Ախր ո՞նց կարա էլեկտրոնայինը անհամեմատ ավելի անվնաս չլինել։ Հո չե՞ն դնելու դիտմամբ էսքան աղբը լցնեն էդ հեղուկի մեջ ու ասեն քաշեք թոքերդ։
Ախր ո՞նց կարա էլեկտրոնայինը անհամեմատ ավելի անվնաս չլինել։ Հո չե՞ն դնելու դիտմամբ էսքան աղբը լցնեն էդ հեղուկի մեջ ու ասեն քաշեք թոքերդ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հայկօ (25.08.2017)
Հա չէ, բնականաբար՝ քեզ չէի գրում, թե հոդվածն ինչի մասին ա, դու կարդացել ես : Հա, ընդհանուր մոտեցումը հիմա ոնց որ թե էն ա, որ նախնական տվյալներով՝ էլեկտրոնային սիգարետները (ահավոր չեմ սիրում էս տերմինը, բայց դե ինչ արած) շատ ավելի անվնաս են, քան միսիոներական սիգարետները, բայց դեռ շատ քիչ տեղեկություն կա հավաքված, որովհետև նոր են, ու ամեն ինչի համը դեռ կարող ա դուրս գալ:
Գնային տեսանկյունից ահագին ավելի թանկ ա գալիս: Պրինտերների սկզբունքով են փող աշխատում. ինքը սարքն էդքան թանկ չի, բայց լիցքավորելու հեղուկները թանկ են: Կարող ես, իհարկե, ինքդ սարքել էդ հեղուկներից, ոնց էլ հիմա անում են ահավոր շատ վեյփերներ (պրիմիտիվ խառնուրդներ են, ու բաղադրիչներն էլ ազատ վաճառվում են դեղատներում, կամ կարելի ա օնլայն պատվիրել). տենց մի տասն անգամ ավելի էժան ա դառնում ամեն ինչ:
Ես ծխել սիրում էի, դրա համար էի ծխում, հաճելի էր ինձ: Հիմա չեմ ծխում, որովհետև շատ ավելի հաճելի զբաղմունք եմ գտել:
DIXIcarpe noctem
Արտ, քո ասածը իրականում պարզ չի։ Բժշկության մեջ շատ ա նման բաներ առաջ բերվում ու ներկայացվում որպես հետազոտական աշխատանք։ Օրինակ` սուրճի վերաբերյալ (ափսոս չեմ գտնում էդ հոդվածը)։ Ես 3րդ կուրսում անցել եմ, որ սուրճը "բարձր ճնշումը իջացնում ա, իսկ ցածրը բարձրացնում", իսկ ինձանից 5 տարի առաջ սովորողները ասել են` "դե պարզ ա, սուրճը բարձրացնում ա", իսկ վերջերս եկել են նրան, որ ֆիզիկական ազդեցություն չի թողնում։ Նույնը վերաբերում ա սրան։ Հարցը դնում ա` "ավելի օգտակար ա քան դասական ծխախոտը": Ներկայացնում ա հոդված, որով իրա պնդումը ապացուցում ա։ Մեկ ուրիշը կարող ա դնի հետևյալ պնդումը` վնասի տեսանկյունից նույնն են, կամ թոքի քաղցկեղի առաջացումը հավասար ա երկու դեպքում ու էս մտքերը ապացուցի։ Միշտ չի, որ էն ինչ պարզ ա` ճիշտ ա կամ ապացուցված։
Sent from my Nexus 5 using Tapatalk
Vitam regit fortuna, non sapientia.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Իմ համար հակառակը։ Ես չեմ սիրում, որ ինքս կամ իմ հետ խոսելուց մարդ գիտական պնդում ա ներկայացնում ու ոչ մի ապացուցողական հիմք չի ներկայացնում։ Դեմ չեմ, կան բաներ, որոնք "պարզ" են, բայց էդ կապ չունի։ Չեմ կարծում, որ ես էնքան խելացի եմ, որ առանց հետազոտելու իրավունք ունեմ ինչ որ բան պնդել։ Հ.Գ. ինձ թվում ա, որ թեման շեղվում ա։ Անիմաստ եմ համարում էս բաժնում շարունակելը։ ։)
Sent from my Nexus 5 using Tapatalk
Vitam regit fortuna, non sapientia.
LisBeth (25.08.2017), Անվերնագիր (25.08.2017), Տրիբուն (25.08.2017)
Արտ, խաղալիք մուրճ չի։ Էլեկտրոնային սիգարետն էլ որոշակի բաղադրիչներ ունի, ու որոշակի նյութեր մտնում են օրգանիզմ։ Իսկ դրանց բացարձակ անվտանգությունը ցույց տվող հետազոտություն առայժմ չկա։ Էս հոդվածն ընդամենը ցույց էր տալիս, որ սովորական սիգարետից վնաս չի։ Բայց հոդվածը նաև կոնկրետ դեղագործական ընկերության շահ էր հետապնդում, չնայած որ արդարության համար ասեմ, որ իրոք բավական լավ գրված ու էթիկ հոդված էր։
Բյուր, բայց էլեկտրոնայինի բաղադրությունը լրիվ ձեռքով են ստանում։
Այսինքն ինչ ուզեն, էն կլցնեն մեջը։
Հիմի դուք կասկածում եք, որ մեջը դիտմամբ վնասակար բան են լցնո՞ւմ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես սենց եմ մտածում. ծխելը սենց թե նենց զարհուրելի վատ բան ա, իսկ վեյփինգը՝ հայտնի չի, բայց ահագին շանս կա, որ չէ: Ամեն դեպքում՝ էն ամեն ինչը, որ ծխախոտը դարձնում ա էդքան վատ բան, վեյփինգում հաստատ չկա: Ըստ էության՝ միակ ընդհանուր բանը նիկոտինն ա, որ ինքնին էդքան վնաս չի, ինչքան ծխախոտի մեջ եղած մնացած ամեն ինչը: Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց մեռնում են խեժից: Ու կարող ես և առհասարակ առանց նիկոտինի վեյփել:
Վեյփինգը արդեն մոտ տասը տարի ա՝ անընդհատ աճում ա, իսկ հիմա արդեն լուրջ տրենդ ա: ԱՄՆ-ում ջահելության մոտ 10-15 տոկոսը հիմա վեյփեր ա, իսկ էդ ահռելի թիվ ա:
DIXIcarpe noctem
Միտքս շարադրեմ այդպես։ նրան հակացուցված է հուզվել ջղայնանալ հաճախ արնահոսում է քթից
Առաջիկայում պատրաստվում է գնալ գերմանիա բուժման։ այսքանը գիտեմ օցնեք պարզել ինչ հիվանդություն է
Ժող, իմաստության ատամները հեռացնե՞լ, թե՞ թողնել։
"Non est ad astra mollis e terris via."
Տարբեր մոտեցումներ կան։ Հայաստանում կան մասնագետներ, որոնք ամեն ինչ անում են փրկելու համար։ Դանիայում մի հատ իմաստության ատամի ցավով հայտնվեցի ատամնաբույժի մեջ, միանգամից ասեց, որ պետք ա հեռացնել, չնայած երեք ամիս ա, ինչ էլ չի ցավում։ Նենց որ տարբեր ա։ Բայց դե ես մասնագետ չեմ, չեմ կարա խորհուրդ տամ։
Ինձ թվում ա՝ քանի դեռ նեղություն չի տալիս, պիտի մնան։ Վնաս չեն տալիս, դրա փոխարեն քիչ թե շատ օգուտ տալիս են ծամելիս։
Այ եթե փչացած են, գուցեև չարժի ժամանակ ու փող ծախսել բուժելու համար, նախընտրելի լինի հեռացնելը։ Թեպետ անձամբ ես փրկելու կողմնակից եմ։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ