Varzor (24.04.2020)
Varzor (24.04.2020)
Է նորություն չի:
Մարդիկ գիտեմ, որ տներում էլ, օրը մի որոշ ժամանակով կվարցային լամպեր են միացնում: Դրանց ուլտրամանուշակագույն ճառագայթումը համեմատաբար բարձր է:
Ի դեպ, լյումինեսցենտային (ժող. լեզվով ասած` ցերեկային) լամպերի մոտ էլ է բարձր: Դրա համար էլ ժամանակին բնակելի տարածքներում չէին տեղադրվում:
Երևի դրա համար էլ շատերը պանդեմիայի վերացումը կապում են արևային եղանակների գալու հետ` արևի ճառագայքներում էլ ուշտրամանուշակագույն կա:
Էդ ուլտրամանուշակագույնը լուրջ ազդում է կենդանի օրգանիզմների, մանավանդ բակտերիաների և վիրուսների վրա:
Որևէ կոնկրետ հետազոտություն կորոնավիրուսի վրա ազդեցության մասով չեմ հանդիպել: Բայց դե հաստատ արած կլինեն:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ժողովուրդ,
Ուրեմն էս պահին, ոնց որ ասում են "առաջին ձեռքից" հետևյալ ինֆորմացիան ունեմ.
Ախտանիշներովով դիմած մարդուն մեկուսացնում են, թեստ են դնում: Թեստի արդյունքները 24-48ժ ընթացքում հայտնի են դառնում:
Եթե բացասական է, բայց շփում է ունեցել հաստատված վարակակիրների հետ, ապա մեկուսացնում են: Ասոմ են, որ սկզբում հնարավոր է, որ թեստը բացասական լինի, բայց վարակն այնուամենայնիվ լինի:
Եթե դրական է, ապա մեկսուսացնում են անմիջական շփում ունեցած մարդկանց (ընտանիքի անդամներ, գործւնկերներ և այլն), բայց իրենց չեն թեստավորում, եթե սիմպտոմներ չունեն:
Ստեղ միակ անհասկանալին այն է, որ շփում ունեցած, բայց ախտանիշներ չունեցողներին չեն թեստավորում: Միգուցե թեստերի քանակը քիչ է խնայում են, կամ չեն հասցնում էդքան թեստ դնել:
Իմ ունեցած տվյալներով, մեկուսացվածներին (ՀՀ տարածքի տարբեր հյուրանոցներ, այդ թվում` Երևանի տարածքում) բավականին լավ խնամում են` սնունդը և պայմանները բարձր մակարդակի վրա են:
Պետությունը ահռելի միջոցներ է ծախսում այս վարակի տարածումը զսպելու համար: Բայց մենք տենց էլ չենք թարգել կուշկա-կուշկա հավաքվելը:
Հ.Գ.
Ինձ թվում է, որ ես էլ եմ էդ վիրուսից տարել` կարանծյան սկսվելու առաջին օրերին համանման ախտանիշներով մի 7-10 օր "տառապել" եմ: Ու տնեցիք էլ հետս` վերջին վարակվողը ես էի![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դժվար թե։ Հլը որ հակամարմինների թեստերի արդյունքները նկատելիորեն կորելլացվում են պաշտոնական կորոնայի թվերի հետ։ Նյու-Յորքում լիքը կորոնա էին գտել, հակամարմիններ էլ լիքը մարդու մոտ հայտնաբերեցին։ Ստենֆորդի հետազոտությունն ավելի քիչ էր հայտնաբերել, բայց ըստ պաշտոնական թվերի էլ կորոնան այդ տեղանքում շատ տարածված չէր։ Իհարկե, դեռ բավարար չափով հետազոտություններ չեն արվել։ Եթե տենց հին հակամարմիններ են, ապա ավելի հավասարաչափ պիտի բաշխված լինեն աշխարհով մեկ ու չկորելլացվեն էս մի-երկու ամսում գտնված կորոնաների թվի հետ։
Տրիբուն (24.04.2020)
WHO-ի մշակած ստրատեգիան է, խելոք հետևում ենՉնայած ոնց որ մի քիչ ուրիշ կերպ էր ասում։
Test every suspected case.
If they test positive, isolate them and find out who they have been in close contact with up to 2 days before they developed symptoms, and test those people too. [NOTE: WHO recommends testing contacts of confirmed cases only if they show symptoms of COVID-19]
Varzor (24.04.2020)

Մեր պետությունը ահռելի միջոցները ծախսում իրա դժվար իրավիճակում քաղաքացիներին նորմալ, մարդկային վերաբերմունք ցույց տալու համար։ Վարակի տարածումը ոչ կարացել ա զսպի, ոչ էլ որ շատ ուզենա կարողանալու ա զսպի։ Ու ես ինքս մեր կառավարության գործողությունները էս ընթացքում շատ բարձր եմ գնատահատում, հատկապես Թորոսյանինը։
Ի միջի այլոց, եթե ոչխար մեդիան հանենք, երևի լիքը մարդ իմ հետ համակարծիք ա։ Էսօր շանս ման եմ տալիս, մեր Զեյթունի քյառթ բիձեքը բիսետկեն զրուց են անում, ես էլ ականջի ծերով լսում եմ։ Ասում ա․ ախպեր նենց ոնց որ մերոնք են հիվանդներին նայում, ոշշշշ մեկը սաղ աշխարհում չի նայումՈւ վայթեմ ճիշտ ա ասում։ Ուրիշ բան, որ օրինակ ես բոլոր հաստատված անսիմպտոմ վարակվածներին հիվանդանոցներում պահելը ու կոնտակտավորներին Ծաղկաձորում ու Մարիոթում մեկուսացները համարում ոչ արդյունավետ որոշում։ Но приятно ... մի քիչ էլ թող մենք մեզ նորմալ երկրի քաղաքացի զգանք։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 24.04.2020, 22:14:

Մի քանի մեջբերում Շվեդիա գլխավոր համաճարակաբանի վերջին հարցազրույցից։ Կենսագրությունը նայել եմ․ ղումարբազ չի, քցող չի, կոնսպիրոլոգ չի, 5G-ի դեմ չի պայքարում, վակցինացիաները սաղ արել ա, Բիլ Գեյթսի դեմ ոչ մի բան չունի, կոմպի վրա Windows 10 ա։
Polls show many Swedes support the policy ․․․Lockdowns, closing of border … Nothing has a historical scientific basis, in my view. We have looked at a number of EU countries to see whether they published any analysis of the effects of these measures before they started, and we saw almost none.Sweden’s strategy meant it was better placed to face a second wave of the outbreak, because scientists estimated between 15% and 20% of the population were now immune – enough to slow and control the spread of the disease further.
Freeman (25.04.2020), One_Way_Ticket (24.04.2020), Quyr Qery (29.04.2020), Varzor (25.04.2020), Վիշապ (25.04.2020)
Մի հատ էլ ես ավելացնեմ։
Մարդը չափած-ձևած բացատրում է իր տեսակետը, ու գլուխ չի գովում, թե մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ։At least 50 per cent of our death toll is within elderly homes and we have a hard time to understand how a lockdown would stop the introduction of disease․
We already had a law making it illegal for visitors to come to elderly homes. They need constant care, they need a lot of people coming and going to take care of them.
So it's a bit unclear to us if a lockdown really would have stopped this from happening or not.
It's a difficult question and I don't think we have the answer and I'm not sure we'll ever get the answer completely.

Բելգիական Առողջապահական Ինստիտուտն ասում ա. ապրիլի 14-ի դրությամբ՝ մարտի 30-ի համեմատ, Բելգիայի բնակչության մոտ Կորոնայի նկատմամբ իմունիտետը կրկնապատկվել ա:
Հիմա հակամարմիններով ա օժտված բնակչության 4.3%-ը:
Արդեն հիմնականում էս տիպի նորություններ են եթեր պլստում..
Մի խոսքով՝ երեկվա Անվտանգության Խորհրդի նիստին որոշվեց, որ երկիրը մի քիչ ավելի մեծ քայլերով ա սկսում գնալ դեպի լոքդաունից էքզիթ:
Դպրոցներ, խանութներ, ամեն տեսակ ծառայություններ հերթով մայիսին կվերաբացվեն (սենց ձևի համար՝ տարբեր օրերի էլի...):
Նու ընդե դիստանցիա բան, դասարանների կիսվել ու տենց մի շարք թիթիզություններ..
Հա, մեկ էլ յուրաքանչյուր բելգիացի պետությունից նվեր կստանա 1 դիմակ՝ իրա 2 ֆիլտրով ))
Հ.Գ. Քանի Ակումբում մոդայից դուրս չի եկել Վանգայություններով կիսվելը՝ առիթը բաց չթողնեմ ՃՃ.
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հիմա էլ ասում է՝ սարկազմ էր
https://www.theguardian.com/world/20...each-sarcastic
Varzor (26.04.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ