User Tag List

Էջ 119 145-ից ԱռաջինԱռաջին ... 1969109115116117118119120121122123129 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,771 համարից մինչև 1,785 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #1771
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, բացի դրանից, յուրաքանչյուր քաղաքապետ իրավասու ա էդ ընդհանուրին իր կարգավորումներն ավելացնել..
    Անտվերպենում գցել-բռնել են, որ գիշերները Կովիդն ավելի շատ մարդու ա վարակում..
    Մի շարք այլ սահմանափակումների հետ՝ պրովինցիայի գուբերնատորը պարեկային ժամ ա հաստատել:
    Ամենաուշը 23:30 պիտի բոլորը տանը լինեն (հետաբար և հոռեկաները պիտի ամենաուշը 23:00-ին փակվեն):

    Նկարում Անտվերպենի ու Ֆլամս-Բրաբանտ պրովինցիաներն իրարից բաժանող փողոցն է՝ հանձինս Լեէստ (Leest) և Անտառային Կապելլե (Kapelle-op-den-Bos) բնակավայրերի:

    Փողոցի մի մայթին պարեկային ժամ է գործում 23:30-ից սկսած, իսկ մյուս մայթին՝ ինչքան ուզեն դուրսը թրև կգան.

    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 29.07.2020, 18:41:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (30.07.2020), Varzor (29.07.2020), Տրիբուն (30.07.2020)

  3. #1772
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտվերպենում գցել-բռնել են, որ գիշերները Կովիդն ավելի շատ մարդու ա վարակում..
    Մի շարք այլ սահմանափակումների հետ՝ պրովինցիայի գուբերնատորը պարեկային ժամ ա հաստատել:
    Ամենաուշը 23:30 պիտի բոլորը տանը լինեն (հետաբար և հոռեկաները պիտի ամենաուշը 23:00-ին փակվեն):

    Նկարում Անտվերպենի ու Ֆլամս-Բրաբանտ պրովինցիաներն իրարից բաժանող փողոցն է՝ հանձինս Լեէստ (Leest) և Անտառային Կապելլե (Kapelle-op-den-Bos) բնակավայրերի:

    Փողոցի մի մայթին պարեկային ժամ է գործում 23:30-ից սկսած, իսկ մյուս մայթին՝ ինչքան ուզեն դուրսը թրև կգան.
    Այսինքն, եթե դիմացի մայթին ես ապրում ու 23:30-ից հետո մյուս կողմում ես, պիտի մինչև առավոտ 6-ը (կամ երբ որ է) տժժաս, որ ոչ մի օրենք չխախտե՞ս։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (29.07.2020), Գաղթական (29.07.2020)

  5. #1773
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, եթե դիմացի մայթին ես ապրում ու 23:30-ից հետո մյուս կողմում ես, պիտի մինչև առավոտ 6-ը (կամ երբ որ է) տժժաս, որ ոչ մի օրենք չխախտե՞ս։
    Հա, տենց ա ստացվում ))
    Որտև, լինելով անտվերպենցի ու գտնվելով Անտվերպենից դուրս, տեղի օրենքներին պիտի հետևես:

    Հակաօրինականությունը կսկսվի, եթե 23:30-ից հետո հետ անցնես քո մայթ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.07.2020)

  7. #1774
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իլոն Մասկը, դե գիտեք՝ էս լոքդաունի ու պանդեմիկային աժիոտաժի մասին դրական չի արտահայտվել, ու էդ մասին խոսեցրել են վակցինների արքա՝ Բիլ Գեյթսին։ Ու Գեյթսը ասում է, որ Մասկը պետք է զբաղվի այ բաներով, որոնցից լավ է հասկանում՝ էլեկտրոմոբիլով, հրթիռներով, իսկ այ վակցինների մասին առհասարակ պետք է խոսեն միայն հասկացողները, ու սոցիալ ցանցերում հաճախ սխալ ինֆորմացիան ու սուտը շատ արագ է տարածվում, իսկ վակցինների մասին ճշմարտությունը պետք հարցնել հապա էլ ումի՞ց, եթե ոչ Բիլ Գեյթսից։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (29.07.2020), Արշակ (29.07.2020)

  9. #1775
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մտածեցի-մտածեցի, թե սա որտեղ գրեմ, բայց նենց էլ տեղը չգտա․․․ երևի ստեղ ամենահարմարն ա, քանի որ կրթության բաժնում շնչով մոտիկ թեմա չգտա։

    Ուրեմն չորս ամիս համատարած փակված լինելուց հետո էս ամսվա սկզբից մեր մոտի սառցադաշտերը բացվեցին։ Ոչ բոլորը ու ոչ նույն թափով, բայց բացվեցին․ մեր մոտակա հանրային սառցադաշտերում հանրային ժամերը նենց էլ չեն վերականգնվել դեռ, ու մի կես ժամի չափ քշում եմ, որ հանրային չմշկելու համար բաց սառցադաշտ գնամ։ Բայց մասնագիտական, ակումբային ու կոմերցիոն սառցադաժտերը բաց են։ Մեր մոտակա հոկեյի ահռելի սառցային համալիրից էլ իմեյլների եմ գրված, ու հա նոր ծրագրեր ա, որ բացում են։ Բոլորն էլ գրեթե անմիջապես լցվում են․ դե մի քանի ամիս սառույցին կարոտ մարդկանց համար էս ամառվա տապին շաբաթեկան մի երկու ժամ սառցադաշտի վրա դուրս գալը երանություն ա։ Էս լիքը նոր ծրագրերի հնարավորությունն էլ գալիս ա նրանից, որ այդ համալիրում մարզվող երկու պրոֆեսիոնալ թմերի ու մի քանի սիրողական լիգայի թմերի հիմնական սեզոնները կամ դեռ փակ են, կամ այլուր են։

    Հա, մի երկու օր առաջ էլ նամակ ստացա, որ սրանք սեպտեմբերից նոր հիբրիդային ծրագիր են սկսում միջին դպրոցի սաների համար․ շաբաթական կամ երկու, կամ երեք օրով։ Պլանն էլ նենց ա, որ ծրագրային օրվա ընթացքում երկուսուկես ժամ սառույցի վրա են լինելու (ինչը լիքը շատ ա)՝ երկու թափով, մի երեքուկես ժամ էլ երեխաները մասնագետ թյութըրների հետ իրենց օնլայն դասերն են անելու։ Այսինքն կովիդային համացանցային կրթության պայմաններում ալտերնատիվ դպրության համակարգ են առաջարկում հոկեիստ դպրոցականներին, ու այդ հանրակրթական ստիպված հոումսքուլինքը բերում են իրենց համալիր՝ մասնագետ թյութըրներով հաղթահարելու համար։ Մի չտեսնված win-win, ու սրանից հետո հետաքրքիր կլինի, թե այդ հոկեիստները կուզենան հետ իրենց ստանդարտ դպրոցները վերադառնալ, թե կշարունակեն օնլայն կրթական մոդելներով ու սենց հիբրիդային ծրագրով ու մասնագետ թյութըրներով հոկեյա-կրթությունը շարունակել։

    Ասում էի, չէ, որ էս կովիդը տնտեսապես դինոզավրերին ա ճնշում, իսկ ստեղծագործ ձեռներեցների համար անհարկ դաշտ ա բացվում․․․ կրթական համակարգի համար էլ սա մի ուրիշ կարգի շանթահարում էր, ու հետաքրքիր կլինի թե մինչ այսօր գոյատևած 19-րդ դարի հանրակրթական մոդելի մաման ոնց են սենց ստեղծագործ մոտեցումներով լացացնելու։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 31.07.2020, 05:25:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (02.08.2020), Գաղթական (31.07.2020)

  11. #1776
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք իհարկե, բայց որ մարդիկ կորոնայի «դրական կողմերից են» խոսում, ահավոր ցինիկ է հնչում։ Կոնկրետ ոչ մեկի գրառում չեմ ուզում մեջբերել, որովհետև Ակումբում ժամանակ առ ժամանակ լինում են կորոնայի պոզիտիվության մասին գրառումներ, ոչ միայն էս թեմայում, նաև օրագրերում։

    Ժամանակին մի բարեկամ ունեինք, երկրաշարժի թողած դրական կողմերի մասին էր խոսում՝ ասելով «ժաժք չէր, հրաշք էր»․ փոքր երեխա էի, բայց մինչև հիմա տպավորվել է ասածի ցինիզմը։

    Դեռ հիշում ենք, չէ՞, որ հիվանդության մասին ենք խոսում, որից մարդիկ մեռնում են ամբողջ աշխարհով մեկ, ու միլիոնավորներն էլ իրենց օրվա հացից են զրկվում հետևանքների պատճառով։

    Կրթական համակարգում պատճառած ահռելի վնասները թողած, եկել սահադաշտի օրինակ ենք խաղացնում։
    Էն որ ահռելի թվով ուսանողներ իրենց կրթության ու ապրուստի համար վճարելու միջոցներից զրկվել են, էդ հեչ, էն որ օնլայն ուսուցում ապահովելու համար բավարար ռեսուրսների պակաս կա, նույնիսկ ամենազարգացած երկրներում, էդ էլ հեչ։
    Բայց դե կարևորը՝ հանրակրթության մաման լացացնելու են․ հրճվելու թեմա է։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2020), Աթեիստ (01.08.2020), Բարեկամ (07.08.2020), Տրիբուն (31.07.2020)

  13. #1777
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք իհարկե, բայց որ մարդիկ կորոնայի «դրական կողմերից են» խոսում, ահավոր ցինիկ է հնչում։ Կոնկրետ ոչ մեկի գրառում չեմ ուզում մեջբերել, որովհետև Ակումբում ժամանակ առ ժամանակ լինում են կորոնայի պոզիտիվության մասին գրառումներ, ոչ միայն էս թեմայում, նաև օրագրերում։

    Ժամանակին մի բարեկամ ունեինք, երկրաշարժի թողած դրական կողմերի մասին էր խոսում՝ ասելով «ժաժք չէր, հրաշք էր»․ փոքր երեխա էի, բայց մինչև հիմա տպավորվել է ասածի ցինիզմը։

    Դեռ հիշում ենք, չէ՞, որ հիվանդության մասին ենք խոսում, որից մարդիկ մեռնում են ամբողջ աշխարհով մեկ, ու միլիոնավորներն էլ իրենց օրվա հացից են զրկվում հետևանքների պատճառով։

    Կրթական համակարգում պատճառած ահռելի վնասները թողած, եկել սահադաշտի օրինակ ենք խաղացնում։
    Էն որ ահռելի թվով ուսանողներ իրենց կրթության ու ապրուստի համար վճարելու միջոցներից զրկվել են, էդ հեչ, էն որ օնլայն ուսուցում ապահովելու համար բավարար ռեսուրսների պակաս կա, նույնիսկ ամենազարգացած երկրներում, էդ էլ հեչ։
    Բայց դե կարևորը՝ հանրակրթության մաման լացացնելու են․ հրճվելու թեմա է։
    «Կոնկրետ գրառում չեմ ուզում մեջբերել», բայց դե կոնկրետ գրառման տակ գրված ու այդ կոնկրետ գրառման հատուկենտ բառերի շուրջ անկապ տրնգի տալդ հեչ ցինիկություն չի, չէ։

    Կարայի բացատրել, որ կովիդի դրական կողմի մասին չէր գրառումը, այլ կովիդին դրական արձագանքների մասին, ու հրճվանք էլ չկար, այլ միմիայն իր դարը ապրած համակարգի փոխարինման մոդելների նկատմամբ հետաքրքրության արտահայտում՝ սառցադաշտն էլ այդտեղ լրիվ երկրորդական էր, բայց մի քիչ իմաստը չեմ տեսնում սենց մունաթախառը նեղմիտ գրառումներին բովանդակալից արձագանքելու վրա ժամանակ վատնելու մեջ։

  14. #1778
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, Ծլնգ ջան, էստեղ բոլորս նեղմիտ, մունաթոտ, ախմախ ու անկապ խզբզողներ ենք, դու ժամանակ առ ժամանակ քո բարձունքներից իջի, արի դա մեր աչքը մտցրու գնա, ու դե հա, քո գրածները, ինչպես միշտ, չեն հասկացվում, համ էլ բթամիտ ենք

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.08.2020)

  16. #1779
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Ծլնգ ջան, էստեղ բոլորս նեղմիտ, մունաթոտ, ախմախ խզբոզողներ ենք, դու ժամանակ առ ժամանակ քո բարձրունքներից իջի, արի դա մեր աչքը մտցրու գնա, ու դե հա, քո գրածները, ինչպես միշտ, չեն հասկացվում, համ էլ բթամիտ ենք
    իհարկե բթամիտ ես, երբ «մունաթախառը նեղմիտ գրառումներ»-ի տակ հասկանում ես «էստեղ բոլորը», դե կամ էլ ցինիկ՝ ընտրությունը քոնն է

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (31.07.2020)

  18. #1780
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իհարկե բթամիտ ես, երբ «մունաթախառը նեղմիտ գրառումներ»-ի տակ հասկանում ես «էստեղ բոլորը», դե կամ էլ ցինիկ՝ ընտրությունը քոնն է
    Գիտեմ, դու էլ միշտ էդպես խելոք մնա

  19. #1781
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրթական համակարգում պատճառած ահռելի վնասները թողած, եկել սահադաշտի օրինակ ենք խաղացնում։
    Էն որ ահռելի թվով ուսանողներ իրենց կրթության ու ապրուստի համար վճարելու միջոցներից զրկվել են, էդ հեչ, էն որ օնլայն ուսուցում ապահովելու համար բավարար ռեսուրսների պակաս կա, նույնիսկ ամենազարգացած երկրներում, էդ էլ հեչ։
    Բայց դե կարևորը՝ հանրակրթության մաման լացացնելու են․ հրճվելու թեմա է։
    Հա էլի ․․․

    Մեր թաղերում լիքը երեխա հոր կամ մոր 4.2 էկրանով պապուս թվի հեռախոսով էր «դաս անում»։ Բայց դե լիքը մարդ սեփական հետանցքով աշխարհը տեսնում։ Տենաս էն պլինտուսի վրա մատիտով ձեռագիր նշում անողը, որ հիմա անգործ ա մնացել, դինոզավր ա թե՞ ստեղծագործ, կարա՞ ասենք օնլայն պլինտուս խփի։ Կամ Աղվերանի հիմա դատարկ հանգստյանը տանը պամիդոր, վարունգ, ռեժան մատակակարորղ կողքի գյուղի գյուղացին, որ ապրանքը վրեն ա մնացել, երեխեքն էլ սահադաշտ չունեն, որ կարանան դաս անեն, դինոզա՞վր ա։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (31.07.2020), Varzor (02.08.2020), Աթեիստ (01.08.2020), Բարեկամ (07.08.2020)

  21. #1782
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածեցի-մտածեցի, թե սա որտեղ գրեմ, բայց նենց էլ տեղը չգտա․․․ երևի ստեղ ամենահարմարն ա, քանի որ կրթության բաժնում շնչով մոտիկ թեմա չգտա։
    Տխմարությունների համար առանձին թեմա մինչև հիմա ԱԿումբում չկա, դրա համար էլ չես գտել։

  22. #1783
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը ես՝ ՈՒստի գրածում Կովիդը գովերգող նոտա չնկատեցի:
    Մարդը էն գլխից էլ պանդեմիայի պատճառով փաստի առաջ կանգնածների արագ կողմնորոշման ու վերապրոֆիլավորման մասին էր խոսում:

    Հիմա ունենք սիտուացիա՝ մեր կամքից անկախ սաղիս դռանը չոքած:
    Ի՞նչ ես անում դու որպես գործարար, ռեստորանատեր, արտադրող և այլն, եթե բիզնեսդ կորոնատույժ ա եղել..

    Կլասիկ վարիանտը՝ ով հնարավոր ա՝ տնից օնլայն աշխատի..
    Բա մնացա՞ծը..

    Նոր իրականություն ա, որը աչքիս դեռ երկար հետներս կքայլի՝ իրա կրկնվող գոլֆերով ու լոքդաուններով:
    Եթե բիզնեսը բաշարի ադապտացվել էս իրականությանը՝ կյանքը կշարունակի ու գուցե և լավ շահույթ ապահովի:
    Չէ՝ ուրեմն բանկռոտն անխուսափելի ա:

    ՈՒ էս առումով՝ Ծլնգի սառցադաշտի տնօրինության նորարարությունն ահագին հետաքրքիր օրինակ էր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.08.2020)

  24. #1784
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ ասեմ, որ միանում եմ ցինիկների բանակին։ Ու վերջին մի քանի ամսվա մեջ արդեն հասցրել եմ էնքան հիասթափվել մեզնից` a.k.a. human beings, որ ինձ համար մոտավորապես մեկ ա, դե մենք որ ճամփով ենք գրողի ծոցը գնալու՝ վիրուսային, էկոլոգիական, կլիմայական, միջուկային, ասուպային, դանդա՞ղ, թե արագ, գնալու ընթացքում մարդասերներ ու դեմոկրատներ ենք լինելու, թե բռնատերեր ու ռասիստներ, ռելյատիվիստական ֆիզիկան ու տիեզերքի էությունը տակավին ուսումնասիրած ենք գնալու, թե կասկածները մեջներս, վակցինացիա եղած ենք գնալու, թե չեղած։
    Si vis pacem, para bellum

  25. #1785
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տխմարությունների համար առանձին թեմա մինչև հիմա ԱԿումբում չկա, դրա համար էլ չես գտել։
    Դե ուրեմն քո ասածով լավ էլ ճիշտ տեղն եմ դրել, որտև ինչքան որ մեկը դու ես էս թեման տխմարացրել, էլ առանձին թեմայի կարիք էլ չկա

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը ես՝ ՈՒստի գրածում Կովիդը գովերգող նոտա չնկատեցի:
    Թարգի Գաղթական ախպեր, մարդիկ պլինտուսից բարձր տեսնելու ունակությունները կորցրել են․․․ աչքիս կովիդի չբացահայտված սիմպտոմներից ա։

    Մենակ զարմանլի ա, թե ընդհանրապես ոնց ա կերածները կուլ գնում՝ բա աֆրիկայի սոված երեխանե՞րը, ոնց ա ինտերնետ օգտագործելները գալիս՝ բա կանադայի խուլ մասերի էսկիմոները, ու վաբշե, ոնց ա մարդկանց գերմանիայում ապրելները գալիս՝ բա 6 միլիոն հրեաները․․․

    Վայթե Վիշապի հետ էլի մտքերով սկսում ենք միատեղվել, պլինտուսի վրա ձեռքով գրված թիվ լինեմ։

Էջ 119 145-ից ԱռաջինԱռաջին ... 1969109115116117118119120121122123129 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •