User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Անքնություն

  1. #76
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե իմ ափերը միացնեմ իրար ու սեղմեմ ձեռքերս, կստանամ սրտիս չափը: Մի քիչ ավել, մի քիչ պակաս:
    Հիմա իմ կյանքում շատ դժվարություններ ունեմ: Չէ, չեմ բողոքում: Չէ, չեմ ասում, որ դուք չունեք՝ ես ունեմ: Ես գիտեմ, որ բոլորս էլ խնդիրներ ունենք: Ինձ պետք չի էդ ասել: Չէ, չեմ ասում, որ իմ խնդիրները ավելի դժվար, դաժան են քան ձերը: Ուղղակի ասում եմ, որ իրանք կան: Ու ինձ թվում ա մենակով էս անգամ չեմ հաղթահարի: Ու կարամ ասեմ, որ էն պահին, երբ ես սպասում էի շատերին՝ իմ կողքը եղան քչերը: Կարամ ասեմ, որ ինձ էդ պահին պետք էին ընկերներս: Բայց դե:
    Հա, մեկ էլ կարամ ասեմ, որ երազներումս տները դատարկ են, մարդիկ էլ անդեմ: Քիչ-քիչ էդ պատկերները անցնում են իրականություն: Իրականությունում գորշ գույները, անդեմ մարդիկ ու դատարկ տները շատ ճնշող են: Դրա համար ա երևի, որ ես տոներ եմ հնարում, խմբեցիներիս հետ տեղ գնալ կազմակերպում: Հավատացեք, ինձ ոչ մեկի կոպտությունը, հեղինակային ու էգոիստ կարծիքները պետք չեն: Ինձ պետք ա իրականությունից չկտրվել, ինձ պետք են գույներ: Ինձ պետք ա զգալ Նոր Տարվա շունչը, ինձ պետք են անակնկալները, թատրոնը, կինոն, երաժշտությունը, ցուցահանդեսները, նոր սարքած թխվածքաբլիթի հոտը, մի բաժակ գինիից հետո եկող րոպեն, ինձ պետք են ուրախ-համով զրույցները, դարչինով թեյը: Ես բաց չեմ թողում ծիծաղալու հնարավորությունը, ժպտում եմ անգամ դասախոսիս ասածներից: Գեղեցկություն եմ գտնում ամեն տեղ:
    Ինձ ասում էին, որ Սարտերի ՙՙՍրտխառնոցը՚՚ շատ դաժան ա, դժվար ա կարդալը: Որ մարդիկ կան չկարողացան մինչև վերջ կարդալ իրա ծանրության պատճառով: Իսկ ես կարդում էի ու չէի զգում: Իմ համար անգամ մեղմ էր գրած: Էդ նորմալ չի, երևի:
    P.S. Baby did you forget to take your meds?
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (10.12.2015), laro (09.12.2015), Mr. Annoying (08.12.2015), Smokie (09.12.2015), մարիօ (08.12.2015), Մուշու (09.12.2015), Նիկեա (08.12.2015), Ուլուանա (09.12.2015), Վոլտերա (08.12.2015)

  3. #77
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2015ի ամփոփում

    Ճիշտ ժամանակին վերջացրեցի: Բավականին դժվար էր էս տարվա ամփոփումը գրելը: Շատ հագեցած էր: Առաջին կեսը ահավոր էր, որին կոմպենսացրեց երկրորդ կեսը: Չեմ ուզում մտածել եկող տարվա մասին: Ինչ լինելու ա կլինի: Կարամ մենակ ասեմ, որ 2016ը ստերիլ տարի ա լինելու, որտև ես կամաց-կամաց վերադառնում եմ իմ նախնական կարգավիճակին: Անկեղծ ասած կարոտել էի:
    Դե սկսեցինք...

    Հունվար

    • Նոր Տարի կամ Էլիզա: Ինքնախաբեություն՝ մաս առաջին:
    • Մանկաբուժություն կամ <<Ես Էլիզային ասել եմ, երևի մոռացել ա Ձեզ զգուշացնի>> կամ Դու կզանգես, ես կպատասխանեմ ու դու կուրախանաս:
    • Շնորհավոր ծնունդդ սիրե… կամ Էլիզա: Ինքնախաբեություն՝ մաս երկրորդ:


    Փետրվար

    • Պո տռադիցիի կամ Լավ տարվա սկիզբ չի:
    • Մանկաբույժի օգնական կամ Հերոս մամաներ:
    • Ամենահիմար մարդ մրցանակը գնում է… կամ Հույս ունեմ մյուս տարի չեմ գա:
    • Իմունոլոգիա (ալլերգոլոգիա) կամ Գտանք պատճառը իմ ցավերի:
    • Շտապ օգնության օգնական կամ Ամեն մարդու համար տաս րոպեն տարբեր ա կամ Աշխարհի ամենաընտիր զույգը ՝ Ե.Ռիմա ու Հենո:
    • Ռադիոլոգիա կամ Էս աշխարհում դժվար բան քիչ կա:


    Մարտ

    • Դու տեսնում ես, որ դիմացինդ տականք ա:
    • Ուսմունք մահվան մասին:
    • Մանկաբուժություն կամ աշխարհի ամենալավ դասախոսը:
    • Վիրաբուժություն կամ Ինչի՞ մենք դասի ենք կամ Ամեն մարդ ունի իր դժբախտ պատմությունը:
    • Շնորհավոր ամենագեղեցիկ աղջկա մարտի ութը:


    Ապրիլ

    • Ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ մատը ծակես արյուն կգա:
    • Համաճարակաբանություն կամ Էպիդիդիմիոլոգիա կամ Հեսա էլի կզանգեն դեկանատ:
    • Ծնունդի տեղը հերթապահություն կամ Էս անգամ ապրիլի հինգ:
    • Յուրահատուկ համի Վիսկին:
    • Գինեկոլոգիա կամ Կնախտաբանություն կամ Մեր խմբի դասախոսը լավն ա կամ Տղամարդը կնոջը բացատրում ա ո՞նց ա պետք ծննդաբերել:
    • Նոր ծանոթություն կամ Ես տգետ չեմ էլի:
    • Բանավորներին մնաց 5 շաբաթ:


    Մայիս

    • Իմ Խաչիկը մի տարեկան դարձավ:
    • Իմ նոր կյանքի առաջին օրը:
    • Հրաշք Սրտիկը:
    • О дивный новый мир
    • Կարդիոլոգիա կամ Մի բառով Բարխուդարյան՝ բլուզկաս լա՞վն ա, մազերիս գույնը լա՞վն ա…երեխեք դուք կկտրվեք բանավորին:
    • << Էրեխեք, մի բանով զբաղվեք: Մի բան արեք, կամ ամուսնացեք կամ բանավորներին պատրաստվեք>> :
    • Վերջ կամ Վերջակետ:


    Հունիս

    • Գինու մեջ թաթախված սիրտս:
    • Ամսի հինգին վիրաբուժության բանավոր կամ << Խելացի աղջիկ ես, բայց լեզվանի ես: Չի կարելի էդքան կռվարար լինել>> :
    • Ամսի տասին գինեկոլոգիայի ու մանկաբարձության բանավոր:
    • Ամսի տասնհինգին մանկաբուժություն:
    • Ամսի տասնինին տա դա դա դաաաաամ:
    • Բարև, հին բարեկամ: Անքնություն, վաղուց չէինք հանդիպել:
    • Մարդ կա՞, որ ձեռքս կբռնի:
    • Գրիֆֆինը կամաց-կամաց արթնացավ:
    • Ամերիկյան Աստվածներ:
    • Ցավը կմեղմանա կամ Ես արև չեմ: Իմ մազերը կրակի գույնի չեն:
    • Amor non est medicabilis herbis. Կամ Չջերմացրեց իմ ժպիտը քեզ:
    • Մուսյուկի ծնունդը կամ Ամենալա՞վ օրը:


    Հուլիս

    • Հեծանվարշավ դեպի Եգիպտոս:
    • Ամենալավ ծնունդը կամ Էլիզա: Վերջ ինքնախաբեությանը:
    • Neue Liebe, neues Leben.
    • Անձի երկատում:


    Օգոստոս

    • Fifty Shades Freed.
    • The Reader.
    • The Minds of Billy Milligan.
    • Не отпускай меня.
    • Amici fures temporis...
    • Ամենավատ ամիսը կամ կրկին փորձենք:
    • Ռոբերթ Սմիթի ձայնը + մեղրով թեյ = երջանկություն:


    Սեպտեմբեր

    • Վսեմ չմոկի, ուվիդիմսյա սկորո կամ Dasacucaken apushen unserer gruppen!!!!
    • Գինեկոլոգի օգնական կամ Շատ անուշ հոտ ուներ:
    • Մանկական վիրաբուժություն կամ Էս էլ հանեցինք ցուցակից:
    • Ուղղակի ապոպտոզ։
    • Cat's Cradle
    • Վերջապես Դիլիջան կամ Հիշողությունները թարմացան:
    • Գինեկոլոգիա կամ Կեղծավոր ենք մենք խումբ իմ հարգելի:


    Հոկտեմբեր

    • Кладбищенские истории.
    • Կլինիկական ֆարմակոլոգիա կամ Ես ինչ որ մեկին կսպանեմ:
    • ՌԴՎ կամ Ինքնավստահ դեբիլները կամ Եթե մի բառ էլ ասես քեզ չեմ կանչի:


    Նոյեմբեր

    • The Boy in the Striped Pajamas.
    • The Brooklyn Follies.
    • The Unbearable Lightness of Being.
    • My Sister Lives on the Mantelpiece.
    • Նեֆրոլոգիա կամ Կրկին՝ ես դեբիլ չեմ:
    • Հեմատոլոգիա կամ Էլիզա: Ինքնագնահատականը բարձրանում ա:
    • Самый лучший день заходил вчера կամ Էլի ցավում ա սիրտս
    • Լիքը ընկերներին ծանոթներ դարձնել՝ check! :



    Դեկտեմբեր

    • Тошнота.
    • Սպանել ծաղրասայրակին:
    • Վիրաբուժություն կամ Մեզ շարունակում են ոչ մի բան սովորացնել:
    • Մի հատ ոչ մի բան, խնդրում եմ:
    • ԱԻԲ կամ Սիքրեթ Սանթա կամ Ես էլ ոչ մի բան չեմ կազմակերպի:
    • Ամենահագեցած ամիսը:
    • Ստերիլ կյանքի սկիզբ կամ Հեռու մնանք կեղծավոր մարդկանցից:
    • Ամենամոտիկ մարդուկը ամուսնացավ կամ Մենք էլ երեխա չենք:
    • Գինու իմ մեծ բաժակը կամ Գինի խլածաղկից:



    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.12.2015), Freeman (31.12.2015), Mr. Annoying (31.12.2015), unknown (01.01.2016), Աթեիստ (31.12.2015), Դատարկություն (01.01.2016), Նիկեա (31.12.2015)

  5. #78
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոչ մի հետաքրքիր բան

    19 շաբաթից պետականներ:
    Հավատս չի գալիս, որ կավարտվի էս պահը ու էլ խմբիս հետ չեմ լինի: 7 տարին քիչ չի էլի:
    Էսօր հանգստից հետո առաջին օրն էինք դասի: H1N1-ով հիվանդներ, ներկա-բացական, էլի նայում են դեմքիս ու հարցնում՝ ու՞ր են, պետականների հետ կապված լեգենդներ և այլն, և այլն: Ես իմ խումբը շատ եմ սիրում, բացառությամբ որոշ մարդկանց: Չնայած, անարդար կլինի, եթե ասեմ, որ իրանք վատն են: Չէ, վատը չեն, ուղղակի իմը չեն: Ու ամենահետաքրքիրը էն ա, որ առաջին անգամ ես մեծամասնության մեջ եմ ու շատով չենք սիրում մեկին: Մյուսին չենք նկատում: Ու էդքանով հանդերձ, էդ մեկին չսիրելով պաշտպանում ենք, թաքցնում, քողարկում: Տենաս ինքը էդքանը գիտի՞: Գիտի, որ ամեն առավոտ նստում մի ժամ սպասում ենք, որ գա, կամ մարդ ա մի սուտ հնարում ենք, որ բացակա չստանա: Մեր մոտ բացական էդ մատյանում <<բ>> չի էլի: Էս մեծ դարդ ա: Հեշտ ա ասելը՝ մի արեք, զանգեք դեկանատ, դասախոսին ասեք բացակա դնի, որ պատժվի: Շատ շատերն են էս ասում, անգամ իրա ընկերները, անգամ էն մարդիկ, ով իրան հավատարիմ ընկեր են ասում: Բայց մենք՝ իրան չսիրելով, չենք անում, որտև լիքը-լիքը հարցեր կան՝ սկսած նրանից, որ մարդ ա, խումբ ենք և այլն: Այ սրա համար եմ խումբս սիրում: Որ անկախ նրանից իրանց ոնց են վերաբերվում իրանք չեն չարանում ու նույնը ինձ են սովորացրել: Ու էսօր ես հասկացա, որ հասել եմ նրան, որ էդ մարդը իմ վրա չազդի: Ապրի իմ խումբը:
    Էսօր մեր լսարանում ուրիշ խումբ էլ կար, 8ից 7ը դուրս էին մնացել մեր կուրսից: Ես նայում էի իրանց պահվածքին, խոսելուն, ձևերին ու հիասթափվում: Երբ մենք գնում ենք բժիշկի, չենք մտածում՝ տենաս էս մարդը ո՞նց ա սովորել, ի՞նչ ա արել, քանի՞ անգամ ա դուրս մնացել: Իրանք իրար հետ խոսում էին դնել-չդնելուց: Մի բան ես լավ եմ հասկացել՝ մեր մոտ, եթե սովորում ես չդնել չկա, ցածր դնել չկա: Չհավատաք նրան ով կասի, որ մեր բուհում նման բան կա: Անցել ա էդ փուլը, եթե անգամ եղել ա: Շատ կեղտ կա, բայց սովորողին խանգարող չկա, չսովորողն էլ շատ պիտի կորցնի իրան, որ դուրս մնա:
    Սենց էլի:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.01.2016), kitty (28.03.2016), laro (15.01.2016), Mr. Annoying (11.01.2016), Smokie (22.01.2016), Նիկեա (11.01.2016)

  7. #79
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներերակային երկու լիտր կոֆեին:
    Ասեց՝ ինչու՞ ա քեզ թվում, որ մենակ դու խնդիրներ ունես:
    Էրեկ խմբեցիս ասեց, որ իրա ծնողի հիվանդությունը, որը թվում էր ռեմիսիայի մեջ ա՝ շարունակում ա վնասել: Էդ, որ ասեց, բոլորը, անգամ էն մարդիկ, որ իրան սովորական օր չեն հիշի՝ գրկեցին, պաչեցին, "ամեն ինչով կօգնենք"ների շարք ( երևի անկեղծ ), "դուխով եղի"ներ: Մյուս խմբեցիս անգամ հուզվեց ու լացեց, որտև իրա տուն էլ ա մտել էդ հիվանդությունը: Էս գիտեք ո՞նց ա կոչվում՝ էմպաթիա: Բոլորը նստած իրար հետ կիսվում էին իրանց դժբախտ պատմություններով, բացի ինձանից: Ես, տենց պահերին չեմ խոսում: Ավելի շուտ ես գրեթե չեմ կիսվում ինձ անհանգստացնող հարցերով, անկախ պահից: Որտև չեմ կարում: Կարում եմ, օրինակ էս ձևով, բայց դե էլի ամբողջովին չեմ գրում: Ի՞նչ էի ասում: Հա, ուզում էի ասել, որ երբ դու չես կիսվում, մարդկանց թվում ա, որ դու խնդիր չունես, որ քո մոտ ամեն ինչ լավ ա, չգիտեմ:
    Ես էս թեմային չէի անրադարնա, եթե վերոնշյալ պնդումը չլիներ: Էդ ասողին պետք ա պատասխանեի, որ բոլորին ա թվում, որ ես խնդիր չունեմ: Երբ իմ կյանքում խնդիրներ կային` շատերը դրա մասին չգիտեին, շատերը գիտեին ու չցավակցեցին, շատ մարդիկ, ովքեր իրանց ինձ ընկեր են համարում մեղրամսից, նշանվելուց պատմեցին էդ պահին իմ կողքը լինելու տեղը ( ոնց էի ես զգում ընկերոջ կարիք էդ պահերին ) ու սենց լիքը բաներ: Ու էս ամենը նրանից, որ ես չեմ դնում ամեն հնարավոր ձևով խոսում իմ խնդիրներից: Ես դիմացինիս հարգում եմ այնքան, որ իրան հեռու եմ պահում իմ դժբախտ պատմություններից ու, եթե զգում եմ, որ ինքը կարիք ունի կիսվելու՝ լսում եմ: Սենց եղել ա իմ ամբողջ գիտակցական կյանքում: Չեմ փոխվի, արդեն մեծ աղջիկ եմ: Բայց մի պահ նեղվեցի էս ամեն ինչից, էդ բառերից:
    Եթե ինչ որ մեկին ավելի հաճելի ա համարել, որ ինքը լիքը խնդիրներ ունի, իսկ ես անէմոցիոնալ արարածս ապրում եմ իմ անհարթ կյանքը՝ ավելի լավ, թող մտածի:
    Էն մարդիկ, ովքեր հա լացում են, ասում, որ վատ են, դժբախտ, ամեն չնչին բանը ներկայացնում, որպես կյանքի ամենամեծ դժբախտություն, "ինչի ես", "մենակ իմ հետ կարա լինի" արտահայտությունները իրանց կարգախոսերն են և այլն, և այլն, իրավունք չունեն միշտ ուրախ, լուռ, կյանքին հումորով նայող, ամեն իրավիճակից ծիծաղով դուրս եկող մարդկանց մեղադրել լավ կյանք ունենալու համար:
    Ուզում էի խոսայի ու թեթևանայի, բայց չստացվեց: Մեկ ա կոկորդումս ինչ որ նյարդային գունդ մնաց, իսկ ուղեղումս բազմաթիվ մարդկաց չկապակցված մտքերի աղաղակներ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.01.2016), Mr. Annoying (22.01.2016), Progart (24.07.2017), Smokie (02.02.2016), Զաքար (24.01.2016), մարիօ (24.01.2016), Նիկեա (22.01.2016), Շինարար (23.01.2016), Ուլուանա (23.01.2016), Վոլտերա (23.01.2016), Տրիբուն (24.01.2016), Փոքրիկ շրջմոլիկ (23.01.2016)

  9. #80
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ախմախների մասին, բայց կարդալ պետք չի

    Մի քանի տեսակ մարդ կա, որոնց հատկապես չեմ սիրում՝օրինակ՝ երբ մարդիկ մոռանում են իրանք ոնցն էին ու ձեռ են առնում էն մարդկանց տեսակը որոնք իրանք էին մի կամ երկու տարի առաջ: Էսօր կխոսանք իրանց մասին, երեխաներ: Էս ճի՞շտ գրելու ձև ա: Չգիտեմ: Հույս ունեմ կհասկանաք միտքս, եթե չեք հասկանաում լիքը հավես բաներ կան էս աշխարհում կարդալու, վայելեք մնացած լացող օրագրերը:
    Եկեք սենց, խոսքը էն մարդկանց մասին չի, ովքեր ընդունում են, որ լիքը բաներ էն չեն արել ոնց հիմա, հպարտ են իրանց անցյալով ու սխալներով, <<արել եմ ու լավ եմ արել>>-ները: Հասկանու՞մ եք: Այլ էն մարդկանց մասին ա, ովքեր մոռացել են, որ ժամանակին օդնո են ունեցել ու փայլփլուն անկապ նկարներ գցել, որոնց վրա թագ են արել հնարավոր ու անհնար բոլոր մարդկանց, անիմե աղջիկների կամ հայտնի մարդկանց նկար դրել իրանց profile pictureը, ֆեյսբուքը իրանց սայտն էր ու նկարները նկարած էին ներքևից, որ քթի մեջի ինչ կա չկան երևա, ընկեր(բոյֆռենդ) չեն ունեցել, չունեն ու չեն ունենա, Մաքսիմը, Արամեն, Բիբեռը ու այլոք իրանց սիրելի երգիչներն էին, ՖԲում գրված սիրելի զբաղմունքը՝ lyublyu gulat s druza էր, գիրք կարդալը անիմաստ ժամանակի կորուստ, ռոքը սատանայական եսիմինչ, սելֆիների շարան, ամեն քայլը նկարել, գրել, շեշտել, ծխող-խմող կանանց պետք ա այրել... անկեղծ կարամ անվերջ գնամ: Հիմա, դեմ չեմ, էս մարդիկ ահագին փոխվել են ու դեպի լավը, բայց ինչի՞ ձեռ առնել մարդուն ով հիմա էն փուլում ա ինչ դու էիր մինչև սենց տիպար/կերպար/պատկեր դառնալը: Լավ, ըստ քեզ քո արած անկապությունները տենց վատն էին, որ դու հիմա թաքցնում ես քո կյանքի մի հատված ու հեգնում մարդկանց ովքեր քո արտացոլանքն են: Ապեր, ամոթ քեզ:
    Օրինակ ես, 6րդ դասարանում ռոքերներին ու բայկեռներին խառնում էի, SOADը հայ բայկեռների խումբ էր, կար ժամանակ, երբ շպարվելուց դեմքս տոռթի տեսք էր ստանում ու ավելի մուգ էր քան պարանոցս, կարելի ա ասել, որ նարինջի կճեպից պատրաստաց դիմակ էր (Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես, դիմակներ պես-պես) բոլորը վատն էին բացի ռոք երգեր լսողներից, եթե դու գիրք չես կարդում ուրեմն դու ցածր ճիճու ես, դիետան էդ չարիք ա, կնոջ շրթունքի վերևի մազը շատ գեղեցիկ ա, մարդը պիտի մենակ հետերոսեքսուալ լինի ու սենց բաներ: Հիմա, երբ ես տեսնում եմ իմ նման ախմախի, ոչ թե ձեռ եմ առնում, այլ ասում եմ՝ հարգելի ախմախ, թույլ տուր, որ ես՝ նախկին ախմախս կիսվեմ քո հետ իմ մտքերով, սխալներով, իմաստությամբ, ամեն:
    Вернемся к нашим баранам: <<Ամոթ ա>>-ի վրա կանգնեցի: Անգամ, եթե քո նկարները հիմա շատ որակով են ու պրոֆի կողմից նկարած, մարդիկ like-ում են քո մտքերը, գիրք ես կարդում, հակվել ես աթեիզմին և այլն, դա չի նշանակում, որ ծնվածդ օրվանից "հօհօհօ" կամ "հահահա"ներով ծիծաղալու տեղը "հիհիհի"ներով ես ծիծաղում (высшая интеллигенция): Եթե դու էդ անում ես, որ քո հեղինակությունները/կուռքերը տպավորվեն քեզանով, մի արա:
    Եղբայր, շրջապատի քեզ նենց մարդկանցով ովքեր քեզ սիրում են նենցը ոնց որ դու կաս, full packaged, նախկինում հայերենը լատինատառ գրող, մարդկանց գրքերից վեր համարող, մամայի ասած ձևով հագնվող: Հա, լուրջ եմ ասում: Եթե դու միզանտրոպ ես ու օպտիմիստներին միֆային կենդանիներ ես համարում...դրա մեջ վատ բան չկա: Պետք չի ամեն առավոտ բոլորին բարի լույս ու լավ/հեքիաթային օր ցանկանալ, իսկ քնելուց անմահական երազներ: Ինչու՞, որտև դու տենցը չես: Վը... Գլուխս ցավաց:
    Քեզ Աթեիստի, SLGի, ivyի կամ այլոց տեղը մի դիր, էդ մարդիկ (ըստ իս) չեն վախենում իրանց անցյալից: Եթե իրանք իրանց թույլ են տալիս թրոլինգ անել, ես դրան վատ չեմ նայի ( դե վատ եմ նայում, բայց ամեն մարդ իրա մեթոդները ունի), որտև գիտեմ, որ իրանք ազնիվ են իրանց ու այլոց առջև:
    Գլխումս ինչ որ վատ մարդկանց հավաքաքան կերպար ա ձևավորվել, ով բռնանում ա իմ ուղեղի անմեղությանը:
    Կրկին՝ baby did you forget to take your meds?
    All characters appearing in this work are fictitious. Any resemblance to real persons, living or dead, is purely coincidental.
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2016), Cassiopeia (09.03.2016), Mr. Annoying (08.03.2016), Smokie (09.03.2016), Աթեիստ (08.03.2016), Արէա (07.03.2016), Զաքար (08.03.2016), Նիկեա (08.03.2016)

  11. #81
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ մեծերը ասում են է՝ կմեծանաս, կհիշես էդ օրերը ու կծիծաղաս հիմարությունների վրա, որոնք էդքան ծանր ես տարել։ Ոնց եմ սպասում էդ պահին, էդ իմաստությանը, որը էս ներկայիս ամեն ինչը ծիծաղելի կթվա։ Որտև հիմա հեչ ծիծաղս չի գալիս, հեչ։ Ոչ մարդկային հարաբերություններից եմ գլուխ հանում, ոչ չմարդկային հարաբերություններից։
    Ցածր դասարաններում, երբ կռվում էինք, ասելիքները ասում էինք, արագ բարիշում ու մոռանում ամեն ինչ։ Միջին դասարաններում՝ կռվում, մի քիչ չէինք խոսում, լացում-գրկախառնվում, ներում ու ներվում, անցնում մեր գործերին։ Բարձր դասարաններում հարցեր ու ճիշտ էինք որոշում, ճիշտը մեկն էր, իսկ ճշմարտություն շատ ( սե՞նց էր), պսևդո ներում, պսևդո մոռանում էինք, բայց էլի գնում, կորում էր ամեն ինչ։ Ամեն դեպքում դիմացինիս վերաբերմունքը գիտեի իմ նկատմամբ։ Համալսարանում, իրար բոլորը սիրում ու ուշաթափվում են, բոլորի հետ քննարկում են անհանգստացնող հարցերը, բացի էն մարդուց ում հետ իրոք պիտի խոսացվի։ Իրար հետևից ինչ ասես ասում, իրար դիմաց՝ սիամական զույգ են։ Բան չեմ հասկանում։ Գործի տեղը, էդ ամենին գումարվում ա նաև "իրար տակ փորելու" գաղափարը։ Ու հարցը էն ա, որ դրանից, փորելուց օգուտ չկա, բայց մեկ ա անում են, որտև էդ բնավորության ա, արյան մեջ ա, գեներով ա փոխանցվում։ Երևի, եթե ուսանող լինելը վարձատրվեր, գործի տեղի "իրար տակ փորելու" վրա չէի զարմանա, կիմանայի ինչ ակնկալել։ Իսկ հիմա մոտս քրոնիկ անվստահություն ա բոլորի նկատմամբ։ Ու էդ նենց տհաճ ա։
    Բայց դե, մինչև անմարդաբնակ կղզի գնալս պիտի դիմանամ։ Ու շատ ջուր խմեմ, որտև ջուրը կարևոր ա օրգանիզմի համար։
    Vitam regit fortuna, non sapientia.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2016), Cassiopeia (21.03.2016), John (21.03.2016), kitty (28.03.2016), Smokie (05.04.2016), Նիկեա (21.03.2016)

  13. #82
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրադարանում ավելի շատ եմ լինում քան տանը։ Գրադարանի այցելուներին ավելի շատ եմ տեսնում քան իմ սիրելիներին։ Իմ համար սովորական ա անանուն մարդկանց հետ շփվելը, բարևելը։ Արդեն ուշ ա անունը հարցնելու համար, շատ զրույցներ են անցել։
    Սովորական բան ա դարձել հագնվելը, սնվելը, կոնկրետ իրերով տանից դուրս գալը։ Ամեն ինչ անելը, որ ոչ մի բան չխանգարի կարդալուս։
    Բայց դե, էսքանից հետո ամենակարևոր բանը պետականից առաջ սիրելի մարդու "ես քո ուժերի մեջ վստահ եմ"-ն ա, իսկ պետականից հետո պուճուրիկ մարդուկի "Էլիսь եկար"-ը։ Էս պահին անգամ, կարևոր չի՝ լավ հանձնեցի, բարձր ստացա։ Կարևոր չեն կողքից լիքը մարդիկ, երևույթներ, անցյալի հոգիներ։ Ոչ մի բան…


    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2016), Cassiopeia (27.04.2016), John (27.04.2016), kitty (28.04.2016), Mr. Annoying (27.04.2016), Progart (24.07.2017), Smokie (24.05.2016), Աթեիստ (27.04.2016), Նիկեա (28.04.2016)

  15. #83
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրեկ փոքր ախպերս ( անունը Մկրտիչ ա, ինքը 10 տարեկան ա ) ասեց, որ ինքը բավականին բախտավոր մարդ ա էս կյանքում: Մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ասեց, որ ես էլ եմ բավականին բախտավոր մարդ: Էդ մտքից հետո, ես, ինքս ինձ կյանքում թույլ չեմ տա կասկածել իմ բախտի, կյանքի վատ լինելու մեջ: Ես միշտ համարել եմ, որ կյանքը ամենաանարդարը իմ փոքր ախպոր նկատմամբ ա ու արի տես, որ էդ փոքր, բարի մարդը լրիվ հակառակ կարծիքի ա: Ոնց եմ ես իրանով հիանում:

    Հ.Գ. Էս իմ բլոգում գրածի լինքն ա, Կյանքի բժշկության մասին՝ https://arakelyaneliza.wordpress.com...8%D6%82%D5%B6/ , կարդացեք, եթե հետաքրքիր ա: Հույս ունեմ, չեմ խախտում ոչ մի ակումբային օրենք բլոգս մեջ գցելով: :Դ :Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.05.2016), Cassiopeia (08.05.2016), John (15.05.2016), Mr. Annoying (08.05.2016), Smokie (24.05.2016), Srtik (03.07.2016), Արէա (08.05.2016), Նիկեա (08.05.2016), Ուլուանա (12.05.2016)

  17. #84
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհ, խնդրում եմ՝ կանգնի: Մի ամսով, շատ չէ: Կտրվել եմ ու կորել:

    ****

    Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
    Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
    Պայտերը խփում են, խփում են հողին.-
    Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
    գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
    Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
    Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
    Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.05.2016), Progart (24.07.2017), Smokie (14.06.2016), Արէա (30.05.2016), Գաղթական (10.09.2016), Զաքար (03.08.2016), Նիկեա (31.05.2016), Վոլտերա (31.05.2016)

  19. #85
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ողջ եմ: Ամառս էլ սկսել ա: Կգամ ու լիքը բան կպատմեմ :Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.07.2016), Mr. Annoying (02.07.2016), Smokie (15.07.2016), Srtik (03.07.2016), Աթեիստ (02.07.2016), Նիկեա (02.07.2016)

  21. #86
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նստեի ամպերի վրա



    Փոքր տարիքում միշտ մտածում էի, որ մահացած մարդիկ նստում են ամպերին ու նայում մեզ: Չգիտեմ, ինչի արդյունք էր՝ դիսնեի մուլտիկների, հիվանդ/ոչ այդքան հիվանդ երևակայության, կրոնական դաստիրակության: Հիշում եմ, որ լավ խորը մտածել էի էդ ամենը: Սկզբում մտածում էի ինքնաթիռները միշտ թռնում են գիշերով, որ մենք՝ ամպերին նստած մարդկանց, չտեսնենք ու չխոսանք իրանց հետ, ձեռքով էլ չանենք, նամակներ չտանք, նվերներ չվերցնենք: Մտածում էի, որ եթե հանկարծ տեսնենք իրանց՝ ինքնաթիռը կփչանա: Հետո, երբ ինձ բացատրեցին, որ ցերեկն էլ ա թռնում ու իմ թեորիան սխալ ա՝ մշակեցի այլը: Հարցրեցի՝ պատուհանը փակվու՞մ ա: Ըհն... Ցերեկները փակում ենք: Հեշտ ա շատ:
    էդ տարիքից սկսած միշտ ուզում էի ինքնաթիռ նստեի, որ թաքուն պատուհանը բացեի ու բարևեի բոլորին: Լավ չէի հասկանում ինքնաթիռի փչանալը որն ա: Մտածում էի օդում կանգնելու ենք, մինչև ամերիկյան կինոների փոքր կանաչախառը ինքնաթիռները կգան մեզ կփրկեն: Էն որ թելով միացնում էին, սկսում էիր մեկից մյուս ինքնաթիռը անցնել: Կինոներ շատ էի նայում:
    Գիտակից տարիքում, երբ նստեցի ինքնաթիռ(10 տարեկանում) կարիք չկար ամպերում բարեկամներ փնտրելու՝ իրանք բոլորը երկրում էին: Իմ համար պատուհանը փակ գնացի-եկա: 10ից ավել տարի հետո էլի նստեցի ինքնաթիռ, թույլ տալով իմ մանկությունից վաղուց անգիտակից կյանք անցած մտքերս երևան: Էն պահը, որ իմ կեղևը չէր կարում ճնշել իր ստորադիր դասին ու ես ուշադիր նայում էի ամպերին: Փնտրում էի իրանց վրա նստած իմ սիրելի մարդկանց: Իսկ իրանք էնքան շատ են...
    Մեկ էլ միշտ մտածում էի, որ ինքնաթիռները շրջանցում են լուսինը ու նոր վերադառնում երկիր:
    Vitam regit fortuna, non sapientia.

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.08.2016), Cassiopeia (04.08.2016), Freeman (06.08.2016), kitty (02.08.2016), laro (03.08.2016), Mr. Annoying (28.08.2016), Smokie (16.08.2016), Արէա (03.08.2016), Գաղթական (10.09.2016), Զաքար (03.08.2016), Մուշու (02.08.2016), Նիկեա (02.08.2016)

  23. #87
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաս տարեկանում մտածում էի, որ քսան տարեկանում ամբողջ աշխարհը տեսած կլինեի ու իմ սեփական տունը կունենայի Երևանի կենտրոնում, մի հատ էլ Հունաստանում, որ արմատներիցս չկտրվեի ( բա իհարկե) ։ ԱՄՆում կլինեի տարվա մեծ մասը, որտև էդ աշխարհի ամենակայֆ երկիրն էր։ Տաս լեզվի կտիրապետեի, այդ թվում չինարենի ու ճապոներենի։ Մտածում էի 2-3 աշխատանք կունենայի ու հայտնի նկարիչ կլինեի։ Կենդանիների համար որբանոցը արդեն բացած կլինեի ու ինքս 5 հատ շուն ու 5 հատ կատու կունենայի, պատերի վրա ակվարիումի մեջ լողացող խառը ձկներ, շիմպանզե, կրիա, գունավոր թութակներ։ Սենյակ, որտեղ լիքը կարմիր մանր ծաղիկներ տվող բույսեր կաճացնեի։ Աբովյան փողոցի վրա մի հատ տուն կար, ինչ ասես չեղավ էդ տունը, հիմա կարծեմ սրճարան ա։ Տաս տարեկանում մտածում էի, որ քսանում էդ տունը տաղանդավոր երեխեքի համար դպրոց դարձրած կլինեի՝ նկարել, պարել, երաժշտական գործիքներին տիրապետել կսովորեին։ Ու էդ դպրոցում դասերը լրիվ անվճար կլինեին, որտև տաղանդավոր երեխեքի համար էր։ Մինչև վերջերս կողքով անցնելուց նայում էի ու մտածում, իսկ հիմա ի՞նչ ա դարձել էս տունը։ Հաստատ իմ ուզածը չէր։
    Կառատեիս սև գոտիին հասած կլինեի ու շպագատ կբացեի, ձեռքով փայտե տախտակներ կոտրելը սովորական բան կլիներ։ Էլ չեմ ասում քանի երաժշտական գործիքների վրա նվագել կկարողանայի, քսան տարեկանում։ Տաս տարեկանում տաս տարին նենց մեծ թիվ էր ու էդ քսան տարեկանը նենց հեռու էր թվում։
    Հիմա ես քսանչորս եմ ու տանից 2-3 շաբաթը մեկ եմ դուրս գալիս, որտև չեմ կարողանում հաղթահարել գլխիս մեջի ձայներին, կոկորդս սեղմող հրեշներին։ Չեմ կարողանում ընդունել ընկերներիս "էսօր հարմար չի, մի ուրիշ օր հանդիպենք, լա՞վ"-երը։ Որտև դրանից իմ շատ ցածր ինքնագնահատականը ավելի ա ընկնում։ Չունեմ ոչ մի բան ինչ երազել եմ ունենալ, անգամ կրիա։ 5 լեզու եմ սովորել, որոնցից ոչ մեկը չգիտեմ նորմալ։ Ու նստած սպասում եմ, երբ ա ինչ որ ալտերնատիվ իրականությունից ուրիշ ԳրիՖՖին գալու ստեղ, որ ինձ ասի՝ նորմալ ա ամեն ինչ, դու շատ բաների ես հասել, ի դեպ քեզ քս գրած գրքի օրինակ էլ եմ բերել, կստորագրե՞ս։
    Վեց տարին նենց քիչ ա երևում, իսկ երեսունը նենց մոտ ա ինձ։ Ես իրա շունչը զգում եմ։ Մեջքիս հետևում կանգնած ա ու շատ ծանր ա շնչում։
    Միշտ չեմ հասկացե ինչի՞ են ասում ձմեռային դեպրեսիա։ Իմ մոտ շատ հստակ летняя печалька ա։
    Մի օր վերջ կդնեմ էս կյանքիս։
    Vitam regit fortuna, non sapientia.

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.08.2016), CactuSoul (29.08.2016), Cassiopeia (28.08.2016), John (28.08.2016), kitty (28.08.2016), Mr. Annoying (28.08.2016), Ruby Rue (28.08.2016), Smokie (10.09.2016), Գաղթական (10.09.2016), մարդագայլուկ (04.09.2016), Մուշու (28.08.2016), Նիկեա (28.08.2016), Ուլուանա (28.08.2016)

  25. #88
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորս տարի սպասել եմ էս պահին։ Երբ կգնամ ու կաշխատեմ իմ սիրած միջավայրում։ Միջավայր որտեղ գրիչները փեթուրներով են, գրպաններում խաղալիքներ են՝ փափուկ կապիկ, կարմիր մեքենա, պուճուր տիկնիկ։ Ֆանենդասկոպը ալո ա, իսկ բժիշկները սուպերհերոսներ են։
    Հիվանդ, լացող, կամակոր էրեխեն նյարդերը քայքայող, տանջող, սիրտը ճմլող տեսարան ա, բայց մեր գործը նրանում ա, որ չնայենք էդ ամենի վրա ու ամեն ինչ անենք, որ իրանք ժպտան, ծիծաղան ու լինեն առողջ։ Ամբողջ օրը լացից անցում եմ կատարում ծիծաղի մեջ։ Գոռոցից դեպի "կգա՞ս խաղանք" ։
    Գիտեմ, որ իմ աշխարհը իդեալական չի ու կգա մի օր, երբ էդ ամենը կդառնա ռուտին ու անհետաքրքիր, փողի հետևից ընկած, թղթաբանություն, բայց մինչև էդ՝ ես կլինեմ սուպերհերոս։
    Vitam regit fortuna, non sapientia.

  26. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.09.2016), Freeman (02.09.2016), kitty (05.09.2016), laro (03.09.2016), Mr. Annoying (08.09.2016), Quyr Qery (03.09.2016), Ruby Rue (03.09.2016), Smokie (10.09.2016), Աթեիստ (02.09.2016), Արէա (03.09.2016), Գաղթական (10.09.2016), մարդագայլուկ (04.09.2016), մարիօ (03.09.2016), Մուշու (02.09.2016), Նիկեա (03.09.2016), Ուլուանա (03.09.2016)

  27. #89
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նյաշառքային փիլիսոփայություն

    Ամեն անգամ, գլուխս կախում եմ կամ նայում ինչ որ անորոշ տեղ, երբ ղեկավարներիս նյաշառք են տալիս: Մեխանիկորեն եմ անում անկեղծ ասած: Մեկ-մեկ դուրս եմ գալիս, որ հանկարծ նենց չլինի, որ իմ ներկայության պատճառով չտան:
    Մի անգամ ինձ էլ էին ուզում տալ, օրդինատուրայիս երրորդ օրը, 1000 դրամ էր: Նենց արագ դուրս եկա, որ շանս չուներ ծնողը: Իմ մեջից դեռ դուրս չի եկել էն միտքը, որ բժիշկը հիվանդի գլխի վրայից չպետք ա ծնողից փող վերցնի: Իրականում էդ հարցը նենց բարդ ա, որ ավելի լավ ա դրա բարոյական կողմի մասին չխորանամ: Մեկ-մեկ մեզ միրգ են տալիս, ղեկավարներիս շոկոլադ են տալիս, իսկ իրանք բերում էդ մեզ են տալիս:
    Նենց հետաքրքիր ա: Love-hate հարաբերության մեջ եմ էս հարցերի հետ:
    Մտածում եմ, եթե ամեն օր ինձ հիվանդները հազար դրամ տան իմ կատարած աշխատանքի դիմաց՝ ես կունենամ տրանսպրտի, քսերոքսների, օրվա չոկոպայի ու սուրճի փող: Նենց չի, որ վատ ա, բայց մեկ ա չեմ կարում ինձ բնական պահել նման պահերին:
    Դեպք ա լինում, որ տալիս են նյաշառք, որտև "ձևը տենց ա": Բայց դեպք ա լինում, որ սրտանց ուզում են շնորհակալ լինել, որտև մենք առավոտվանից մինչև եսիմ քանիսը նայում ենք իրանց երեխեքին: Ժպտում, խաղում, բուժում ու ամենակարևորը անհանգիստ ենք ու սրտացավ: Հիմա էդ ավելի շատ ա գնահատվում քան ճիշտ բուժումը:
    Էսօր երեք անգամ երկու տարեկան երեխուն բռնեցի, որ չընկնի աստիճաններից: Դուրս էր գալիս հիվանդասենյակից ու գնում աստիճաներից թռնելու: Չգիտեմ ուր էր մաման անկեղծ ասած, քույրերը ու սանիտարկաները երևի օրը հազար անգամ էն տենց մամաներից փրկում երեխեքին: Ուրիշ մամա ապտակեց իրա էպիլեպսիայով բալիկին, որի համար երեկ լացում էր: Երբ երեխեն կապտում ու ցնցվում ա՝ ինքը լացող մամա ա, իսկ բժիշկները անուշադիր, բայց երբ երեխեն լավ ա, կարելի ա իրան ապտակել: Մի սևանցի պապա պատրաստ ա օրը 4 անգամ գնա-գա, բայց անալիզների համար փող չտա: Ի՞նչ կարիք կա իմանալու երեխեն խի՞ ա հազում: Ասում ա՝ հա էլ վազում-հազում ա, թող մնա: Դե թող, ապեր, թող մնա...ոնց որ թե թեմայից շեղվեցի:
    Էսօր եկա տուն ժամը 19:00-ի կողմերը ու մի 30 րոպե անշարժ պառկած էի: Գլխումս անուններ, case-եր, վաղվա անելիքներ, էպիկրիզներ էին պտտվում: Ո՞նց են կարում մարդիկ տենց լարված գործից հետո տուն չգնան: Տուն չէ, սենյակ: Սենյակում քնելու:
    Ինչ լավ ա, որ մի քանի տարի առաջ հանդիպեցի մարդկանց, ովքեր ստիպեցին սիրել բժշկությունը: Հիմա հիվանդանոցը ինձ իմ տնից հարազատ ա:
    Ամսի 14ին առաջին հերթապահությունս ա, որպես բժիշկ: Նոր Տարվա պես սպասում եմ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.09.2016), Cassiopeia (08.09.2016), Freeman (09.09.2016), John (08.09.2016), kitty (08.09.2016), Mr. Annoying (08.09.2016), Smokie (10.09.2016), Արէա (09.09.2016), Արշակ (16.09.2016), Գաղթական (10.09.2016), մարիօ (08.09.2016), Մուշու (08.09.2016), Նիկեա (09.09.2016)

  29. #90
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հույս ունեմ, որ կգա էն օրը, երբ ամեն ինչ լավ կլինի։ Որ ես էլ ինքս ինձ սենց մեղավոր չեմ զգա իմ արարքների համար։ Որ ինքը կների ինձ։
    Որ ոչ մի բան ինձ հավասարակշռությունից չի հանի։
    Vitam regit fortuna, non sapientia.

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (16.09.2016), laro (16.09.2016), Quyr Qery (16.09.2016), Smokie (30.09.2016), Մուշու (16.09.2016), Նիկեա (16.09.2016)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անքնություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 10.08.2020, 03:15
  2. .անքնություն
    Հեղինակ՝ pandec, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.05.2017, 00:00
  3. Անքնություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.01.2013, 16:57
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •