User Tag List

Էջ 92 92-ից ԱռաջինԱռաջին ... 42828889909192
Ցույց են տրվում 1,366 համարից մինչև 1,378 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարդում հիմա...

  1. #1366
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Ի՞նչ եք կարդում հիմա

    brandon sanderson "the way of kings"

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Անցած տարի եմ սենդերսոնին բացահայտել ու տարվա ու կյանքիս վերջին շրջանի լավագույն բացահայտումն էր։ Mistborn-ը վերջացրեցի, անցա էս մեկին։ էս ավելի էպիկ ա։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

    Kalak rounded a rocky stone ridge and stumbled to a stop before the body of a dying thunderclast.

    4. Ո՞ր էջն եք հասել

    485/1082

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Ահավոր, ահավոր լավն ա։
    Սենդերսոնի ստեղծած աշխարհը, չնայած որ ստեղ անվերջանալի պատերազմներ են ու որ կայծակը խփեց տեղում կչորանաս, կմեռնես, էնքան սիրուն ա, որ էս մոլորակի վրա ապրելդ չի գալիս։ Հերոսներն էլ սենց ամեն մեկը իրա դեպրեսիաներով տանջվում ա, չգիտես էլ որ մեկի վիճակն ա ավելի անելանելի ու որ մեկի բախտն ա ավելի չբերել, բայց մարդիկ շարունակում են վիզ դնել։ Կռիվների տեսարանները ահավոր էպիկ են, էն որ սիրտդ կանգնում ա։

    մի խոսքով էնքան լավն ա, որ մի գլուխ կարդում, հետո մի շաբաթ զռռում եմ։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (17.08.2020)

  3. #1367
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Յոկո Օգավա - «Հիշողության ոստիկանություն»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ամուսինս կարդաց-վերջացրեց, ինձ տվեց, ասեց՝ անպայման կարդա, ոնց որ Հայաստանի մասին լինի։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Երբեմն մտածում եմ՝ ինչն է անհետացվել առաջինը, այն բոլոր բաներից, որոնք անհետացել էին կղզուց։

    4. Ո՞ր էջն եք հասել
    97/276

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Իհարկե մի քիչ խմբագրման կարիք ունեցող գիրք ա, բայց շատ արագ, մի շնչով կարդացվում ա։ Ու հա, նման ա հայկական իրականությանը։ Կղզու վրա մեկումեջ որոշում են ինչ-որ բաներ անհետացնել, հենց անհետացնում են, մարդիկ լրիվ մոռանում են դրա մասին։ Նույնը հայկական քաղաքական հիշողությունն ա. հենց Արցախը հանձնեցին, մարդիկ մոռացան դրա մասին, սահմանից ներս մտան ազիկները, մարդիկ մոռացան, ու տենց շարունակ։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.07.2021), Tiger29 (29.07.2021), Varzor (06.08.2021)

  5. #1368
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    Կազուո Իշիգուրո- Կլառան և արևը

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

    Դեռ չէի կարդացել

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

    Клара совсем новая. С заразительным любопытством из-за широкого окна витрины она впитывает в себя окружающий мир – случайных прохожих, проезжающие машины и, конечно, живительное Солнце. Клара хочет узнать и запомнить как можно больше – так она сможет стать лучшей Искусственной Подругой своему будущему подростку.

    4. Ո՞ր էջն եք հասել

    210/475

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա

    Սիրում եմ Իշիգուրո կարդալ, գիրքը ոնց որ մնացած բոլորը գրքերը շատ լավն ա։ Էնքան հետաքրքիր ա, որ դասերս թողած նստած գիրք եմ կարդում։ Խորհուրդ կտամ կարդալ։

  6. #1369
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կարդացի վերջացրեցի՝
    1․ Հրանտ Մաթևոսյան - Տերը
    2․ Մի հատ սահմանամերձ գյուղի գրադարանից են ցրել, նաև Մտքի բուրմունքը - Շեքլի, որը հաջորդն եմ կարդալու
    3․ Այս կանաչ կարմիր աշխարհը․․․ Աշունը*
    4․ Արդեն ասեցի
    5․ Գիրքը կրում ա մի ստեղծագործության անուն, բայց հավաքածու ա։ Ընդհանուր մի գիծ կա, բոլորի մեջ, կերպարը հասարակությունից զատվում ա, ինչ որ մի ձև, կոնտրաստ, հակադրություն ու ոնց որ մի ստեղծագործության հերոսը մյուսի երկրորդականներից լինի, ցանկություն կար հետ գնալ ստուգելու, բայց ալարեցի․․․ կարծում եմ սեթթինգների նմանությունն էլ կարա տենց տպավորություն ձևավորի, գույները, մարդիկ, բարքերը, մտքերը․․․ Բայց ամենաազդեցիկը հենց Տերն էր, ասենք չեմ հասկանում ինչու են իրա Աշնան արևը տենց մատնանշում, իսկ սրա մասին լռում են։ Ախր լրիվ կենսական ա․․․ ախր էդ հերոսը կերտած ա, ԿԵՐՊԱՐ, Ինքը իրա մասին հոգնակի թվով ա խոսում, ասենք․․․ հումորային, դրմատիկ, խորը։ Էլի եմ կարդալու, ես սենց չեմ անում, բայց հետ կգամ էս գրքին, մեկ ա իմն ա, հետ չեմ տալու էդ շպիոն տնօրենին, թող կորի է։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.12.2022, 14:53:
    SWTS

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.02.2023), Varzor (19.12.2022), Աթեիստ (07.12.2022), Անվերնագիր (12.12.2022), Հայկօ (14.12.2022)

  8. #1370
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Քրիստիան Բատիկեան - «Մետաղէ երազներ»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ժամանակակից հայ գրականությունից հույսս լրիվ չեմ կտրել, անցյալ տարի հետս բերել էի Հայաստանից, որ կարդամ։ Ասում են՝ շատ քիչ օրինակներ են մնացել։ Դե համ էլ մեր ընթերցանության ակումբը որոշեց էս գիրքը կարդալ փետրվարին։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Կ'ըսէ՝ մտքերս կը ցաւին։

    4. Ո՞ր էջն եք հասել
    26/172

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Շա՜տ-շա՜տ լավ ա գրված։ Արևմտահայերենը լրիվ կենդանացրած ու ժամանակակից դարձրած, հումորով նուրբ գործ ա։

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.02.2023), Աթեիստ (03.02.2023), մարդ եղած վախտ (17.07.2023)

  10. #1371
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Աննի Էռնոյի «Տարիները»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Մի կին ու ֆեմինիստ կինոռեժիսոր, որին շատ հարգում եմ, տարիներ առաջ ֆեյսբուքում նշել էր, որ Էռնոն իր սիրելի գրողն է։ Նշել էի, որ կարդամ։ Հետո անցյալ տարի Նոբելյան մրցանակ ստացավ։ Հետո իմ երկու ընթերցանության ակումբներն իրարից անկախ էս գիրքն ընտրեցին։ Էլ պատճառ չունեի հետաձգելու։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Բոլոր պատկերներն անհետանալու են։

    4. Ո՞ր էջն եք հասել
    249/254

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Միանշանակ երբևէ կարդացածս ամենալավ գրքերից է։ Ամեն նախադասությունը մի քանի անգամ կարդալով, երբեմն բարձրաձայն, երբեմն ամուսնուս համար ֆրանսերենից անգլերեն թարգմանելով, երբեմն ընկերներիս համար՝ հայերեն, նշումներով, անընդհատ դադարներ տալով, որ չվերջանա։ Ֆրանսիայի պատմությունը՝ երկրորդ համաշխարհայինից հետո մինչև գրեթե մեր օրեր, անձնականը ձուլված քաղաքականին, ֆեմինիզմի նվաճումները, թե ինչպես է կնոջ կյանքը փոխվում տարիների ընթացքում, միաժամանակ թե ինչպես է գերսպառումն ու էգոիզմը նվաճում աշխարհը։ Շշմելու մի գիրք, որ հաստատ էլի ու էլի եմ կարդալու։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.07.2023), ivy (17.07.2023), մարդ եղած վախտ (17.07.2023)

  12. #1372
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Նենսի Ագաբյանի «Վախ մեծ ու փոքր ազգերից»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Նենսին իմ՝ որպես գրող զարգացման վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մարդկանցից մեկն ա։ Չնայած դրան, մինչև հիմա հրատարակված մենակ պոեզիա ու ստեղծարար վավերագրություն ուներ, դրա համար չէի կարդացել։ Իսկ սա իր առաջին վեպն ա, ու ահագին հետաքրքրել էր ինձ։ Դրան գումարենք նաև, որ վեպը հենց իմ սիրելի թեմաներից մեկի շուրջ ա՝ ինքնություն ու պատկանելություն։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    «Ինչ կարող եմ հետս բերել ինքնաթիռ. իմ՝ արտասահմանյան չվերթում չեմ կարող ձեռքիս ուղեբեռում հետս հեղուկ կամ գելանման նյութ վերցնել»։

    4. Ո՞ր էջն եք հասել
    10/330

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Շատ, շատ լավն ա։ Գրքի էջերում կարդում եմ էն բոլորը, ինչ Նենսին մեզ սովորեցնում էր իր վորքշոփների ժամանակ, այսինքն՝ ինքն իր սովորեցրած տեխնիկան լրիվ կիրառում ա։ Պլյուս ահագին հետաքրքիր ձևով միահյուսում ա ավանդական հայկականը ԼԳԲՏ թեմաների հետ։

  13. #1373
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ @Quyr Qery -ն էկավ, հիշեցրեց, որ ժամանակին պարտաճանաչ ռիվյուներ էի գրում, հիմա՝ ավելի հազվադեպ, մտածեցի գամ, էլի հիմիկվա կարդացվող գրքովս կիսվեմ։

    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Միլյենկո Յերգովիչի «Մամա Լեոնե»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Խորվաթիայում գրախանութ մտա, ուզեցի Բալկաններից որևէ գիրք առնելը։ Էս մեկը գրավեց. վերջերս ընտանեկան սագաների/autofiction-ի մեջ շատ եմ սիրում խորանալ։ Հեղինակը բոսնիացի, ապրում է Խորվաթիայում։ Հետո իմ բալկան ընկերներից հետաքրքրվեցի, ասեցին՝ լավ գրող ա, էս գործը չեն կարդացել բայց։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Երբ ես ծնվեցի, ծննդատանը մի շուն սկսեց հաչալ։

    4. Ո՞ր էջն եք հասել
    30/351
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Գիրքը շատ լավն ա, շատ հավես ա կարդացվում, բայց թարգմանությունն էն չի։

    Բոլորին շնորհակալություն [/QUOTE]

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (07.09.2023), մարդ եղած վախտ (07.09.2023)

  15. #1374
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվա աշխարհը Շտեֆան Ցվայգից

    Ինքնակենսագրություն ծագումով հրեա հեղինակից, ով ծնվել ա բարեկեցիկ ընտանիքում 19րդ դարի վերջերում ավստրո-հունգարական կայսրության ծաղկման շրջանում, ունեցել ա անհոգ մանկություն, երիտասարդություն, մինչև որ սկսվել ա առաջին համաշխարհային պատերազմը, հետո էլ դե երկրորդ համաշխարհայինը։ Գիրքը մինչև առաջին համաշխարհայինը եղած կյանքի մասին ա, որը իրա անհոգության շնչով շատ մոտ ա իմ շուրջ ապրող արևմտյան երիտասարդության կյանքին։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (31.01.2024)

  17. #1375
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե գրելու հեչ բան չկա էս ֆորումում, եկեք էս թեման ակտիվացնենք։
    Հարցերը մի քիչ թարմացրել եմ։

    1. Ի՞նչ ես կարդում հիմա

    2. Ինչու՞ որոշեցիր կարդալ հենց դա

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

    4. Քանի՞ էջ ունի և ո՞ր էջին ես հասել

    5. Քո կարծիքը մինչև հիմա

    6․ Ի՞նչ հարց(եր) են քեզ մոտ առաջացել

    7․ Ուրի՞շ․․․ [ինչ կասես]

  18. #1376
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ ես կարդում հիմա
    J. D. Salinger. The Catcher in the Rye (Տարեկանի արտում՝ անդունդի եզրին: Над пропастью во ржи)

    2. Ինչու՞ որոշեցիր կարդալ հենց դա
    Ինքնաթիռում կարդալու համար գիրք էի փնտրում, աղջիկս առաջարկեց իր գրադարանից։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    If you really want to hear about it, the first thing you'll probably want to know is where I was born, an what my lousy childhood was like, and how my parents were occupied and all before they had me, and all that David Copperfield kind of crap, but I
    don't feel like going into it, if you want to know the truth.

    4. Քանի՞ էջ ունի և ո՞ր էջին ես հասել
    192/192

    5. Քո կարծիքը մինչև հիմա
    Դուրս շատ է գալիս։ Վաղուց էսպես հավեսով գիրք չէի կարդացել․ էն որ ուզում ես գործերդ շուտ վերջացնես, որ հասնես կարդալուն։ Սկզբում օտարոտի էր՝ թե՛ հերոսի, թե՛ ժամանակաշրջանի, թե՛ միջավայրի ու տեղի հետ չէի համատեղվում, բայց աստիճանաբար էդ ամենը հստակացան, պարզվեցին, հասկացա, որ "իմ մարդն" է հերոսը և համամիտ ու համաճաշակ էի իր հետ արժեհամակարգի ու աշխարհայացքի հարցերում։ Գրքի առանցքը մարդկանց (ճնշող մեծամասնության) արժեհամակարգի և դրան հետևող դրսևորումների ողջ կեղծիքն ու ձևականությունը տեսնելն ու չհանդուրժելն էր, չհանդուրժելու հետ մեկտեղ՝ չընդունելը, չհարմարվելը, մեկուսանալը, տառապելը՝ անելանելիությունից։ Ես սիրում եմ, երբ գիրքը ոչ միայն խնդիրն է բարձրացնում, այլև ելք է առաջարկում։ Այս գիրքն առաջարկում է։

    6․ Ի՞նչ հարց(եր) են քեզ մոտ առաջացել
    • Սելինջերն ի՞ր մասին է գրում։ Երևի։ Պետք է դիմանալ գաղթակղությանը իր կյանքը շատ չփորփրելու համար, ասում են՝ ճիշտ բան չի հեղինակին ուսումնասիրելը գրածներն ավելի լավ ըմբռնելու համար։
    • Բայց ինչու՞ ճիշտ բան չի։
    • Տեսնես ինչպիսի՞ն է գրքի թարգմանությունը հայերեն ու ռուսերեն․ բնագիրը գրքի ժամանակաշրջանին (1940-ականների վերջ) հատուկ սլենգային անգլերենով է գրված։


    7․ Ուրի՞շ․․․ [ինչ կասես]
    Արժե Սելինջերի ուրիշ գործերից էլ կարդալ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.12.2024, 07:31:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.12.2024), Sambitbaba (22.12.2024), StrangeLittleGirl (24.12.2024)

  20. #1377
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ ես կարդում հիմա
    Սամանթա Հարվիի «Օրբիտալը»

    2. Ինչու՞ որոշեցիր կարդալ հենց դա
    Էս տարվա բուքերյան մրցանակակիրն ա, մտադրություն չունեի կարդալու։ Բայց դե ամուսինս չգիտեր, ինձ նվիրեց գիրքը, բարակ բան էր, ասեցի՝ կարդամ։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Տիեզերանավում երկրագնդի շուրջ պտտվելիս նրանք այնքա՜ն միասին են ու այնքա՜ն մենակ, որ նույնիսկ իրենց մտքերը, իրենց ներքին առասպելաբանությունները ժամանակ առ ժամանակ համընկնում են։
    4. Քանի՞ էջ ունի և ո՞ր էջին ես հասել
    46/136

    5. Քո կարծիքը մինչև հիմա
    Ապուշագույն պսևդոինտելեկտուալ գիրք ա։ Ում գրական ճաշակին վստահում եմ ու ով կարդացել ա, նույն բանն ա ասում։

    6․ Ի՞նչ հարց(եր) են քեզ մոտ առաջացել
    Ինչի՞ համար են էս գրքին բուքեր տվել։

    7․ Ուրի՞շ․․․ [ինչ կասես]
    Սամանթա Հարվին ուրիշ բանուգործ չունե՞ր։ Էս գիրքը գրելու իմաստն ընդհանրապես ո՞րն ա։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (24.12.2024)

  22. #1378
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ ես կարդում հիմա։
    Էդուարդ Մանվելյանի "Մայրամուտի և լուսաբացի միջև․ հայի ֆենոմենը"

    2. Ինչու՞ որոշեցիր կարդալ հենց դա
    Վերջերս հյուր ունեինք Հայաստանից, նվիրեց այս գիրքը։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Սիրելի՛ ընթերցող, այս գիրքը բազմաթիվ աղբյուրներից վերցված նյութերի և փաստերի մեկտեղում է։

    4. Քանի՞ էջ ունի և ո՞ր էջին ես հասել
    83/203

    5. Քո կարծիքը մինչև հիմա
    Գիրքը երկու բաժին ունի՝ ազդեցիկ հայերը ԽՍՀՄ-ում, հատկապես ռազմական գործում, և մյուս բաժինը՝ հայերի ավանդը արտերկրում։ Դեռ առաջին բաժնում եմ։ Սկզբում տպավորություն էր, թե հեղինակը գերագնահատում է նշված հայերի նշանակալիությունը, բայց զուգահեռ փնտրելով այդ մարդկանց մասին տեղեկություններ համացանցում, տեսա, որ բավականին մեծ դեր ու նշանակություն ունեցել, իրոք։ Գիրքը թեև սահուն կարդացվում է (նաև՝ երևի վաղուց հայերեն գիրք չէի կարդացել, կարոտել էի), բայց տեղեկությունները, ինչպես նաև մարդկանց անունները չեն մտապահվում։

    6․ Ի՞նչ հարց(եր) են քեզ մոտ առաջացել
    • Փոքր ազգի համախտանիշ չի՞ նման գրքի ծնունդը։
    • Առաջին բաժնում ընդգրկված հայերի անունների հետ կապված տեղեկությունները "հույժ գաղտնի" պիտակի տակ են եղել․ հետախուզություն, ռազմագիտություն։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Հպարտանալու բա՞ն է, թե՞ մտածելու։
    • Ես հասկանում եմ, որ հեղինակն այս գրքով ասել կուզի, որ այսպես կոչված "հայի գենի" շնորհիվ են այս մարդիկ ազդեցիկ պաշտոններ զբաղեցրել կամ ազդեցիկ գործեր արել։ Կա՞ արդյոք նման բան։ Ուզում ենք հավատալ, որ կա։ Եվ ուրախանում ենք։ Բայց մյուս կողմից էլ, մի մեծ զանգված հայերի, ու էն զանգվածը, ով որոշում է ընդունում երկրի ու ազգի համար, խղճուկ է՝ թե՛ մտավոր, թե՛ աշխարհայացքի/արժեհամակարգի առումով։ Հիմա դա՞ է մեր իրական նկարագիրը, թե՞ էն մի քանի խելացի հայերը, որոնց մասին գիրք է գրվել, ու որոնք, ի դեպ, աճել ու դրսևորվել են արտերկրում՝ լինի սովետական Ռուսաստան, թե կապերկրներ։ Այսինքն՝ ի՞նչ, խնդիրը միջավայրի՞ մեջ է, Հայաստանի միջավայրի, որը, փաստորեն, վերարտադրում է էդ խղճուկը։ Իսկ ինչու՞ է էդ խղճուկը տենց արմատացել ու բարգավաճում հենց Հայաստանում, ու ո՞նց դա փոխել արմատապես։


    7․ Ուրի՞շ․․․ [ինչ կասես]
    Այս հեղինակը կարծեմ այս թեմայով մի քանի գրքերի շարք ունի, ընկերներս իր մյուս գրքերը նվեր ստացան կարծեմ։ Տեսնենք, գուցե դրանք էլ կարդամ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.12.2024, 06:58:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.12.2024), Ուլուանա (29.12.2024)

Էջ 92 92-ից ԱռաջինԱռաջին ... 42828889909192

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •