Շինարարի մասին գրեմ հա ոնց որ ։Ճ
Շին ախպեր, քո նկատմամբ հակասական կարծիք ունեմ՝ դու որ մի բան գրում ես, որը սրտովս չի՝ չգիտեմ խի մտածում եմ, որ էդ քո իրական «եսը» չի։ Չգիտեմ ձևացնում ես, թե փնտրտուքների մեջ ես, թե ուղղակի ես ի սկզբանե սխալ տպավորություն ունեմ քո մասին))
Շատ հետաքրքիր կերպար ես դու ինձ համար Ակումբում։ Ճիշտ ա, էս վերջերս մանավանդ, որոշ գրառումներդ նյարդայնացնում են ինձ, բայց էդ իմ խնդիրն ա։ Եթե էդ քո համար էական ա՝ ուրեմն նաև քո խնդիրն ա որոշակի առումով։
Ճիշտն ասած չեմ հիշում հանդիպել ենք երբևէ թե չէ, բայց տենց մի տեսակ չհիմնավորված հարազատություն եմ զգում քո նկատմամբ։ Երևի էդ պարզությունդ ու մաքրությունդ ա իմ համար տենց գրավիչ։ Դու նենց մարդ ես՝ ում հետ շփման ընթացքում, վստահ եմ, չեմ լարվի։ Որտև հազիվ թե դու չեղած տողատակեր տեսնես ասածներիս մեջ, ես էլ լարվեմ, որ հանկարծ սխալ չհասկանաս ինձ ։ՃՃ
Մի խոսքով, աշխարհի որ ծայրում էլ լինի՝ քեզ հանդիպելու առիթ որ լինի՝ կաշխատեմ բաց չթողնել։
Էջանիշներ