Գաղթական ջան, ես Սեյրանի մասին կոնկրետ փաստեր ու մանրամասներ չունեմ, հետևաբար չեմ կարող 100%–ոց պնդել, թե ինքը ինչեր ա արել։ Բայց բանակի հետ առնչվող շատերն են ասում, որ սպայական կազմի կողմից բանակի պարենը թալանելը նենց ոչինչ մասսայական երևույթ ա եղել ու կա։ Հրես՝ էսօր էլ տենց մի դեպք բացահայտեց ԱԱԾ–ն․ http://armtimes.com/hy/article/139942
ՈՒ Սեյրանը մեր բանակի ամենահռչակավոր ԲՏ–ներից լինելով՝ չէր կարա էդ մասին չիմանար ու մասնակից էլ չլիներ։ Առավել ևս չէր կարա զարմանար, որ Մանվելը էդ թեմայի մեջ կա։
Իրականում էս ամեն ինչի մասին բոլորն էլ շատ լավ գիտեին, դրա մասին ժողովուրդն էլ էր հա խոսում, թերթերն էլ էին գրում, ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Առավել ևս իրանց ներքին կուխնիայում թալանի ամեն մի ծակուծուկը չէր կարա թաքուն մնար։ Երկրի, էդ թվում բանակի թալանը շատ կազմակերպված մենեջմենթով արվում էր, ամենավերևում էլ իհարկե Սերժն էր։
ՈՒղղակի երբ էսքան տարիներ ռազմահայրենասիրական պաթոս են ժողովրդին կերցնում մարդկանց պատերազմով լռացնելու ու իրանց թալանը սվաղելու, անխռով կազմակերպելու համար, ու մեկ էլ էս ամեն ինչը արդեն ոչ թե պատերի տակ խոսելով, այլ պաշտոնական լրատվությամբ ա փռվում բոլորի դեմ, երեխեքի նամակներով բանով, էդ ռազմահայրենասիրական պաթոսը ողջ թափով հետ ֆռաց իրանց դեմ, իրանց ռեակցիան էլ ուզած չուզած հենց էդ պաթոսի շրջանակներում եղավ, էդքան բան։
Ապեր, չթերագնահատելով էս ասածներդ, կուլիսների հետևում խաղերն ու Նիկոլի առաջ կանգնած վտանգները, արի չթերագնահատենք նաև ՀՀԿ–ին էմոցիոնալ ջախջախելը, ու հանրային մակարդակում հոգեբանական–էմոցիոնալ ընկալումները։ Մարդիկ խիստ էմոցիոնալ արարածներ են․ ՀՀԿ–ական ջոջերից սկսած, շարքային քաղաքացիներով վերջացրած։ Մեր գործողությունները ինչքան էլ մեզ թվում ա, թե տրամաբանական դատողությունների արդյունք են, առնվազն մի էդքան էլ, եթե ոչ ավելի, ենթագիտակցական, էմոցիոնալ հիմքեր ունեն։
Ի վերջո, էս հեղափոխությունն էլ եղավ ոչ թե կուլիսային խաղերի, այլ հանրային տրամադրությունների ու ընկալումների տրանսֆորմացիայի շնորհիվ ու միջոցով։ ՈՒ Նիկոլի կողմից, թեկուզ որոշ պոպուլիստական տարրերով ՀՀԿ–ին ժողովրդի առաջ էմոցիոնալ կոտրելը չափազանց էական մոմենտ ա։
Ինչպես որ քո բերած Գուրգեն Եղիազարյանն ա ասում ու որ ավելի կարևոր ա՝ Նիկոլն ա անընդհատ շեշտում, Նիկոլի գլխավոր զենքն ու հենարանը ժողովուրդն ա։
Էջանիշներ