Rhayader-ի խոսքերից
Մի քիչ բզբզամ էս թեման, տղամարդու տեսանկյունից:
Նստած ես քեզ համար, ոչ մեկին չես կպնում, ու մեկ էլ Ֆեյսիդ չատը բացվում է՝ բա թե Gegham Mrutik-ն ա գրել քեզ: Ֆրենդ չեք, բան չեք: Ինչ արած, տեսնենք ինչ է գրում:
- Նենց քո էն բանը էն բանից (սեռական ակտի վուլգար նկարագրություն պարունակող առաջարկ):
Կամ կարող է քաղաքավարի առաջարկ էլ լինել, չեմ բացառում:
Բացատրում ես՝ հարգելիս, չէ էլի, ես հետերո եմ, ինձ դա չի հետաքրքրում: Փորձում է համոզել, թե դու պարզապես չես փորձել, չգիտես, կյանքից բան չես հասկանում ու նման բաներ:
Էլի մերժումներ, ու, կախված զրույցի ընթացքից, կամ ես եմ իրեն բլոկում, կամ ինքն ինձ:
Բայց, գրողը տանի, հաստատ հետո չեմ սկսի ինքս ինձ սղոցել, թե գեյ մարդիկ հետերոների նկատմամբ հարգանք չունեն, էլի: Խնդիրն ինքնավստահությունն է: Ինձ արդարացում պետք չի, թե ինչու ես չեմ քնում Gegham Mrutik-ի կամ Lilitik Pisikik-ի հետ:
Boom-ի պատմածն էլ տղամարդու անինքնավստահության դեպքն է: Ինչու՞ պիտի տղամարդու ինքնագնահատականը կախված լինի նրանից, իրեն мудак կհամարի աղջիկը, թե չէ: Ինչու՞ պիտի տղամարդն անընդհատ ստիպված լինի ապացուցել իր մաչոյությունը:
Բայց, արդարության խաթր ընդունեմ, որ Boom-ի գրածը անկեղծ էր ու հուզիչ, հենց նման բաներն են, որ պակասում են մեր ստեղծագործողներից շատերի մոտ՝ իսկական մարդու իսկական ապրումները: Ոչ մեկը պարտավոր չի կատարյալ լինել, ու էդ անկատարությունների նկարագրություններն անձամբ ինձ հուզում են ու օգնում գրածն ավելի լավ զգալ: Էնպես որ, Boom, եթե ուզես ձեռքդ փորձել գրելու մեջ, կարծում եմ, չես հիասթափեցնի:
Կարճ ասած, եթե աղջիկը գիտի, որ ինքը մի բան չի ուզում, համոզողն ընդամենը չամուռ գյադա է: Եթե չգիտի, թե ինքն ինչ է ուզում, դա արդեն իր խնդիրն է, թող ինքը կողմնորոշվի:
Էդ ներսում ինքդ քեզ սղոցելն ընդամենը անինքնավստահության հետևանք է: Արդյո՞ք մարդ իրավունք ունի անինքնավստահ լինել: Իհարկե: Բայց իրերն անվանենք իրենց անուններով:
Էջանիշներ