը կարող է օգնել էդ վիճակից դուրս գալու ելք փնտրելուն, քանի որ հավատում ես, որ ելք կա։
    Իմ դիմացկունության/տոկոնության հիմքում հենց լավատեսությունն է, ու աղջկաս էլ էդպես եմ մեծացնում․ ինձ թվում է, ինքն էլ ուժեղ մարդ է մեծանում։
    Պոզիտիվ մնալն ինձ համար կենսական անհրաժեշտություն է, ու հաստատ չեմ ուզենա կորցնել էդ հատկությունը, իսկ էն շրջաններում, երբ դժվար է մնալ դրական ալիքի վրա, փորձում եմ հնարավորինս վերականգնել էդ վիճակը, որ չկորցնեմ դիմացկունությունս։

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (09.10.2023), մարդ եղած վախտ (09.10.2023), Ուլուանա (09.10.2023)

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •