Ժող, երկու օր ա՝ Ֆեյսբուքս գժվել ա. էջն ավտոմատ չի թարմանում, ու, փաստորեն, ոչ մի տեղեկացում չեմ ստանում, մինչև հատուկ չթարմացնեմ ամեն անգամ։ Այսինքն՝ մեկի հետ չաթ անելիս չեմ իմանում, որ մարդը գրել ա, ամեն հաղորդագրությունիցս հետո պիտի անընդհատ թարմացնեմ էջը, որ տեսնեմ՝ գրել ա, թե չէ։ Ահավոր ա։ Երեկ ինչ–որ պահի տենց դառավ, ու մինչև էսօր շարունակվում ա, էսօր մի պահ ինքնիրան դզվեց, բայց դա շատ կարճ տևեց, շուտով նորից նույն վիճակին վերադարձավ։ Ասեմ, որ կոմպը րեստարտ էլ եմ արել, չի օգնել։ Ինչի՞ց կլինի։
Էջանիշներ