Այվուշը չլիներ, մեռնեմ թե ստեղ էլի մի բան կգրեի ․․․ ուղակի Այվուշին շատ եմ սիրում։
Էս քննարկումն էնքան իմ մասին չի, ինչքան Ծլնգի մասին ա, ու լիարժեք բացահայտում ա Ծլնգի էգոցենտրիկ էությունը։
Ես իմ տաս տարվա անդամության ընթացքում չեմ հիշում, որ մենք որէ մեկի անձը էսքան քննարկած լինենք։ Ու նենց չի, որ շատ ենք ուզում քննարկել։ Ուղղակի էտ մարդը ամեն հարցում իրա անձը տեսնում ա կենտրոնական դերում, ու իրան թվում ա, թե ամեն գրառում իրա մասին ա, իրա գրառման արձագանք ա, հետևություն ա, իրան վրավորելու կամ գովելու համար ա։ Մարդը միշտ դիմացինին ինչ-որ բան ա ուզում ապացուցած լինի․ կամ գրառումների բովանդակությունն ա կասկածի տակ միշտ դնում, կամ քննարկողի էտ հարցում գիտելքիները, փորձը ․․․․ ու սենց ․․․ ինչ-որ կրթա-դաստիարակչական տոն, ու անըդհատ սեփական անձի մեծությունը, գիտելիքները բազմակողմանիությունն ու խորությունը ապացուցելու փորձեր։ Ասեմ, որ չեմ մի գրամ չեմ կասկածում, որ Ծլնգը շատ խելոք անձնավորթյուն ա։
Ու նենցն ա ստացվում, որ հիմա ամեն երկրորդ թեմայում, ուղղակի կամ անուղղակի Ծլնգին քննարկում ենք - վիավորվեց, չվիրավորվեց, հասկացավ, չհասկացավ, գնաց, հետ եկավ, էլի գնաց, դառավ մոդեռ, հրաժարվեց, էլի դառավ ․․․․ տո լավ է։
Նենց որ, Այվուշ ջան, նախ՝ ես ցավում եմ, որ դուք բոլորդ ներքաշվել եք էս երկար բարակ խոսակցության մեջ, բայց ես չեմ սկսել էս խոսակցությունը, ու չեմ պատրաստվում ոչ ամփոփել, ոչ էլ որևէ մեկին համոզել։ Ոնց ձեր ձեռով սկսել եք, տենց էլ վերջացրեք - ուզում եք սաղ ջնջեք, ուզում եք ինձ արգելափակեք, ուզում եք գամեք անարգանքի սյունին, ուզում եք մեդալ տվեք։
Երկրորդ՝ նախորդ գրառմանս մեջ ոչ մեկի հասցերին մի գրամ ծաղր չկա։ Ես անկեղծ ասում եմ, որ միակ բանը որի համար ամաչում եմ, էտ մալյառներն վիրավորելն ա, քանի որ փաստացի ակնարկել եմ, որ մալյառի մասնագիտությունը շատ խելք չի պահանջում, որը ճիշտ չի։
Էջանիշներ