
Վոլտերա (02.12.2016)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մուշու (02.12.2016)
Վստահ եմ, էս պահից սանտաս էլ ա 100%-ով համոզված, որ ես գիտեմ իրան:
Անկեղծ ասած ոչինչ չէի հասկանում, ոչ էլ զգում: Ոչ բացասական ազդեցություն էր թողնում, ոչ դրական, ուղղակի կողքից անծանոթ երաժշտություն էր: Բոլոր երգերը ո՛չ տխուր, ո՛չ աշխույժ՝ հանգիիիստ-հանգիստ իրա համար երգում ա: Որ երկրորդ անգամ լսեմ՝ առանց իմանալու, թե դա ու՞մ, ո՞ր ալբոմն ա՝ դժվար թե հիշեի, որ լսել եմ մի անգամ՝ մոռացել եմ ամբողջ երաժշտությունը: Խոսքերը երբեմն ականջովս ընկնելուց, երգերի քիչ տեսածս վերնագրերի շնորհիվ հասկանում էի, թե որ երգն ա (Made by Maid-ը ու I Speak Because I Can-ը): Անգամ պլանշետիս խաղի ձայնն էի ի սկզբանե անջատել, որ ընթացքում չխանգարի երաժշտական նորությունը վայելել, բայց դե մեկ ա՝ բացարձակապես բան չասեց: Պարբերաբար էլ նայում էի, թե ո՞րերորդ երգին ա հասել: Չորրորդ երգին անցնելուց, որ ստուգեցի դա հավանաբար սխալ տպավորություն էր մոտս, իբր երկրորդ ու երրորդ երգերը էնպես են փոխկապակցված, որ չզգամ թե ե՞րբ ու ո՞նց փոխվեց: Այ նման էքսպերիմենտներ սիրում եմ, հավես ա:![]()
Մի խոսքով՝ կներես Բյուր ջան:Ամեն դեպքում շնորհակալ եմ շատ:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մուշու (02.12.2016)
Igorrr֊ի "Hallelujah"֊ն եմ լսում, ու պահի տակ մտքովս անցավ, որ Փարաջանովի թանգարանում չեմ եղել, պետք ա մի օր գնալ![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մուշու (02.12.2016)

Olafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness
Էն որ իսլանդացիները սիրում են էլեկտրո խառնել ամեն ինչին, գաղտնիք չի։ Չնայած ես էլեկտրոնային հնչյունների սիրահար չեմ, բայց մեկ-մեկ իրանց մոտ լավ ա ստացվում։ Բայց էս ալբոմը չստացվածներից էր։
Դաշնամուր, գումարած սինթեզով ստացած ինչ-որ լարային գործիքի ձայն (երևի ջութակ): Ծայրից ծայր մոնոտոն, ձանձրալի, ոչ մի տեղիս չկպնող։ Եթե Igorrr-ի ալբոմը ոտից գլուխ էքսպերիմենտալ էր, ապա սա ճիշտ հակառակը. լրիվ ապահով անկյունում թաքնված, ոչ մի ավելորդ քայլ, ոչ մի համարձակ լուծում։ Մի ամբողջ ալբոմ երկու գործիքի ձայնով, առանց վոկալի ու առանց համարձակ լուծումների։ Էս ալբոմը լսելու համար չի, այլ ռեստորանում որպես ֆոնային երաժշտություն միացնելու, որ խոսողներին չխանգարի։
Ibeyi - Ibeyi վատիկը չէր, հաճելի լսվեց, չտպավորվեց ու գնաց անցյալ: Իմը չէր, չնայած էս պահին ես չեմ հասկանում հենց ինչն ա իմը: Դժվար էլի լսեմ կամ հետքրորվեմ խմբի ապագայով: Չեմ ափսոսում որ լսել եմ, արժեր փորձել: Ապրի սանտան ալբոմի համար![]()
Հա, ֆոնայինի պահով լրիվ համաձայն եմ։ Ես նախընտրում եմ ավելի ունկնդրելու երաժշտություն, որ կամ պիտի իրոք լսես, կամ էլ ուրիշ բանով զբաղվես։ Իսկ սա ուղղակի լսելու համար քիչ էր, առնվազն մտքերով ուր ասես գնում ես, եթե նույնիսկ ուրիշ ոչ մի բան կողքից չես անում։ Դրա համար եմ ասում՝ քնելուց առաջ լավ կլսվի, երբ արդեն մասամբ անջատված ես։
Բայց սիրուն էր, ամեն դեպքում![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մուշու (05.12.2016)
Ժող, իսկ Սանտաները ե՞րբ են բացահայտվելու։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
CactuSoul (05.12.2016)

World of Oz - World of Oz
Տիպիկ 60-ականների վերջի երաժշտություն: Չնայած էդ ժամանակաշրջանի մեծ ֆանատ չեմ, բայց մեծ հաճույքով ալբոմը երկու անգամ լսեցի: Բավական հաճելի լսվող, չձանձրացնող, 60-ականների վերջի շնչով հավես ալբոմ էր:
Էս Violent Femmes-ի մասին ոչ ոք չի՞ գրում:
John Ibeyi - Ibeyi (2015) Ռեյ սամա
Նիկեա Julia Stone - The Memory Machine (2010) Մուշու
CactuSoul Igorrr - Hallelujah (2012) StrangeLittleGirl
Smokie World Of Oz - The World Of Oz (1969) Նիկեա
Մուշու Ólafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness (2010) CactuSoul
Ռեյ սամա Violent Femmes - Violent Femmes (1983) John
StrangeLittleGirl Laura Marling - I Speak Because I Can (2010) Smokie
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:
Իմ մոպտակա պլաններում կան երկու ալբոմներ, որոնցից մեկը ռեվյուից հետաքրքրեց, մյուսն էլ վաղուուց էի քաշել ու չէի լսել:![]()
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, ապրեք երեխեք:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մուշու (10.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ