Mr. Annoying (06.02.2017), Տրիբուն (06.02.2017)
էհ․․․ հավես ա ակումբը նորից տեսնել հանաքասեր ու կայտառ![]()
![]()
Չուկ, ես երեկ մի առաջարկ-խնդրանք էի արել վարկանիշ տալու սահմանափակումը վերանայելու հետ կապված, երևի տշտշոցների տակ ընկավ կորավ-գնաց, նկատել էի՞ր...
Գրողը տանի, ակումբը ո՞նց է այսպես արագ անցումներ անում ակադեմիայից մանկապարտեզ մակարդակների ու հակառակը ։Ճ
Բայց քանի մանկապարտեզ վիճակ է, ապա ասեմ՝ ենթադրում եմ Ծլնգը Ծովն է, նույն ինքը Alizée, չնայած ես իրեն չեմ ճանաչում։
Եսիմ, սենց պահի տակ ասեցի էլի։
Ու «թաքնված ակումբցի» խաղի կայֆը այդպես էլ չհասկացա։
Si vis pacem, para bellum
Բարեկամ, իմիջայլոց դրական պրոպագանդա (ագիտացիա, քարոզ) էլ կարող է լինել։
Si vis pacem, para bellum
Չգիտեմ, ագիտացիան մի տեսակ ենթադրում ա ընտրովի, հաճախ խեղաթյուրված ինֆորմացիայով պարբերական սնումը, պարտադրումը. դրանից էլ ագիտատոր բառը բացասական իմաստ ունի:
Քարոզն էլ դոգմատիզմ ա ենթադրում:
Երևի ճիշտ, ավելի շուտ՝ պարկեշտ ձևը, ոգեշնչելն ա, բայց դա էլ, հմուտ ձեռքերում, կարող ա վերածվի մասսայական հիպնոզի:
Ինչու՞ ազնիվ գաղափարների կրողները չեն զբաղվում քարոզչությամբ, կամ, ինչպես նկատեցիր՝ իրենց մոտ դա նույնքան լավ չի ստացվում: Երևի որովհետև նրանց մոտ բացակայում է սնափառության գործոնը կամ էլ չափից դուրս, անձնուրաց նվիրյալությունը: Իսկական նվիրյալներն էլ ավելի շատ գործում են, քան խոսում: Բայց գործելը անհատական գործողություններ են, օրինակ՝ ճակատ գնալ կամ գլուխը կախ ինչ-որ բան ստեղծել: Երևի ագիտացիայի համար, վսյոտակի, մի քիչ ես-ի հաստատման, սնափառության գործոն ա պետք, որը ազնիվ գաղափարների հետ չի զուգորդվում:
John (06.02.2017)
Ծխելը թարկելու, առողջ ապրելակերպի, ընտրություններին մասնակցելու, աղքատներին ու սովյալներերին օգնելու, կամավորական աշխատանքներին մասնակցելու, դիսկրիմինացիայի դեմ պայքարելու ու էլի նմանատիպ գովազդ-արշավները դրական պրոպագանդայի օրինակներ են։ Նահանգներում ահագին տարածված է։ Մեր ֆիրմայում աշխատողների իրավունքների, նվազագույն աշխատավարձի, աշխատանքի մասին օրենքի որոշ կարևոր կետեր խփած են կոֆեի ապարատների մոտ, պատին, որ մարդիկ կոֆե խմելուց կարդան, անգիր անեն։ Էլի պրոպագանդայի ձև է։ Էն հասարակություններում, որտեղ մարդիկ ընհանուր շահի գիտակցում ունեն, կարող է դրական քարոզչություն լինել։
Շատ անձնուրաց մարդասեր պետք չի լինել դրական գործիչ լինելու համար, ընհամենը պետք է լինել հեռատես ու իմաստուն ու չլինել նյութապաշտ ու մանրախնդիր։
Ոնց որ բարդ ա :Ճ
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ