User Tag List

Էջ 26 49-ից ԱռաջինԱռաջին ... 1622232425262728293036 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 728 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #376
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր կնայեմ ուրեմն ։ճ
    Հա,ես Ոսկե Ծիրանին նայեցի,կարծիքդ հետաքրքիրա,որ նայես ասա էլի։Ես վերջը չհասկացա ամբողջ ֆիլմը ժամանակակից արվեստի քլնգում էր,թե՞ ինչ որ ավելի խորը գաղափար կար մեջը
    Նայեցի։ Ախմախ կինո էր։ Մի քանի հավես տեսարան կար, բայց մենակ էդքանը։ Տեղ-տեղ էլ քնում էի։ Իհարկե դա պայմանավորված էր նաև շվեդերեն հատվածներով, որ ահագին դժվար էր դանիերեն սուբտիտրերով հետևելը, մենակ դանիերեն ու անգլերեն հատվածներին եմ հետևել։ Շվեդական պոլիտկոռեկտությունն էլ ահավոր անդուր էր։

  2. #377
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն Դաստին Հոֆֆմանը սեքսուալ մանյակ ա եղել իրականում:

    https://www.thestar.com/entertainmen...arassment.html

  3. #378
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Դաստին Հոֆֆմանը սեքսուալ մանյակ ա եղել իրականում:

    https://www.thestar.com/entertainmen...arassment.html

    Մի անգամ Գլումովի ռադիոհաղորդման մեջ էին դա քննարկում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #379
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ կլիներ, եթե․․

    Վաղուց մի բան էի մտածել․ մի մարդ արթնանում է մի օր ու տեսնում՝ աշխարհի բոլոր մարդիկ անհետացել են։ Ամեն ինչ նույնն է, ուղղակի մարդիկ հանկարծ հօդս են ցնդել, իսկ մնացած ամեն ինչ իր տեղում է, ինչպես նախորդ օրն էր։ Կոմունիկացիաներն են միայն անջատված կամ անպատասխան․ ինտերնետ, հեռուստատեսություն, հեռախոս, այսինքն այն բաները, որոնք մարդ-օպերատորով են աշխատում։
    Ի՞նչ կաներ մարդն այդ դեպքում, համոզվելուց հետո, որ ինքը վերջնականապես, անհույս միայնակ է մնացել իրականության մեջ։
    Ինձ ռեալ հուզում էր այս հարցը, և մտածում էի, որ գրքի կամ ֆիլմի լավ գաղափար կլիներ՝ զարգացումների իր հնարավոր տարբերակներով։
    Ինքս էլ ունեի զարգացման սեփական մի կոնցեպտ (թեև ահագին հում, ավելի ճիշտ՝ սաղմնային վիճակում), թե ինչ է դառնում մարդը, երբ լրիվ մեն-մենակ է, ինքն իր հետ, առանց սոցիալական միջավայրի և ազդեցությունների։ Ինչպես կապրեր իր կյանքը։
    Մտածում էի՝ եթե ես այդ գիրքը երբևէ չգրեմ, ապա վատ թեմա չէր լինի Ակումբի գրական մրցույթներում առաջարկելու համար՝ որպես պատմվածքի սկիզբ։

    Բայց ինչպես գրեթե ամեն ինչ, կյանքում հայտնագործություններ չեն լինում․ եթե մտքովդ մի բան է անցել, ամենայն հավանականությամբ այն մի ուրիշի մտքով էլ անցած կլինի։ Խնդիրը նրանումն է, թե ով է ավելի ձեռներեց։

    Երեկ մի ֆիլմ նայեցի, կոչվում է Bokeh (2017): Իրագործել էին իմ մտածած կոնցեպտը՝ ճիշտ ու ճիշտ ինչպես պատկերացնում էի, միայն թե ոչ թե մի մարդ է արթնանում, այլ երկուսն են՝ երիտասարդ զույգ, և զույգը մի սովորական տուրիստ է Իսլանդիայում։ Միայն թե ավարտը շատ անսպասելի էր։
    Ֆիլմը, նայեցի, գնահատման ահագին ցածր ռեյթինգի էր արժանացել։ Չխորացա՝ թե ինչու, բայց իմ կարծիքով աղջիկն իր դերը համոզիչ չէր խաղում, երևի նաև դրա համար էր ավարտն անսպասելի։
    Ուրեմն, թե ինչպես են տեղի ունենում մտածածս կոնցեպտի զարգացումներն ըստ ա՛յս ֆիլմի։ Նման էքզիստենցիալ ծայրահեղ իրավիճակում անշուշտ դեր են խաղալու կյանքի, գոյության մասին մարդու աշխարհա-փիլիսոփայական առանցքային գաղափարները, որը հավատքի կամ դրա բացակայության հետ է լինում կապված։
    Եթե ինձ մոտ միայն մեկ մարդ էր, և խնդիրը լուծվում էր միայն մեկ տեսանկյունից, ապա ֆիլմը վերցրել էր երկու տեսանկյուններն էլ․ տղան աթեիստ էր, աղջիկը՝ ոչ։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Չնայած ցածր ռեյթինգին, ահագին բազմաշերտ ֆիլմ էր միայնակ ու եսակենտրոն մարդու մասին՝ մի կողմից, և չհուսահատվելու, շարունակելու մասին՝ ինչ էլ որ լինի՝ մյուս կողմից։
    Ուղղակի երեկվանից մտքիցս դուրս չի գալիս։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.06.2018, 19:22: Պատճառ: Սփոյլեր թեգի ավելացում հեղինակի խնդրանքով

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (21.06.2018)

  6. #380
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Բարեկամ ջան,խնդրում եմ,էս էլ երկրորդ դեպքնա,սփոյլերներ մի արա էլի,հիմա էլ ի՞նչ իմաստ ունի էդ ֆիլմը նայելը,եթե սաղ սցենարը իմացանք։

  7. #381
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան,խնդրում եմ,էս էլ երկրորդ դեպքնա,սփոյլերներ մի արա էլի,հիմա էլ ի՞նչ իմաստ ունի էդ ֆիլմը նայելը,եթե սաղ սցենարը իմացանք։
    Վայ, թյու՜, մոռացա դնեմ թեգի մեջ
    Մոդերներին կխնդրեմ անեն՝ փրկելու համար դեռ չտեսած հետքրքրվողների համար։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (20.06.2018)

  9. #382
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան,խնդրում եմ,էս էլ երկրորդ դեպքնա,սփոյլերներ մի արա էլի,հիմա էլ ի՞նչ իմաստ ունի էդ ֆիլմը նայելը,եթե սաղ սցենարը իմացանք։
    Բայց դեռ ահագին հետաքրքիր ա նայելը, լիքը շերտեր կային, որ չեմ նշել։ Չնայած անսպասելի արվատը փչացրի, իհարկե․․․

  10. #383
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դեռ ահագին հետաքրքիր ա նայելը, լիքը շերտեր կային, որ չեմ նշել։ Չնայած անսպասելի արվատը փչացրի, իհարկե․․․
    Դե թեման ինձ էլ է հետաքրքիր ու ահագին քննարկումներ ենք ունեցել էս թեմայով։Համենայնդեպս կնայեմ ու կարծիքս կգրեմ։

  11. #384
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե թեման ինձ էլ է հետաքրքիր ու ահագին քննարկումներ ենք ունեցել էս թեմայով։Համենայնդեպս կնայեմ ու կարծիքս կգրեմ։
    Դե նայի, քննարկենք։ Ինձ թվում ա՝ ահագին քննարկելու բան կա, թեկուզ մենակ կոնցեպտի շուրջ, չնայած ֆիլմի տարբերակն էլ ու զուտ կինեմատոգրաֆիկ լուծումներն էլ հետաքրքիր էին ըստ իս, այդ թվում և ֆիլմի վերնագիրը, որը լուսանկարչական տերմին ա, նշանակում ա ֆոտոյի ֆոկուսից դուրս գտնվող, աղոտ մասը։

  12. #385
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ֆիլլմի մասին. Հիմնականում ֆիլմերի ռեյթինգներին ուշադրություն եմ դարձնում ֆիլմը նայելուց հետո,Ինչպես արդեն նշել էր Բարեկամը. Bokeh-ի ռեյթինգը ցածր էր, IMDb-ում 5 էր,իսկ kinopoisk-ում 5,5:Երբեմն զարմանում եմ ռեյթինգների վրա,բայց էս էդ դեպքը չէր:
    Ֆիլմը նկարահանված էր Իսլանդիայում և արդեն պարզ էր,որ բնական հուշարձանները կապահովեն ֆիլմի էսթետիկությունը,բացի բնական հուշարձաններից մի երկու կադր էլ կային,որոնք շատ տպավորեցին,ուղղակի առանձին էդ նկարները չգտա,թե չէ ստեղ էլ կտեղադրեի:
    Իսլանդիայի բնակլիմայական պայմանները և սաունդները համահունչ էին ֆիլմի մթնոլորտի հետ,որը մոխրագույն էր ու քիչ մը դառը:
    Կերպարներին հեչ չսիրեցի,տղուն էլի մի կերպ կարելի էր տանել,իրա քայլերը տրամաբանության մեջ տեղավորվում էին,իսկ այ աղջկա կերպարը իմ համար լրիվ անհասկանալի էր:Տղեն շատ ավելի ադեկվատ էր ու պատկերացնում էր ինչպես պետք է ստեղծել ապագան,իսկ այ աղջիկը ապագայի նկատմամբ վախից չէր կարողանում համակերպվել,կամ էլ հավատքի հողի վրա էր տարել,բայց էդ պարագայում հավատքի տեր մարդու գործողությունները ու հոգեվիճակը իմ պատկերացմամբ լրիվ այլ կլիներ:
    Դերասանական խաղը միջակ էր,դերասանուհու և կերպարը և հենց ինքը ազդում էին,չհասկացա ես էս մարդուն:
    Սեքսը քիչ էր ֆիլմում,ավելի ճիշտ բաց տեսարաններն էին քիչ,իսկ էս ֆիլմի մթնոլորտի տակ կարելի էր մի հատ հզորագույն սեքս նկարել:
    Միտքը իրոք հետաքրքիր էր,կարծում եմ ամեն մարդ գոնե մի անգամ էս մասին մտածել է,բայց ֆիլմի լուծումները ինձ համար անհասկանալի էին:Մարդկության ստեղծած բարիքները հիմա ձերն են ու էն տղեն ճիշտ էր. Պետք է պահը վայելել,մեկ էլ տեսար վաղը առավոտ էլի սաղ հետ գային,ինչ կարոտով կհիշեին իրենց էդ մի քնաի օրը:Դրանից զատ պետք էր նաև մտածել ապագայի մասին և քայլեր ձեռնարկեին ապագայի համար ու տղեն էլի ճիշտ էր,բայց աղջկա էքզիստենցիալ վիճակները անմտություն էին:
    Էքզիստենցիալ վիճակները կապված են հասարակության հետ,չեմ հասկանում էդ ինչ ձևով է տեղի ունեցել էդ աղջկա սոցիալիզացիան,որ հասարակության բացակայության դեպքում ինքը հայտնվել է էդ վիճակում:
    Տղու մոտ ամեն ինչ բնական էր,ամոթը մղվել էր երկրորդ պլան,հասարակությունը այլևս չի ճնշում ու կարելի է ավելի բաց լինել,ավելի անզգույշ լինել:
    Ֆիլմի ընթացքում Սարտրի ասածը հիշեցի. Դժոխքը դա մյուսներն են(հմո չեմ),բայց ֆիլմը էնպես էր ներկայացված,որ դժոխքը դու ես:
    Այ էս ամենը մի հոգու մասնակցությամբ շատ ավելի հետաքրքիր կլինի,էնպես որ արժի մի հատ ման գալ ու տենց ֆիլմ գտնել,կամ էլ սպասել,որ մի օր կնկարեն:
    Հ.Գ Swiss army man-ը նայեք :Դ
    Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 21.06.2018, 17:26:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.06.2018), Smokie (06.07.2018), Բարեկամ (21.06.2018)

  14. #386
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Յոհաննեսի հետ, մոտավորապես նույնն էի գրել։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ինչևէ, չեմ զղջում, որ նայել եմ։ Ուսանելի էր իմ համար ինչ-որ առումով։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 21.06.2018, 19:14:

  15. #387
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Յոհաննեսի հետ, մոտավորապես նույնն էի գրել։ Աղջիկը հեչ էն կերպարը չէր խաղում, որ ֆիլմն ուզեցել էր ներկայացնել, դրա համար էլ ավարտը մի տեսակ անսպասելի եղավ։ Հատկապես արհեստական էր էն պահը, որ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ կարծես ամեն ինչ լավ էր, աղջիկն էլ շնորհակալ էր տղայից, որ տարավ իրան էդ սիրուն տեղերը ու խորհրդանիշներով բացատրեց, թե ինչումն ա կամ ինչում պիտի լինի ապրելու իմաստը։ Ու մեկ էլ հանկարծ մի իմեյլից հետո /տեսավ նամակ ունի, հույսով էր՝ մարդիկ վերադարձել են, պարզվեց՝ տղան էր ընդամենը մեյլ գրել/, էդպես միանգամից խորտակվեց ու որոշեց վերջ տալ իր կյանքին։
    Բացի այդ, աղջիկը ստացվեց բավական էգոիստ էակ․ մի կողմից տղայից պահանջում էր զգույշ լինել, որ հանկարծ մի բան չպատահի ու ինքը մենակ չմնա, մյուս կողմից՝ փաստորեն դավաճանեց տղային՝ իր կյանքին վերջ տալով։ Էգոիզմի և եսակենտրոնության մասին է վկայում նաև էն դրվագը, որ մահվանից առաջ իր վերջին գործողությունը իր լուսանկարները մեծ տպելն ու տղայի մոտ թողնել էր․ այսինքն, ուզում էր, որ իրե՛ն հիշեն, ի՛ր մասին մտածեն, թեկուզև տանջվեն դրա համար։ Դա գալիս ա նաև անսահման միայնակությունից, որի հետ անգամ մահվանից հետո չի ուզում հաշտվել։
    Չգիտեմ, գուցե կինոն ուզում էր ասել, որ հենց սոցիալ շփման ուժեղ կարիք ունեցողներն են ամենամիայնակները, որոնք մենակ իրենք իրենց հետ ապրելու մեջ իմաստ չեն տեսնում, դա տանում է փակուղու։ Տղան ավելի հասկանալի ու տրամաբանական էր իր դերը տանում, հա։
    Ֆիլմի որակը նաև զիջում էր կադրերի ձգձգման առումով, լիքը դադարներ կային, որ ավելի երկար էին տևում, քան պետք էր։
    Ֆիլմի բյուջեն նշված չէր ոչ մի տեղ, բայց պիտի որ ահագին էժան նստած լիներ նկարելը։

    Ինչևէ, չեմ զղջում, որ նայել եմ։ Ուսանելի էր իմ համար ինչ-որ առումով։
    Բարեկամ ջան,հլը նոր 4-րդ տողն եմ հասել,բայց էլի սաղ պատմել ես :Դ ֆսյո,ես սուս եմ :Դ
    Հա,ես էլ եկա համաձայնեմ քո հետ,քանի որ մի երկու բան չէի գրել,բայց ստեղ արդեն գրել ես:
    Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 21.06.2018, 19:14:

  16. #388
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան,հլը նոր 4-րդ տողն եմ հասել,բայց էլի սաղ պատմել ես :Դ ֆսյո,ես սուս եմ :Դ
    Բայց ախր դու էլ ես, է, պատմել։ Ախր ոնց քննարկես առանց մանրամասների։ Լավ, հեսա փակփկեմ, քանի երևի կարամ։

  17. #389
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ախր դու էլ ես, է, պատմել։ Ախր ոնց քննարկես առանց մանրամասների։ Լավ, հեսա փակփկեմ, քանի երևի կարամ։
    Հը ը,իմ գրածի մեջ տենց պահ չկա,որ մեկի նայելը հարամ անի :Դ

  18. #390
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը ը,իմ գրածի մեջ տենց պահ չկա,որ մեկի նայելը հարամ անի :Դ
    դե դու փորձված կինոգրախոս ես

Էջ 26 49-ից ԱռաջինԱռաջին ... 1622232425262728293036 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •