Հա, Վիշապ հոպար ջան, քանի որ դու ասել ես, ես ասել եմ, մենք ասել ենք, մի անգամ էլ ասենք ...
Կառավարության ծրագիրը բաժակաճառից ավել չի կարա լինի ու ոչ էլ պետք ա որ լինի, եթե վաբշե պետք ա, որ կառավարության ծրագիր լինի: Բայց, էստ բաժակաճառերը կոնկրետանում են այլ կոնկրետ, սենց ասեմ, գործնական նշանակություն ունեցող փաստաթղթերով. ՄԺԾԾ ու Բյուջե: Համայն մարդյությունս այլ բան չի հորինել դեռ: Ծրագիրը կենաց ա ասում, ՄԺԾԾ-ն ու Բյուջեն կոնկրետ փող են դնում էտ կենացի տակ ու կոնկրետ միջոցառումներ են նախատեսում, որոնք իրականացվում են:
Ինչ մնում ա measurable and time bound objectives and goals, դժվար ա հավատալ, բայց էտ էլ ունենք:
Մեր բյուջեն ծրագրային կառուցվածք ունի ու ամեն ծրագիրը ենթադրում ա, որ բացի դեմը գրած փողից պիտի լինի նաև արդյունքի ցուցանիշներ: Հիմա, բացում ենք 2019 թվի բյուջեն ու նայում ենք։ Կա մի հատ 540 էջանոց հավելված, որտեղ ամեն ծրագիրը/միջոցառումը իրա տարիներով, կառուցվելիք կիլոմետրով, խարանարդ մետրով, խորքային հորով, պատվարով, բանով ․․․ մանրամասն բացված ա իրա measurable and time bound objectives and goals-երով։
Ասեմ, սա նոր բան չի։ Էս ռեֆորմը սկսվել ա տարիներ առաջ, որ սենց ծրագրային բյուջեն ներկայացվի ու վերջին տարիներին սկսվել ա կիրառվել։ Պռոստը, մի ժամանկ սիրուն թղթերի ու թվեր տակ նաև մտցրել էին լափը, հիմա հույս ունենք, որ էլ լափը չկա։ Որոշ ցուցանիշներ հուշում են, որ լափը բյուջեից լուրջ կամ գրեթե ամբողջությամբ կտրվել ա։ Օրինակ՝ նույն փողով ավելի շատ ճանապարհ են ասֆալտ անում, ինչքան էլ որ մեր Լիոնի դուրը թմբիկները չգան։
Էջանիշներ