Դե ես պարելով եմ դուր եկել,բայց մեկա հիմարություն է
Մեկ ուզում եմ գրեմ,մեկ էլ ախր շատ երկար կլինի է

ավելի լավ է ֆբ-ի գրածս դեղադրեմ.
Գնում ես մի հատ տաշիզմի ոճի նկարներից մեկի մոզայկան գնելու,գալիս ես տուն,սկսում ես հավաքել,մանր-մունր պատկերներից երևակայում ես ու ավելի խառնում,խճճվում ես էդ մտքերի մեջ,բայց հետո,երբ հավաքում վերջացնում ես,տեսնում ես,որ էս տաշիզմի հետ ոչ մի կապ չունի,էս ամենառեալ պատկերան է:
Ֆիլմի սկիզբը ահագին ձանրձրալի էր,ընթացքում սկսում է հետաքրքրանալ ու արդեն սկսում ես երևակայությանդ զոռ տալ ու գտնել բանալին,բայց չէ էլի,Ֆորդը լրիվ ուրիշ ուղությամբ է տանում:Վերջում արդեն ամեն ինչ պարզ է դառնում,ամեն մի արտահայտած միտք ու գործողություն իրանց իմաստն են ձեռք բերում:Իսկ դու տեսնում ես գեղեցկության հետևում թաքնված աղբը,որը լիքն է մեր կյանքում:Էս հարցին նման ձևով մատենալը,էսպես ներկայացնելը ու էսպիսի հանգուցալուծում տալը մենակ ծափահարությունների է արժանի:
Դե առանձին կերպարների ու դետալների մասին շատ երկար արժի գրել,բայց էսօր Օսկարի համար ենք հավաքվել

Էջանիշներ