Հայաստանում գրավոր պատասխանի կուլտուրան տեսնես մի օր կզարգանա՞։ Վերջին տասնամյակում էդպիսի դեպք չեմ հիշում, որ Հայաստանում որևէ ծառայության գրավոր հարց ուղղելիս պատասխան ստացած լինեմ։ Պիտի զանգես կամ գնաս մոտները, ուրիշ ձև չկա։
Նամակին չպատասխանելը Գերմանիայում համարյա բացառություն է․ կարող է երկար սպասես, բայց պատասխան վաղ թե ուշ կգա։
Յոհանի ասած էն կոդեքսը թե մի օր ստեղծեք, խնդրում եմ էս կետն անպայման ներառեք։ Տարրական կուլտուրա է․ մարդու հարցն անպատասխան չեն թողնում։ Էլ չեմ ասում, եթե խոսքը ծառայությունից օգտվող կլիենտի մասին է։
Էջանիշներ