Էդմոն Մարուքյանը կոնկրետ նողկանք ա առաջացնում: Բայց ավելի ցավալի էն ա, որ ինքը դա չի ջոկում: Այսինքն համ էլ դեբիլոտ ա:
Էդմոն Մարուքյանը կոնկրետ նողկանք ա առաջացնում: Բայց ավելի ցավալի էն ա, որ ինքը դա չի ջոկում: Այսինքն համ էլ դեբիլոտ ա:
Ժողովրդին բարդ կլինի ստիպելը, որ տնից անկապ դուրս չգան, նամանավանդ Հայ ժողովրդին, միակ ձևը սպուտնիկից լազերով կրակելն ա ։Ճ Բայց մեր մեջ ասած, ես մի քիչ դժվարանում եմ հավատալ Չինաստանի ֆինտերին, թե յանի վիրուսի տարածումը կառավարելի են դարձրել, հիմա էլ խանութները բացել ու դնչկալներով ֆռֆռում, շոր ու զըռթուզիբիլ են առնում, բան․․․
Իրականում Չինաստանը առանց ախտանիշների վարակակիրներին ոչ էլ հաշվառել ա տվյալների մեջ, հիմա չգիտենք, աշխարհում իսկապես քանի ռեալ վարակակիր կա՝ մի քանի հարյուր հազա՞ր, միլիո՞ն, միլիա՞րդ, քանի մարդ վիրուսից մեռավ, քանի մարդ՝ ինֆարկտից ու ինսուլտից, քանի կլյաուզնիկ կա, քանի ադեկվատ մարդ․․․
Si vis pacem, para bellum
աաաաաա......
ասումա էս կովիդի բուժումը մամաներն են գտնելու, մենակ թե էրեխեքին տնից հետ դպրոցները ղրգեն![]()
Աղջկաս մոտ «հեռակա ուսուցում» չի, այլ «տնային ուսուցում», հենց homeschooling տերմինն էլ օգտագործում են։ Շաբաթվա սկզբին իմեյլով թեմաները / հանձնարարություններն ենք ստանում, ու ամբողջ ուսումն օֆֆլայն ռեժիմով ա անցնում, ոչ թե օնլայն դասընթացներով։ Լիքը ժամանակ ա տանում, ու կոնկրետ սահմաններ կան, տեղաշարժվելու տեղ շատ չեն թողնում, բայց դե մեկ ա հավես ա՝ որպես ծնող ամբողջ պրոցեսին մասնակցել, ու դե տեխնիկայի կարիք էլ չկա։
Իսկ այ բոլոր խմբակները վերածվել են օնլայն դասընթացների՝ պար, երգ, ջիու-ջիցու (իբր թե դեռ «գործում են», որ վճարը հետ չվերցնես), բայց մենք դրանց հավեսը չունենք, ուրիշ ավելի հետաքրքիր բաներով ենք զբաղվում։
Ես իմ ջիմի անդամավճարը էդպես մտածեցի՝ վճարեմ, մարդկանց էս նեղ պայմաններում չվնասեմ, որովհետև էդպես օնլայն իբր կամ գուցե իրոք լրիվ նորմալ գործում են, բայց էստեղի ամենաթանկ ջիմն ա, պարապմունքներով և այլն, ես հույս ունեի, որ կառավարությունն էլ խոստացել ա՝ մինիմալ աշխատավարձերի ութսուն տոկոսի չափով աջակցել, պիտի, որ ջիմի վարձը իջեցնեին՝ նորմալ ջիմի չափ գոնե, ոչ էլ: Մտածում եմ գուցե ֆայմները չի հասնում, բայց եթե մինչև ամսվա վերջը էս թեմայով որևէ իրանց կողմից քայլ չտեսնեմ, որովհետև օնլայնը ընդհանրապես չեմ հաճախում, ուղղակի կդադարացնեմ՝ առանց մեղքի որևէ զգացումի: Ի վերջո, Բրիտանիան աշխարհի ամենանորմալ սոցիալական պայմաններ ունեցող երկրներից ա, էնպես չի, որ իր քաղաքացիներին թողնում ա սովի մատնված: Աշխարհում ավելի խոցելի խմբեր կան:
Իսկ իմ ջիմի անդամավճարն ավտոմատ ա փոխանցվում, ու չեղարկման ժամկետը 6 ամիս աՔանի որ տարիներով գնում եմ ու հրաժարվելու միտք չունեի, ինձ համար էդ երկար ժամկետը նշանակալից չէր։ Տեսնեմ՝ էս կորոնավիճակներն ինչքան են տևում, ու մի բան մտածեմ էդ ուղղությամբ։
Իմ ջիմն էլ դարձել ա cyberfitness
Հողերս գլխներիդ, էդ հարյուր ձևի workout-ները Նոյի թվից անվճար դրված են յութուբում, ինչի պիտի հիմա դրա համար վճարեմ։
Ու հա, էստեղ էլ բոլորը լիքը սոցիալական օգնություն են ստանում պետությունից, նենց չի, որ կոտորվելու են առանց մեր անդամավճարների։
Շինարար (02.04.2020)
սաղ ցավն էն ա, որ էս ամենն իրար հետ կապված ա․ սոցիալական երկիր ա, որտև տնտեսությունը լավ ա աշխատում ու էդ ջիմի պես տեղերը հարկեր են մուծում, իսկ որ տնտեսությունը գնում ա գրողի ծոցը, երկիրը 80% չափով ձրի տեղից աշխատավարձեր տալու համար սկսում ա, կոպիտ ասած, փող տպել, ինչը բերում ա տարադրամի արժեզրկման, ու նենց էլ թանկ ջիմը ստիպված ա էլ ավելի գները բարձրացնել․․․ ու էլ ցավալին էն ա, որ բրեքզիթի հետևանքներով դժվար թե բրիտանիան քաղաքականապես կարողանա լայնամասշտաբ ենթակառուծվածքային ռեֆորմների մեջ ներդրվի, որ տնտեսությունը առանց այլանդակ դեվալվացիայի խելքին մոտ ժամանակներում ոտքի կանգնացնի, ու սրանից տուժողները լինելու են հենց էն ավելի խոցելի խմբերը, նենց որ, հա, ամեն դեպքում ջիմին մի երկու ամիս ավել անդամավճար տալը ոչինչ չի փրկում
Աղջկաս մարմնամարզության (rhythmic gymnastics) դասերը փակեցին առանց օնլայն կապիկությունների (առանց գործիքների ու տարածքի ինչ դաս), բայց քառորդի համար վճարված գումարը վերադարձնելու մասին խոսք էլ չեղավ (դե մենք էլ (ծնողներս) լռում ենք, հո իրենց մեղքով չի, բոլորն են նույն վիճակում), իսկ այ նկարչության դասերը, որոնց համար հասնում էինք աշխարհի ծայրը ու հետն էլ վճարում բավական թանկ (ի տարբերություն մյուս դպրոցների), թեև քառորդը բարեհաջող փակվեց մինչև էս outbreak-ը ու ոչ մեկ չտուժեց, բայց էլի չեն հանձնվում, մյուս քառորդի համար անցնում են օնլայն դասերի։ Իմա՞ստը։ Եթե հազարավոր անվճար օնլայն դասեր կան նկարչության։
Էն որ Չինաստանը անցել ա նորմալ աշխատանքային ռեժիմ, էդ իրականություն ա։ Բայց էն որ շարունակելով արտադրել աշխարհի համար, ապրանքների հետ նաև վիրուս ա առաքելու․․․
Երեկ մեզ մոտ ներքին թռիչքներից մեկը (մի ժամանոց պուճուր թռիչք՝ Սիդնեյից Բրիզբըն կարծեմ) ինքնաթիռն օդում կանգանցրել ու հետ են ուղարկել օդանավակայան, որովհետև հայտնաբեել են, որ չորս հատ բագաժի բռնակների վրա վիրուս ա եղել նստած։ Բոլոր ուղևորներին կառանտինավոորել են հյուրանոցում։
Մի բան էն չի ))
Ձեր օդանավակայաններն ահագին խիստ են:
ՈՒ, չնայած դրա, թեստի արդյունքներին խոսքի 20ր սպասելու փոխարեն 1ժամանոց ռեյսը բաց են թողել՝ նախօրոք բոլոր բռնակներից անալիզ վերցնելով, որ հետո պարզվի դրանցից 4-ի վրա վիրուս կար (ընդ որում՝ էդ 4 բագաժին բռնակից բռնած տերը, ենթադրվում է, որ թեստն անցել է):
Հ.Գ. Տառակերություն չհամարես՝ պարապ ենք )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (02.04.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ