Կնոջս առաջին ծննդաբերության ժամանակ գիշերվա ժամը 4-ն էր, գլուխս ահավոր ցավում էր ու ես իրան տարա հիվանդանոցում թողեցի ու եկա տուն քնեցի: Առավոտյան հիվանդանոցից զանգը ինձ արթնացրեց, թե ձեր երեխան ծնվել է: Դե գլխացավս դեռ չէր անցել, մի քիչ էլ քնաթաթախ էի. կարճ ասած լուրը ընդունեցի ու (չգիտեմ ոնց) էլի "աչքս կպավ": 1ժամից կարողացա նոր արթնանալ: հագնվեցի, առանց շտապելու երթուղայինով իջա խանութ բուլկի ու սմետան առա (զանգող բուժքույրն էր ասել) ու հանգիստ, մեկ այլ երթուղայինով իջա ծննդատուն...
Հիմա կինս որ պատմում ա, թե էդ գիշերը, երբ որ ես հանգիստ քնած էի, ինքը ինչ տանջանքներ ա ունեցել, ու ոչ ոք Կառլ, ոչ ոք կողքին չեն եղել (բոլորի քունը տարել ա), ու ինքն էլ առաջին անգամ լինելով էդ վիճակում, իրեն թվացել ա, որ կմահանա ցավերից... (ահավոր ծանր ա անցել. երեխայի դիրքը`վատ, տազը նեղ...)
Հիմա, էդ օրվա իմ քնելու համար ես ահավոր ամաչում եմ, ու եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ...
Ժող, անպայման ձեր կնոջ կողքը մնացեք, գոնե առաջին ծննդաբերության ժամանակ, իմ սխալը չկրկնեք:
Վերջին խմբագրող՝ boooooooom: 23.11.2016, 11:24:
Կարճ
Կոնկրետ
Իմ կինը, որպես կանոն, ավելի թույլ ա, երբ ես իրա կողքին եմ: Չգիտեմ դա լավ ա թե չէ, բայց որ ես կողքին եմ լինում սաղ գցում ա վրաս ու դառնում շուտ խուճապի մեջ ընկնող և այլն, բայց հենց մոտը չեմ իրեն հավաքում ա: Եսիմ, իմ կարծիքով ինդիվիդուալ ա սա շատ, մեր դեպքում եթե ես կողքը լինեմ դա կարողա ավելի շատ վնասի քան օգնի:
boooooooom (23.11.2016), Chuk (23.11.2016), Հայկօ (23.11.2016), Մուշու (29.11.2016)
Ինչո՞վ ա գռեհիկ համեմատելը ծննդաբերության հետ: Ի վերջո, ցավերը հենց նույն օրգանի կծկումներից են առաջանում երկու երևույթների ժամանակ էլ: Ուղղակի ծննդաբերության ժամանակ շատ ավելի ուժեղ են:
Իսկ եթե կնոջ՝ ցավի մեջ թաքուն տառապելը նա մենակ նրա համար, որ տղամարդու համար հետաքրքիր չի, ապա ի՞նչ ասեմ: Թարսի պես հենց էս դեպքում ա, որ գենդերային հավասարությունից չենք խոսում, այլ որպես կանայք խոստովանում ենք ու ընդունում ենք, որ մեր կյանքում կան պահեր, երբ ուղղակի անհրաժեշտ ա տղամարդու ներկայությունը: Իսկ էդ ներկայությունը չի ենթադրում կնոջ փոխարեն ծննդաբերել կամ կնոջ փոխարեն տամպոն փոխել, այլ ենթադրում ա տղամարդավարի ներկա գտնվել դժվար պահին ու քաջալերել, մխիթարել, կնոջ ցավը թեթևացնել։
Նորմալ ա, որ կինը պիտի գրավիչ լինի տղամարդու համար, բայց նորմալ չի, երբ տղամարդը կնոջից գրավչություն ա պահանջում ու պահանջում ա, որ էդպիսին լինի միշտ։ Էդ դեպքում կինն ինչի՞ համար ա։ Էն ա, գնացեք, սեքս արեք գրավիչ կանանց հետ առանց որևէ տեսակի պարտակավորության։ Բայց եթե կին եք ուզում, պիտի պատրաստ լինեք, որ էդ կինն օրը 24 ժամ ձեր ուզած տեսքը չի ունենալու, իսկ երբ ցավի մեջ ա լինելու, ձեր կարիքն ա ունենալու։
Ի դեպ, ոչ ոք էս թեմայում երկու սեռերին չի լղոզում։ Ոչ ոք չի ասում, որ տղամարդը պիտի կնոջ փոխարեն ծննդաբերի։ Հենց սեռերի տարբերությունը հասկանալն ա ենթադրում, որ տղամարդը պետք ա կնոջ կողքին լինի, երբ կինը դրա կարիքն ունի՝ լինի դա ծննդաբերություն, թե հարսանիք։
Այ էս քո գրառումը հաստատ գռեհիկ ա։ Որևէ մեկը դաշտանը դրոշակ չի սարքում։ Քիբորդ, ըստ քեզ, փաստորեն, երբ կինը թույլ ա ու ցավերի մեջ, պետք ա իրանից հեռու՞ մնալ։
boooooooom (23.11.2016), CactuSoul (23.11.2016), Quyr Qery (24.11.2016), Աթեիստ (23.11.2016), Հայկօ (23.11.2016), մարդագայլուկ (08.07.2017), Մուշու (29.11.2016), Ուլուանա (23.11.2016), Ռուֆուս (23.11.2016), Վոլտերա (23.11.2016)
Էդ բա որ եկեղեցում տեր հերը սիրուն տեքստ ա կարդում, թե բա «երջանկության ու դժբախտության պահին, առողջ թե հիվանդ ժամանակ․․․ բլա բլա» էդ ի՞նչ սրտով եք ասել «այո հայր սուրբ», եթե չեք պատրաստվում հոգեբանական ու ֆիզիկական էդ դժվար պահին (ժամերին) գտնվել կնոջ կողքին։
Հմմ… հետաքրքիր էր: ահագին համոզիչ ես խոսում:
Մի հատ հարց լրիվ լուրջ, առանց հեգնանքի նշույլի: Իսկ միասին զուգարան գնալու մասին ինչ կարծիքի ես? ես տենց դեպքեր տեսել եմ բանակում, մարդիկ մի սիգարետն առնում գնում էին միասին ծանր կարիք հոգալու:
Իմ կարծիքով վսյո տակի մի հատ սահման կա, որից էն կողմը հակառակ սեռը քիթը չպիտի խոթի: Այլապես էդ սահմանը կջնջվի
Դեռ չեմ ասել:Դրա համար էլ սենց արխային խոսում եմ
![]()
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Progart (28.01.2019)
Աղբար, կջղայնանամ կոր
Հույժ զարմացեալ եմ ընդ մտացդ ծննդականություն, զի ցայժմուս ոչ գտար ունակ տարբերել զցավն ծննդոյ եւ զցավն առօրեաԱսածս ինչ ա? Քո ասածից ստացվում ա, որ մենք չենք ուզում ցավի մեջ տառապող կնոջն օգնել: Էդ էդքան էլ էդպես չի: Էստեղ պետք ա մի քիչ հստակեցումներ մտցնել: Ախր էդ ցավ ասածը տարբեր կարա լինի: Օրինակ մեկը ես, երբ ամուսնանամ, Աստված չանի, կինս հիվանդանա կամ մի տեղը ցավա, ձեռիցս եկած ամեն ինչ կանեմ, ոտերի տակ կքնեմ, մինչեւ առողջանա, անկեղծ եմ ասում:
Բայց ախր դաշտանի կամ ծննդաբերության ցավերը, ոնց ասեմ ախր, էդ էդքան էլ «ցավ» չի: Հիմա բացատրեմ միտքս: Բնությունը կնոջ օրգանիզմը նախագծելուց եւ հավաքելուց հաստատ նախատեսել ա ամրության էնպիսի պաշար, որ կոնկրետ էդ դեպքերին դիմանա: Դրա համար էդ ցավերը նախատեսված են, որ լինելու են ու կնոջ օրգանիզմին պիտի որ բան չլինի դրանցից, եթե իհարկե հատուկ բարդացումներ չլինեն: Ոնց որ ասենք Վիլիս մեքենան գեղի ճամփով քշես, պիտի որ բան չլինի, չէ? էդ մեքենան նախատեսված ա դրա համար, ու դա էդ մեխանիզմի համար անակնկալ չի:
Նույն կերպ էլ կնոջ օրգանիզմն ա նախատեսված ծննդաբերության համար, ու ծննդի ցավերը «..վաաայ հասեք փրկեք, մեռա» կատեգորիայից պիտի որ չլինեն
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ճիշտ ես, դաշտանի ու ծննդաբերության ցավերն «առօրյա» ցավեր չեն: Գիտե՞ս ինչու: Որովհետև շատ ավելի ուժեղ են ու հենց «վաաաաայ հասեք, մեռա» կատեգորիայից են: Ավելին՝ բժշկության մեջ որևէ ցավի ուժգնություն նկարագրելու համար ծննդաբերության ցավերի հետ են համեմատում: Օրինակ, միզաքարային հիվանդության ցավի մասին հաճախ ասում են «ծննդաբերության ցավերի նման ուժեղ»:
Անկախ նրանից կնոջ մարմինը նախատեսված ա դրա համար, թե չէ, փաստն էն ա, որ կինն էդ ցավերից հաճույք չի ստանում, ու կողքից որևէ տեսակի օգնության կարիք ունի: Մեկը ես ինքս իմ մաշկի վրա էդ ամենը զգացել եմ ու ասում եմ՝ կարիք ունեմ, որ մեկը լինի մոտս: Եթե ընկերս համարձակվեր ասել՝ մոտդ չեմ լինելու, որտև բնությունը տենց ա նախատեսել, պիտի մենակով տառապես, կասեի՝ հաջող, կգնայի ուրիշի մոտ, ով չի խորշում էդ անտանելի պահերին ձեռք բռնելուց, հետս խոսելուց, թեյ սարքելուց ու դեղատուն գնալուց:
Overdose, կարա՞ս պատկերացնես մի ցավ, որ քեզ չի թողի ոչ քայլել, ոչ պառկել, ոչ նստել: Ցավ, որ ոնց որ ներքին օրգաններդ ներսից մեկը բռնի ու մաքսիմալ ուժեղ սեղմի՝ լվացք քամելու պես: Հետո էլ մեկ ուրիշը քացով տա փորիդ ու մեջքիդ: Ու ոչ մի ցավազրկող չօգնի: Ու դրան գումարած՝ հնարավոր ա նաև սրտխառնոց, գլխացավ, ընդհանուր թուլություն: Ես չէի ուզի էս թեմայում շատ խորանալ, բայց էնքան գռեհիկ կգտնվեմ, որ կասեմ, որ ցավի նենց պահեր եմ ունեցել, որ էդ պահին դրանք վերացնելու համար հոգիս սատանային կծախեի կամ եթե մեկն առաջարկեր ինձ սպանել, կարող ա համաձայնեի: Ես ոչ ձեռք ու ոտք ջարդելուց, ոչ էլ հիվանդությունների դեպքում էսքան ինտենսիվ ու մեծ ամպլիտուդով ցավ չեմ զգացել: Մարդ գիտեմ, որ մի քանի անգամ ուշաթափվել ա էդ ցավերից: Հա, սա պարբերական ա, բնական ա, բայց էդ չի նշանակում, որ հեշտ ու հանգիստ ա:
Ես վախենում էլ եմ պատկերացնեմ, թե ծննդաբերությունն ինչ ցավոտ ա:
Հիմա ժամանակ չունեմ թեման լրիվ կարդալու, բայց ուզում եմ կարծիքս գրել.
Ես մեծ հաճույքով Արտակի ձեռքը կբռնեի կեսարյաններիս ժամանակ։ Քանի դեռ չգիտեինք, որ կեսարյան ա լինելու, տենց էլ պլանավորում էինք։ Բայց մեր շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Ի դեպ, ես ցավադիմացկուն եմ ու հաստատ ամուսնուս ներկայությունը ցավը փարատելու համար չէր լինելու։ Ես կցանկանայի, ինքն էլ մեր փոքրիկներին տեսներ կյանքի առաջին րոպեներին։
Sent from my GT-I9300 using Tapatalk
Այ կոնկրետ դու դրոշակ ես սարքում ու իմ գրածն էլ սխալ ես հասկացել ու սխալ ես մեկնաբանում։
Ես չեմ սպասում, որ իմ կողակիցը ցավեր ունենա, որ ես իրան մխիթարեմ կամ կալենդարի վրա նշում անեմ թե դաշտանը երբ ա, որ կողքը լինեմ։ Դա սովորական մարդկային առօրեա ա, որ կողակցիդ ամեն հարցում սատարես ու կողքը լինես, բայց դա ամենևին չի նշանակում, որ ծննդաբերության կամ տամպոնը փոխելուց պտի կողքը կանգնես։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ