User Tag List

Էջ 176 186-ից ԱռաջինԱռաջին ... 76126166172173174175176177178179180 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,626 համարից մինչև 2,640 համարի արդյունքները՝ ընդհանուր 2789 հատից

Թեմա: Հարցեր ադմինիստրացիային

  1. #2626
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    positive reinforcement vs. negative reinforcement

    Որպես անկողմնակալ երրորդ կողմ, մի առաջարկ անեմ։ Իմ տեսած ոչ մի նեգաթիվ րեինֆորսմենթ հարցի լուծում չի դառնում, ինչպես ասենք քրեական օրեսնգիրքը ու ոստիկանների թվի ավելացումը հազվադեպ են հանցանքների թիվը կտրուկ պակասացնում (շատ ժամանակ խնդիրը միայն արտահանվում է հարևան քաղաք/շրջան/երկիր, որտեղ այդ ոստիկանների քանակը ապահովելը անհնարին ա լինում)։ Միգուցե արժի՞ մի քիչ էլ փոզիթիվ րեինֆորսմենթ գործի մեջ խառնել։ Ասենք ամեն շաբաթ լավագույն գրառման հայտեր ընդունվեն հատուկ թեմաներում ու արագ քվեարկություն արվի, շահողին էլ աստղ տան, կամ էլ մասսայական դրական վարկանիշներ։ Այսպես նաև կստեղծվի բնական ֆիլտր, որը կօգնի քիչ ժամանակ ունեցող ակումբի ընթերցողներին իրենց ռեսուրսները կենտրոնացնել լավ գրառումների վրա։ Ու կանխավ կարելի է սահմանել, որ թեկանծու գրառումների մեջ գրականից/նորմատիվից դուրս ոչ մի բառ չի կարա լինի։ Նենց չի, որ բոլորը սկսեն իրար դեմ մրցել, չնայած կարծես ակումբում առողջ մրցակցությունը լավ բան ա համարվում, բայց դե երբ ենթագիտակցաբար գիտես, որ գրառումդ կարող է շաբաթվա լավագույնին հավակնել, մի քիչ քեզնից անկախ կարող է և ուզենաս մի պուճուր ավելի նորմաների մեջ մնալ։ Դե համ էլ բնական ձևով հավելյալ քննարկումներ կավելանա ակումբում, դրական աժիոտաժ և այլն։ Ու նաև մի քիչ թվացյալ դեմոկրատական տարր կներմուծվի ակումբ, որ լավերը ժողովորւդն ա ընտրում․․․ Միգուցե շնորհակալությունները սա արդեն անում են ինչ-որ չափով, բայց մեկը իմ աչքին այդպես չի թվում։ Հա, հավելյալ մի քիչ գործ կավելանա, բայց դե ժամանցի լավ ձև էլ ա։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.08.2017), Moonwalker (26.08.2017), Smokie (01.09.2017), Գաղթական (26.08.2017), Ուլուանա (27.08.2017)

  3. #2627
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ՝ չափ ու սահմանը որոշելիս պետք ա երկու հարց տալ․ էս բառը որևէ մեկի վիրավորու՞մ ա ընդհանրապես ու էս բառն էս կոնտեքստում որևէ մեկի վիրավորու՞մ ա։

    Առաջին դեպքում օրինակ գյոթ կամ ջհուդ բառերը կոնտեքստից անկախ վիրավորական են կոնկրետ խմբի անձանց համար, հետևաբար պետք ա դրանք արգելել միանշանակ (օրինակ ջհուդ բառը սեռական կոնտեքստ չունի ու կարա նորմատիվ համարվի, բայց վիրավորական շեշտադրմամբ ա գործածվում)։

    Երկրորդ դեպքում օրինակ իմ սիրած քաքը վերցնենք։ Եթե մեկը մի ակումբցու ասի՝ քաք ես կերել, բնականաբար վիրավորական կլինի, ու պետք ա բառը հեռացնել, բայց եթե մեկը ասի՝ պլաններս քաքմեջ էղան, էստեղ որևէ մեկի չի վիրավորում, ու կարա հանգիստ բառը մնա։

    Կարծում եմ նաև, որ էս վերջին շուխուռների պատճառը ոչ էնքան ոչ նորմատիվ բառապաշարի կիրառումն էր, այլ էդ բառերը վիրավորական կոնտեքստում օգտագործելը։ Դրա հետ մեկտեղ մոդերատորների՝ նմանատիպ գրառումներին ոչ էնքան արագ արձագանքելը (հաճախ չնկատելու պատճառով): Նույն Քիբորդի հայտնի գրառման մեջ հիմնական խնդիրը ոչ թե ոչ նորմատիվ բառապաշարն էր, այլ դրա վիրավորական լինելը։

    Կարծում եմ՝ էնքան էլ դժվար չի սրանք իրարից տարբերելը։ Մինչև հիմա ես խնդիր չեմ տեսել։ Խնդիրն առաջանում ա էն ժամանակ, երբ մոդերատորները չեն նկատում նման գրառումները։ Հավատացած եմ, որ Քիբորդի հայտնի գրառումը չնայած շատերն են տեսել ու տհաճություն զգացել, ոչ ոք ռիփորթ չի արել։ Դրա համար ուղղակի առաջարկում եմ օգնել մոդերատորներին ու ռիփորթ անել, որ նման գրառումները հնարավորինս շուտ խմբագրվեն ու ջնջվեն։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.08.2017), Հայկօ (26.08.2017), Շինարար (26.08.2017), Տրիբուն (26.08.2017)

  5. #2628
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Եթե մեկը մի ակումբցու ասի՝ քաք ես կերել, բնականաբար վիրավորական կլինի, ու պետք ա բառը հեռացնել ․․․
    Պարտադիր չի, ընգեր պրոֆեսոր։ Ամենից հաճախ «քաք ես կերել» պարզապես նշանակում ա «դուք սխալվում եք»։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.08.2017)

  7. #2629
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտադիր չի, ընգեր պրոֆեսոր։ Ամենից հաճախ «քաք ես կերել» պարզապես նշանակում ա «դուք սխալվում եք»։
    Հա բայց «դուք սխալվում եք»-ի վիրավորական ու կոպիտ տարբերակն ա, ոնց որ «ջհուդը» հրեայի կոպիտ տարբերակն ա։

  8. #2630
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց «դուք սխալվում եք»-ի վիրավորական ու կոպիտ տարբերակն ա, ոնց որ «ջհուդը» հրեայի կոպիտ տարբերակն ա։
    Նայած ձայնի ինչ ինտոնացիայով ես ասում, կարա շատ էլ փաղաքշական տարբերակ լինի

  9. #2631
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ձայնի ինչ ինտոնացիայով ես ասում, կարա շատ էլ փաղաքշական տարբերակ լինի
    դե հա, ես ու ախպերս իրար փաղաքշական հա էլ ասում ենք քաք ես կերել, բայց ակումբում շատ դժվար ա փաղաքշականը ոչ փաղաքշականից տարբերելը, քանի որ գրավոր խոսքի հետ գործ ունենք։

  10. #2632
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ չափ ու սահմանը որոշելիս պետք ա երկու հարց տալ․ էս բառը որևէ մեկի վիրավորու՞մ ա ընդհանրապես ու էս բառն էս կոնտեքստում որևէ մեկի վիրավորու՞մ ա։
    Բյուր ջան, ընդհանուր համաձայն լինելով պետք ա ասեմ, որ ուրիշ չափանիշների կարիք էլ կա:

    Օրինակ տվյալ գործածումը կարող ա ոչ մեկին չվիրավորի, բայց ընդհանուր չարաշահման պատճառով արդեն տասնյակ մարդկանց համար տհաճ ու վանող լինի: Այսինքն գալիս ենք նաև խնդրի էն կողմին, թե ինչ հաճախականությամբ ա կիրառվում ոչ թե տվյալ բառը, այլ տվյալ ոճի բառերի խումբը ու ինչ աստիճանի ա «գարշահոտության վերածվում»:


    Ես ինքս կոնկրետ բառեր սահմանելուն ու դրանով սահման գծելուն դեմ եմ: Փորձեմ կարճ բացատրել: Ասենք G7 բառը ակումբում, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ պետք է անթույլատրելի լինի: Բայց եթե ասենք մեկը գրական ստեղծագործություն է գրում, որ լեզվական տրամաբանության ու կոլորիտի մեջ մտնում է էդ ու լիքը ուրիշ հայհոյական բառեր օգտագործելը, ապա ես գտնում եմ, որ էդտեղ պիտի թույլատրվի: Պարզապես սկզբում նշում անելով, որ ստեղծագործությունը պարունակում է ոչ նորմատիվային բառապաշար:

    Ես հիմա, ոտի վրա մի օրինակ բերեցի, որի դեպքում համարում եմ թույլատրելի: Ավելին, արգելումը համարում եմ գրաքննության վատ տեսակ:

    Բայց մի՞թե մենք կարող ենք սահմանել բոլոր հնարավոր դեպքերը: Ես կարծում եմ, որ պիտի մոդերատորները որոշեն յուրաքանչյուր դեպքի թույլատրելի լինել-չլինելը: Նույն Ինստագրամում պետք է լիներ պտուկների հետ կապված, իմ խորին համոզմամբ: Բայց էնտեղի ծավալներին երևի դժվար է հասցնելը, արդյունքում լիքը արվեստի գործ նկարներ տուժում են: Ակումբում, կարծում եմ, նաև օգտվողների ռեփորթների շնորհիվ կարելի է հասցնել:


    Բայց չափանիշը պետք է լինի հետևյալը. հնարավորինս նվազագույնին հասցնել նման բառապաշարի կիրառումը: Ու քանի որ էս պահին կա տարածվածության աստիճան, կա խնդիր, օգտվողներից ամեն մեկը կարող է մտածել, որ իր դեպքը թույլատրելի է, կարծում եմ, որ էս պահին կտրուկ «վիրահատական միջամտություն» է պետք: Քանի դեռ ընդհանուր ակումբային ոճը չի մաքրվել ու նմանվել հին ու բարի ժամանակներին:

    Դրանից հետո կարելի է նորից բարձրացնել վերջին օրերին մտած «հրովարտակի» հարցը, ըստ որ ջնջվելու ենթակա են բոլոր դեպքերը: Իսկ որոշ ժամանակ հետո քննարկումը կարելի է վերսկսել:

    Սա իմ անձնական կարծիքն է, ոչ թե ադմինիստրատիվ որոշում: Էնպես որ քննարկման առարկա են նաև էս գրառմանս մեջ հնչեցրած մտքերը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.08.2017), GriFFin (27.08.2017), ivy (27.08.2017), Lion (27.08.2017), Moonwalker (27.08.2017), Rammstein (27.08.2017), Smokie (01.09.2017), _Հրաչ_ (27.08.2017), Աթեիստ (27.08.2017), Ուլուանա (27.08.2017)

  12. #2633
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, որ G7 բառը արգելես, պիտի քաղաքականության բաժինը փակես։

  13. #2634
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կոդերը փոխվել ե՞ն...

  14. #2635
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, որ G7 բառը արգելես, պիտի քաղաքականության բաժինը փակես։
    Բայց ամենախոխմը գիտեք չէ որնա:
    Էս բառը օգտագործող հայերի երևի 90%-ը տեղյակ չի, որ դա թուրքերեն ընդամենը հետույքա նշանակում:

    Իսկ իրենց ենթադրած իմաստը ստանալու համար՝ պետքա դրան «-վերան» ավելացնել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (27.08.2017)

  16. #2636
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամենախոխմը գիտեք չէ որնա:
    Էս բառը օգտագործող հայերի երևի 90%-ը տեղյակ չի, որ դա թուրքերեն ընդամենը հետույքա նշանակում:

    Իսկ իրենց ենթադրած իմաստը ստանալու համար՝ պետքա դրան «-վերան» ավելացնել..
    Մեկ էլ խոխմը գիտե՞ս որն ա: Որ մեկ-մեկ ասում են՝ գ7բերան: Երևի էդ -վերանով տարբերակն են լսել, մտածել են բերան ա:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.08.2017), Գաղթական (27.08.2017)

  18. #2637
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամենախոխմը գիտեք չէ որնա:
    Էս բառը օգտագործող հայերի երևի 90%-ը տեղյակ չի, որ դա թուրքերեն ընդամենը հետույքա նշանակում:

    Իսկ իրենց ենթադրած իմաստը ստանալու համար՝ պետքա դրան «-վերան» ավելացնել..
    Խոխմ էդտեղ բացարձակ չկա: Ավելի քան նորմալ ա, որ չգիտեն, ու պետք էլ չի որ իմանան: Իսկ հայերենում էդ իմաստն ունի առանց «վերան»-ն ավելացնելու էլ:

    Առաջին, միակ ու վերջին բառը չի, որը խոսակցական տարբերակով ուրիշ լեզվից մտել ա հայերեն ու ուրիշ իմաստ ստացել, դարձել տարածված ու կիրառվող բառ:

    Լեզուն հենց տենց ա հարստանում: «G7»-ը վաղուց արդեն հայերեն բառ ա, հայհոյանք, որոշակի իմաստով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (28.08.2017), Արամ (28.08.2017), Հայկօ (28.08.2017)

  20. #2638
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեե, ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ իմ համեստ լուման եմ ներդրել զազրախոսությունների մրցավազքում, բայց խիստ մոդերատորության երկու ձեռքով կողմ կլինեմ: Ես հին վախտերի ակումբը հիշում եմ, էն ժամանակ ահագին խիստ էր:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (31.08.2017)

  22. #2639

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.09.2017), StrangeLittleGirl (03.09.2017)

  24. #2640
    Լիարժեք անդամ IVI Art-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2016
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու հարց ու մեկ առաջարկություն ունեմ պարոնայք ադմիններ:

    - Ինչով են տարբերվում ակումբում բլոգն ու օրագիրը իրենց ասելիքներով ու սահմանափակումներով? Որն է ավելի հարմար գրողի ու ընթերցողի համար?
    - Կարելի է ակումբում ստեղծել բլոգ կամ օրագիր անկախ հղումով? Այսինքն, առաջարկում եմ,եթե կա այդ հնարավորությունը, ստեղծվի ունիկալ հղում, որը կբացի ՄԻԱՅՆ այդ օրագրի էջը առանց վերևի մենյուի՝ "Ֆորում-Ընդհանուր ֆորում-Ակումբի անցուդարձ....և այլն": Թող հասկացվի, որ դա Ակումբինն է, բայց լինի առանձին էջով, ոչ մի տեղ չտանող կողմնակի հղումներով: Ոնց որ поддомен, կամ դրա պես մի բան:

Էջ 176 186-ից ԱռաջինԱռաջին ... 76126166172173174175176177178179180 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Առաջարկ ադմինիստրացիային
    Հեղինակ՝ Apaga, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.09.2007, 00:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •