Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Ի դեպ, էն, որ Մի-8-ի մոդիֆիկացիա է, հենց իր կարծիքն էր: Ես, քանի որ ուղղաթիռը չէի տեսել, իրեն հարցրեցի, թե այսօր ինչ է թռել Երևանի վրայով, ինքը նույնիսկ մոդելն ասեց, բայց ես մոռացել եմ, որ այստեղ գրեմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Gayl ջան, փոխանցում եմ Արծրունի պատասխանը:
Իրականում, եթե այսքան ասում ենք Սու-30ն ամենակարևորն է, դա դեռ չի նանակում, որ չենք հասկանում, թե տրանսպորտային ուղղաթիռն ինչ է: Եթե իմ գրքերը կարդաք, այնտեղ շատ հստակ կտեսնեք, որ գրված է, որ ՀՀ զինված ուժերին տրանսպորտային ուղղաթիռներ շատ է պետք և ընդ որում ոչ միայն ունիվերսալ Մի-8, այլև էշելոնավորված 3 տեսակի տրանսպորտային ուղղաթիռներ՝ և Մի-8-ից ծանր, և նրա նման, և Մի-8-ից մեծ՝ սպեցիֆիկ խնդիրներ լուծելու համար: Ընդհանրապես, մեր բանակային կորպուսները պետք է իրենք իրենց էսկադրիլիաներն ունենան՝ սեփական, որպեսզի իրենք խնդիրներ լուծեն, ոչ թե Երևանից թռչեն ու, ասենք, իրենց վիրավորին բերեն: Ընդհանրապես, ավիացիոն կոնցեպցիան ես ավելի լայն եմ պատկերացնում՝ իր բոլոոր տարաբնույթ դետալներով:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այո, այո մարդկային կյանքը ամենակարևորն է ու ճիշտ պատասխան տվեց, իսկ առաջարկն էլ վատը չէր: Մնումա խոսքը իրականություն դառնա, առաջնային խնդիր ա համարվում:
Lion (06.07.2018)
«Զրահապատ նյութեր եւ դրանց վրա հիմնված պաշտպանական կառուցվածքներ» նախագծի շրջանակներում պեռլիտի հիման վրա սինթեզվել է հատուկ բյուրեղապակյա նյութ, որը չափազանց ամուր է եւ այլ հետաքրքիր հատկություններ ունի: Դրա հիման վրա հնարավոր է կամայական ձեւի պաշտպանիչ կառուցվածքներ ստեղծել: Մասնավորապես, ստեղծվել են կորագիծ զրահաթիթեղներ, որոնք կարելի է ընդգրկվել զրահապատ բաճկոնների ամբողջական փաթեթում:
Զրահաթիթեղների քաշը 2.2-2.3 կգ է, դրանք կարող են պաշտպանել այնպիսի զենքերի փամփուշտներից, ինչպիսիք են Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ արդիականացված Կալաշնիկովի հրացանը: Դրանցից արձակված փամփուշտները 10 մ հեռավորությունից կարող են ծակել երկաթգծի ռելսերը:
«Սակայն մեր զրահաթիթեղները ունակ են դիմակայել այդ զենքին, եթե անգամ նրանց 10 մետրից կրակեն: Իրենց պաշտպանիչ հատկություններով եւ քաշի բնութագրիչներով, դրանք չեն զիջում օտարերկրյա նման թիթեղներին (ինչ-որ տեղ, եւ գերազանցում), բայց դրանց գները շատ ավելի ցածր են», - ասել է Պետրոսյանը:
«Մենք կարծում ենք, որ այս տարվա ընթացքում ՊՆ-ն պատվեր կձեւակերպի, եւ այս տարի մենք մեր զինծառայողներին կապահովենք «Վահան» անվանումով հայրենական զրահաթիթեղների առաջին խմբաքանակով: Մենք արդեն մշակել ենք ամբողջ տեխնոլոգիական ուղին եւ սպասում ենք վերջնական պայմանագրի ստորագրմանը», - տեղեկացրել է փորձագետը: Ըստ նրա, արտադրանքով հետաքրքրվում են նաեւ արտասահմանից:
Զրահաթիթեղները մշակվել են ԲԲԸ «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոնի» մասնագետների ջանքերով: «Այս ամենը արտոնագրված է Հայաստանում», - ընդգծել է Պետրոսյանը:
Lion (06.07.2018), Mr. Annoying (07.07.2018), Գաղթական (07.07.2018)
Լիոն ասում ես, որ երազանքդ էն ա, որ Իսրայելի նման բանակ ունենանք: Երբ ասացի պետք է սկսել տեղական արտադրություն մեծամասնությունդ օօօօօօօ ով խոսքս կտրեց:
Ուրեմն Իսրայելը իր անապատային տարածքի վրա սկսեց զարգացնել գյուղատնտեսությունը և զենքի արտադրությունը:
Իսկ ինչու մենք չենք կարող ունենալ սեփական արտադրությունը? Փող չունենք? Բայց չէ, որ ուրիշից առնելը մի քանի անգամ ավելի թանկ է նստում ու ամենակարևորը...
Ունենալով սեփական արտադրություն կարող ենք ստեղծել էնպիսի տեսակներ, որոնք միակը կլինեն, հակառակորդը հակա_ն չի ունենա, ստիպված չենք լինի ռսից զենք առնել հետո լացել, որ դրա հակա_ն ծախելա ազերների վրա:
Կարող ենք ինքներս վաճառել այլ երկրների:
Կախում չենք ունենա այլ պետություններից:
Մենք ունենք այդ պոտենցիալը ու վստահ եմ, որ չենք ձախողվի:
Chuk (07.07.2018), Mr. Annoying (07.07.2018), Գաղթական (07.07.2018), Տրիբուն (07.07.2018)
Մեծամասնություն՞ս:
Ես երբեք չեմ լինի սեփական արտադրության հակառակորդ, ավելին, գտնում եմ, որ հենց դա է ցանկացած պետության տնտեսական զարգացման և ռազմական անվտանգության հիմքը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նկատի ունեմ էդ 500 միլիոնը կարելի է մերդնել սեփական արտադրության ստարտի վրա:
Ու վստահ եմ, որ եթե էդպիսի խոշոր նախագիծ սկսվի դրսից լիքը նվիրատվություններ կլինի:
Հա էդ 500 միլիոնի հետ կապված: Լիոն պն ի տարեկան բյուջեն ինչքանա?
Chuk (07.07.2018)
Կարծում եմ սենց՝ մի հատ 500 միլիոնը դնենք, մեր անվտամգությունը կոնկրետ մեծացնենք, հետո արդեն ապահով տնտեսություն զարգացնենք: ՊՆ բյուջեի թիվը չգիտեմ, բայց դե վստահ եմ, էդ էիվը ինտերնետում կա...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
2018 թվականի պետական բյուջեով պաշտպանությանը հատկացված ծախսերը կազմում են 248 միլիարդ դրամ, այսինքն հենց 500 միլիոն դոլար։ Բայց էս ծախսերը պաշտպանության բոլոր ծախսերն են, ընթացիկ ու կապիտալ, այսինքն զինվորի հագուստ-սնունդ-բենզինից, մինչև փամփուշտ, տանկի վերանորոգում, ինքնաթիռի սպասարկում։ Այսինքն, 500 միլիոնը Հայաստանի համար շատ մեծ թիվ ա։
Բացի դրանից, մի կարևոր բան ա պետք հաշվի առնել․ ցանկացած կապիտալ ներդրումը, դա կլինի ակտիվի ձեռքբերում (ասենք ինքնաթիռ գնել) թե շինարարություն (ասենք ռազմական ուսումնարան կառուցել) ենթադրում ա ապագա ընթացիկ ծախսեր, որոնք պետք ա հաշվի առնել։ Այսինքն, ինքնաթիռը որ գնեցիր, հետո պիտի սպասարկես, վարձատրես, նորոգես, պահպանես, և այլն։ Կամ որ ուսումնարան կառուցեցիր, հետո պիտի դասախոսներին վարձատրես, ջրի հոսանքի փող տաս, տանիքը վերանորոգես, և այլն։
Ասածս ինչ ա, ես օրինակ չեմ կարող ասել, թե զուտ պաշտպանության տեսանկյունից որն ա ճիշտ, եղած գրոհիչը պահպանելն ու արդիականացնելը, թե նոր բազմաֆունկցինոլ կործանիչ գնելը, բայց ծախսերի տեսանկյունից, Հայաստանը պարտավոր ա ամեն կոպեկը հաշի առնել ու հնարավորինս քիչ անարդյունավետ ծախսեր իրականացնել։ Այսինքն, որևէ նոր տեսակի զինատեսակի գնումը կարող ա սիրուն նայվի, նաև պաշտպանողականության բարձրացում ենթադրի, բայց իրականում շատ վնասակար լինի, քանի որ զինվորի ուտելիքի համ հագուստի հաշվին կարող ա լինի, որը պակաս կարևոր չի։ Այսինքն, էտ նոր ինքնթիռի ձեռբերումը հսկայական այլընտրանքային արժեք ունի, որը պետք ա հաշվի առնել։ Ինքը ուղղակի 500 միլիոն չի, ինքը լիքը բաներ ա, որ կարելի ա անել էտ 500 միլիոնով ու որից մենք հրաժարվելու ենք, որ էտ 500 միլիոնով ինքնաթիռ գնենք։
Chuk (08.07.2018), Mephistopheles (07.07.2018), Գաղթական (07.07.2018)
Աբրի Տրիբուն ախպերը: Արծրունն ուզում ա ասի, որ կարանք էդ ինքնաթիռները առնենք, որը հավասար կամ ավել է մեր մի տարվա բյուջեից?
Արծրունը հաստատ մեր տարեկան բյուջեի չափը գիտի։ Չնայած, մարդ ես, սաշկի երկիր էր քսան տարի ա, կարող ա և չիմանա էլ։
Ուղակի, վեջին տարիների պռակտիկան նենց ա եղել, որ Ռուսաստանից մեծ ձեռքբերումները արել ենք Ռուսաստանից վերցրած վարկի հաշվին։ Վարկի մասին համաձայնությունը ձեռք են բերել տարվա ընթացքում, համաձայնագիրը կնքել են, բյուջեում փոփոխություններ ենք արել, ու ձեռքբեում իրականացրել ենք։
Հետո, վարկային պայմանագիրը կարող ա նենց ա լինում, որ ողջ գումարը մի տարվա մեջ որպես պարտավորություն չի ձևակերպվում, ասենք հինգ տարում մաս-մաս, ըստ մատակարարման գրաֆիկի։
Վերջապես, Ռուսաստանի հետ էս կարգի պայմանագրերը սենց կոչված արտահանման վարկեր են, ու մենք էտ փողը փաստացի չենք էլ տեսնում․ զենքը գալիս ա, պարտավորությունy ձևավորվում ա, իսկ փողը Ռուասաստանը ուղիղ փոխանցում մատակարարին՝ Ռոսաբառոնէքսպոռտին։
Ու էս սաղ չի նշանակում, որ 500 միլիոն մեր համար փող չի էլի ․․․․ էտ լիքը, լիքը փող ա։
Chuk (08.07.2018), Gayl (07.07.2018), Mr. Annoying (08.07.2018)
Chuk (08.07.2018), Gayl (07.07.2018), Mr. Annoying (08.07.2018)
Էս վերջին գրառմանդ տակ յանմ խի շնորհակալություն դրի?))))
Էն իսկանդերի փողերը հլը չենք տվել, չէ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ